TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Այսօր կարգազանց են գտնվել առավելապես իրացման ցանցի տնտեսավարողները. ՍԱՏՄ

17:36 27.08.2020

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակով պայմանավորված իր վերահսկողական աշխատանքները հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում: Այսօր կարգազանց են գտնվել առավելապես իրացման ցանցի տնտեսավարողները: Երևանում դիտարկված մի շարք խանութներում արձանագրվել են թերացումներ, որոնք, ենթադրվում է, այլևս չպետք է թույլ տրվեին. դրանցից մեկում աշխատակիցների ջերմաչափում չի իրականացվել, նաև ոչ պատշաճ են կրել դիմակները, իսկ այլոց մոտ նկատվել […]

̰
Հուշարձանի տարածքում գանձագողության դեպք է կանխվել

17:27 27.08.2020

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը այսօր հուշարձանի տարածք հերթական շրջայցի ժամանակ կանխել է գանձախուզության ու գանձագողության հերթական դեպքը։ Նա Ոսկեվազ համայնքում գտնվող «Ամրոցի համալիր Ախթամիր» հանրապետական նշանակության (մ.թ.ա. 3 հազ. 9-19 դդ. թվագրվող) հուշարձանի տարածքում նկատել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա և մոտենալով հուշարձանին տեսել է, որ մի տղամարդ մետաղորսիչով փորում […]

̰
Ապօրինի ծառահատման գործն ուղարկվել է դատարան

16:48 27.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ապօրինի ծառահատման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի 51-ամյա բնակիչը 2020թ. մարտի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, իր տան ջեռուցման համար վառելափայտ ձեռք բերելու նպատակով, պարբերաբար գնացել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսե­ղի ան­­տառ­տնտե­սության» մասնա­ճյուղի «Մոտկորի անտառպետության» թիվ 4-րդ […]

̰
Քրեակատարողական ծառայության աշխատակիցներ են ձերբակալվել

15:56 27.08.2020

Քրեական գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: ՀՀ հատուկ […]

̰
ՊԵԿ նախկին նախագահը կմնա կալանքի տակ

15:07 27.08.2020

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց կալանքը մնաց անփոփոխ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը կալանքը վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին: Երեկ՝ օգոստոսի 26-ին, դատական նիստի ժամանակ պաշտպան Երեմ Սարգսյանը հիմնավորել էր իր միջնորդությունն այն հանգամանքով, որ  դեռ 2019 թվականի փետրվարին Գագիկ Խաչատրյանը, գտնվելով Գերմանիայում, քննիչի հեռախոսային կանչով ընդհատել […]

̰
Գևորգ Գորգիսյանը դիմակ չկրելու համար սահմանված տուգանքների հարցով դիմել է վարչապետին

14:55 27.08.2020

«Լուսավոր Հայաստան« խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ օգոստոսի 26-ին դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով չեղյալ համարել դիմակ կրելու ռեժիմը խախտելու համար սահմանված  տուգանքները ՀՀ այն քաղաքացիների հանդեպ, որոնք հաշվառված են անապահովության գնահատման համակարգում:

̰
ՏՄՊՊՀ-ն կարճել է դիմակների և ձեռնոցների շրջանառության ոլորտներում հարուցված վարչական վարույթները

14:48 27.08.2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումներով կարճվել են 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների և մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտներում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ ս.թ. մայիսի 26-ին հարուցված վարչական վարույթները: Վարչական վարույթների քննությամբ խոշոր տնտեսվարողների կողմից […]

̰
Առերևույթ կոռուպցիոն չարաշահումներ՝ «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումների իրականացման գործընթացում

14:34 27.08.2020

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է «Աղձքի հայ արքանների դամբարանում և հարակից տարածքում» պեղումներ իրականացնելու համար հատկացված պետական միջոցների ծախսման գործընթացը՝ վերաբերելի այլ փաստաթղթեր պահանջելով և ստանալով նաև «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից: Պարզվել է, որ Աղձքի […]

̰
Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին

14:23 27.08.2020

Հրապարակվել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով եւ  213-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը»,- ասված է հայտարարության մեջ:

̰
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

14:17 27.08.2020

Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին: Էլեկտրոնային փոստի հասցեներն են՝ Երևանի ՀՔԲ – [email protected] Կոտայքի ՀՔԲ – [email protected] Սևանի ՀՔԲ – […]

̰
ԱԻՆ-ը ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգ է ստացել

14:09 27.08.2020

Օգոստոսի 27-ին` ժամը 12։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ուլնեցի փողոցում գտնվող «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբ է տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։

̰
Արսեն Թորոսյանը քաղաքական շահարկում է համարում իր հրաժարականի մասին լուրերը

14:02 27.08.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շատ վաղուց է հանդիպել և իր հրաժարականի մասին խոսակցություն չի ունեցել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված Թորոսյանի հրաժարականի հետ կապված խոսակցությունները, կա՞ն, արդյոք, հիմքեր, նման խոսակցություններ ունեցե՞լ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Վարչապետի հետ նույնիսկ չեմ հիշում վերջին […]

̰
Արմենակ Ուրֆանյանին հետմահու Արցախի հերոսի կոչում կշնորհվի

13:40 27.08.2020

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որտեղ նշված է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։ Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել: Նրա հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար, դա կարծում […]

̰
Արսեն Թորոսյանն ԱԺ-ում է

13:29 27.08.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գտնվում է Ազգային ժողովում։ «Կանխելով մամուլում տարատեսակ «հավաստի աղբյուրների» հիման վրա պատվիրված հոդվածները նշեմ, որ առողջապահության նախարար Թորոսյանը ԱԺ-ում է և մասնակցում է բյուջետային ծրագրերի աշխատանքային քննարկմանը»,- գրել է նա։

̰
Կապսի ջրամբարը կկառուցվի, Ջրաձոր գյուղը կվերաբնակեցվի. կառավարությունը որոշում է կայացրել

13:23 27.08.2020

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1 ծրագրի շրջանակներում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը հաստատելու մասին հարցը: Ծրագրով նախատեսվում է վերակառուցել Կապսի կիսակառույց ջրամբարը, որը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում։ Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, […]

̰
Հիմնանորոգվում է Հ-5, Հ-6-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ճանապարհահատվածը

13:04 27.08.2020

Հիմնանորոգվում է Հ-5, Հ-6-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ36+000 – կմ36+700 հատվածը։ Շինարարական աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 73 միլիոն 600 հազար ՀՀ դրամ։ Այս մասին հաղորդում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։ Կապալառու «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն հիմնանորոգման աշխատանքների շրջանակում իրականացնում է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի մաքրում, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային […]

̰
ՃՈ պաշտոնատար անձը կաշառքի դիմաց քաղաքացիներին վարորդական վկայականներ է տրամադրել. մեղադրանք է առաջադրվել 15 անձի

12:56 27.08.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են վարորդական վկայականներ տրամադրելու դիմաց կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառքի միջնորդության դեպքեր: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մեղադրանք է առաջադրվել 15 անձանց, այդ թվում` ՀՀ ոստիկանության […]

̰
Ի՞նչ որոշում է կայացվել արտակարգ դրության ժամկետների վերաբերյալ

12:43 27.08.2020

ՀՀ-ում արտակարգ դրությունը չի երկարաձգվի: Այսօր այդ մասին կառավարության նիստում տեղեկացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ արտակարգ դրության ավարտից հետո կսկսեն գործել այլ սահմանափակումներ և միջոցառումներ: Առաջարկում են փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում։

̰
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել. կա վիրավոր

12:29 27.08.2020

Երեկ՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Նոր Հաճն-Աբովյան ավտոճանապարհին՝ գազալցակայանի հարևանությամբ, բախվել են Նոր Արտամետ գյուղի բնակիչ՝ 36-ամյա Արայիկ Գ-ի վարած Mercedes մակնիշի և Արամուս գյուղի բնակիչ՝ 21-ամյա Աղվան Մ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Աղվան Մ-ի ուղևոր՝ Արամուս գյուղի բնակիչ, 21-ամյա Վահե Գ-ն մարմնական վնասվածքներով […]

̰
Ցավակցություն ենք հայտնում գազի պայթյունի հետևանքով զոհի հարազատներին և կորոնավիրուսից մահացած մեր քաղաքացիների հարազատներին․ Փաշինյան

12:15 27.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում, մինչ օրակարգի քննարկումը, անդրադարձել է երեկ Երևանում տեղի ունեցած բնական գազի արտահոսքի հետևանքով պայթյունի հետևանքներին, ինչպես նաև կորոնավիրուսային ընթացիկ իրավիճակին: Ստորև ներկայացվում է Ն. Փաշինյանի խոսքի սղագրությունը. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում, և Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքում, […]

̰
Ռայնիսի 1 հասցեում երեկ տեղի ունեցած պայթյունի վայրում աշխատանքները վերսկսվել են

12:00 27.08.2020

Օգոստոսի 27-ին`ժամը 08:00-ին, Ռայնիսի 1 հասցեում երեկ տեղի ունեցած պայթյունի վայրում աշխատանքները վերսկսվել են․ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը տեղում իրականացնում է հերթապահություն։ Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ռայնիսի […]

̰
Կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումը, որը կանգ էր առել, նորից սկսում է շարունակվել. Փաշինյան

11:40 27.08.2020

Վեց օրում ամենօրյա դեպքերը 200-ից նվազ են եղել, բայց երեկվա ցուցանշը մի փոքր բարձր է՝ 203, բայց հետազոտությունների թիվը մեծ է եղել՝ 1938: Այդ փաստն այսօր կառավարության հերթական նիստում արձանագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ամեն ինչ պետք է անել՝ հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար: Փաշինյանը կրկին ուշադրություն հրավիրեց հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության վրա: Նա […]

̰
Փաշինյանը խնդրում է հատուկ ուշադրություն դարձնել գազի շահագործման անվտանգության կանոններին

11:30 27.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին խնդրեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել բնական գազի շահագործման անվտանգության կանոններին: Այս մասին Փաշինյանն ասաց կառավարության օգոստոսի 27-ի նիստում՝ անդրադառնալով օգոստոսի 26-ին Զեյթունի Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունից բնակելի շենքի փլուզման դեպքին: «Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում: Ռայնիսի 1 հասցեում գտնվող շենքում գազի պայթյունից ավերվեց մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարանով: Պետք է […]

̰
Բալահովիտ-Մասիս ճանապարհին գտնվող կամուրջը վերանորոգվում է

10:56 27.08.2020

Վերանորոգվում է Մ-15, /Մ-4/ (Վերին Պտղնի)-Մասիսի տրանսպորտային հանգույց միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ6+800 հատվածում գտնվող կամուրջը (Բալահովիտ-Մասիս ճանապարհ): Վերանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 145 500 000 ՀՀ դրամ։ Կապալառուն վերանորոգման շրջանակում իրականացնելու է թռիչքային կառուցվածքների ապամոնտաժում, հենարանների վերանորոգում, նոր թռիչքային կառուցվածքների, նոր մետաղական բազրիքների, մայթերի և երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Բալահովիտ-Մասիս և Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհների հատման […]

̰
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 203 նոր դեպք, 262 առողջացում, 3 մահ

10:51 27.08.2020

Օգոստոսի 27-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43270 դեպք, որոնցից 36988-ն` առողջացած, 864-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5153 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 200507 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1938 թեստավորում, որից 1735-ը՝ բացասական, հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ […]

̰
Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից

10:03 27.08.2020

Խաշթառակում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն այսօր դուրս կգրվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։ «Փոքրիկն ու ընտանիքի մյուս հինգ երեխաները, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն առայժմ կտեղափոխվեն Երևանի մանկան տուն: Ավելի վաղ […]

̰
Դավիթ Տոնոյան․ Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունն աննախադեպ մակարդակի վրա է․ «Звезда»

09:51 27.08.2020

«Բանակ-2020» ֆորումի ժամանակ ՀՀ պաշտպանության  նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության աննախադեպ մակարդակի մասին։ ՊՆ ղեկավարի խոսքով՝ ոչ մի պետություն չի կարող համեմատվել Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիակական համագործակցության մակարդակով։ Տոնոյանը սրտանց երախտագիտություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում ռուսական կողմի աջակցության համար։ Այս մասին հայտնում է «Звезда» հեռուստաալիքը։ Անդրադարձ է կատարվել նաև ռազմական […]

̰
Գյումրիում կառուցվում է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

08:36 27.08.2020

«Կառուցենք Հայաստանը նորովի»․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս վերտառությամբ հերթական տեսանյութն է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում։ Ստեփանավանում կառուցվում է համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն։ Մինչև 2022 թվականը կկառուցվեն 49 ՀՍԾՏ կենտրոններ Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում։ Գյումրիում վերակառուցվում է Սուրբ Մարիամ մանկապարտեզը։ Ծրագրի համար ներդրվել է ավելի քան 171 մլն դրամ։ Հիմնանորոգվում են 17 երկրորդական […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Արմավիրի և Կոտայքի մարզերում

08:27 27.08.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Բաբայան փողոց, Արաբկիր 33 փողոց, Վ.Դավթյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ա.Տիգրանյան փ. 20 շենք, Քանաքեռ ՀԷԿ 8, 8ա շենքեր, Դավիթ Անհաղթի փ. 23/1 շենք և 19/1 շենք 2-րդ մուտք, Դրոյի փ. 5, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:57 26.08.2020

Հանրապետության տարածքում՝  Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
BACK_TO_TOP