08:15 05.09.2020
Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության /ՇՀԿ/ և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին: ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հատվածներ է հրապարակել Դավիթ Տոնոյանի ելույթից․ «Ցավոք սրտի, ստիպված եմ շեշտել, որ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրադրությունն աչքի է ընկնում բարձր կոնֆլիկտայնությամբ: Վերջերս տարածաշրջանում շահերի հակասության աճ է […]
08:11 05.09.2020
«Ո՞նցն են նոր կեդերս». Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը լուսանկար է հրապարակել պարապլանով թռիչքից՝ կից գրելով․ «Ուղիղ ութ տարի առաջ էր, որ առաջին անգամ դեսանտային պարաշյուտով վայրէջք արեցի։ Դրանից հետո մի երկու անգամ էլ առիթ եղավ, բայց զգացողությունները գնալով բթանում էին, ակնհայտ էր, որ նոր բան է պետք։ Էս տարի Տաթեւի ծննդյան օրվա առիթով որոշեցինք […]
08:06 05.09.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 10:00-16:00 Բաղրամյան պողոտա 31ա, Գուլակյան, 80, Ա.Ավետիսյան, 70, Ա.Ավետիսյան, 80, Գոգոլի 85, 86, Քանաքեռ ՀԷԿ 2/1, 4 շենքեր, Ջեյմս Բրայսի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Բաղրամյան պողոտա, 62, Խաչատրյան, 1/4 , 30 […]
23:54 04.09.2020
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ն ատիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:44 04.09.2020
Օգոստոսի 21-ին` ժամը 7-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Թովմասյան փողոցի սրճարանից ծուխ է ելնում: Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել էր դեպքի վայր: Իրավապահները պարզել էին, որ սրճարանի հետնադռնով մտել են ներս և հրկիզել շինությունը, ինչի հետևանքով 7 սենյակ՝ գույքի հետ, այրվել էր: Հրշեջների հետ համատեղ ուժերով […]
23:04 04.09.2020
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դպրոցականների արձակուրդներին․ «ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները, որում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը: Առաջին կիսամյակում պլանավորել ենք երկու մեծ դադար՝ չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու և ուսումնական գործընթացը կազմակերպելու […]
23:00 04.09.2020
Խորհրդարանն այսօր արտահերթ նիստում ամբողջությամբ ընդունել է Հայաստանում սեպտեմբերի 12-ից կարանտին սահմանելու մասին կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը: Մանրամասները՝ ռեպորտաժում։
22:55 04.09.2020
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու համար, ո՞ր մարմիններն են տալիս որդեգրման մասին եզրակացություն և ինչպե՞ս է կայացվում որոշումը։ Երեխաների որդեգրման կարգի վերաբերյալ քաղաքացիների հարցերին պատասխանում է Երեխաների հիմնահարցերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Քալանթարյանը։
22:24 04.09.2020
Մեկնարկել է «իԳործ» ծրագիրը։ Առաջին փուլով Հայաստան է ժամանել 24 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետ, ևս 76-ը աշխատանքի կանցնեն առաջիկայում։ «իԳործ» ծրագրի միջոցով սփյուռքում ապրող և մագիստրոսի աստիճան ունեցող երիտասարդները հնարավորություն ունեն մեկ տարով աշխատել Հայաստանի պետական մարմիններում։ ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։
22:15 04.09.2020
Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Արագածավան գյուղից ոստիկանություն բերման ենթարկեցին նույն գյուղի 51-ամյա մի բնակչի, որի ձեռքին կանեփի 24 բույս կար՝ 5,25 կգ քաշով։ Նույն օրը տղամարդը անասնագոմից ոստիկաններին է ներկայացրել 282 գրամ յուրահատուկ հոտով կանեփի մանրացված-չորացված զանգված։ Ըստ նրա՝ թմրամիջոցն աճեցրել էր իր օգտագործման համար։ Նշանակվել են փորձաքննություններ։ […]
22:13 04.09.2020
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ամեն օր մինչև ս. թ. սեպտեմբերի 8-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Ս. թ. սեպտեմբերի 5-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09:40, ժամանում 12:35): Ս. թ. սեպտեմբերի 5-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Aeroflot ավիաընկերության կողմից (ժամանում 21:35, […]
21:20 04.09.2020
Սեպտեմբերի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ծառայությունների մատուցման գրասենյակների մոդելներին վերաբերող քննարկում: Իր ելույթում փոխվարչապետն ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր քննարկելու ենք պետական ու համայնքային ծառայություններին վերաբերող հարցեր: Առհասարակ քաղաքացիների ու բիզնեսի հետ հաղորդակցման մի քանի եղանակներ ունեն պետական ու համայնքային մարմինները և դրանցից մեկը ծառայությունների […]
