16:43 28.08.2020
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ Օշականցի Գևորիկ մականվամբ Գ. Մ.-ն իր բնակության հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնող Գ. Ի.-ի և վերջինիս մորեղբոր տղայի Ա. Ի.-ի միջոցով իրեն դիմած Ա. Պ.-ի օգտին մասնավոր հարցին առնչվող, այն է՝ նախկինում գրավադրված ոսկու դիմաց պարտք մնացած և ձկան վաճառքից գոյացած գումարները Ս. Ս.-ի կողմից չվճարելու վերաբերյալ առաջացած վեճը (խնդիրը) լուծելու համար, 2020թ. մայիսի 17-ից սկսած զանգահարել է Ս. Ս.-ին և անօրինական ազդեցությունն օգտագործելով և սպառնալիքի միջոցով պահանջել հանդիպել իրեն, սակայն վերջինիս կողմից տարբեր պատճառաբանություններով հանդիպումը հետաձգելու պայմաններում, հետագա խոսակցություններից մեկի ընթացքում սպառնացել է իր հեղինակությունն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից բխող հնարավորություններն օգտագործելով բռնություն գործադրել Ս. Ս.-ի նկատմամբ, որպիսի գործողություններից խուսափելու համար հանձնարարել է նրան համաձայնության գալ պարտատիրոջ՝ Ա. Պ.-ի առաջարկի հետ: Դրանից հետո Ա. Պ.-ն, օգտվելով Գ. Մ.-ի հովանավորչությունից, Ս. Ս.-ից որպես նյութական օգուտ և այլ առավելություն պահանջել է 4.800 ԱՄՆ դոլար, 1.550.000 ՀՀ դրամ և նրան պատկանող Արմավիրի մարզում գտվող ձկնաբուծական լճերի ափամերձ հատվածի հողատարածքի սեփականության վկայականը:
Նկարագրված արարքը կատարելու համար Գ. Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 223.1-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նույն գործի շրջանակներում քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար մեղադրանք է առաջադրվել ևս երկու անձի, որոնցից մեկի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ մյուսի նկատմամբ միջնորդություն է հարուցվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու թույլտվություն ստանալու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցած կամ ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու և արդյունքում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...
17:32 08.07.2025
Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
17:25 08.07.2025
«Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԵրևանի Խամաճիկների պետական թատրոնը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին և պարգևատրվել ոսկե մեդալով: Երևանի Խամաճիկների պետական թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ռեժիսոր Ս. Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությունը: Այն հիմնական ծրագրի շրջանակում ցուցադրվել է Կորլսոն հաուս թատրոնում: «Կարապի լիճը» պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, […] ...
17:11 08.07.2025
Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ներկայացնում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը: Նվագախմբի 100-ամյակի շրջանակում մարզային հյուրախաղերի մեկնարկը կտրվի հուլիսի 18-ին Կոտայքի մարզից, այնուհետև համերգները կշարունակվեն Արմավիրի և Արարատի մարզերում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները՝ հուլիսի 18-ին՝ ժամը 14:00-ին, Չարենցավանի Ար. Խաչատրյանի անվան […] ...
17:00 08.07.2025
Ի՞նչ է փոխվել տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքումՕրեր առաջ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքում և հարակից օրենքների նախագծերում նոր փոփոխություններ են արվել. այսօր հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի շուրջ մանրամասներ են ներկայացվել: Մանրամասները՝ տեսանյութում: ...