23:46 01.09.2020
Երեկ՝ օգոստոսի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան 5 հասցեի մոտ բախվել են Սպիտակ քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Մաթեւոսյանի վարած Toyota Camry մակնիշի, Սպիտակ քաղաքի բնակիչ, 58-ամյա Գագիկ Այվազյանի վարած Nissan Tiida մակնիշի և Օձուն գյուղի բնակիչ, 41-ամյա Սարիբեկ Նոնինյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ […]
23:39 01.09.2020
Նոր ուսումնական տարին սեպտեմբերի 1-ին մեկնարկեց միայն բուհերի առաջին կուրսի ուսանողների համար ու արտակարգ պայմաններում։ Կրճատվել են դասաժամերի և դասամիջոցների տևողությունները, իսկ բարձր կուրսեցիների համար ուսումնական գործընթացը կկազմակերպվի հիմնականում հեռավար։ Սահմանված կանոնների համաձայն՝ առաջին կուրսեցիների մուտքը Շիրակի պետական համալսարան, Հայաստանի տնտեսագիտական համալսարանի և Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղեր թույլատրվեց միայն դիմակով ու ջերմաչափումներից հետո։ Հայաստանի […]
22:35 01.09.2020
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ամեն օր մինչև ս. թ. սեպտեմբերի 8-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ «Ս. թ. սեպտեմբերի 2-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50): Ս. թ. սեպտեմբերի 2-ին կիրականացվի Գյումրի-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ավիաընկերության կողմից (մեկնում 17:30): Ս. […]
22:29 01.09.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 31-ին ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 1-ը ժամը 07։50-ը էկզոգեն (մեթիլ սպիրտ) թունավորման նախանշաններով տարբեր հիվանդանոցային համալիրներ են հոսպիտալացվել 11 քաղաքացի՝ Գագիկ Ն.-ն (ծնված 1959 թ․), Ռուբիկ Զ.-ն (ծնված 1951 թ․), Գագիկ Ս.-ն (ծնված 1967 թ․), Մովսես Հ.-ն […]
22:21 01.09.2020
Սրբուհի Գալյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնում։ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես արդեն տեղեկացվել էր, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկնարկել էր դրանով […]
22:02 01.09.2020
Ընդառաջելով հակակոռուպցիոն և ոստիկանական բարեփոխումների ռազմավարությունների իրականացմանն աջակցելու Հայաստանի կառավարության խնդրանքին՝ դեսպան Թրեյսին օրերս փոխըմբռնման երկու հուշագիր ստորագրեց, որոնք հստակեցնում են ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից նախատեսվող օժանդակությունը նոր հակակոռուպցիոն հաստատությունների և նոր պարեկային ոստիկանության ձևավորման աշխատանքներում։ Այս մասին տեղեկանում ենք Երևանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից։ «Ողջունելի է, որ Հայաստանի […]
21:37 01.09.2020
Արցախի Հանրապետության Անկախության օրվա առթիվ աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 1-ին հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հայաստանի խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ տարիներ առաջ համայն հայության աջակցությամբ արցախահայությանը հաջողվել է մարդկային մեծ կորուստների գնով իրացնել անկախ ապրելու իր իրավունքն ու ստեղծել պետականություն, որի գոյության […]
21:25 01.09.2020
Շախմատային աշխարհում ծագած սկանդալը պատասխանատու կառույցի կողմից արձագանքի դեռ չի արժանացել: Խոսքը հայ շախմատիստների՝ համաշխարհային օնլայն օլիմպիադայի 1/4 եզրափակչի երկրորդ հանդիպումը բոյկոտելու և հետագա մասնակցությունից հրաժարվելու մասին է: Թե ինչպես այն սկսվեց և ինչ զարգացում ունեցավ՝ տեսանյութում։
21:14 01.09.2020
Օրերս ոստիկանության, արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ջանքերով Ռուսաստանից Հայաստան տեղափոխվեց մանկահասակ հայ երեխա։ Ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները նրան տեղափոխեցին և տեղավորեցին մանկատուն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Նշենք, որ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Մոսկվայի ընտանեկան կրթության աջակցության կենտրոնում է գտնվում առանց ծնողական խնամքի մնացած […]
21:07 01.09.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ից ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը անորոշ ժամանակով փակ է լինելու բեռնատարների համար: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված […]
20:51 01.09.2020
