TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Քաղաքացին ընկել է Արագածավան-Արտենի ջրանցքը

21:13 06.09.2020

Սեպտեմբերի 6-ին` ժամը 16:23-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան-Արտենի ջրանցքը քաղաքացի է ընկել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: «Ջրառ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են ջրի հոսքի դադարեցման աշխատանքներ: Որոնողական աշխատանքներն իրականացվում են Արագածավան-Արտենի ջրանցքի երկայնքով՝ […]

̰
Այսուհետ նաև Զավենի մայրիկ․ Լենա Նազարյանը որդու հետ լուսանկար է հրապարակել

20:31 06.09.2020

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում նորածին որդու լուսանկարն է հրապարակել և կից գրել․ «Այսուհետ նաև Զավենի մայրիկ»:

̰
Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW-ն ու Nissan Pathfinder-ը. վերջինս կողաշրջվել է

19:35 06.09.2020

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, Արցախի և Ռոստովյան փողոցների՝ ժողովրդին հայտնի Վստրեչի խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 11 AM 110 համարանիշի և Nissan Pathfinder մակնիշի 36 OX 904 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է […]

̰
Լոռու մարզում արձանագրվել են դիմակը թերի կրելու դեպքեր, տրվել են խիստ նախազգուշացումներ

19:24 06.09.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակել են խստացված ստուգայցերը ՀՀ Լոռու մարզի պատմամշակութային հուշակոթողների, եկեղեցիների, թանգարանների հարակից տարածքներում։ Այս մասին տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։ Լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են դիմակը թերի կրելու դեպքեր, տրվել են խիստ նախազգուշացումներ, բաժանվել գործարանային արտադրության բժշկական դիմակներ։

̰
Հայաստանում սկսվել է ՀՀ ՊՆ և ՌԴ ՀՌՇ զինծառայողների երկկողմ մարտավարական վարժանքը

18:27 06.09.2020

Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ)  Հայաստանում տեղակայված ռազմակայանի զինծառայողները  Հայաստանի պաշտպանության նախարարության զինծառայողների հետ երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների շրջանակներում երթեր են կատարել Կամխուդ և Ալագյազ զորավարժարաններ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին են ՌԴ ՀՌՇ մամուլի ծառայությունից, մոտոհրաձգային, տանկային, ինժեներական, հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները պաշտպանական և հարձակողական գործողություններ կիրականացնեն հետախուզական-հարվածային (կրակային) համալիրներում ՝ հրետանու, հակաօդային պաշտպանության միջոցների, օպերատիվ-տակտիկական և բանակային […]

̰
Կարբիի խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից 1-ը ևս մահացել է. մահացածների թիվը հասել է 4-ի

17:23 06.09.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 5-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչ, 61-ամյա Հմայակ Հակոբյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Niva-ն վարել է Օհանավան գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Հակոբյանը: Վթարի […]

̰
Սեպտեմբերի 8-ին Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում գազանջատումներ կլինեն

16:36 06.09.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մի հատվածի, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն՝ Երանոս գյուղի, ժամը 10։00-ից մինչև ժամը 18։00-ն՝ Արագածոտնի մարզի Արագած, Շենավան, Հարթավան, Երնջատափ, Շողակն (Նորաշեն) գյուղերի, «Գեղամա» Ա/Կ ԱԳԼՃԿ-ի և հանրային օբյեկտների գազամատակարարումը:

̰
Արագածոտնի մարզում բախվել են «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստի Infiniti-ն և պայմանագրային զինծառայողի Mercedes-ը. ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց

16:09 06.09.2020

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում բախվել են Գյումրիի բնակիչ, 30-ամյա Աղվան Դավոյանի վարած Infiniti մակնիշի և Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի բնակիչ, 47-ամյա Մերուժան Վարդանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Infiniti-ի վարորդ Ա. Դավոյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Թալին» բժշկական […]

̰
Սևանա լճի ափով զբոսնում ենք․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

