08:23 03.09.2020
ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ռոման Թովմասյանի որոշմամբ՝ ձերբակալվել են Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի բնակիչներ, 21-ամյա Տիգրան Տիգրանյանը և 54-ամյա Վարդան Տիգրանյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջիններիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, ովքեր կասկածվում են օգոստոսի 31-ին […]
08:16 03.09.2020
Էդգար և Գոռ Մալաքյանների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ ուշ երեկոյան գրառում է կատարել․ «Մալաքյաններ եղբայրների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդությունների քննարկումը հետաձգվեցին մինչև վաղը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս ազատությունից զրկվել են 30.08.2020թ-ի ժամը 23։40-ին և 23։45-ին, ուստի նրանց անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետը լրանում է ժամը […]
23:55 02.09.2020
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև […]
22:57 02.09.2020
Ոստիկանությունը շարունակում է հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ: Օրերս ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները Քուչակ գյուղում ստուգեցին Դիլիջանի 35-ամյա մի բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել «Դիլիջան» անտառտնտեսությունից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և […]
22:37 02.09.2020
Առաջիկայում կգործարկվի Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ վերջին շաբաթների ընթացքում գիտական և մասնագիտական խմբերի, շահագրգիռ լայն շրջանակների, մի շարք գերատեսչությունների և ծրագրի շահառուների հետ իրականացված քննարկումների արդյունքում որոշում է կայացվել հանդես գալ ՀՀ կառավարության կողմից ընդունված՝ Սևանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության իրականացման կարգում լրացումներ կատարելու […]
22:32 02.09.2020
Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում։ Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` 1) ռազմական ունակությունների կատարելագործման, 2) մասնագիտական վերապատրաստման, 3) […]
22:07 02.09.2020
Հայկական 15 ընկերության ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել հեռավար ուսանելու Սիլիկոնյան հովտի լավագույն մասնագետների մոտ։ Ծրագրի նպատակն է դառնալ Հայաստանի տեխնոլոլոգիական համայնքը աշխարհին կապող հարթակ, որը միևնույն ժամանակ հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար: ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել։
21:57 02.09.2020
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:05-ի սահմաններում Mitsubishi Colt մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խաչփառ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակի հենասյանը, տապալել այն, այնուհետև բախվել բնակչի տան ցանկապատին և կողաշրջվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վարորդին և […]
21:52 02.09.2020
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ամեն օր մինչև ս. թ. սեպտեմբերի 8-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ «Ս. թ. սեպտեմբերի 3-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 02:40, մեկնում 03:30): Ս. թ. սեպտեմբերի 3-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 15:00, […]
21:42 02.09.2020
Երբ կբացվեն Ռուսաստանի օդային սահմանները Հայաստանի քաղաքացիների համար: Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կանոնավոր ավիափոխադրումները վերականգնելու և Ռուսաստան Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքի չեղարկման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Միաժամանակ նա տեղեկացրել է, թե այս շրջանում Հայաստանի որ քաղաքացիները կարող են այցելել Ռուսաստան: Նաղդալյանն անդրադարձել […]
21:12 02.09.2020
Սեպտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանի ու իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինի հետ միասին շրջայց է կատարել Երևանում կառուցվող 250 մեգավատ հզորությամբ նոր ջերմաէլեկտրակայանի տարածքում: Նա ծանոթացել է իրականացվող ընթացիկ աշխատանքներին, օգտագործվող արդիական սարքավորումներին ու տեխնոլոգիաներին և անվտանգության ապահովման կանոններին: Փոխվարչապետն ասել է, որ շուրջ 270 […]
21:05 02.09.2020
Սեպտեմբերի 2-ին, ժամը 19:38-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և երեք տուժած։
20:45 02.09.2020
Սուբվենցիոն ծրագրերը հնարավորություն են տալիս քաղաքներին ու գյուղերին կառավարության հետ համաֆինանսավորման պայմաններով լուծել առաջնային համարվող խնդիրներ: Որպես կանոն սուբվենցիոն հայտերով մեծ ծրագրեր չեն իրականացվում: Սա կախված է նրանից, որ տեղական բյուջեների հնարավորությունները սահմանափակ են: Սուբվենցիայով Գյումրիում նորոգվում են փողոցների առանձին հատվածներ, որոնց երկարությունը մեծ չէ:Բայց այս փոքր փողոցաշինական ծրագրերն անգամ ծայրամասային թաղամասերին չեն հասնում: Օրինակը […]
20:29 02.09.2020
Անհայտ ծագման ալկոհոլից թունավորման, ապա նաև մահվան դեպքերի թիվն այսօր արդեն ավելացել է։ Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք` 1-ը մահվան ելքով: Եվս մեկ տուժած, որն ընդունվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, երեկ՝ սեպտեմբերի 1-ին մահացավ: Ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, […]
19:24 02.09.2020
«Հատուկ անվտանգության ծառայություն» ՍՊԸ-ի կողմից ՀՀ Վայոց ձորի մարզի Ամուլսարի տարածքում «Լիդիան Արմենիա» ՍՊ ընկերությանը մատուցվող մասնավոր պահնորդական գործունեության իրականացումը կասեցվել է: Այս մասին տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատը։
18:30 02.09.2020
Գորիս քաղաքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այցելել է ռազմարդյունաբերության դետալների արտադրությամբ զբաղվող «Գորիսի Գամմա» ԲԲ ընկերություն: Գործարանի ինժեներները ներկայացրել են էլեկտրոնային անկյունաչափերի արտադրման ողջ փակ ցիկլը, որի նախագծումից արտադրությունն իրականացվում է տեղում և արտահանվում Ռուսաստանի Դաշնություն՝ կիրառվում МиГ և СУ ինքնաթիռների արտադրության մեջ, և Կանադա: ՀՀ ԲՏԱ նախարարության և ՊՆ ԶՈւ հետ […]
18:19 02.09.2020
Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել միջազգային մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից՝ ավելացնելով, որ շնորհավորելով մասնակից պետությունների […]
18:09 02.09.2020
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ավարտած և պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկների զինվորական երդման արարողությունը։ Զորամասում նախապատրաստական փուլից հետո բժիշկները ծառայության են անցնելու զինված ուժերի տարբեր զորամասերում։ Նրանք երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին՝ պահելով նաև Հիպոկրատի երդումը, որը տվել են բարձրագույն […]
17:49 02.09.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դիտարկումները փաստում են՝ վերջին շրջանում տնտեսավարողների կողմից համավարակի տարածումը կանխելու նպատակով պարետի հաստատած նորմերի խախտումները զգալիորեն նվազել են։ Կտրուկ կրճատվել է նաև քաղաքացիներից անվտանգության նորմերի խախտման հիմքով բողոքների թիվը։ ԱԱՏՄ-ից նաև տեղեկացնում են, որ որպես համեմատություն՝ եթե արտակարգ դրության սկզբում կասեցման որոշում էր կայացվում ստուգայցի ենթարկված ամեն 3-5-րդ տնտեսավարողի […]
17:35 02.09.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Սյունիքի մարզ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է մարզպետ Հունան Պողոսյանի հետ, քննարկել մարզում գործող բարձր տեխնոլոգիական ընկերությունների զարգացման հնարավորությունները, մարզի աշխատաշուկայի կառուցվածքը և զարգացման ներուժը: Քննարկվել են մարզում ինժեներական կրթության ուղղությամբ տարվող աշխատանքները, Տեխնոպարկի հիմնադրման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով մարզի ինժեներական ներուժը, մարզում Թումո կենտրոն ունենալու և այլ […]
17:27 02.09.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՌԴ տրանսպորտի նախարարության միջև այսօր ստորագրվել է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացմանն ուղղված արձանագրություն։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը և ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ, Երկաթուղային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավար Վլադիմիր Տոկարևը։ Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար` փոխնախարար Արմեն Սիմոնյանը կարևորել է ձեռք բերված համաձայնությունները, […]
17:16 02.09.2020
Սեպտեմբերի 7-ից մեկնարկում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների փաստաթղթերի ընդունելությունը` պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման նպատակով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ, ըստ գործող կարգի, այս տարի ավարտվում է պետական հավատարմագրում չունեցող միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթություն ստացած անձանց պետական ամփոփիչ ատեստավորման քննությունների […]
17:05 02.09.2020
Օգոստոսի 31-ին համացանցում հրապարակում էր եղել, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում կանգառներ են վնասել։ Մի տղամարդ բռունցքով ու ոտքով խփել էր կանգառների տաղավարների ապակիներին ու կոտրել՝ վնասելով ընդհանուր 6 կանգառ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Մալաթիայի բաժինների ծառայողները, համատեղ օպերատիվ միջոցառումների շնորհիվ, կարճ ժամանակում պարզեցին տղամարդու ինքնությունն ու գտնվելու վայրը։ Դեպքերից ժամեր անց՝ արդեն սեպտեմբերի […]
16:55 02.09.2020
Սեպտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտում ընթացող գործընթացներին ու բարեփոխումներին, պետական մարմինների կայքէջերի անվտանգության հարցերին նվիրված խորհրդակցություն: Ներկա են եղել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, շահագրգիռ գերատեսչությունները ներկայացնող պաշտոնատար այլ անձիք: Փոխվարչապետը շեշտել է, որ քննարկվող հարցերն առավել քան արդիական են, հաշվի […]
16:36 02.09.2020
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ օգոստոսի 25-31-ը Արցախի զորամասերից մեկում անցկացվել է հավաք, որտեղ ներգրավված են եղել Արցախում բնակվող տարբեր տարիք և մասնագիտություն ունեցող 15 կանայք։ Դասընթացի նպատակն է եղել ծանոթանալ զինվորական կյանքին, ձեռք բերել ռազմական հմտություններ։ Յոթ օրվա ընթացքում […]
16:14 02.09.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Լոռու մարզում տեղի ունեցած պայթյուն-վթարի փաստով։ SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, Ալավերդու բժշկական կենտրոնից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աջ ձեռնաթաթի, ձախ ազդրի և դեմքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մեկ քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի […]
16:05 02.09.2020
Սեպտեմբերի 2-ին` ժամը 15։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
16:01 02.09.2020
Արմավիրի մարզով անցնող Տ-3-21, Մ5-Երվանդաշատ-Բագարան ավտոճանապարհի 2.5 կմ հատվածի վրա կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այս մասին հաղորդում են ՏԿԵ նախարարությունից։ Կապալառուն՝ «ԷՆ Շին» ՍՊԸ-ն‚ հիմնանորոգման շրջանակում կատարում է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի իրականացում, մայթերի, բազալտե եզրաքարերի, անվտանգության տարրերի, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել […]
15:46 02.09.2020
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում՝ Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ: Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող […]