23:19 26.08.2020
Օգոստոսի 26-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական կողմում հայտնված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի ճակատագրին առնչվող հարցեր: Լևոն Այվազյանը ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը օգոստոսի 23-ից […]
22:33 26.08.2020
«Ազգային արժեքների հիմքի վրա ձևավորվում է այնպիսի քաղաքացի, որը ասելիք է ունենալու ապագայում և ՀՀ-ն աշխարհում նորովի է ներկայացնելու՝ իր կրթությամբ, ուժեղ բանակով»,- համապետական ծնողական ժողովի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ դրա համար հարկավոր է ուժեղ դպրոց՝ իրական գիտելիքի, կրթության, ազգային ավանդույթների վրա հենված: Նա դիմելով ծնողներին՝ նշեց, որ եթե կարդան […]
21:58 26.08.2020
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ստորագրել է Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանը։ Այս մասին տեղեկացնում են ՇՄ նախարարությունից։ Հիմք ընդունելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 8-րդ հոդվածի 1-ին մասի […]
21:51 26.08.2020
Ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում և դիմակների կրում. դպրոցներում ևս հակահամաճարակային կանոնները պահպանվելու են: Այդ մասին այսօր համապետական ծնողական ժողովի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նա անդրադարձավ նաև սովորողների՝ դիմակներ կրելու հանգամանքով պայմանավորված քաղաքացիների անհանգստություններին: Նախարարի խոսքով՝ իրենք հաշվի են առել, որ երեխաները չեն կարող երկար ժամանակ դիմակ կրել: «Դասացուցակն այնպես ենք կազմել, որ […]
21:44 26.08.2020
ՀՀ Տավուշի մարզում երեխաների նկատմամբ բռնության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրության գործընթաց: Տեղի են ունեցել բազմակողմանի մասնագիտական քննարկումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։ Ինչպես երևում է այս պահին առկա նյութերից, երեխաների նկատմամբ բռնությունը եղել է շարունակական։ Ցավոք, ընտանիքում բռնության այս դեպքն ունեցավ ողբերգական հետևանք. 6 տարեկան երեխան […]
21:12 26.08.2020
Այսօր՝ օգոստոսի 26-ին, հերթական՝ էլեկտրագնացքի և ավտոմեքենայի բախումն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասից դեպի Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են էլեկտրագնացքն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Աղբյուրի տեղեկություններով՝ էլեկտրագնացքը հաշվառված է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաշվեկշռում, և մարդատար գնացքում եղել […]
20:55 26.08.2020
Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում պայթյունից 58-ամյա տղամարդ է մահացել: Նրա դին դուրս են բերել շենքի փլատակներից: Դուրս է բերվել նաև երկու տուժած քաղաքացի. 71-ամյա կին և 41-ամյա տղամարդ: Բժիշկները կնոջ առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ տուժած տղամարդունը՝ ծայրահեղ ծանր: Հիշեցնենք, որ 07:15-ի սահմաններում Ռայնիսի փողոցի 1-ին շենքը պայթյունից մասնակի փլուզվել է: Նախնական […]
20:36 26.08.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է «ՀԱՅԱԷՐՈՆԱՎԻԳԱՑԻԱ» ՓԲ ընկերության կողմից իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Ի․ Գասպարյան փողոցում գտնվող անշարժ գույքը վարձակալության հանձնելու գործընթացի վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով համապատասխան փաստաթղթեր և տեղեկատվություն է պահանջվել և ստացվել նաև ՀՀ կադաստրի և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեներից: Արդյունքում փաստական տվյալներ […]
20:30 26.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) գործունեության միջանկյալ հաշվետվությունը: ANIF-ի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը ներկայացրել է պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակում քննարկվող ներդրումային ծրագրերը: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են տարբեր ոլորտներում նախատեսվող մի քանի ներդրումային նախագծերի վերջնականացման աշխատանքները, ուսումնասիրության փուլում են մի շարք ծրագրերի առաջարկներ: Նշվել […]
20:23 26.08.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում սկսվել է նախապես հայտարարված համապետական ծնողական ժողովը: Հարությունյանը պատասխանում է հասարակությանը հուզող հարցերին: «Մեզ հաջողվեց ապահովել կրթության շարունակականությունը՝ նախորդ ուսումնական տարվա ավարտին: Հիմա գալիս է նոր ուսումնական տարին: Ծնողների գերակշիռ մեծամասնությունը ցանկանում է, որ դպրոցները բացվեն: Մեր ցանկությունն էլ է դա»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ ոչ պաշտոնական […]
20:12 26.08.2020
Ս.թ. օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Զրույցի ընթացքում Դ. Տոնոյանը դեսպան Ա.Կասպրշիկի ուշադրությունը հրավիրեց ինչպես այսօր ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված հայկական բանակի սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձին, այնպես […]
19:39 26.08.2020
Այս տարի Գյումրիի օրվա տոնական ծրագիրն այլ ձևաչափ ունի․ առանց բազմամարդ ու մեծամասշտաբ միջոցառումների տոն է լինելու։ Համացանցային հարթակները սեպտեմբերի 5-ին ներբեռնված կլինեն մշակութային իրադարձություններով։ Առաջին անգամ սիմֆոնիկ և ժողգործիքների պետական նվագախմբերը ելույթ կունենան առանց հանդիսատեսի։ Սա, իհարկե, անսովոր է մի քաղաքում, որտեղ նվագախմբերը համերգների ժամանակ հանդիսատեսի պակաս չեն ունեցել: Սև բերդ ամրոցում լարված փորձերն […]
19:15 26.08.2020
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ընդունել է կազմակերպության ներկայացուցիչներին։ «Մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ եզդիների իրավունքների պաշտպանությունը մեր մշտական ուշադրության կենտրոնում է: Մարդու իրավունքների պաշտպանի համար կարևոր է, որ Հայաստանում ապրող ազգությամբ եզդի մեր եղբայրներն ու քույրերը կարողանան արդյունավետ իրացնել իրենց իրավունքները՝ պահպանելով ազգային […]
19:00 26.08.2020
Օգոստոս ամսին Շիրակի մարզի անտառային տարածքներում ուժեղացված հսկողություն է: Պատճառն այն է, որ հենց այս ամսին է անտառներում ստեղծվում հրդեհավտանգ իրավիճակ: Խոտը չորանում է: Սրան գումարվում են հովեկների հաճախակի այցելություններն ու անզգուշությունը, իսկ հետևանքը, որպես կանոն, հրդեհներն են անտառապատ տարածքներում: Շիրակի մարզի անտառներում միայն եղանակը չէ, որ հրդեհավտանգ իրավիճակ է ստեղծում: Ջաջուռի անտառների մի հատված […]
18:28 26.08.2020
Լավրովը հույս է հայտնել, որ ապագայում տեղի չեն ունենա այնպիսի միջադեպեր, այնպիսի բախումներ, ինչպիսին տեղի ունեցավ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին։
18:23 26.08.2020
Երկու օր առաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից արձանագրվել էր ՀՀ պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտում: Երևանի ռեստորաններից մեկում կազմակերպվել էր հարսանիք՝ 120 մարդու մասնակցությամբ: Արդյունքում՝ նաև ՀՀ ոստիկանությունը տնտեսավարողին ենթարկել էր վարչական պատասխանատվության, հարսանիքի մասնակիցների քանակը նվազեցվել էր մինչև 40 անձ, իսկ այսօր այդ հանրային սննդի կազմակերպության գործունեությունը կասեցվել է […]
18:13 26.08.2020
Պարետի որոշմամբ` մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է մի քանի ընկերության գործունեություն։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդիվ տվյալ տնտեսավարողների մոտ արձանագրել էին պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնների մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ սպորտային համալիրում մարզասարքերի միջև չէր պահպանվել սահմանված հեռավորությունը, խախտվել էր յուրաքանչյուր մարզասարքի մոտ ախտահանիչ նյութ ունենալու պահանջը, նաև գրանցվել էր ախտահանման […]
18:06 26.08.2020
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքներում տեղադրված թակարդ տեսախցիկները շարունակում են առաջավորասիական (կովկասյան) հովազի (Panthera pardus ciscaucasica) շարժը ֆիքսել, ինչը վկայում է, որ ապաստարանի տարածքները ապահով կենսամիջավայր են դարձել կենդանու համար։ Այդ մասին նշված է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հաղորդագրության մեջ:
17:49 26.08.2020
Ռայնիսի փողոցում շենքի մասնակի փլուզումից տուժած, ժամանակավոր կացարանի կարիք ունեցող բոլոր՝ 9 ընտանիքներին քաղաքապետարանը կացարան է տրամադրել Երևանի հյուրանոցներից մեկում: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում: https://www.facebook.com/YerevanCityHall/posts/3159346940781081
17:33 26.08.2020
Հայաստանը շուտով կհայտնվի շատ բարձր թվայնացված կառավարվող երկրների շարքում: Դա ՄԱԿ-ի կողմից էլեկտրոնային կառավարման զարգացման հետազոտության մասնագետների կանխատեսումն է: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ավելացնելով, որ, հետազոտության համաձայն, Հայաստանն ընդգրկվել է մարդկային կապիտալի զարգացման աճի առաջանցիկ տեմպով պետությունների ցանկում: Նախարարի խոսքերով՝ մշակվել է Հայաստանի թվայնացման 2020-2025թթ. ռազմավարության […]
17:13 26.08.2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցները ոստիկանների հետ փորձում են պարզել գորշ արջի անկման հանգամանքները։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: Ավելի վաղ մի քաղաքացի ահազանգել է, որ Երնջատափ գյուղի տարածքում գտել է գորշ արջի սատկած քոթոթ, որը գրանցված է Կարմիր գրքում:
16:05 26.08.2020
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ մշակման փուլում է «Հայփոստ» ՓԲԸ-ի զարգացման նոր ռազմավարությունը: Վերաբացվել է ԱՄՆ-ի Դելավեր նահանգում գործող «Հայփոստի» դուստր կազմակերպությունը, ինչը կխթանի առևտրաշրջանառությունն ԱՄՆ-ի հետ: «Հայփոստ» ընկերությունը պատրաստվում է դուստր կազմակերպություն բացել նաև Չինաստանում: Այս ամենից զատ՝ ընթացքի մեջ են Ռուսաստանի Դաշնության փոստային ծառայության […]
16:00 26.08.2020
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ 5 տարբեր հոդվածով: Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ […]
15:57 26.08.2020
Դպրոցներում դիմակ կրելու մասով որևէ հավելյալ կարգավորում չի լինելու, քանի որ դիմակ կրելու պահանջն այսօր էլ գործում է: Գործընթացը կազմակերպվելու է այնպես, ինչպես ցանկացած այլ վայրում: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա նշեց, որ վերահսկողության գործառույթը տրված է տեսչական մարմնին, որը կհետևի, թե որքանով է գործընթացը պահպանվում: Նրա […]
15:56 26.08.2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվածների թվի ավելացում է նկատվում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ օգոստոսի 23-ին հիվանդանոցում բուժում էր ստանում 38 քաղաքացի, ներկա պահին՝ 41։ 42-ով ավելացել է նաև տնային մեկուսացման ցուցում ունեցող քաղաքացիների թիվը: Այս ընթացքում կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել Շիրակի մարզի 529 բնակիչ։ 61 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել […]
15:52 26.08.2020
«Մեր նախնական տվյալներով՝ շենքի առաջին, երկրորդ և երրորդ մուտքերը պայթյունից հետո ապահով են: Կասկածներ կան չորրորդ մուտքի հետ կապված: Փլուզված մուտքն էլ 5-րդն է»,- այսօր Զեյթունում շենքի պայթյունի հետևանքների վերաբերյալ լրագրողներին մանրամասներ հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Բնակիչները շենքից տարհանվել են: Ցոլակյանի խոսքերով՝ առաջիկայում որոշում կկայացվի, թե որ բնակիչներն են վերադառնալու իրենց բնակարաններ: […]
15:49 26.08.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով Հայաստանի Կարմիր գրքում գրանցված գորշ արջի ձագի սպանության վերաբերյալ համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Այս մասին ֆեյսոբուքյան իր էջում գրել է ՇՄ նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը: «ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Հայաստանի Կարմիր գրքում գրանցված գորշ արջի ձագի սպանության վերաբերյալ […]
15:41 26.08.2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քրեակատարողական ծառայությունը շարունակելու է անզիջում պայքարը քրեական ենթամշակույթի դեմ: «Տարիներ շարունակ քրեակատարողական հիմնարկներում տեղի են ունեցել մարդու իրավունքների խախտման աղաղակող դեպքեր, ունեզրկումներ, մարդու արժանապատվության ոտնահարումներ ու այդ ամենի մեղավորը քրեական ենթամշակույթ երևույթն է և թվում էր, որ բարեփոխումների փուլում բոլորը գիտակցել ու ընդունել էին […]
15:35 26.08.2020
Հանրապետությունում այս տարի ուսումնական գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 15-ին: Բայց առաջին դասարանցիները դպրոց կգնան մեկ օր շուտ՝ սեպտեմբերի 14-ից: Ընդ որում՝ առաջին դասարանցուն կարող է ուղեկցել միայն մեկ անձ: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Մինչև դասընթացների սկիզբը, դպրոցներում իրականացվելու են հակահամաճարակային աշխատանքներ՝ գծանշումներ և այլն: Անդրեասյանի խոսքերով՝ պետք է […]