15:29 26.08.2020
Ռիսկային խմբի սովորողի համար նախատեսվում է կենտրոնացված հեռավար ուսուցման կազմակերպում: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ավելացնելով, որ այդ դեպքում ծնողը պետք է դիմում ներկայացնի: Ռիսկային խմբի ուսուցիչներն էլ կունենան ընտրության հնարավորություն: Նրանց առաջարկել են դպրոց հաճախել հատուկ պաշտպանիչ միջոցներով, որոնք կտրամադրի պետությունը: Նախարարի տեղակալն ասում է՝ նրանք կարող են ընտրել […]
15:24 26.08.2020
Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում փլուզում է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, վերջինիս հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ՝ կազմված ՀՀ քննչական կոմիտեի […]
15:03 26.08.2020
Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և ՀՀ-ում Վրաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Գագա Խաչիձեին՝ Հայաստանում առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գնդապետ Խաչիձեին կողմերի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության զարգացմանը նպաստելու համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել […]
15:00 26.08.2020
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հայտնած նախնական տվյալներով՝ Ռայնիսի 1 շենքի 1-ին, 2-րդ և 3-րդ մուտքերը ապահով են, 4-րդ մուտքի հետ կապված կասկածներ կան, ամբողջովին փլուզվել է 5-րդ մուտքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը։ «Այս պահին ամբողջ շենքի բնակիչները տարհանվել են։ Որոշում […]
14:53 26.08.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև դրանց զուգահեռ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հետ համատեղ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, վերջինիս մասնակցելու կամ ներգրավելու, […]
14:47 26.08.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Սարգսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի անվտանգային քաղաքականության և հիմնարար փաստաթղթերի վարչության պետ։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի […]
13:31 26.08.2020
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված հինգ երեխաները կտեղափոխվեն Երևանի մանկան տուն: Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջում։ Երեխաներին չբաժանելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է բոլորի խնամքն իրականացնել նույն հաստատությունում:
13:24 26.08.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության […]
13:21 26.08.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տարոն Հակոբյանը վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ է նշանակվել։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ […]
12:57 26.08.2020
«Ես բնակարանում նստած ուժեղ ձայն լսեցի, ամեն ինչ դղրդաց: Դուռը բացեցի, վազեցի, տեսա փոշի է բարձրանում: Հետո տեսանք շենքի այդ հատվածը չկա, ամբողջությամբ «նստել» է: Ձայնը շատ ուժեղ էր»,- SHANTNEWS.am -ին պատմել են այսօր Զեյթունում շենքի պայթյունի ժամանակ մոտակայքում եղած քաղաքացիները: Նրանցից մեկն էլ ասաց. «Մոտավորապես 7.05-ից 7.20-ն ընկած ժամանակահատվածում ուժեղ ձայնից արթնացանք: Անմիջապես 911 […]
12:49 26.08.2020
Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց, արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում և մեկը մյուսի հետևից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ «Նախ սկսենք այնտեղից, որ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում շարունակում […]
12:39 26.08.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության […]
12:22 26.08.2020
ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ծառայողների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և «քրեական հեղինակության»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն […]
12:15 26.08.2020
Ցնցված եմ Խաշթառակում պապի կողմից բռնության ենթարկվելու հետևանքով 6-ամյա երեխայի մահվան լուրից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Այս անմարդկային արարքն իրավապահ մարմինների կողմից պետք է ամենակոշտ գնահատականը ստանա: Ընտանեկան բռնության ահասարսուռ դեպքերը մեր հասարակության մեջ շարունակվում են և ժամանակն է էլ ավելի կոշտ գործիքակազմ որդեգրել ընտանեկան բռնության […]
11:58 26.08.2020
Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մեկնարկել է «Կարգապահության պահապան» մրցույթը: Մրցույթին մասնակցում են ռազմական ոստիկանության թիմեր Ռուսաստանից, Իրանից և Հայաստանից: Բացման հանդիսավոր արարողությունից հետո ազդարարվել է մրցույթի մեկնարկը: Հրաձգության փուլում ռազմական ոստիկանության թիմը բարեհաջող ելույթ է ունեցել, ճշգրիտ խոցել թիրախները: Հրաձգության փուլում փայլուն են հանդես եկել նաև «Դաշտային խոհանոց» մրցույթի հայ մասնակիցները: Հայ խոհարարները հասցրել […]
11:54 26.08.2020
«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում անցկացվել է ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը: Չորս պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Հունաստանի զինծառայողների հավաքական թիմերը հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին: Տվյալ մրցափուլում առաջատարը Ռուսաստանի Դաշնության թիմն է: «Բուժօգնության կազմակերպում» և «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլերի արդյունքների համադրումից հետո հայտնի […]
11:45 26.08.2020
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այսօրվա հրամանով ՀՀ Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սևակ Հովհաննիսյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնում: ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Պետրոս Պետրոսյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի պաշտոնում:
11:26 26.08.2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի օգոստոսի 10-ից 14-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 27 դեպք, որից 26 դեպքով հաշվարկվել է 25․692․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1 դեպքով նշանակվել է 50․000 […]
11:19 26.08.2020
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ փոխանցեց այսօր առավոտյան Զեյթունում շենքի պայթյունի հետևանքների վերաբերյալ: Նրա խոսքով՝ փլատակների տակ է մնում, նախնական տեղեկություններով, երկրորդ հարկի բնակիչը՝ 56 տարեկան տղամարդ: Դարձյալ նախնական տեղեկություններով՝ տուժածները 3-ն են. «Երկուսը հիվանդանոցում են, մեկից նորություն դեռևս չկա»: 21 քաղաքացի ինքնուրույն դուրս է եկել փլատակների տակից: Նրանց […]
11:05 26.08.2020
Ուղիղ 100 տարի առաջ այս օրը՝ 1920թ․ օգոստոսի 26-ին, հաստատվեց ԱՄՆ Սահմանադրության 19-րդ լրացումը, որով ամրագրվեց հիմնարար իրավունքներից մեկը՝ կանանց ընտրական իրավունքը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ Թեպետ կանանց ընտրական իրավունքին ուղղված պայքարը դրանով չավարտվեց, սակայն օրը շրջադարձային դարձավ կանանց հավասարության ու կանանց իրավունքների պատմության մեջ։ Այսօր Կանանց հավասարության օրն է, […]
11:03 26.08.2020
Transparent Tribe խումբը, որն կիբերլրտեսության արշավների անցկացման համար օգտագործում է Crimson հեռավար հասանելիության տրոյացուն, 2019 թվականի հունիսից մինչեւ 2020 թվականի հունիսը ավելի քան հազար թիրախ է գրոհել 27 երկրներում։ Զոհերը հիմնականում եղել են Աֆղանստանում, Պակիստանում, Հնդկաստանում, Իրանում և Գերմանիայում։ «Կասպերսկի» ընկերությունը բացահայտել է, որ գրոհները սկսվել են ֆիշինգային նամակներում Microsoft Office-ի վնասաբեր փաստաթղթերի տարածումից։ Առավել […]
10:55 26.08.2020
Օգոստոսի 26-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43067 դեպք, որոնցից 36726-ն` առողջացած, 861-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5216 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 198569 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1696 թեստավորում, որից 1565-ը՝ բացասական, հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ […]
10:45 26.08.2020
Օգոստոսի 18-ին ոստիկանության Վայքի բաժնի քրեական հետախույզները, Վայոց ձորի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների հետ, համատեղ միջոցառումներով անասնագողության դեպք բացահատեցին: Ժամը 22.30-ի սահմաններում իրավապահները Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղից, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Վայքի բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 21-ամյա մի բնակչի: Զննությամբ մեքենայի թափքում մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասուն հայտնաբերվեց: Նյութերի նախապատրաստման […]
10:40 26.08.2020
Զեյթունում տեղի ունեցած պայթյունի վայր է այցելել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և ծանոթացել իրավիճակին: Այս պահին բուժօգնությանն առնչվող հարցերը տեղում համակարգում է նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում հերթապահում է շտապօգնության 3 մեքենա և անհրաժեշտության դեպքում տեղում օգնություն ցույց տալիս […]
09:49 26.08.2020
Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն […]
09:38 26.08.2020
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Այսօր առավոտյան Քանաքեռ-Զեյթունում՝ Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում, նախնական տվյալներով, գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, քառահարկ պանելային շենքը մասնակի փլուզվել է։ ԱԻՆ փրկարարական ծառայությունն այժմ որոնողա-փրկարարական աշխատանքներ է տանում։ Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել եմ պայթյունից տուժած բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարաններով։ Մասնագետները կուսումնասիրեն մասնակի փլուզված […]
09:11 26.08.2020
Այսօր առավոտյան պայթյունի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։ «Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։ 19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ […]
08:37 26.08.2020
Օգոստոսի 26-ին՝ ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և […]
08:26 26.08.2020
Սյունիքի մարզի Տեղ համայնքում կայծակի հարվածից մանր եղջերավոր անասուններ են սատկել, հայտնում է «ԼԱՍՏ»-ը․ «Տեղ համայնքի բնակիչ Էդգար Ավագյանի անասունները սատկել են։ Սիսիանի տարածաշրջանի բարձրադիր արոտավայրում տեղացած հորդառատ անձրևի և կայծակի հետևանքով փոքր եղջերավոր անասուններից 28-ը սատկել են, մոտ 10-ն էլ կիսասատկած վիճակում են։ Էդգար Ավագյանը հայտնվել է անելանելի վիճակում։ Ընտանիքի հոգսը լուծում էր անասնապահությամբ, […]
08:19 26.08.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 27-ին՝ ժամը 11․00-ից ժամը 13․00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Խնձորուտ» թաղամասի 5-րդ փողոցի, 5-րդ փողոցի 1-ին, 2-րդ փակուղիների, թաղամասի 4-րդ և Սասունցիներ փողոցների, Երևանյան խճուղի թիվ 94-ից մինչև 98-ը ներառյալ առանձնատների, ժամը 11.00-ից ժամը 14.00-ն՝ Վահագնաձոր և Եղեգնուտ գյուղերի, ժամը 10.00-ից ժամը 16.00-ն՝ […]