11:00 29.08.2020
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43626 դեպք, որոնցից 37563-ն` առողջացած, 872-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4925 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 203979 թեստավորում: Երեկ կատարվել է 1726 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 175 նոր դեպք և 299 առողջացած։ […]
08:36 29.08.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10։00-16։00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 5/2, 5/3 շենքեր, Սաֆարյան փ. 10 շենքեր, թիվ 98 և 106 դպրոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Դավթաշեն 1-ին թաղ. 45 շենք և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,Դավթաշեն 2-րդ թաղ. 23 […]
23:55 28.08.2020
Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:48 28.08.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ օգոստոսի 26-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, «Մուրացան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի […]
23:39 28.08.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։25-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նորք- Մարաշի Արմենակյան փողոցում, ըստ նախնական տեղեկությունների՝ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության մոտ պայթյունի ձայն է լսվել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված փողոց են մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի […]
22:26 28.08.2020
Ընդհանուր իրավասության դատարանում Բարսեղ Բեգլարյանի և Հրայր Հովսեփյանի դեմ հարուցված քրեական գործի քննությանը այսօր ցուցմունք են տվել վկաները: Հիշեցնենք՝ Բեգլարյանին և Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, կատարել են ինքնիրավչություն: Ըստ մեղադրանքի «Ֆլեշ […]
22:12 28.08.2020
«Մեդիա կենտրոնը» այսօր տեսակապի միջոցով քննարկում էր կազմակերպել՝ «Խաշթառակի երեխայի մահը՝ ահազանգ պետությանը» թեմայով: Քննարկմանը մասնակցել են գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ: Հիշեցնենք՝ 6 ամյա տղան մահացել էր 3 օր առաջ, գիտակցության չգալով: Նա Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: 6-ամյա և 4-ամյա թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով Տավուշի Խաշթառակ համայնքում […]
21:19 28.08.2020
«Հայկական ճամբար» կազմակերպության «Մատչելի քաղաք» նախաձեռնության շրջանակներում Երևանում այսօր իրականացվել է իրազեկման ակցիա։ Հաշմանդամություն ունեցող անձինք, խմբերի բաժանվելով, տեղաշարժվել են տարբեր ուղղություններով և գնահատել մայրաքաղաքի փողոցների մատչելիությունը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:44 28.08.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացնում ենք Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը։ «Մոսկվա-Երեւան – 02.09.2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) Մոսկվա – Երեւան – 04.09․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) Մոսկվա – Երեւան -06.09. 2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 15:30-ին) Չվերթների տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք […]
20:31 28.08.2020
Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել Տավուշյան հաղթական մարտերի ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողությունը։ Հայոց բանակի կապիտան Ռուբեն Սանամյանն արժանացել է «Ազգային հերոսի» կոչման և «Հայրենիքի» շքանշանի, 16 զինծառայողներ պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին, իսկ 55 զինծառայողներ՝ 2-րդ աստիճանի շքանշաններով։ Պարգևները զինծառայողներին է հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արարողությանը ներկա են եղել Արցախի Հանրապետության նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսը, […]
20:02 28.08.2020
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ԱԺ-ում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա անդրադարձել է նաև քառօրյա պատերազմին: Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք հայկական կողմն ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթել է՝ Տոնոյանն ասել է, որ ապրիլյան գործողությունները ավարտվել են որոշ տարածքային կորուստներով, բայց ռազմաքաղաքական փոփոխություն չի կատարվել: Իսկ թե դա բավարա՞ր է պնդելու համար, որ չենք հաղթել՝ նախարարը […]
19:59 28.08.2020
Շիրակի մարզի բարձր լեռնային տեղանքներում գտնվող գյուղերում զբոսաշրջությունը զարգացնելու նախադրյալներ կան,բայց այդ պոտենցիալն օգտագործելու մեխանիզմներ չեն կիրառվում ։ Եվրոպական միության «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրով նախատեսվում է մարզի 7 խոշորացված համայնքների բնակավայրերում զարգացնել տուրիզմն ու նպաստել բնակավայրերի գրավչության մասին տեղեկատվության տարածմանը։ Այսօր խոշորացված համայնքների երիտասարդների մասնակցությամբ քննարկվել են Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում […]
19:57 28.08.2020
Օգոստոսի 28-ին՝ ժամը 13։22-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղի տներից մեկի բնակիչը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Այնուհետև տեղեկություն է ստացվել, որ Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, հայտնաբերվել են Լյուդմիլա Դ.-ի (ծնված 1952 թ․) իրերը և բջջային հեռախոսը․ ջրատարում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Հայտնում է […]
19:47 28.08.2020
Պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ փոփոխություններ են կատարվել դիմակ կրելու պարտադիր պահանջներում։ Սահմանվել են այն դեպքերը, երբ կարող են բարձրաստիճան պաշտոնյաները դիմակ չկրել։ Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ ՀՀ պարետի՝ 2020 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող […]
19:18 28.08.2020