15:01 06.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել և նշել, որ Տիգրան Բաղիշջանյանի ասպակումբում է։ Վարչապետը ընտանիքի անդամների հետ Սևանի լճի ափով ձիավարում է։  

̰
Սևանում նման շոգ եղանակ այս տարի ողջ ամռան ընթացքում չէր եղել․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

14:21 06.09.2020

Սևանում նման շոգ եղանակ այս տարի ողջ ամռան ընթացքում չէր եղել։ Այս մասին գրել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և կից լուսանկար հրապարակել։  

̰
Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը

13:51 06.09.2020

Բարեկարգվում է Մարմաշեն վանական համալիրը: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, աշխատանքները ներառում են նաև հնագիտական հետախուզում և պեղումներ: Մարմաշեն վանական համալիրը գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում՝ Ախուրյան գետի ձախ ափին, Գյումրիից 10 կմ հեռավորության վրա: Համալիրի առաջին՝ գլխավոր եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցվել է Վահրամ Պահլավունու կողմից 988 թվականին: Լուսանկարիչ՝ […]

̰
Երևանում բախվել են 2 BMW, Toyota և Volkswagen ավտոմեքենաները. կան վիրավորներ

13:22 06.09.2020

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափոր փողոցի հատման խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Էդվարդ Նազարյանի վարած Toyota մակնիշի 11 ZZ 771 համարանիշի, Երևանի բնակիչ, 34-ամյա Արման Աղասյանի վարած BMW մակնիշի 03 GT 101 համարանիշի, Կոտայքի մարզի բնակիչ, 29-ամյա Լյուդվիգ Սերոբյանի վարած BMW […]

̰
«Լոռի» ՖԱ է տեղափոխվել բելառուս դարպասապահ Արտյոմ Գոմելկոն

12:54 06.09.2020

«Լոռի» ՖԱ-ն տեղեկացնում է, որ «Լոռի» է տեղափոխվել բելառուս դարպասապահ Արտյոմ Գոմելկոն։ 30-ամյա ֆուտբոլիստը Ժոդինոյի «Տորպեդոյի» սան է, հանդես է եկել Մոսկվայի «Լոկոմոտիվում», բելառուսական «Նաֆտան», «Գրանիտ», «Սլոնիմ», «Գորոդեյա» ակումբներում։ Բելառուսի Պրեմիեր լիգայում անցկացրել է 48 հանդիպում։ Գոմելկոյի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

̰
Մահվան ելքով վրաերթ–ավտովթար Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

11:39 06.09.2020

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Suzuki մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան-Ագաթանգեղոս փողոցների հատման թունելի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, 73-ամյա Վազգեն Դարբինյանին: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Քննիչներն ու ճանապարհային ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Արտաշես Գասումյանը, ով հայտանաբերվել […]

̰
Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսվա եղանակի կանխատեսումը

11:13 06.09.2020

Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 150C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, […]

̰
Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում 4 մեքենա է բախվել․ կան տուժածներ

10:47 06.09.2020

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 21։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkwagen Passat» (վարորդ՝ Մկրտիչ Ն․, ծնված 1964 թ․), «BMW […]

̰
Գոգոլի փողոցում ավտոմեքենա է այրվել

10:43 06.09.2020

Սեպտեմբերի 6-ին` ժամը 05։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցում այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։44-ին, մարվել՝ 05։55-ին։ Այրվել է «SAAB» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Արմեն Ա․)։

̰
Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ և մեկ զոհ

10:15 06.09.2020

Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20:04-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Touareg» (վարորդ՝ Սամվել Հ․, ծնված 1978 […]

̰
Գողացած փողերը պահ էր տվել ընկերոջը. ոստիկանների բացահայտումը

23:47 05.09.2020

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության Նաիրիի բաժին մի թոշակառու կնոջից հաղորդում էր ստացվել, որ օգոստոսի 31-ի ժամը 18.00-ից սեպտեմբերի 3-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում իր տնից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 1.000.000 դրամ և 121 դոլար: Ոստիկանության Նաիրիի բաժնի և Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները ձեռնարկված միջոցառումներով պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում նախկինում […]

