TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Պարզ լճի հարակից տարածքների վարձավճարը բարձրացվել է գրեթե 6 անգամ․ Ռոմանոս Պետրոսյան

18:45 31.08.2020

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ վերջին այցելությունից հետո հրատապ վերանայման է ենթարկվել ազգային պարկի տարածքում գտնվող` Պարզ լիճ բնության հուշարձանի հարակից տարածքների վարձակալության պայմանագիրը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Պարզ լիճ կատարած շրջայցից հետո հանձնարարել էի առանց հետաձգումների մանրամասն ուսումնասիրել և ինձ ներկայացնել ազգային պարկի բոլոր հատվածներում տրված վարձակալության […]

̰
Սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրեր գործուղվող ուսուցիչների համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն

16:43 31.08.2020

ԿԳՄՍ նախարարությունը նոր կարգ կընդունի, որը նախատեսում է 30 տոկոսով բարձր աշխատավարձ և այլ հատուցումներ` սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրեր գործուղվող ուսուցիչներին: «Գործուղվող ուսուցիչների համար առաջարկվում են մի շարք նոր կարգավորումներ, որոնք ավելի բարենպաստ պայմաններ կստեղծեն սահմանամերձ և բարձրլեռնային համայնքների դպրոցներում աշխատելու համար»,- նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում։

̰
Oգոստոսին Սիրիայում հայ սակրավորներն ականազերծել են 33 143 ք/մ ականապատ տարածք

15:56 31.08.2020

Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորներն օգոստոսին ականազերծել են 33 143 քառակուսի մետր ականապատ տարածք: Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 238 230 քառակուսի մետր տարածք: Օգոստոսին հայտնաբերվել է 2 հատ ШОАБ տեսակի կասետային ենթազինամթերք, 13 120մմ ականանետի չպայթած արկ, 3 82մմ ականանետի չպայթած արկ, 14 OA-2,5 РTM ավիացիոն ենթազինամթերք, 5 […]

̰
Հայոց արքա Աշոտ Երկաթի ամրոցի՝ Մանթաշաբերդի միջնաբերդում եմ. Փաշինյան

15:38 31.08.2020

Հայոց արքա Աշոտ Երկաթի ամրոցի՝ Մանթաշաբերդի միջնաբերդում եմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
Քրեակատարողական ծառայությունը շարունակում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ հետևողական պայքարը

15:23 31.08.2020

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ծառայողները, շարունակելով հետևողական և զգոն պայքարը արգելված իրերի և առարկաների ներթափանցման դեմ, ինչպես նաև պատշաճորեն կատարելով իրենց առջև դրված պարտականություններն ու առաջադրանքները, հերթական անգամ կանխել են ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցման փորձերը։ Մասնավորապես, սույն թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետից ահազանգ […]

̰
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը ձերբակալվել է

15:02 31.08.2020

Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը` հավելելով, որ ավելի ուշ լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն։ Ավելի վաղ, Սամվել Մկրտչյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել էր, որ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 38-314-րդ (պաշտոնեական կեղծիքին հանցակից լինել) […]

̰
38-ամյա տղամարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

14:53 31.08.2020

2020թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշատի խճուղում՝ օղակաձև խաչմերուկի մոտ, 35-ամյա վարորդն  իր վարած «Ռենո Լոգան» մակնիշի տաքսի ավտոմեքենայով ընդհարվել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին, որի hետևանքով ավտոմեքենայում գտնվող 38-ամյա ուղևորը տեղում մահացել է։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ […]

̰
Ժամանակավորապես փակ կլինի Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհը

14:45 31.08.2020

Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում այսօր՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 16։00-19։00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ Հիշեցնենք‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 – կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգմամբ պայմանավորված‚ երթևեկության համար ժամանակավորապես փակ է։ Պայթեցման աշխատանքների հետևանքով այսօր՝ ժամը 16։00-19։00‚ անվտանգության նկատառումներից ելնելով փակ կլինի նաև նշված […]

̰
Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են՝ ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով

14:34 31.08.2020

2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:20-ին, ՀՀ ոստիկանության կապիտանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, ստացված հաղորդման հիման վրա՝ մեկնել են «Կասկադ», որտեղ նկատել են երկու երիտասարդների, որոնք քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի: Նշված երկու երիտասարդները տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել և պոկել է ոստիկանության ծառայողներից  մեկի […]

̰
Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել հորից

14:27 31.08.2020

Օգոստոսի 31-ին` ժամը 10:31-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տափերական գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկի բակում խոշոր եղջերավոր կենդանին (ցուլ) ընկել է մոտ չորս մետր խորությամբ հորը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները խոշոր եղջերավոր […]

