15:35 02.09.2020
Շիրակի մարզի Անիի նախկին տարածաշրջանի գյուղերում պահպանվում է պատմական մայրաքաղաքի հետքը: Այս գյուղերը հիմնադրել են Արևմտյան Հայաստանի գաղթականները, որոնք իրենց հետ Անիի մշակույթն ու կենցաղն են բերել: Օրինակը Բագրավան գյուղում է: Մինչ օրս գյուղի փոքրիկ թանգարանում պահպանվում են Անի մայրաքաղաքից բերված շինարարական գործիքներ, կենցաղային իրեր: Նաև այստեղ է գտնվում տարածաշրջանի ամենահին ձիթհանը: Այն կառուցել են […]
15:24 02.09.2020
Ֆուտբոլիստներ Գոռ և Էդգար Մալաքյաններին մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մալաքյանների շահերի պաշտպան Գոռ Միքայելյանը և հավելել․ «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրների ձերբակալման 72 ժամը: Այդ առիթով փաստաբան 2 օրվա ինտենսիվ քննչական գործողություններից հետո գիշերը մեղադրանք է առաջադրվել Մալաքյան եղբայրներին: Մեղադրանքի էությունն այն է, որ Մալաքյան եղբայրները, իբր բռնություն […]
15:12 02.09.2020
Ավարտվել է Շիրակի մարզի «Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում աշխատանքային հարաբերությունների հետ կապված ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: 2019թ ապրիլի 29-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ, որն իրականացվել է Շիրակի մարզային քննչական վարչությունում, հիմնավորվել է, որ «Ախուրյանի թիվ […]
14:51 02.09.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Ալավերդի քաղաքի դպրոցներից մեկի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչուհին՝ 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչ օրս զբաղեցնելով Լոռու մարզի վերոնշյալ քաղաքի […]
14:40 02.09.2020
Տևական մտորումներից հետո վերջապես որոշեցի թողնել պետական ծառայությունը և համալրել գործող փաստաբանների շարքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզի դատախազ նախկին Րաֆֆի Ասլանյանը։ «Հարգելի՛ ընկերներ, տևական մտորումներից հետո վերջապես որոշեցի թողնել պետական ծառայությունը և համալրել գործող փաստաբանների շարքը։ Համոզված եմ, որ պետական ծառայության անցած 16 տարիների փորձառությունս կօգնի արդյունավետ աշխատանքային կենսագրություն կերտել […]
14:23 02.09.2020
ՀՀ կառավարության կողմից Սիրիայի կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրվել է 100.000 դոլարի չափով ֆինանսական աջակցություն: Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Այն տրամադրվել է ԱԳՆ բյուջետային խնայողությունների հիման վրա, արդեն այդ ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն է ստացել 300 սիրիահայ կարիքավոր ընտանիք Դամասկոսում և արվարձաններում: Մոտ օրերս այդ ծրագրի […]
13:53 02.09.2020
ՀՀ ո՞ր քաղաքացիները կարող են այս օրերին մեկնել Ռուսաստան: Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին տեղեկություն է տվել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Ցանկանում եմ հղում կատարել Ռուսաստանի կառավարության մարտի 16-ի կարգադրությանը, որով սահմանվում են օտարերկրյա քաղաքացիների այն կատեգորիաները, որոնք կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումների շրջանակում կարող են այցելել ՌԴ: Դրանք են՝ ՌԴ քաղաքացիների ընտանիքի […]
13:43 02.09.2020
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10:18-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի ջրանցքում դի կա․ դիակը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի Մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրանցքից դուրս են բերել կնոջ դի:
13:38 02.09.2020
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի կարողացել կապ հաստատել սպա Գուրգեն Ալավերդյանի հետ: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, արդյո՞ք դիտարկվում են ռազմագերիների՝ բոլորը բոլորի դիմաց փոխանակելու հնարավորությունը, լրագրողի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց․ «Դեռևս հանդիպում չի անցկացվել, սակայն աշխատանքներն այդ ուղղությամբ իրականացվում են: Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել […]
13:33 02.09.2020
ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 07:54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասում՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Հակոբ […]
13:17 02.09.2020
ՀՀ կառավարության կողմից Սիրիայի կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրվել է 100.000 դոլարի չափով ֆինանսական աջակցություն: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նաղդալյանն անդրադարձել է նաև Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին՝ թվարկելով այն խմբերը, որոնք կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների շրջանում կարող են մեկնել Ռուսաստան: Իսկ ճեպազրույցը նա սկսել է Արցախի […]
13:00 02.09.2020
Լրատվամիջոցի հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախաձեռնված ուսումնասիրության շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից պահանջվել և ստացվել են փոքր տների ձեռքբերման նպատակով կատարված գնման գործընթացի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «հրատապ մեկ անձ» ռեժիմով փոքր տներ ձեռք բերելու նպատակով, ՀՀ կառավարության կողմից ՀՀ աշխատանքի և սոցիալական […]
12:41 02.09.2020
Հանրային լրագրության ակումբում ընթանում է քննարկում «Պայքար քրեական ենթամշակույթի դեմ. ի՞նչ է կատարվում ՔԿՀ-ներում» թեմայով: Միայն քրեական օրենսգրքում փոփոխություններով հնարավոր չէ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում ապահովել երկարաժամկետ և կայուն արդյունք․ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության պետ Արամ Մինասյանը մասնակցում է ՔԿՀ-ների խնդիրներին նվիրված քննարկմանը։ «Քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարը պահանջում […]
12:18 02.09.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ալկոհոլային թունավորման 4 նոր դեպքի մասին։ «Ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք է արձանագրվել։ Սեպտեմբերի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց […]