Սարդարապատում այս պահին ընթանում է տավուշյան հաղթական մարտերին ակտիվ մասնակցություն ունեցած զինծառայողների պարգևատրման արարողությունը: Վարչապետի միջնորդությամբ և հանրապետության նախագահի հրամանագրերով տավուշյան հաղթական մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայող կպարգևատրվի «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայող՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով։ Վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը կպարգևատրվի Ազգային հերոսի կոչումով՝ Հայրենիքի շքանշանով։
18:49 28.08.2020
Օգոստոսի 28-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների շրջանակում իրականացվող հերթական մշտադիտարկումն անցկացրել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիներում, պատմամշակութային կոթողների հարակից տարածքներում։ Լայնածավալ դիտարկումների ընթացքում հայտնաբերված խախտումների բնույթը նույնն է. չի պահպանվել անձանց միջև սոցիալական հեռավորություն, գրանցվել են դիմակը ոչ ճիշտ կրելու, նաև չկրելու դեպքեր։ […]
18:28 28.08.2020
Աշխարհազորի ստեղծման նպատակը ռազմական բնույթի մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքելու հասարակության պատրաստությունն է: Այդ մասին ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նա կարծում է՝ Հայաստանի շուրջ ձևավորվող սպառնալիքների ու ռիսկերի, հարևանության նոր հայտարարությունների պարագայում միայն գործող Զինված ուժերի ռեսուրսները կարող է բավարար չլինեն:
18:12 28.08.2020
Օգոստոսի 27-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է 1-ին զորամիավորումում ընթացող հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքին: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ժ. Պողոսյանի ղեկավարությամբ իրականացվել են տեղազննման աշխատանքներ: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանձնարարականներ է տվել հետագա խնդիրների կատարման ուղղությամբ։
18:05 28.08.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը մայրաքաղաքի վարչական շրջաններում և մարզերում շարունակել են պարետի կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը։ ԱԱՏՄ-ն այսօր ստուգայց է կատարել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Էական խախտումներ չեն արձանագրվել: ՀՀ ամբողջ տարածքում մշտադիտարկման լայնածավալ աշխատանքներն ընթացել են նաև բժշկական կազմակերպություններում, ատամնաբուժական կաբինետներում, դեղատներում, բանկերում, գեղեցկության […]
17:42 28.08.2020
Ազգային ժողովում, ի պատասխան լրագրողների հարցերին՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է նաև սահմանային ներկա իրավիճակին: «Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայուն և կանխատեսելի է: Այդպես կձևակերպեմ»,- ասել է նախարարը:
17:27 28.08.2020
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է սպա Գուրգեն Ալավերդյանին հայրենիք վերադարձնելու հարցին: Նա նշել է, որ ծառայողական քննություն է իրականցվում, որի արդյունքում պարզ կդառնա՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել: «Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնվել է հակառակորդի կողմում: Արդյո՞ք մեր զինծառայողն առևանգվել է կամ […]
16:43 28.08.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ Օշականցի Գևորիկ մականվամբ Գ. Մ.-ն իր բնակության հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնող Գ. Ի.-ի և վերջինիս մորեղբոր տղայի Ա. Ի.-ի միջոցով իրեն դիմած Ա. Պ.-ի օգտին մասնավոր հարցին առնչվող, այն է՝ նախկինում գրավադրված ոսկու դիմաց պարտք մնացած […]
16:36 28.08.2020
Հայաստանի Կարմիր գիրքը վերջին անգամ թարմացվել է 2010 թվականին։ Նախորդ տարբերակը հրատարակվել էր դրանից 20 տարի առաջ՝ 1990-ին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նա նաև նշել է, որ 20 տարիների ընթացքում կենսաբազմազանության օգտագործումը հանրապետությունում հիմնականում ընթացել է առանց հաշվի առնելու կենսապաշարների վերարտադրության ապահովման բնական հնարավորությունները։ Օգտագործման այսպիսի […]
16:22 28.08.2020
Գեղարքունիքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեական հետապնդման մարմինների քրեաիրավական պայքարի, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության գործունեության արդյունքները: Ըստ այդմ՝ մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 44 քրեական գործ: Չնայած […]
16:09 28.08.2020
Նոր ուսումնական տարում դպրոցներում համավարակի հնարավոր ներթափանցումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանն առողջապահության նախարարության հետ կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ: Թեմայի շուրջ քաղաքապետարանում հրավիրվել է հատուկ խորհրդակցություն՝ Երևանի պոլիկլինիկաների ղեկավարների մասնակցությամբ: Մինչև ուսումնական տարվա սկիզբը բոլոր ուսուցիչները պարտադիր կթեստավորվեն: Այդպես կբացառվի այդ պահին վարակված աշխատակիցների մուտքը դպրոց: Որտեղ և ինչպես՝ լրացուցիչ կտեղեկացվի: Քննարկվում է նաև հետագա թեստավորման խնդիրը: […]
15:40 28.08.2020
ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանի տվյալներով՝ ԱԻՆ աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թվի անկում է նկատվում: Այդ մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում: Այսպես, մինչ օրս արձանագրվել է 91 դեպք: Դեպքերի մեծ մասի պարագայում վիրուսը դրսից է բերվել: Ներսում տարածում չի եղել: Նախարարի խոսքերով՝ ունեցել են մահվան 2 և ինքնամեկուսացման 380 դեպք: Այժմ 4 վարակակիր […]
15:31 28.08.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը կմեկնի արձակուրդ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի սեպտեմբերի 1-18-ը ներառյալ»,- ասված […]
15:21 28.08.2020
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է «Կանանց հզորացումը Արաբական Միացյալ Էմիրություններում» թեմայով քննարկմանը և ներկայացրել 2018-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո գենդերային հավասարության և մարդու իրավունքների ոլորտում գրանցված առաջընթացն ու առկա մարտահրավերները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի զգալի հաջողություններին՝ կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի օրենսդրության ընդունման հարցում և […]