TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ապամոնտաժվում են օրենսդրության պահանջներին չհամապատասխանող գովազդային նյութերը

16:25 03.09.2020

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գովազդի բաժնի և Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել և ապամոնտաժվել են վարչական շրջանի մի շարք փողոցների պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը: Այդ մասին տեղեկացնում են վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում. «Հորդորում ենք տնտեսվարողներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց […]

̰
Ոռոգման համակարգերի արդիականացման խոշոր ծրագրերի արդյունքում տարեկան կխնայվի 81 միլիոն դրամ

16:16 03.09.2020

Ավարտվել է ոռոգման համակարգերի արդիականացման երկու խոշոր ծրագիր: Աշխատանքների արդյունքում տարեկան կխնայվի 81 միլիոն դրամ: Այդ մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունի: Նշվում է, որ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը` Եվրասիական զարգացման բանկից ներդրված վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացրել է Ազատ գետից Մխչյանի պոմպակայանի 1-ին աստիճանի հեռացնող ջրանցքի և […]

̰
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում թթվածնի կայան է գործարկվել. Մադոյան

15:20 03.09.2020

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ձևավորման, դրա գործառույթների մասին է այսօր խոսել տնօրենի նորանշանակ ԺՊ Հովհաննես Մադոյանը: Նա նշել է, որ թիրախային ուղղություններից է ոչ միայն ինֆեկցիոն հիվանդությունների բուժումը, այլև որոշ հիվանդությունների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Մադոյանը տեղեկացրել է նաև, որ այսօր ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում թթվածնի կայան է գործարկվել, և արդեն այնտեղից պացիենտները թթվածին կստանան։ […]

̰
Խորենացի փողոցում հաստաբուն ծառը մեքենաների վրա է ընկել

15:12 03.09.2020

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկար է տեղադրել, որում երևում է, թե ինչպես է հաստաբուն ծառը կողաշրջվել կայանած ավտոմեքենաների վրա։ Դեպքը տեղի է ունեցել րոպեներ առաջ Խորենացի փողոցում։  

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն Գյումրիում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 15 մեքենա

15:06 03.09.2020

Սեպտեմբերի 2-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն են իրականացրել Գյումրիում։ Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 13 տրանսպորտային միջոց, 15 մեքենայի դիմապակիները թույլատրելիից մուգ էին, 10-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ հետախուզման մեջ, իսկ երկուսի խլացուցիչները վերասարքավորված էին աղմուկով երթևեկելու համար։ […]

̰
Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց. արտերկրում աշխատողները ուզում են վերադառնալ իրենց աշխատավայրեր

14:55 03.09.2020

Կառավարության շենքի դիմաց այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Վերջիններս բողոքում են, որ չեն կարողանում գնալ արտերկիր, հիմնականում Ռուսաստանի Դաշնություն, որտեղ աշխատանք ունեն և այդ աշխատանքով են պահում ընտանիքները: Նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Կորոնավիրուսի համավարակից առաջ տարբեր առիթներով նրանք եկել են Հայաստան ու մինչև հիմա չեն կարողացել վերադառնալ: Հիմա պահանջում են, որ […]

̰
Գործարկվել է հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը

14:42 03.09.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը փոխվարչապետն անդրադարձել է էլեկտրոնային կառավարման նոր գործիքների ներդրմանը:  «Ինչպես գիտեք, մենք շարունակական աշխատանքներ ենք տանում էլեկտրոնային կառավարման նոր գործիքների ներդրման նպատակով: Եվ 2020թ. ՄԱԿ-ի էլեկտրոնային կառավարման զարգացման ցուցիչի համաձայն, Հայաստանը 193 երկրների ցանկից զբաղեցրել էր 68-րդ […]

̰
Արմավիրի մարզի 45-ամյա բնակիչը կալանավորվել է սպանության և սպանության փորձ կատարելու համար