12:16 02.09.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելու կամ դրանք ինքնակամ զավթելու դեպքում նախատեսված տուգանքի մասին: Այսպես, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝ անտառային հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը, շենքերի կառուցման, բնափայտի մշակման, պահեստների կառուցման և այլ նպատակներով օգտագործման անտառային տարածքներն ինքնակամ զավթելը և դրանք ըստ պատկանելության չվերադարձնելը` […]
12:15 02.09.2020
«Հայփոստ» ընկերությունը շրջանառության է դնում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Անրի Վեռնոյի (Աշոտ Մալաքյան) ծննդյան 100-ամյակը» թեմային: Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է ֆրանսիացի հայազգի կինոռեժիսոր, գրող, Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ Անրի Վեռնոյի (Աշոտ Մալաքյան, 1920-2002թթ.) դիմապատկերը: Գեղաթերթիկի վրա ներկայացված են հատվածներ Անրի Վեռնոյի գեղարվեստական ֆիլմերի պաստառներից: Անրի Վեռնոյը սովորել է Մարսելի կիրառական արվեստի դպրոցում, այնուհետև՝ Էքսան-Պրովանսի […]
12:10 02.09.2020
Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, որի ընթացքում քննարկվել են քաղաքական դաշտում համատեղ գործելու հնարավորությունները: Թե ինչքանով են այս լուրերը համապատասխանում իրականությանը, Yerevan.Today-ը փորձել է պարզել՝ դիմելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ: Գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը դա որակել է որպես ապատեղեկատվություն: «Նման հանդիպում տեղի չի ունեցել, […]
11:19 02.09.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արա Ֆիդանյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում։ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի. Արա ՖԻԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ:
11:15 02.09.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով, վատնման եղանակով, հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները: Մասնավորապես՝ Փարաքար […]
11:04 02.09.2020
Հայկական կրթական տեխնոլոգիաների արդյունաբերությունը նոր բարձունքներ է գրավում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ «Նոր-Զելանդիայից մինչև Կանադա և ԱՄՆ, Աֆրիկայից մինչև Մերձավոր Արևելք, Ռուսաստանից մինչև Եվրոպա․ աշխարհի ավելի քան 25 երկրների 150 համալսարաններում և հազարավոր դպրոցներում հայկական տեխնոլոգիական կրթական լաբորատորիաներն օգնում են ուսանողներին և աշակերտներին ստանալ ժամանակակից կրթություն»,-նշված է գրառման […]
10:59 02.09.2020
«Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղվի համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը եւ Պատանի հանդիսատեսի թատրոնը վաղուց նորոգման կարիք ունեն։ Այցելեցի նաեւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որը արդեն վերանորոգված եւ նորագույն լուսային ու […]
10:56 02.09.2020
Սեպտեմբերի 2-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44075 դեպք, որոնցից 38631-ն` առողջացած, 884-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4291 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 209389 թեստավորում: Նախորդ օրը կատարված 2460 թեստից 2263-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու […]
10:49 02.09.2020
Հայաստանն ԱՄՆ կառավարության աջակցությամբ ազդարարում է ոստիկանության և հակակոռուպցիոն ոլորտների բարեփոխումներին ուղղված համատեղ ծրագրերի մեկնարկի մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Այդ նպատակով Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ու ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ ստորագրել ենք համագործակցությանն ուղղված փաստաթղթեր։ Բոլորը գիտեն, թե մեր Կառավարության համար որքան […]
09:59 02.09.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ ««Պռոշյան կոնյակի գործարան» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, դինամիկայում՝ կայուն: 32 և 46 տարեկան պացիենտները վիրահատվել են. վիրահատությունը հաջող է ընթացել: Բացի այրվածքներից, վերջիններս ունեն նաև կոտրվածքներ` սրունք-թաթային հոդերի շրջանում: Մյուս պացիենտների առողջական վիճակում փոփոխություն […]
09:56 02.09.2020
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երևանյան Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետով՝ […]
09:52 02.09.2020
Սեպտեմբերի մեկին մեկնարկեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» սփյուռքահայ մասնագետների ծրագիրը: Առաջին փուլով 24 մասնագետներն արդեն Հայաստանում են: Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդերլանդներ ու Չինաստան. նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնել հայրենիք և միանալ ՀՀ կառավարության աշխատանքներին: Առաջին փուլի մասնակիցներն աշխատանքի են անցել վարչապետի աշխատակազմում, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, […]
09:45 02.09.2020
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի աշխատանքային օրը սկսվեց Գեղարքունիքի մարզում Սևանի իշխանի աճեցման ցանցավանդկային տնտեսություն և Կարճաղբյուրի մանրաձկան գործարան այցով, որտեղ նախատեսվում էր նաև պետական միջոցների հաշվին բուծված մանրաձկան հերթական խմբաքանակի՝ շուրջ 280,000 հատ գեղարքունի իշխանի բացթողում: Սևանա լճի մակարդակի իջեցման, ձկնապաշարի անհետևողական, անխնա ու առանց բնական վերարտադրման հնարավորությունները հաշվի առնելու օգտագործման արդյունքում մենք ունենք […]
08:59 02.09.2020
Սեպտեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 500 քմ, 2 հա, Արմավիրի մարզի Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի՝ 1500 քմ, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 4 հա, Արգել գյուղում՝ 500 քմ, Առինջ գյուղում՝ […]
08:10 02.09.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Մաշտոցի պող. 35, 37 շենքեր, Թումանյան փ. 38 շենք, Թումանյան փ. 29 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձոր փ. 74 շենք, Ռայնիսի փ. 17 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 22, 24, 26, 28 […]
23:57 01.09.2020
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ին շրջանների զգալի մասում, 4-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 2-4, 3-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-ին, 4-6-ը […]