21:10 04.09.2020
Սեպտեմբերի 3-ին Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչները խորհրդակցություններ անցկացրին՝ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի օրակարգի շուրջ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Խորհրդակցությունների ընթացքում ներկայացվեցին նստաշրջանի համար անդամ պետությունների կողմից նախանշված ազգային գերակայությունները։ Գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համատեքստում Հայաստանի պատվիրակությունը շեշտեց համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում հիմնահարցերի […]
21:09 04.09.2020
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն առաջարկում է մշակել փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի համակարգ: Այսինքն` ԵԱՏՄ երկրների միջև բիզնես գործընթացների փաստաթղթավորումը կիրականացվի էլեկտրոնային միասնական հարթակում. փաստաթղթաշրջանառությունը կպարզեցվի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից։ Դեռ 2018թ. Հայաստանը Պետական եկամուտների կոմիտեի օրինակով առաջարկել էր հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային համակարգ մշակել անդամ երկրների միջև փոխադարձ առևտրի շրջանակում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, կատարելագործելով […]
21:05 04.09.2020
1970 թվականին Մայր Հայաստան հուշահամալիրի կառուցման 3 նախագիծ է ներկայացվել: Մեկի հեղինակը ճարտապետ Սուրեն Կուրազյանն , ով մինչև այսօր պահում է իր նախագծային աշխատանքի էսքիզները ։ Նախագիծը իր՝ 4-րդ կուրսի ուսանողի առաջին լուրջ գործն էր։ Այդ թվերին հազվադեպ էր, երբ ուսանողին վստահում էին մրցույթի հայտ ներկայացնել ։ Լենինականի քաղսովետի նախագահ՝ Սուրեն Մատնիշյանը թույլ է տվել […]
20:34 04.09.2020
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Գյումրիի Երևանյան խճուղում։ Բախվել Օպել մանկիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 4 մարդ տուժել է: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով 4 տուժածները տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Հիվանդանոցից SHANTNEWS.am-ին փոխանցել են , որ տուժածների մոտ լուրջ վնասվածքներ չկան, նրանք ստացել են ամբուլատոր բուժօգնություն և դուրս են գրվել հիվանդանոցից:
20:09 04.09.2020
Փրկարարի օրվա առիթով այսօր տոնական միջոցառում է անցկացվել նաև Շիրակի մարզային փրկարարական վարչությունում: Նրանց շնորհավորել են մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները: Ձևավորման 23 տարիների ընթացքում փրկարարական ծառայությունը նաև Շիրակի մարզում է ընդլայնվել։Այսօր Գյումրիում, ինչպես նաև Ախուրյանի, Անիի, Աշոցքի, Ամասիայի ու Արթիկի տարածաշրջաններում գործում են հրշեջ – փրկարարական ջոկատներ, մարզն ունի ճգնաժամային կառավարման կենտրոն։ Գյումրիում ևս […]
19:25 04.09.2020
ՀՀ գլխավոր դատախազի այսօրվա հրամանով ստեղծվել է գլխավոր դատախազին առընթեր նոր գիտամեթոդական խորհուրդ: Վերջինս ունի ՀՀ գլխավոր դատախազին առընթեր խորհրդակցական մարմնի կարգավիճակ, և նպատակն է գիտամեթոդական աջակցություն ցուցաբերել ՀՀ դատախազության ստորաբաժանումներին իրենց գործառույթներն իրականացնելիս, համագործակցել ՀՀ-ում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների և ակադեմիական կենտրոնների, օտարերկրյա իրավապահ մարմինների համանման խորհուրդների հետ: Արթուր Դավթյանի այս նախաձեռնությունը պայմանավորված է […]
19:09 04.09.2020
70 «կողմ» և 19 «դեմ» ձայներով այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենսդրական փաթեթը: Ըստ այդմ՝ հանրապետությունում արտակարգ դրությունը չի երկարաձգվելու: Փոխարենը գործադիրը կարանտին սահմանելու հնարավորություն ունի: Նախագծի համաձայն՝ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբեռնման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող […]
18:58 04.09.2020
Օրերս ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Հարավային մաքսատուն-վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Իրանից Մեղրիի մաքսակետ ժամանած ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Արդյունքում բեռնատարի վարորդի խցիկից հայտնաբերվել է ավելի քան 0,5 կգ ափիոն տեսակի թմրամիջոցի շագանակագույն զանգված՝ միախառնված կոնֆետների հետ։ Նույն օրը որոշում է կայացվել Մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Մեղրիի բաժնի աշխատակիցների հետ […]
18:38 04.09.2020
Սեպտեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Նիդեռլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ ԱԳ նախարարը շնորհավորել է Նիկո Սխերմերսին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու առնչությամբ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-նիդեռլանդական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր մակարդակներում առկա երկխոսության առավել ակտիվացմանը: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվել է Երևանում […]
18:29 04.09.2020
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում, նոր ուսումնական տարվա մեկնարկի անվտանգ կազմակերպման նպատակով, ՀՀ կառավարության որոշմամբ՝ բյուջեից կհատկացվի 646․787.5 հազար դրամ: Տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ մանրամասնելով, որ շենքերի և ձեռքերի ախտահանման միջոցներով, ինչպես նաև եռաշերտ բժշկական դիմակներով կապահովվեն ինչպես ՀՀ-ում գործող բոլոր պետական հանրակրթական դպրոցները, այնպես էլ ԿԳՄՍ նախարարության ենթակայության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, արտադպրոցական, […]
18:22 04.09.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն առցանց ասուլիսով ներկայացրել է ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի նոր կարգավորումները, անդրադարձել է ճանապարհային վճարի փոփոխությանն ու ոլորտում սպասվող օրենսդրական այլ կարգավորումներին։ Մեր հանրապետությունում գործող և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար ճանապարհային հարկի մեխանիզմ տարիներ շարունակ կիրառվում էր, սակայն 2018թ. հունվարի 1-ի դրությամբ այն դադարեց գործել՝ Հարկային նոր օրենսգրքի […]
18:11 04.09.2020
«իԳործ» ծրագրի մասնակիցները սկսում են իրենց աշխատանքը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։ Այդ մասին տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ նրանք հայրենիք են եկել մեծ փորձառությամբ և Հայաստանին ծառայելու պատրաստակամությամբ:
18:06 04.09.2020
Մոսկվայում ԱՊՀ, Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստի ընթացքում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել միջազգային և տարածաշրջանային անվտանգության, պատերազմների ու զինված ընդհարումների հրահրման սպառնալիքի կանխարգելման, ինչպես նաև արդի պայմաններում ռազմական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված ջանքերի համախմբման վերաբերյալ համառոտ ելույթով: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ […]
17:39 04.09.2020
Պարետատան կողմից սահմանված նորմերի կատարումը վերահսկելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ երկրորդ օրն անընդմեջ խստացված ստուգայցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզում: Սեպտեմբերի 4-ին Գյումրի քաղաքի պատմամշակութային օջախներով հարուստ ճեմուղիների, հրապարակների, եկեղեցիների հարակից տարածքների դիտարկումների ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել։ Այնուհանդերձ, արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքացիները դիմակ չեն կրել. ոստիկանության կողմից […]
17:34 04.09.2020
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող քաղաքացիների հետ, որոնք խորհրդարանի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Սիմոնյանն ակցիայի մասնակիցներին հայտնել է, որ հարցի լուծումն իրենց ձեռքում չէ: Նա նաև նշել է, որ նպատակ ունեն գոնե Ռուսաստանի հետ չվերթներ իրականացնել, և ոչ միայն ակցիայի մասնակիցների համար: Հիմա բանակցում են, փորձում են չվերթները վերականգնել: […]
17:25 04.09.2020
Ազգային պատկերասրահից տեղեկացնում են, որ վաղը՝ սեպտեմբերի 5-ին, պատկերասրահի մուտքն անվճար է լինելու: Աշխատանքային ժամերն են 11:00-ից 17:30-ը: Պատկերասրահից նաև հիշեցնում են, որ անցյալ շաբաթ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսով պայմանավորված, օգոստոսի 29-ի՝ ամսվա վերջին շաբաթ օրվա անվճար այցելությունը տեղափոխվել էր սեպտեմբերի 5:
17:12 04.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակել է Գյումրի քաղաքում նախորդ օրը մեկնարկած մշտադիտարկումների գործընթացը: Մի քանի խախտումներ են արձանագրվել գազի լցակայաններում ու շինանյութի վաճառքի կետերում: Հիմնական խնդիրներն առնչվել են ջերմաչափման գրանցամատյաններին և սպասարկման ժամանակ դիմակներ կրելուն: Մեկ տնտեսավարողի մոտ բացակայել է նաև փակ աղբամանը: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում […]