TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արագածոտնի մարզում ավտովթարի է ենթարկվել Ապարանի թեմի առաջնորդը. նա տեղափոխվել է հիվանդանոց

20:08 30.08.2020

Այսօր՝ օգտոսոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Ապարան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հովհաննես Վահանյանը, իր վարած ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենայով, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ-3 ավտոճանապարհի 69 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ավտովթարի ենթարկվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Հ. Վահանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […]

̰
Երևանի արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

18:25 30.08.2020

Օգոստոսի 30-ին, ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի 1/1 հասցեում գտնվող արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման […]

̰
Սեպտեմբերի 2-ից օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +36․․․+37 աստիճան․ Սուրենյան

17:57 30.08.2020

Սեպտեմբերի 2-ից օդի ջերմաստիճանը հանրապետության ցածրադիր գոտիներում այդ թվում և Երևանում ցերեկային ժամերին կհասնի +36․․․+37 աստիճանի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

̰
Բանակը եղել և շարունակելու է մնալ մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը․ Փաշինյան

17:52 30.08.2020

Մարտական դիրքերում ծանոթացանք ինժեներական եւ ամրաշինական ենթակառուցվածքների զարգացման, անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներին, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաներին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բանակը եղել և շարունակելու է մնալ մեր առաջնահերթությունների առաջնահերթությունը»,- գրել է նա և կից լուսանկար հրապարակել։ Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի հետ […]

̰
Այս փաստաթուղթը չի եղել, չկա ու չի լինելու մեր կրթական ծրագրերում. ԿԳՄՍ նախարար

17:49 30.08.2020

Ինձ ասացին, որ վերջին շաբաթներին այս աղյուսակը լայն տարածում է գտել համացանցում և սոցցանցերում: Տեղեկացնեմ, որ այս փաստաթուղթը չի եղել, չկա ու չի լինելու մեր կրթական ծրագրերում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Այն երբեք նույնիսկ բանավոր չի քննարկվել, էլ ինչ մնաց` շրջանառվեր: Իսկ դպրոցներում մեր երեխաներին սովորեցնելու ենք առողջ […]

̰
Վարչապետ Փաշինյանն Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր և ՊԲ զորամասերից մեկում ներկա գտնվել նորակառույց ճաշարանի բացմանը

17:40 30.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է սահմանապահ դիրքեր: Վարչապետին և նախագահին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը: […]

̰
Ավտոմեքենան վարելիս ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, վարորդը փորձել է օգնել, տեղի է ունեցել վթար. կա զոհ

17:31 30.08.2020

Այսօր՝ օգոստոսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Սարգիս Ն.-ն իր վարած Renault Logan մակնիշի ավտոմեքենայով Արտաշատի խճուղու օղակաձև խաչմերուկի մոտ բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե պատնեշին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդ Սարգիս Ն.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ուղևորի՝ Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Հակոբ Ա.-ի ինքնազգացողությունը վատացել է […]

̰
ՔՏՀԱՏՄ-ն դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող երթուղիները

14:31 30.08.2020

Կիրակի՝ օգոստոսի 30-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են վերահսկողություն իրականացնել Երևանի Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպոտի գործունեության նկատմամբ: Վերահսկողության արդյունքում Տեսչական մարմնի մասնագետների կողմից տաքսի ավտոմեքենաներով, կանոնավոր ուղևորափոխադրման համակարգերում խախտումներ չեն արձանագրվել: Մշտադիտարկումների և վերահսկողության զուգահեռ Տեսչական մարմնի մասնագետներն […]

̰
Երևանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է 59-ամյա տղամարդու դի

13:59 30.08.2020

Օգոստոսի 30-ին՝ ժամը 10։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շարուրի փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և պատշգամբի հատակին […]

̰
Արձակուրդը սկսում ենք լեռնագնացությամբ․Թորոսյանը լուսանկար է հրապարակել

13:30 30.08.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել Արագածի հարավային գագաթից՝ գրելով. «Արձակուրդը սկսում ենք լեռնագնացությամբ»։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Թորոսյանը կմեկնի արձակուրդ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 18-ը ներառյալ:

̰
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Lexus GX 470-ը և ВАЗ 211200-ն. կա վիրավոր

12:17 30.08.2020

Երեկ՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Դաշտավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 34-ամյա Արթուր Մաքսուդյանի վարած Lexus GX 470 մակնիշի և 22-ամյա Արծրուն Արոյանի վարած ВАЗ 211200 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վերջինիս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 18-ամյա Համլետ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

̰
Ինչն է պայմանավորում կրթական արդյունքը. մանրամասնում է ԿԳՄՍ փոխնախարարը

11:30 30.08.2020

Մենք հաճախ կարծում ենք, թե սովորելը հիմնականում բնածին մի բան է. կամ տրված է երեխաներին, կամ ոչ։ Իրականում կրթական արդյունքը պայմանավորված է շատ տարբեր գործոններով, որ ցույց են տալիս, թե ինչ կարևոր է մանկավարժության որակն ու դպրոցական միջավայրը՝ համադրված տան պայմանների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ […]

̰
Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը անորոշ ժամանակով փակ է լինելու բեռնատարների համար

10:35 30.08.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ից ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով Վանաձոր-Նոյեմբերյան ավտոճանապարհը անորոշ ժամանակով փակ է լինելու բեռնատարների համար: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված […]

̰
Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՊԲ շտաբում տեղի է ունեցել խորհրդակցություն

10:31 30.08.2020

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն: Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է բանակաշինության ընթացիկ խնդիրների մասին: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և […]

̰
Թալին-Մաստարա ճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. տուժածի վիճակը ծանր է

10:12 30.08.2020

Օգոստոսի 30-ին` ժամը 00:14-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:45 29.08.2020

Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 29-ի ցերեկը, 30-31-ը, սեպտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Սյունիքի մարզում վարչապետը բնակիչների հետ քննարկել է արոտավայրերի, մսի և կաթի մթերմանն առնչվող հարցեր

23:31 29.08.2020

Մինչ Արցախ մեկնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով  եղել է Սյունիքի մարզում։ Նիկոլ Փաշինյանը Ծղուկ համայնքում հանդիպել է բնակիչներին, նրանց հետ քննարկել արոտավայրերի, մսի և կաթի մթերման հետ կապված խնդիրներ, դրանց ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ։ Ապա վարչապետը եղել նաև Անգեղակոթ համայնքում։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Եղվարդում ավտոմեքենա է այրվել

21:39 29.08.2020

Օգոստոսի 29-ին` ժամը 14։27-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում այրվում է ավտոմեքենա: Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ, որոնցից մեկը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:57-ին, մարվել՝ […]

̰
Օգոստոսի 28-ի դրությամբ իրականացվել է  74366  ստուգում

21:02 29.08.2020

Պարետի  սահմանած նորմերի խախտման դեպքերով՝ 2020-ի օգոստոսի 28-ի դրությամբ  կայացվել է 5182  կազմակերպության գործունեության  դադարեցման որոշում: 2020-ի օգոստոսի 28-ի դրությամբ իրականացվել է  74366  ստուգում, որից միայն 596-ը՝ նշված օրը: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և […]

̰
«Ալաբինո» զորավարժարանում անցկացվել է համերգ ՀՀ ԶՈՒ երգի և պարի համույթի մասնակցությամբ

20:50 29.08.2020

Օգոստոսի 29-ին ՌԴ մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանի մարզական ավանում հայատարարվել է Հայաստանի օր, որի շրջանակում «Բարեկամության տանն» անցկացվել է համերգ ՀՀ ՊՆ երգի և պարի համույթի և ՌԴ-ում գործող «Նժդեհ» ազգային պարի անսամբլի մասնակցությամբ:

̰
Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է «Նոր Զովք» և «Բյութի ստուդիո» սրահի գործունեությունը

20:26 29.08.2020

Պարետի որոշմամբ մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է «Նոր Զովք» ընկերության մեկ մասնաճյուղի, ինչպես նաև «Բյութի ստուդիո» գեղեցկության սրահի գործունեությունը։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդիվ այս տնտեսավարողների մոտ արձանագրել էին պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ չի պահպանվել դիմակ կրելու, ջերմաչափման գրանցամատյանների պատշաճ վարման պահանջները:

̰
Պատմական հուշարձան  Կրասարի «Եռաթռիչք» կամուրջն ընդգրկվել է վերակառուցման 2021թվականի ծրագրում

20:07 29.08.2020

Արփի ազգային պարկի արգելոցներից մեկը Կրասար գյուղի տարածքում է, որտեղ հազվադեպ կարելի է հանդիպել արագիլներին դաշտում ազատ ու անկաշկանդ շրջելիս: Բնության ստեղծածին այս տարածքում ավելացել է շինարար վարպետների  ձեռակերտ հուշարձանը ։ 19-րդ դարում սև ու կարմիր տուֆով կառուցել են «Եռաթռիչք »  կամուրջը, որը պատմամշակութային հուշարձանների ցանկում է: Կամուրջն Արևմտյան Հայաստանի Սուլուխ գյուղի կամրջի նմանությամբ է […]

̰
Գյումրի-Բավրա միջպետական մայրուղու մասնակի հիմնանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին

19:25 29.08.2020

Այս տարի պետական բյուջեի միջոցներով Շիրակի մարզում  28.5 կմ երկարության միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների հիմնանորոգումը կավարտվի։Գյումրի-Բավրա միջպետական մայրուղում շուրջ 12 կմ ճանապարհ է ասֆալտապատվում։ Նորոգումները մասնակի են , աշխատանքները ընդգրկում են, երթևեկության համար խիստ վտանգավոր  հատվածները։ Մանրաքարի, այսպես ասած, շարժական  արտադրամասը տեղակայված է Գյումրի- Բավրա ավտոճանապարհին։ Հաստոցը Հայաստանում միակն է, որն օգտագործվում է ճանապարհաշինության […]

̰
«Մայր Հայաստան» թանգարանում անցկացվել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը

17:43 29.08.2020

Հայաստանում շարունակվում է «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթը: Մասնակիցները մրցում են ոչ միայն ուժի, ճարպկության, արագության և դիպուկության ցուցադրմամբ: ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում օգոստոսի 28-ին կայացել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը: Այն անցկացվել է թեստավորման ձևաչափով` ռուսերենով և անգլերենով: Յուրաքանչյուր թեստում եղել է 12 հարց, որից երեքը […]

̰
Տրանսպոտային որոշ միջոցների գործունեությունը ժամանակավոր կասեցվել է

17:36 29.08.2020

Շաբաթվա ընթացքում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների համատեղ իրականացրած վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված  խախտումներով պայմանավորված` կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպոտային որոշ միջոցների գործունեությունը ժամանակավոր կասեցվել է: Դրանք պարբերաբար երթևեկել են գերբեռնված: Կասեցման աշխատանքներին զուգահեռ, ՔՏՀԱՏՄ-ի մասնագետները շարունակել են շրջիկ խմբերով ուժեղացված վերահսկողություն իրականացնել Երևանի  Կենտրոն և այլ վարչական […]

̰
Փաշինյանն ու Հարությունյանը քննարկել են Հայաստան-Արցախ համագործակցության մեծ օրակարգը

17:16 29.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Վարչապետը ֆեյսբուքյան գրառմամբ հանդիպումից որոշ մանրամասներ է ներկայացրել ու տեսանյութ հրապարակել: «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ քննարկեցինք Հայաստան-Արցախ համագործակցության մեծ օրակարգը՝ Զինված ուժերի բնականոն զարգացումից մինչև տնտեսության խթանում»,- գրել է նա։

̰
Մարզերի զբոսաշրջային վայրերում վերահսկողական միջոցառումներ են իրականացվել

16:40 29.08.2020

Օգոստոսի 29-ին  ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Արմավիր քաղաքի եկեղեցու, հուշարձանների հարակից տարածքներում կատարված ուժեղացված ստուգայցերի ընթացքում ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերն էական խախտումներ չեն արձանագրել։ Գրանցվել են սահմանված սոցիալական հեռավորություն չպահպանելու, սխալ դիմակ կրելու դեպքեր։ Տեսուչների նախազգուշացումների արդյունքում թերությունները շտկվել են։ Տեսչական մարմնի աշխատանքային խմբերի, հանրապետության ողջ տարածքում շարունակվող, ամենօրյա […]

̰
Ռազմական ավիացիոն համալսարանում անցկացվել է երդման արարողություն

16:36 29.08.2020

Օգոստոսի 29-ին ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել կուրսանտների երդման հանդիսավոր արարողությունը: Համալսարանի մարտական դրոշի ներքո առաջին կուրսի կուրսանտները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անթերի կատարել ծառայողական պարտականությունները ու սովորել բարձր առաջադիմությամբ: Համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը շնորհավորել է կուրսանտներին ավիացիոն համալսարան ընդունվելու կապակցությամբ, մաղթել արդյունավետ ուսումնառություն և համոզմունք հայտնել, […]

̰
Ն. Փաշինյանը և Ա. Հարությունյանը պաշտոնական հանդիպում կունենան

14:44 29.08.2020

Արցախի Հանրապետություն պաշտոնական այց կատարած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:  Փաշինյանը և Հարությունյանը պաշտոնական հանդիպում կունենան: Նախատեսված է նաև այցելություն Արցախի շրջաններ: Հիշեցնենք, որ նախքան Արցախ այցելելը, Փաշինյանը Սյունիքի մարզում էր:

̰
Ձերբակալվել են պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը կազմակերպելու և կաշառք տալուն օժանդակելու մեջ կասկածվող անձինք

14:29 29.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով, այն է՝ 2020 թվականի 2-րդ զորակոչի ընթացքում բժշկական կեղծ ախտորոշումներ ձևակերպելու և այլ եղանակներով զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ նախազորակոչիկներին տարկետումներ տրամադրելու գործընթացը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն օժանդակելու կասկածանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 3-րդ […]

̰
BACK_TO_TOP