̰
Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանքի նիստը հետաձգվեց. նա կրկնակի կթեստավորվի. News.am

23:24 05.09.2020

Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի կալանքի միջնորդության գործով նիստը հետաձգվել է, նրա նկատմամբ կորոնավիրուսի կրկնակի թեստավորում է նշանակվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Գոռ Գևորգյանը։ «Քննչականը չհիմնավորված ու չպատճառաբանված կասկածանք ունի, թե իբրև առաջին  թեստը եղել է ներգործության արդյունք, զուտ դրա համար կարծեմ ինչ-որ հարկադրանք են կիրառել և երկրորդ թեստավորումն են արել: Հիմա […]

̰
Այսօր տեղում քննարկել ենք Ամբերդի զարգացման հարցերը․ Արայիկ Հարությունյան

22:07 05.09.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հայրենիքը գործով պետք է սիրել: Այսօր տեղում քննարկել ենք Ամբերդի զարգացման հարցերը, որոնք կլինեն հայեցակարգի հիմքում: Այն կդառնա մեր զբոսաշրջային կարևորագույն ուղղություններից մեկը»:

̰
Գյումրիում բացվեց քաղաքի պատմության նոր թանգարանը, ներկայացված է մոտ 2000 եզակի ցուցանմուշ

21:51 05.09.2020

Այսօր մշակութային ևս մեկ կենտրոն ավելացավ թանգարաններով հարուստ քաղաքում։ Քաղաքապետարանի կիսանկուղային հարկում բացվեց մշակութային կենտրոն։ Բոլոր հյուրերի ու զբոսաշրջիկների առջև բաց կլինեն քաղաքի պատմության թանգարանի դռները, որտեղ առաջին անգամ ցուցադրության են հանվել տարիներով պահոցներում թաքնված ալեքպոլյան ժամանակաշրջանի մոտ 2000 ցուցանմուշներ։ «Սրահում առաջին անգամ ցուցադրության ենք ներկայացրել այն հին լուսանկարչական սարքերը, որոնցով քաղաքի հայտնի լուսանկարչատները 19-ից […]

̰
Ավարտվել է «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարը

21:45 05.09.2020

Ավարտվել է «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարը: Այս տարի մրցաշարին մասնակցում էին 32 երկրների 156 թիմեր, այդ թվում՝ Հայաստանից: Մրցույթներն անցկացվել են օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը Ռուսաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում և Աֆղանստանում: Մրցաշարը ներառում էր 30 մրցույթ դաշտային, օդային և ծովային մրցաձևերում: Հայաստանը մասնակցել է մրցույթներից 7-ին: «Կարգապահության պահապան», «Անվտանգ միջավայր», «Զինագործ» մրցումներում Հայաստանը զբաղեցրել է […]

̰
Հյուրընկալ քաղաքը հյուրերի պակաս չի զգացել․ Ինչպիսի՞ն են Գյումրի այցելողների տպավորությունները

21:22 05.09.2020

Այսօր Հանրապետության երկրորդ քաղաքը նշում է իր տոնը։ Ամենամյա տոնն այս տարի այլ ձևաչափով է անցկացվել: Համավարակի պատճառով միջոցառումները տեղի են ունեցել առանց պաշտոնական հյուրերի ու զանգվածային միջոցառումների։ Սակայն հյուրընկալ քաղաքը հյուրերի պակաս չի զգացել։ Հայաստանի տարբեր մարզերից հարյուրավոր մարդիկ այսօր Գյումրի են այցելել Հին Գյումրվա համ ու հոտը զգալու, Գյումրվա կոլորիտը վայելելու համար։ Մանրամասները՝ […]

̰
Գյումրիում բնակարանամուտ է տոնել 6 ընտանիք, հիմնանորոգումից հետո բացվել են նաև Մայր Հայաստան հուշահամալիրն ու քաղաքային ցուցասրահը

21:09 05.09.2020

Այսօր Հանրապետության երկրորդ քաղաքը նշում է իր տոնը։ Ամենամյա տոնն այս տարի այլ ձևաչափ ունի։ Հյուրընկալ քաղաքն «Իմ սեր Գյումրի» խորագրի ներքո տոնական օրն անցկացնում է առանց հյուրերի։ Համավարակի պատճառով սահմանված կանոնների ու սահմանափակումների թելադրանքով միջոցառումները տեղի են ունեցել առանց պաշտոնական հյուրերի, առանց մասսայական իրադարձությունների։ Գյումրիի տոնական առավոտն այսօր բացվեց քաղաքի արձանները լվանալով։ Թարմացան գյումրեցի […]

̰
Ալկոհոլային թունավորման գործով երկու մեղադրյալները կալանավորվել են․ News.am

20:51 05.09.2020

Ալկոհոլային թունավորման գործով մեղադրյալներ, արմավիրցի Արշակ Արշակյանն ու արարատցի Ավետիք Վարդանյանը 2 ամսով կալանավորվել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արշակ Արշակյանի փաստաբան Արթուր Պողոսյանը` հավելելով, որ իր պաշտպանյալի որոշումը դատարանն այսօր է կայացրել, իսկ Ավետիք Վարդանյանի կալանքի որոշումը հրապարակվել է երեկ։ Նշենք, որ գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանը սպիրտ էր գնել արմավիրցի Արշակ Արշակյանից, վերջինս էլ սպիրտը […]

̰
Կրկին կանգառ են ջարդել` այս անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

20:46 05.09.2020

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Կրկին կանգառ են ջարդել. այս անգամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում»:

̰
Այսօր Գյումրիում Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի բացմանը ներկա էին լեգենդար ծանրորդի մայրն ու որդին

20:38 05.09.2020

Այսօր Գյումրիի օրվա առիթով նորամուտի արարողություն էր մարզական ոլորտի ներկայացուցիչների համար։ Լեգենդար գյումրեցի ծանրորդ Յուրի Վարդանյանի անվան մարզադպրոցն այսօրվանից կգործի այլ շենքում։ Մարզական լավագույն ավանադույթները չեմպիոնների քաղաքում շարունակվում են։ Հիմնովին վերանորոգված նոր մարզադպրոցում մարզիկների ու մարզուհիների համար ստեղծված են բոլոր պայմանները։ «Նախկին մարզադպրոցը գտնվում էր շատ վատ վիճակում, ամենուր պատերից ջուրը կաթում էր, իսկ այստեղ […]

̰
Ծաղիկները պետք է լինեն առանց առիթի. Ռուզաննա Խաչատրյան

20:29 05.09.2020

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինն ամուսնու հետ լուսանկար է հրապարկել՝ կից գրելով․ «Ծաղիկները պետք է լինեն առանց առիթի: Երջանկությունը` իսկական: Տունը՝ տաք: Սերը` փոխադարձ: Եղանակը… սակայն ի՞նչ տարբերություն, թե ինչպիսի եղանակ է: Էրիխ Մարիա Ռեմարկ»,- գրել է Ռուզաննա Խաչատրյանը: https://www.facebook.com/Ruzanna.Khachatryan.AMDA/posts/1833500650136523

̰
Մեկնարկում է թատերական նոր նախագիծ ՝ «Հեքիաթն է կանչում»

20:18 05.09.2020

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ մեկնարկում է թատերական նոր նախագիծ ՝ «Հեքիաթն է կանչում»։ «Սիրելի՛ փոքրիկներ, այսօր ձեզ համար կցուցադրվի «Բարեկենդանը» հեքիաթը: Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համագործակցությամբ»: Տեսանյութն՝ այստեղ։

̰
BACK_TO_TOP