14:33 03.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է  45-ամյա տղամարդու կողմից սպանության և սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. մայիսի 10-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, 45-ամյա տղամարդը մուտք գործելով Արմավիր քաղաքի Չարենցի փողոցում գտնվող տներից մեկը, իր մոտ պահվող 16մմ տրամաչափի որսորդական հրացանով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, […]

̰
ՀՀ մարզերում մատուցվող շտապօգնության ծառայությունների նյութատեխնիկական բազան կարդիականացվի

14:18 03.09.2020

Կառավարությունը որոշել է 2020 թ. պետբյուջեի շրջանակում ձեռք բերված թվով 21 գծային տեսակի շտապ բժշկական օգնության ավտոմեքենաներ և դրանք հագեցնելու նպատակով ձեռք բերված բժշկական սարքավորումներ և պարագաներ նվիրաբերել ՀՀ մարզերում գործող բժշկական կազմակերպություններին: Բժշկական կենտրոնների ընտրությունը կատարվել է մարզպետարանների կողմից ներկայացված կարիքների հիման վրա՝ հաշվի առնելով տվյալ բժշկական կենտրոնի կողմից սպասարկվող ազգաբնակչության քանակը, առկա մեքենաների […]

̰
Պետությունը մինչև 50 մլրդ դրամի ներդրումների միջոցով կաջակցի մասնավոր հատվածի ներդրումային նախաձեռնություններին

14:11 03.09.2020

Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ գործադիրն այս տարվա մայիսի 21-ի նիստում հայտարարել էր տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված մի նոր ծրագրի մեկնարկի մասին, որը կառավարության կողմից իրականացվելիք ամենամասշտաբային հակաճգնաժամային ծրագրերից մեկն է։ Ծրագրի շրջանակում պետությունը մինչև 50 մլրդ դրամի ներդրումների միջոցով կաջակցի մեկնարկի և առաջընթացի հարցում դժվարություններ ունեցող մասնավոր հատվածի ներդրումային նախաձեռնություններին։ «Ընդհանուր […]

̰
«Ավանգարդ Կարբի» հանգստի գոտու մոտակայքում մեքենայի՝ ձորն ընկնելու հետևանքով կա 3 զոհ

13:48 03.09.2020

Սեպտեմբերի 2-ին` ժամը 19:38-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Հ., […]

̰
Տեսչական մարմինների կողմից ամռանն իրականացված ստուգումների և դրանց արդյունքների համեմատականը՝ թվերով

13:39 03.09.2020

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է տեսչական մարմինների կողմից իրականացված հունիս, հուլիս և օգոստոս ամիսների ստուգումների և դրանց արդյունքների համեմատականը։ «Հունիսին խախտումներ արձանագրվել են ընդհանուր ստուգվածների 13.4 %-ի մոտ, հուլիսին խախտումներ են արձանագրվել 4.4 %-ի մոտ, օգոստոսին խախտումներն ավելի են նվազել՝ հասնելով 3 %-ի: Բացարձակ թվով՝ 2760 հունիս, 885 հուլիս և […]

̰
Ղազախստանից նավթամթերքը Հայաստան կառաքվի առանց մաքսատուրքի

13:23 03.09.2020

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 3-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև Հայաստան նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Համաձայնագրով Ղազախստանից նավթամթերքների առաքումը Հայաստան կազատվի մաքսատուրքի գանձումից: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, այս համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել Հայաստանի և Ղազախստանի միջև նավթամթերքների առաքման ոլորտում համագործակցության կարգավորման […]

̰
Կառավարությունը ևս 888 մլն դրամ հատկացրեց հակաճգնաժամային 17-րդ միջոցառման համար

12:48 03.09.2020

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել վերաբաշխում կատարել 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում: Նշվել է, որ որոշման նախագծի ընդունումը բխում է կառավարության «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը հաստատելու մասին» կառավարության 2020 թվականի մայիսի որոշման պահանջներից, որի նպատակը` կորոնավիրուսի տարածման հետևանքով բարձր տեխնոլոգիաների ոլորտի առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանությանն օժանդակելն […]

̰
Օգոստոսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 1049 դեպք․ ՊԵԿ

12:30 03.09.2020

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ուժեղացված հսկողությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումների բացահայտման ուղղությամբ: Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների արդյունքում 2020թ. օգոստոս ամսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 1049 դեպք կամ շուրջ 11.5 %-ով ավելին, քան նախորդ ամիս: Հիշեցնենք, որ 2020թ. հուլիսին արձանագրվել էր ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք, ինչը 2018 թվականի հունվարից […]

̰
Հաստատվեց պաշտպանության ենթակա անձանց՝ ոստիկանության կողմից պաշտպանության կարգը

12:25 03.09.2020

Կառավարությունը նոր որոշմամբ սահմանեց պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը: Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխի և «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ և 10.1-ին հոդվածների կիրարկման անհրաժեշտությամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ գլխով կանոնակարգվում են քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությանը վերաբերող իրավահարաբերությունները: «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ […]

̰
Գործարկվել է change.org-ի հայկական տարբերակը

12:08 03.09.2020

Հայաստանում գործարկվել է էլեկտրոնային ժողովրդավարության և մասնակցային կառավարման ևս մեկ կարևոր գործիք՝ հանրագրերի էլեկտրոնային միասնական հարթակը՝ e-petition.am կամ հայատառ «հանրագիր.հայ» դոմեններով: Կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սա change.org-ի հայկական տարբերակն է: «Հանրագրերի միջոցով քաղաքացիները կարող են ներկայացնել տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ ոլորտների վերաբերյալ առաջարկություններ կամ էլ պետական մարմինների, պաշտոնատար անձանց թերությունների շտկման […]

̰
Ապահովագրական ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել փաստաթուղթ կեղծելու համար

12:06 03.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապահովագրական  ընկերության գործակալի կողմից պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 30-ամյա տղամարդը աշխատելով ապահովագրական ընկերությունում որպես գործակալ, 2020թ. մայիսին 42-ամյա մշտական հաճախորդից տեղեկանալով, որ վերջինիս «Մերսեդես բենս» ավտոմեքենայի ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է, խոստացել է առցանց եղանակով […]

̰
«ՈւԱԶ» տեսակի ամենագնաց 21 ավտոմեքենա է նվիրաբերվելու մարզերի ԲԿ-ներին

11:47 03.09.2020

Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված գումարի շրջանակներում ձեռք է բերվել «ՈւԱԶ» տեսակի ամենագնաց` բժշկական սարքերով և պարագաներով հագեցված, 21 գծային շտապ բժշկական օգնության ավտոմեքենա, որոնք նվիրաբերվելու են մարզերում գործող բժշկական կազմակերպություններին։ Շտապօգնության ծառայությունը մարզերում հիմնականում գործում է բժշկական կենտրոնների կառուցվածքում, ուստի ընտրության առումով հիմք է ընդունվել մարզպետարանների կողմից ներկայացված կարիքները` առաջնորդվելով տվյալ բժշկական […]

̰
ՀՀ-ում հայտարարվում են պահեստազորայինների վարժական հավաքներ

11:37 03.09.2020

Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը հայտարարվում են պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ յուրաքանչյուրը 10 օր տևողությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 3-ի նիստում։ Նախագիծն ընդգրկված էր չզեկուցվողների թվում։ Ըստ հիմնավորման, վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` […]

̰
Էկոնոմիկայի նախարարության 19-րդ միջոցառումը հնարավորություն է ընձեռում սկսնակ գործարարին իրականացնելու իր նորարար գաղափարները

11:11 03.09.2020

Ճգնաժամերն՝ իրենց բոլոր բացասական կողմերով, նաև նոր հնարավորություն են համարձակների համար՝ խնամքով պահած և հարմար պահի սպասող երազանքները։ Էկոնոմիկայի նախարարության 19-րդ միջոցառումը հնարավորություն է ընձեռում սկսնակ գործարարին իրականացնելու իր նորարար գաղափարները։ «Ես զրոյից ստեղծում եմ իմ բիզնեսը, հաջողություն մաղթիր ինձ» խորագրի ներքո կներկայացնենք սկսնակ ձեռներեցների, ովքեր հակաճգնաժամային 19-րդ միջոցառման հնարավորություններն օգտագործելով, որոշել են ուժերը փորձել […]