̰
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է բեռնատարների համար

14:15 31.08.2020

Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասում հենապատի կառուցման և իրականացվող հանույթի ընթացքում պարզվել է‚ որ գրունտներն անկայուն են և վտանգավոր բեռնատար մեքենաների երթևեկի համար։ Ուստի մինչև սեպտեմբերի 6-ը՝ մինչև հենապատի կառուցումն ու լիցքը‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը փակ է բեռնատար մեքենաների երթևեկության համար։ Այս մասին հաղորդում են ՏԿԵ նախարարությունից։ Բեռնատարների վարորդներին առաջարկվում է […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի ԲԿ-ն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին․ ԱՆ խոսնակ

14:08 31.08.2020

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը և Սպիտակի բժշկական կենտրոնն այսուհետ վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին, փակվում է նաև կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիներին սպասարկող Մարտունու բժշկական կենտրոնի բաժանմունքը: Այս պահին երկրում դիտվում է կորոնավիրուսային հիվանդության փոքր-ինչ կայուն վիճակ և անհրաժեշտություն չկա հիվանդանոցների նման ծավալում ունենալը: Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ «Ընդհանուր առմամբ 67 […]

̰
Շուրջ 10.000 այցելու՝ ընդամենը 10 օրում.  «Դալի և Պիկասո» ցուցահանդեսն ավարտվել է

13:35 31.08.2020

«Ավարտվեց «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որն իրավամբ կարող ենք համարել այս տարվա գլխավոր մշակութային իրադարձություն»,- գրված է Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջում: Դեռևս մարտ ամսին Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Արման Ծատուրյանի ղեկավարությամբ կազմակերպված և օգոստոսի 20-ին վերաբացված ցուցահանդեսն ընդամենը 10 օրում շուրջ 10 000 այցելու է ունեցել: Նշվում է, որ Պատկերասրահն իր խորին երախտագիտությունն է հայտնում […]

̰
Գյումրիում երեք ավտոմեքենա է բախվել․ տուժածի վիճակը կայուն ծանր է

13:19 31.08.2020

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 23։34-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրու Վ. Սարգսյան փողոցում՝ «Եգան» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, ավտոմեքենայում արգելափակված քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ […]

̰
Կասկադում ոստիկաններին ծեծի ենթարկողները ֆուտբոլիստներ են․ մանրամասներ

12:59 31.08.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կասկադում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին: Factor.am-ի տեղեկություններով՝ վեճի մասնակիցները Ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են եղել, նրանցից ոմանց հավաքականի նոր կազմում չեն ընդգրկել։ Կասկադում նրանք ալկոհոլի ազդեցության տակ են եղել և վեճի են բռվել ոստիկանության աշխատակիցների հետ, պոկել են նրանցից մեկի ուսադիրները։ Մեր աղբյուրի համաձայն՝ ոստիկաններին ծեծի […]

̰
Ինչպե՞ս է սկսվում օրը մայրաքաղաքում

12:52 31.08.2020

Առավոտյան՝ ժամը 5:00-ին, երբ Երևանը դեռ ամբողջությամբ չի արթնացել քնից, սկսվում են մայրաքաղաքի մաքրման աշխատանքները: Մայրաքաղաքում օրվա մեկնարկի մասին պատմել են քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում: Գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակվել, որում ներկայացված են քաղաքի փողոցների մաքրման աշխատանքները:

̰
Գյումրիում վթարված ավտոմեքենան այրվել է․ 23-ամյա վարորդի դին մոխրացել է

12:45 31.08.2020

Օգոստոսի 31-ին՝ ժամը 02։39-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակացի-Գերցեն փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Միշա Մ., ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթի եզրաքարերին, ծառերին, այնուհետև՝ շրջվել ու բռնկվել: […]

̰
Փրկված արջերի առօրյայից․ Մխո և Մաշա արջերը՝ 10-ամյա «բանտարկությունից» դուրս

12:40 31.08.2020

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) ապաստարան են ստացել Հայաստանի տարբեր մասնավոր տարածքների անբարենսպաստ պայմաններից փրկված տասնյակից ավել կարմիրգրքյան արջեր։  Կենդանիները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ համատեղ իրականացվող Արջերի փրկության ծրագրի (The Great Bear Rescue) շրջանակներում փրկարար կենտրոն են տեղափոխվել ամենատարբեր վայրերից՝ ռեստորաններից մինչև պանրի գործարան։ […]

̰
Քննարկվել են «Հյուսիս-հարավ»-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր

12:29 31.08.2020

Օգոստոսի 25-28-ը կայացել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի հեռավար առաքելությունը‚ որի ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցեր։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից։ Նշենք‚ որ այդ հատվածի կառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներով: Ճանապարհահատվածի նախագծումն իրականացնում […]

̰
Սևանա լճում ստորջրյա հետազոտողները ափ են դուրս բերել մարդկային ոսկորներ և խորտակված նավակի բեկորներ

12:26 31.08.2020

Սևանա լճում իրականացվել են գիտական մակարդակով ստորջրյա հնագիտական հետախուզական աշխատանքներ. սուզորդները լճի հատակին փաստագրել են խորտակված նավակի պահպանված հատված, որոշ բեկորներ դուրս են բերել ափ, հայտնում է «Արմենպրեսը»։ Արտաքին զննությամբ՝ բեկորներից մեկի վրա պահպանված գամը՝ նման չէ գործարանային արտադրանքի, ավելի հավանական է, որ այն դարբնի աշխատանք է. հնարավոր է այն ունի մի քանի հարյուրամյա պատմություն։ […]

̰
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այս գիշեր 5 կանգառ ջարդուփշուր է արվել

12:15 31.08.2020

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այս գիշեր միանգամից 5 կանգառ ջարդուփշուր է արվել։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքապետարանը արդեն դիմել է ոստիկանություն։ Վստահ ենք՝ մեղավորները արագ կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

̰
ՄԻՊ-ի աջակցությամբ դատապարտյալի հաշմանդամության խումբը վերականգնվել է

12:01 31.08.2020

Դատապարտյալի կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը՝ ամուսնուն «Դատապարտյալների հիվանդանոց»-ում հետազոտության ենթարկելու և հաշմանդամության խումբը վերականգնելու հարցում: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ, ըստ դիմողի, ամուսինը պատիժ է կրում փակ ուղղիչ հիմնարկում և ունի մի շարք առողջական խնդիրներ: Նախկինում ունեցել է նաև 2-րդ խմբի հաշմանդամություն: Առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ դիմել է […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահին

11:55 31.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է. «Հարգելի Սոորոնբայ Շարիպի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ղրղզստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Անկախության տարիներին բարեկամ Ղրղզստանը մեծ հաջողությունների է հասել պետականաշինության և միջազգային հեղինակության ամրապնդման գործում: Համոզված եմ, որ մենք փոխադարձ ջանքերով այսուհետ ևս կշարունակենք զարգացնել մեր երկրների […]

̰
«Աշխարհում ոչ ոք չգիտի, թե ինչ է ուզում». այսօր Վիլյամ Սարոյանի 112-ամյակն է

11:46 31.08.2020

Այսօր ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 112-ամյակն է: Վիլյամ Սարոյանը համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչներից է: Նա պատմվածքի ժանրը հարստացրել է սոցիալ-հոգեբանական նոր թեմատիկայով, մարդու, մարդկայինի, բարոյականության մասին թարմ ասելիքով, պատումի նոր ձևերով: Հենց այս առաձնահատկությունն աննկատ չի մնացել ու Սարոյանին համաշխարհային ճանաչում է բերել, իսկ կինեմատոգրաֆիստների աչքից չի վրիպել նրա «Մարդկային կատակերգություն» վիպակը, որը […]

̰
ՊԲ շտաբում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն` ՀՀ-ի և Արցախի ղեկավարների մասնակցությամբ

11:22 31.08.2020

Օգոստոսի 30-ին ՊԲ-ի շտաբում անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որին ներկա են գտնվել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայկական երկու պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարներ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ու Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ ու պաշտոնյաներ: Խորհրդակցության ժամանակ քննարկվել են հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության օրակարգային թեմաներ, անդրադարձ է կատարվել այն համալիր գործընթացներին, […]

̰
Գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզային բաժին

11:14 31.08.2020

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի հետ օգոստոսի 28-ին աշխատանքային այց է կատարել Ծառայության Շիրակի մարզային բաժին։ Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ բաժնի աշխատանքների կազմակերպմանը, գույքագրել առկա խնդիրները: Շիրակի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Թադևոս Վարդանյանի ուղեկցությամբ Արթիկ-Մարալիկ տարածաշրջանի բաժանմունքում շրջայց կատարելիս Ծառայության ղեկավար կազմը ծանոթացել է բաժանմունքի շենքային պայմաններին, լուծում […]

̰
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին քաղաքացին ընկել է և վնասվածք ստացել

11:02 31.08.2020

Օգոստոսի 30-ին` ժամը 18։45-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի մոտակայքում՝ Սուրբ Հովհաննես մատուռ տանող ճանապարհին, քաղաքացին ընկել է և վնասել ոտքը. տուժածին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացի Վարդան […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 31 նոր դեպք․ 2 մարդ մահացել է

10:56 31.08.2020

Օգոստոսի 31-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43781 դեպք, որոնցից 37722-ն` առողջացած, 879-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4912 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 205940 թեստավորում: Նախորդ օրը կատարված 490 թեստից 459-ը եղել է բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման ու […]

̰
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը

10:19 31.08.2020

Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Փարիզում Կոմիտաս Վարդապետի արձանի պղծումը, որը ժխտողականության դրսևորում է, մի հուշարձանի, որը նվիրված է Հայոց ցեղասպանության նահատակների, ինչպես նաև Ֆրանսիայի համար զոհված հայերի հիշատակին»։

̰
Գազամատակարարման անջատումներ են սպասվում Տավուշի և Սյունիքի մարզերում

08:58 31.08.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 2-ին` ժամը 09․00-ից ժամը 18․00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցի գազասպառողների, տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Ինամուր», «Առամնա» և «Արթվարդ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործներ և Շինարարներ թաղամասի գազամատակարարումը:

̰
BACK_TO_TOP