TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Թոռներին դաժան ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված պապը ծայրահեղ ծանր վիճակում է․ Armtimes.com

12:48 01.09.2020

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում թոռներին դաժանաբար ծեծելու մեղադրանքով կալանավորված 57-ամյա տղամարդը հիվանդանոցում է: Նա նույնպես, պարզվում է, մկնդեղ է օգտագործել եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:  Այս մասին հաղորդում է Armtimes.com-ը։ Նշված համայնքի մեկ ընտանիքից օրեր առաջ հիվանդանոց էր տեղափոխվել յոթ երեխա՝ նրանք թունավորված էին մկնդեղով, մարմինների վրա դաժան ծեծի հետքեր էին։ Հիվանդանոցում վեցամյա տղան, այդպես […]

̰
ՔԿ-ից հորդորում են Աշոտ Հովսեփյանից ձեռք բերած ալկոհոլային խմիչքը չօգտագործել և դիմել Արմավիրի մարզային քննչական վարչություն

12:40 01.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Պարզվել է, որ  Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի և առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետևանքով թունավորվել են: 7 անձ […]

̰
Ըստ նախնական տվյալների՝ հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց․ ՍԱՏՄ

12:30 01.09.2020

Այսօր առավոտյան ժամը 8:00 ՍԱՏՄ Արմավիրի մարզային կենտրոնը ահազանգ է ստացել այն մասին, որ Արմավիր բժշկական կենտրոն են տեղափոխվել քաղաքացիներ, որոնց մոտ կասկածվում է սննդային թունավորում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հիվանդանոց տեղափոխված անձինք թունավորվել են տնայնագործ պայմաններում պատրաստված օղուց: Որոշ քաղաքացիների կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։ […]

̰
Նախնական ախտորոշմամբ ալկոհոլային թունավորումից 11 մարդ է մահացել․ ԱՆ-ը պարզաբանում է

12:17 01.09.2020

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ահազանգ է ստացվել, որ նախնական տվյալներով թունավորման կասկածով` «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ, Արմավիրի բժշկական կենտրոն է ընդունվել 10 անձ: «Ցավոք, կան մահվան դեպքեր: 3-ը մահացել են հենց Արմավիրի հիվանդանոցում: 4-ին տեղափոխել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ վերջիններս մահացել են, 1 պացիենտ տեղափոխվել […]

̰
Բռնության ենթարկված կինն ու հաշմանդամություն ունեցող դուստրը Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ տեղափոխվել են ապաստարան

12:07 01.09.2020

Ամուսնու կողմից բռնության ենթարկված կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր և դստեր անվտանգության ապահովման հարցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը: Բողոքի քննությամբ պարզվել է, որ ամուսինը, պարբերաբար գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, բռնություն է գործադրել իր կնոջ նկատմամբ։ Նման պարբերական բռնության հետևանքով կնոջ մոտ լուրջ մտահոգություններ են առաջացել […]

̰
Ալկոհոլային թունավորում Արմավիրում, թունավորված 5 բնակչից 2-ը մահացել են․ հարուցվել է քրեական գործ

11:47 01.09.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Արմավիր քաղաքի 5 բնակիչների թունավորման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. օգոստոսի 31-ին  «Արմավիրի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Արմավիր քաղաքի Լերմոնտով, Շիրազի և Բաղրամյան փողոցների 5 բնակիչ: Պարզվել է, որ նրանք […]

̰
Գիտելիքը մի նոր աշխարհի բանալի է․ Ավինյան

11:42 01.09.2020

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական գրառում է կատարել․ «Գիտելիքը ուժ է: Գիտելիքը հարստություն է: Գիտելիքը մի նոր աշխարհի բանալի է: Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի ու դպրության տոնի առթիվ: Համոզված եմ, որ կրթության ու գիտության ստեղծած անսահմանափակ կարողությունները մեզ դաշնակից դարձնելով կկարողանանք հեղափոխել ու վերափոխել մեր երկիրն ու աշխարհը, կառուցել ժամանակակից, հզոր ու բարեկեցիկ Հայաստան»:

̰
2019-2020թթ հարուցվել է 183 քրգործ՝ համայնքային և պետական գույքերի վարձակալության, օտարման գործընթացներում կոռուպցիոն չարաշահումների փաստերով

11:37 01.09.2020

ՀՀ գլխավոր դատախազությունում համեմատական վերլուծության են ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացված՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների բացահայտման և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ 2019թ. հունվարից 1-ից մինչև 2020թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքները: Ըստ այդմ, եթե 2019թ. ընթացքում համայնքային և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի […]

̰
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ

11:30 01.09.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 1-2-ն աշխատանքային այցով կլինի Արցախի Հանրապետությունում: Այս մասին հայտնում են ԱԺ Հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։  

̰
Առանց մտածելու սովորելն ապարդյուն աշխատանք է, իսկ առանց սովորելու մտածելը՝ վտանգավոր․  Գոռ Աբրահամյանը մեջբերել է Կոնֆուցիոսին

11:28 01.09.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ուսումնական տարվա մեկնարկի առիթով․ «Առանց մտածելու սովորելն ապարդյուն աշխատանք է, իսկ առանց սովորելու մտածելը՝ վտանգավոր: Կոնֆուցիոս Սիրելի՛ ուսանողներ, աշակերտներ, ուսուցիչներ և դասախոսներ (առանձնահատուկ՝ իմ հին ու նոր ուսանողներ, իմ ուսուցիչներ և իմ դասախոսներ) սիրելի՛ ընկերներ, ովքեր կրթվում են անկախ տարիքից ու անկախ հանգամանքներից. […]

̰
Սևանա լիճ է բաց թողնվում Սևանի իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակը

11:18 01.09.2020

Սևանա լիճ է բաց թողնվում Սևանի իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակը։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ տեսակապով ցուցադրել է մանրաձկան բացթողնման գործընթացը։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/378643829313106/videos/1031148864001280/  

̰
Լիահույս եմ, որ նոր ուսումնական տարին կլինի առավել հագեցած ու արդյունավետ․ Գնել Սանոսյան

11:05 01.09.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել ուսումնական տարվա մեկնարկի կապակացությամբ․ «Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, գիտության ու կրթության նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ։ Ցավոք սրտի, համավարակի հետ կապված, այս Սեպտեմբերի 1-ը տարբերվում է նախորդներից, սակայն այն չի կորցնում իր երբեմնի […]

̰
90-ից ավելի ծառայություններ հասանելի են մեկ վայրում․ Երևանի կենտրոնում գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը

11:02 01.09.2020

Արդարադատության նախարարությունը հիշեցնում է, որ Երևանի  կենտրոնում գործարկվել է Հանրային ծառայությունների միասնական առաջին գրասենյակը: Քաղաքացիների համար ստեղծվել ենբոլոր հարմարավետ պայմանները միասնական կենտրոնից ստանալու՝ 1․Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, 2․Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, 3․Պետական եկամուտների կոմիտեի, 4․Ազգային արխիվի, 5․Սոցիալական ապահովության ծառայության, 6․Միգրացիոն ծառայության, 7․Կադաստրի կոմիտեի, 8․Թաղման բյուրոյի, 9․Նոտարական ծառայություններ: Տարածքն ունի սպասասրահ, ավտոկայանատեղի և հագեցված է […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 97 նոր դեպք, 634 առողջացում

10:57 01.09.2020

Սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43878 դեպք, որոնցից 38356-ն` առողջացած, 881-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4373 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 206929 թեստավորում: Նախորդ օրը կատարված 989 թեստից 892-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու […]

̰
Մեզ միասին դժվար ճանապարհ է սպասվում․ Արայիկ Հարությունյան

10:52 01.09.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ և դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ, Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։ Հեշտ չտրվեց մեզ անցած ուսումնական տարին. անսպասելի մարտահրավերները, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, առաջ բերեցին նոր խնդիրներ՝ դրանց նոր ու հրատապ լուծումներ գտնելու հրամայականով։ Թերևս սա է […]

̰
Գիտելիքն ամենամեծ կապիտալն է բոլոր ժամանակներում․ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը

10:15 01.09.2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել գիտելիքի օրվա առթիվ․ «Սիրելի ուսանողներ, դպրոցականներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի մեկի՝ գիտելիքի օրվա առթիվ: Անշուշտ, նոր ուսումնական տարվա մեկնարկը սպասված է և ավելի քան պարտավորեցնող յուրաքանչյուրիս համար: Ուսումնական տարին մեկնարկում է նոր մարտահրավերներով, որոնք, վստահ եմ, հաղթահարելու ենք միասին` համատեղ աշխատանքի շնորհիվ: Օրը […]

̰
Հրդեհ Ջրաշեն գյուղում․ ծառեր են ջերմահարվել

09:41 01.09.2020

Օգոստոսի 31-ին՝ ժամը 16:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրաշեն գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջրաշեն գյուղի ծիրանի այգիների մոտակա ձորակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։00-ին, մարվել՝ 18։31-ին։ Ձորակում այրվել է […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 24 հա տարածքում բռնկված հրդեհները

09:27 01.09.2020

Օգոստոսի 31-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, 6000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 7000 քմ, 6000 քմ, 2500 քմ, 8000 քմ, […]

̰
Զարգացող Արցախի հիմնասյունը վաղվա մրցունակ և գիտելիքահեն սերունդն է․ Արայիկ Հարությունյան

09:20 01.09.2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հրապարակել գիտելիքի օրվա կապակցությամբ․ «Կրթության ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Այս տարի այն առանձնահատուկ է նաև նրանով, որ երկարատև հարկադիր պարապուրդի մատնված կրթօջախներում վերստին կղողանջի դպրոցական զանգը: Անցած մի քանի ամիսներին առիթ ունեցանք համոզվելու, որ սերունդների կրթության և […]

̰
Աղոթում ենք, որ Տերը բազում հաջողություններով պսակի մեր սաների ուսումնառության ընթացքը․ Գարեգին Բ

09:11 01.09.2020

Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել գիտելիքի օրվա առթիվ․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական օրհնությամբ Մեր շնորհավորանքներն ենք բերում ուսանող և աշակերտ մեր զավակներին և կրթական գործի բոլոր նվիրյալներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով: Դարեդար մեր ժողովուրդը սիրո և մեծարումի զգացումով է ապրել գիտելիքի ու դպրության հանդեպ, պահպանել այն հակառակ […]

̰
Գազամատակարարման անջատումներ են սպասվում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կապանում

08:50 01.09.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09․00-ն սեպտեմբերի 4-ի ժամը 18․00-ն, դադարեցվելու է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Բուսաբանական, Գերցենի, Էմինեսկու, Ռուբինյանց, Ռադիշև, Դ․Անհաղթի, Պ․Սևակի, Լեփսիուսի, Ազատության, Դրոյի, Կ․Ուլնեցի 1-ին, 2-րդ, 3-րդ փակուղիների, Սարկավագի, Քանաքեռի, Քանաքեռցու, Ադոնցի, Ներսիսյան, Մ․Ավետիսյան 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, Վ․Վահյան, Գոգոլի փողոցների […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Շիրակի մարզերում

08:09 01.09.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Դավթաշեն 1-ին թաղ. 45 շենք 3 և 4 մուտքեր, Կոտայքի մարզում՝ 11։00-16։00 Կոտայք և Նոր գյուղեր, 11։00-17։00 Կապուտան, Գեղաշեն, Կամարիս գյուղեր, Պտղնիի ամառանոցները մասնակի, Շիրակի մարզում՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան, Արփենի գյուղ Հին գյուղ թաղամաս, 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան, Ցողամարգ գյուղի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:00 01.09.2020

Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-2-ը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 3-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների […]

̰
Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա պողոտայից հիվանդանոց տեղափոխված 34-ամյա երիտասարդի վիճակը կայուն ծանր է

23:28 31.08.2020

Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա պողոտայում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով մեկ տուժած է տեղափոխվել Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: ՀԺ-ի հետ զրույցում հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացրել է, որ տեղափոխվածը 1986 թվականին ծնված տղամարդ է: Ունի բազմաբեկոր վնասվածքներ: Ներկա պահին գտնվում է հետազոտության փուլում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Հիշեցնենք, որ քիչ առաջ վիճաբանություն էր տեղի ունեցել Երևանի […]

̰
Երևանում կրակոցներ են հնչել

23:15 31.08.2020

Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա խաչմերուկում Ոստիկանության և շտապօգնության մեքենաներ են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցներ են հնչել։ Իրավապահներն առայժմ պաշտոնական տեղեկություն չեն հայտնում։

̰
Խիստ սահմանափակումներն այնքան չեն խանգարում տնտեսությանը, որքան դրանց բացակայությունը. տնտեսագետ

22:35 31.08.2020

Կորոնավիրուսը ցույց տվեց նույնիսկ զարգացած երկրների առողջապահական համակարգերի թերացումները, մարտահրավերներին անպատրաստ լինելը: Այս մասին «Հեռանկարի» շրջանակում խոսել է քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը: Զրուցակիցն անդրադարձել է նաև համաշխարհային տնտեսության վրա կորոնավիրուսի ազդեցությանը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մի քանի կտոր՝ այսօրվա արշավից. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:44 31.08.2020

Մի քանի կտոր՝ այսօրվա արշավից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
Գորիսի քաղաքապետի մասնակցությամբ ծեծկռտուքը արձանագրվել է տեսախցիկի կողմից

20:34 31.08.2020

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է օգոստոսի 28-ին՝ Գորիս քաղաքում, տեղի ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուքը: Միջադեպը արձանագրվել է վիճաբանության վայրում տեղադրված տեսախցիկով: Ինչպես ավելի վաղը հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով, որոնք փոխանցվել էին ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն, իսկ այնտեղից էլ՝ ոստիկանոթյան Գորիսի բաժին, նոր մանրամասներ էին պարզվել՝ […]

̰
Գյումրիում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող 17 փողոցների ընդհանուր բյուջեն կազմում է մեկ միլիարդ դրամ

19:45 31.08.2020

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ ընթացող լայնածավալ փողոցաշինական աշխատանքներից բացի Գյումրիում սուբվենցիոն ծրագրով են փողոցներ հիմնանորոգվելու։ Պետական ծրագրի ընդհանուր արժեքը մոտ մեկ միլիարդ դրամ է, որում համաֆինանսավորման մասնաբաժին ունի տեղական բյուջեն։ Սուբվենցիոն ծրագրում են 17 փողոցներ, հիմնականում՝ երկրորդական, որոնք համարվում են գլխավոր փողոցների համար շրջանցիկ։ Փողոցների թիվը շատ է, բայց աշխատանքի ծավալները փոքր՝ ընդհանուրը […]

̰
«Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ

19:10 31.08.2020

  Օգոստոսի 29-ին և 30-ին մշտադիտարկման արդյունքում ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ (լատ.՝ Ovis orientalis gmelini): Այս մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի նախարարությունը Կարգավիճակը: Գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես […]

̰
BACK_TO_TOP