2020թ. օգոստոսի 19-ին Լոռու մարզի Շամլուղ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ Բուղաքար թաղամասի 4-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 2-րդ տան բնակչուհի Հրանուշ Սարիկյանը անհայտ կորել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոոմիտեից։ Նախնական տվյալներով՝ Հրանուշ Սարիկյանը 2020 թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, մոշ հավաքելու նպատակով գնացել է նույն թաղամասի […]
20:39 01.09.2020
Արմավիր քաղաքում անհայտ ծագման ալկոհոլի թունավորումից մահացած անձանցից 2-ը եղել են քաղաքապետարանի աշխատակից:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը: «Սիրելի համաքաղաքացիներ սարսափելի ծանր օր էր բոլորիս համար: Մեր քաղաքին պատուհասած այս ողբերգությունը խլեց ինը արմավիրցիների կյանք, ևս մի քանիսը այս պահին գտնվում են տարբեր բժշկական կենտրոններում: Մահացածներից երկուսը մեր գործընկերներն էին՝ […]
20:15 01.09.2020
Սեպտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Լիլիթ Մակունցի գլխավորած՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը առաջին պաշտոնական հանդիպումներն է ունեցել Արցախի Հանրապետության –րդ գումարման խորհրդարանի խմբակցությունների հետ: Բոլոր հանդիպումները սկսվել են Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվան նվիրված շնորհավորանքներով: Արցախի Հանրապետության խորհրդարանում ներկայացված «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», Արցախի «Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Հայ հեղափոխական […]
19:49 01.09.2020
«Տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Կանխատեսվում է բավականին տաք սեպտեմբեր, օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը սպասվում է նորմայի սահմաններում։ Սեպտեմբերին օդի միջին […]
19:42 01.09.2020
Մինչ ասուլիսի բուն թեմային անցնելը, պաշտպանության փոխնախարար Բալայանը օրվա՝ սեպտեմբերի 1-ի նշանակությունից ու նախարարությունում այդ ոլորտում ունեցած ձեռքբերումներից խոսեց։ Ռազմական կրթություն մասնագիտությունը շարունակում է գրավչությունը չկորցնել, դրա մասին է փաստում այս տարվա դիմելիության աճը։ Մոնթե Մելքոնյան վարժարանում այս տարի աննախադեպ է նաև իգական սեռի կուրսանտների թիվը։ Փոխնախարարի թվարկած աննախադեպ իրադարձություններն այսքանով չեն ավարտվում․ երեկ ավարտվել […]
19:23 01.09.2020
2020թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մասնաճյուղում գինու մթերման բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում՝ գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ 4 աշխատակից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր» […]
19:05 01.09.2020
Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալված 50-ամյա Աշոտ Հովսեփյանի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող տանը իրավապահները հայտնաբերել են մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղի։ Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել իրավապահ մարմիններին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին […]
17:58 01.09.2020
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, այդ թվում 11-ը՝ մահվան ելքով: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Նրա տվյալներով՝ 23 դեպքից 17-ը (որից 8-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում, բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության […]
17:52 01.09.2020
Սեպտեմբերի 1-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Արաբկիր, Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում։ Մասնավորապես, դիտարկումներն իրականացվել են Կոմիտասի, Բաղրամյանի պողոտաներից դեպի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասից Երևան մուտք գործող, և […]
15:50 01.09.2020
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում անտառապահները հազվագյուտ թռչնատեսակներից գառնանգղի /մորուքավոր անգղ; Gypaetus barbatus/ բնադրող զույգ են ֆիքսել։ Այս մասին տեղեկացնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից։ Հայաստանի յուրահատուկ թռչնաշխարհը մշտապես գտնվում է «ԱրԱվես» ՀԿ-ի (Ar=Armenia/Հայաստան, Aves=Birds/Թռչուններ) և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահների ուշադրության կենտրոնում։ «ԱրԱվես» ՀԿ-ը ակտիվորեն զբաղվում է Հայաստանի հարուստ թռչնաշխարհի ուսումնասիրությամբ և […]
15:22 01.09.2020
2020թ. օգոստոսի 31-ին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատարը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16:15-ի սահմաններում, Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի այգում դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին ոստիկանների հետ խոսել է վիրավորական և արհամարհական տոնով, դրսևորել ագրեսիվ վարքագիծ, հրաժարվել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, որից հետո ձեռքով մեկ անգամ հարվածել է իրեն՝ պատճառելով […]
15:11 01.09.2020
Զինված ուժերին զուգահեռ Հայաստանում նախատեսվում է ստեղծել նաև աշխարհազոր։ Նախագիծն այժմ դրվել է հանրային քննարկման։ Այսօր պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը ասուլիսով է հանդես եկել: Նա խոսել է աշխարհազորի հասկացության, նպատակների, կառուցվածքի, պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության, կիրառման և այլ մանրամասների մասին։ Աշխարհազորը Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի […]
14:59 01.09.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ․ «Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հարգելի մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած վիճակն այսօր հնարավորություն չի ընձեռում այս հիշարժան օրն այցելել դպրոց։ Ցավալիորեն, առաջին դասարանցիները ևս ստիպված են սեպտեմբերի 1-ն անցկացնել առանց ուսումնական հաստատություն մուտք գործելու։ […]
14:53 01.09.2020
Ինչպես ավելի վաղ ԱԻՆ-ից տեղեկացրել էին` սեպտեմբերի 1-ին` ժամը 10:00-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 31-ին` ժամը 21։30-ից մինչև 07։50-ը էկզոգեն (մեթիլ սպիրտ) թունավորման նախանշաններով տարբեր հիվանդանոցային համալիրներ է հոսպիտալացվել 11 քաղաքացի՝ Գագիկ Ն.-ն (ծնված 1959 թ․), Ռուբիկ Զ.-ն (ծնված 1951 թ․), Գագիկ Ս.-ն (ծնված 1967 թ․), Մովսես Հ.-ն (ծնված 1962 թ․), […]
14:45 01.09.2020
Օգոստոսի 31-ի գիշերը «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ շտապ բուժօգնության են տեղափոխվել Արմավիրի քաղաքի 4 բնակիչ, որոնցից երկուսը մահացել են, իսկ երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, արդեն սեպտեմբերի լույս 1-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնում թունավորված քաղաքացիների հոսպիտալացման վերաբերյալ հաղորդումներ ստացվեցին մայրաքաղաքի տարբեր […]
14:29 01.09.2020
ՀՀ Ազգային ժողովը սեպտեմբերի 4-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան կգումարի: Այս մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը: «ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- ասված է հրապարակման մեջ: Օրակարգի […]
13:43 01.09.2020
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը: Հարց. Հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունն առաջինը չէ պատմության մեջ, սակայն, կարծես, առաջին անգամ է, որ այն ուղեկցվում է հայերի և ադրբեջանցիների միջև էթնիկ բախումներով աշխարհի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում: Ինչպե՞ս դա կպարզաբանեք: Եվ ինչ քայլեր պետք է ձեռնարկել հետագայում նման բախումներից խուսափելու համար: Պատասխան. Ցավալի […]
13:34 01.09.2020
Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով նախնական տվյալներով կա առնվազն 2 զոհ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Տարբեր աստիճանի այրվածքներով 4 քաղաքացի տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն` վերակենդանացման բաժանմունք: Այս պահին իրականացվում են հակաշոկային առաջին օգնության միջոցառումներ: Պացիենտների վիճակը կայունացնելուց հետո վերջիններս կտեղափոխվեն Այրվածքաբանության […]
13:24 01.09.2020
Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:08-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ վնասվել են մեկ ապակյա տարրա (30 տոննա), մեկ կառ […]
13:13 01.09.2020
Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված իրավիճակը կարգավորվի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ խոսելով МГИМО-ի ուսանողների ու դասախոսների հետ, փոխանցում է ТАСС-ը։ Նա ասել է, որ նախօրեին շփվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: «Մենք այնպիսի զգացողություն ունենք՝ […]