̰
«Արգիճի» ՓՀԷԿ-ում իրականացվել է չնախատեսված և ավել ջրառ

11:04 03.09.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինը ստուգում է իրականացրել «Հիդրո Կորպորացիա» ՓԲԸ-ին պատկանող «Արգիճի» ՓՀԷԿ-ում: Ստուգման արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը 2019 թվականի օգոստոս ամսին իրականացրել է Ջրօգտագործման թույլտվությամբ չնախատեսված ջրառ, իսկ սեպտեմբեր ամսին՝ ավել ջրառ. խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Նշանակվել է վարչական տուգանք 200.000 ՀՀ […]

̰
Կառավարության նիստ

11:00 03.09.2020

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 26-ը չի զեկուցվում, 2-ը գաղտնի է։

̰
2020 թվականին տարակարգ է ստացել 114 ուսուցիչ

10:46 03.09.2020

2020 թվականին որակավորման տարակարգ է շնորհվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 114 ուսուցիչ, որոնցից 110-ին՝ որակավորման առաջին աստիճանի, 4-ին՝ երկրորդ աստիճանի: Համաձայն ՀՀ կառավարության 1745 որոշմամբ հաստատված` ատեստավորման միջոցով որակավորում ստացած պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչներին հավելավճար տալու մասին կարգի` տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին տրվում է հավելավճար՝ առաջին աստիճանի որակավորման տարակարգի […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք, 224 առողջացում, 3 մահ

10:38 03.09.2020

Սեպտեմբերի 3-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44271 դեպք, որոնցից 38855-ն` առողջացած, 887-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4258 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 211281 թեստավորում: Նախորդ օրը կատարված 1892 թեստից 1696-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու […]

̰
Վերին Կարմիրաղբյուրում սպանության համար ձերբակալվածն ԱԱԾ նախկին պաշտոնյայի որդի է․ Aravot.am

10:32 03.09.2020

Օգոստոսի 31-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր բնակավայրում 39-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվող երիտասարդը Երևանից էր, նախկին պաշտոնյայի որդի, հայտնում է Aravot.am-ը։ «Օգոստոսի 31-ին՝ ժամը 2-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում Երևանի 35-ամյա բնակիչը Ավետիք Աբգարյանին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել ու սպանել։ Նա բերման է ենթարկվել ու ձերբակալվել։ Դեպքի բոլոր […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 31 հա տարածքում բռնկված հրդեհները

10:24 03.09.2020

Սեպտեմբերի 2-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ, 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1500 քմ, Ուջան գյուղում՝ մոտ 23 հա, Ոսկեվազ գյուղում՝ մոտ 5 հա, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղում՝ 3000 քմ, Արմավիրի մարզի Մերձավան […]

̰
Փաշինյանը տիկնոջ հետ Քոբայրի վանքում է

10:16 03.09.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել ամուսնու հետ։ Լուսանկարն արվել է Քոբայրի վանքի զանգակատանը։    

̰
Գազամատակարարման անջատումներ են սպասվում Էրեբունի վարչական շրջանում

09:14 03.09.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 4-ին` ժամը 10․00-ից 17․30-ն, դադարեցվելու է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Մ․Խորենացու փողոցի թիվ 215-ից մինչև 229 բազմաբնակարան շենքերի և Որմնադիրների 2-րդ նրբանցքի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:29 03.09.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Արգիշտի փ. 11/8 շենք, Հանրապետության փ. 76/3 շենք, Չայկովսկի փ. 30 շենք, Աբովյան փ. 22 շենք, Մոսկովյան փ. 24, 36, 38 շենքեր, Ամիրյան փ. 13 շենք, Արամի փ. 64 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Այգեձոր […]

̰
BACK_TO_TOP