TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Օգոստոսի 24-ին շարունակվելու են «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքները

18:55 23.08.2020

2020 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 16:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարունակվելու են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։ Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 15։30-ից մինչև 16։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։ […]

̰
Տոնոյանը ՌԴ-ում մասնակցել է Բանակ-2020 ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը

18:39 23.08.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ օգոստոսի 23-ին Ռուսաստանի Դաշնության մերձմոսկովյան «Պատրիոտ» ավանում կայացել է միջազգային բանակային վեցերորդ խաղերի և Բանակ-2020 ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը: Նախարար Տոնոյանը բացման արարողությունից անմիջապես հետո զրուցել է բանակային […]

̰
Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության մարտիկ» մրցույթը

18:23 23.08.2020

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 23-ին տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ: Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն իր խոսքում նշել […]

̰
ԲԸՏՄ-ը ոստիկանության հետ համատեղ երկրորդ օրն անընդմեջ խստացված ստուգայցեր են կատարել Արագածոտնում

18:07 23.08.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակակիցների հետ համատեղ երկրորդ օրն անընդմեջ խստացված ստուգայցեր են կատարել ՀՀ Արագածոտնի մարզում: :

̰
Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Իսակովի պողոտայում՝ մաքսատան դիմաց

17:52 23.08.2020

Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 16:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ մաքսատան դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 19-ամյա Գագիկ Ղազարյանի վարած Hyundai Elantra մակնիշի, Երևանի բնակիչ 44-ամյա Հրանտ Եղիազարյանի վարած Lexus GX 470 մակնիշի, Արարատի մարզի բնակիչ 22-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանի վարած Nissan Tiida մակնիշի, Երևանի բնակիչ 35-ամյա Հարություն Հարությունյանի վարած Mercedes […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում

16:17 23.08.2020

Օգոստոսի 23-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 38 բնակիչ է բուժվում։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 9221 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 22-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7867 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 22-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք։ […]

̰
Գյումրիի Արցախ թաղամասում տնակ է այրվում. հրշեջները փորձում են մարել կրակը

16:00 23.08.2020

Այսօր ժամը 15:25-ին Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Արցախ թաղամասում տնակ է այրվում: Դեպքի վայր են մեկնել Գյումրի հրշեջ փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է թաղամասի 121/218 տնակը: Մոտ մեկ ժամ ընթացող հրդեհաշիջման բարդ աշխատանքներից հետո հրշեջներին հաջողվել է կրակը մեկուսացնել: Այս պահին ընթանում է […]

̰
Դավիթ Տոնոյանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ

15:26 23.08.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ս. թ օգոստոսի 23-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և երկկողմ ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել […]

̰
Մոսկվայից դեպի Երևան նոր չարթերային չվերթներ կիրականացվեն

14:06 23.08.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարթերային չվերթների ժամանակացույցը։ Մոսկվա-Երևան – 28.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 09:00-ին) Մոսկվա – Երևան – 29.08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 12:30-ին) Մոսկվա – Երևան -30.08. 2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11:00-ին) Մոսկվա – Երևան – 31․08.2020 2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, […]

̰
Վաղը կեսօրից հետո հանրապետությունում անձրևները կդադարեն. Սուրենյան

13:56 23.08.2020

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ վաղը կեսօրից հետո անձրևները հանրապետությունում կդադարեն, և մինչև օգոստոսի 28-ը հանրապետության ողջ տարածքում կհաստատվի կայուն, առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 24-28-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

̰
Քննարկվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը. ԿԳՄՍ

12:47 23.08.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ քննարկվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը: Դասղեկների վարձատրության համար առաջարկվել է կիրառել 10-20 տոկոս հավելավճար` ըստ դասարանում աշակերտների թվի: Մեթոդմիավորման նախագահների համար առաջարկվում է 10 տոկոս հավելավճար: Միաժամանակ նոր կարգի անցումային դրույթներով նախատեսվում է, որ եթե ֆինանսավորման նոր կարգի գործարկման պահին դպրոցներում առկա […]

̰
Սա մեր նախորդ 30 տարիների հաջողությունները ամրագրելու և ձախողումները շտկելու պատմական հնարավորություն է. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ

12:10 23.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. 30 տարի առաջ Գերագույն խորհուրդը ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Պատմական այդ որոշումը հիմնված էր անկախ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքի վրա և բխում էր այդ կամքից, ինչը հաստատվեց մեկ տարի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 1․5 հա տարածքում բռնկված հրդեհները

11:59 23.08.2020

Օգոստոսի 22-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 1000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում՝ 1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1․5 […]

̰
30 տարի անց արդեն ունենք կայացած, կենսունակ ու ժողովրդավարական պետություն. Ավինյանը շնորհավորել է Հայաստանի Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ

11:13 23.08.2020

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական գրառում է կատարել: «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության հռչակագրի 30-ամյակի առթիվ։ 1990թ․ օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին։ Այս պատմական իրադարձությունը հիմք հանդիսացավ մեր անկախ պետականության հաստատման համար։ 30 տարի անց արդեն ունենք կայացած, կենսունակ ու ժողովրդավարական պետություն, որն […]

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 176 նոր դեպք, 84 առողջացում

11:06 23.08.2020

Օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42792 դեպք, որոնցից 35991-ն` առողջացած, 852-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5694 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195194 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 176 նոր դեպք և 84 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 […]

̰
Կոտայքի մարզում և Երևանում կլինեն էլէկտրաէներգիայի անջատումներ

10:47 23.08.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-16:00 Աթոյան անց. 12, 14, 16, 18 շենքեր, Ազատամարտիկների փ. 78/1, 78/2 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-17:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գայի պող. 26 շենք, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 8 շենք […]

̰
ՃՏՊ Սպիտակ-Շենավան ավտոճանապարհին

10:31 23.08.2020

Օգոստոսի 23-ին, ժամը 01։21-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Շենավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Շենավան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Գրիշա Մ․) մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «Mercedes-Benz C 180» մակնիշի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

10:15 23.08.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը […]

̰
Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձի կապակցությամբ

10:00 23.08.2020

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «30 տարի առաջ այս օրը նորընտիր Գերագույն խորհրդի պատգամավորները, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ամրագրեցին մեր հայրերի, մեր ու մեր զավակների ինքնիշխան իրավունքը ապրել և արարել անկախ Հայաստանում: Հայաստանի անկախության հռչակագիրը համայն հայության համազգային իղձերի […]

̰
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 4 ամսական երեխա է մահացել․ ԲԿ-ի պարզաբանումը

00:31 23.08.2020

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 4 ամսական երեխա է մահացել։ ԲԿ-ից պարզաբանում են տարածել․ ««Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն լուռ ցավում է յուրաքանչյուր մահացած երեխայի համար, սակայն այս դեպքում հարկ ենք համարում արձագանքել մի դեպքի մանրամասներին ու տալ մեկնաբանություններ: Օգոստոսի 19-ի գիշերը Սիսիանի հիվանդանոցից «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն են կապվել ու տեղեկացրել, որ ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ է […]

̰
Կոտայքի մարզում ճակատ ճակատի բախվել են Mercedes-ը և Opel Zafira-ն. կա 5 վիրավոր

00:21 23.08.2020

Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Եղվարդի վարչական տարածքում: Ճակատ ճակատի բախվել են Mercedes-600 և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի հիվանդանոց: Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև օպերատիվորեն […]

̰
Հրաշքաբերդը և Նորավանքի գեղատեսիլ կիրճը

00:00 23.08.2020

Հրաշքաբերդը միջնադարյան ավերված բերդ-ամրոց է։ Գտնվում է Ամաղու գյուղ տանող ճանապարհի հարավ-արևելյան կողմում՝ սարի լանջին։ ՀՀ կառավարության էջում լուսանկարներ են հրապարակվել։ Լուսանկարիչներ՝ Կարապետ Սահակյան և Հրայր Սարգսյան։

̰
Սա սահմանամերձի կարգավիճակը խլած, բայց իրապես սահմանամերձ դպրոցի շենք է․ պատգամավորը լուսանկարներ է հրապարակել

23:46 22.08.2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սյունիքի մարզի Արևիսի դպրոցի լուսանկարներ և կից գրել․ «Սա դպրոցի շենք է։ Սյունիքի մարզի Արևիսի դպրոցի…Գործող դպրոցի…Սահմանամերձի կարգավիճակը խլած, բայց իրապես սահմանամերձ (գյուղը խոտհարքներ ունի, որ մեկ կմ է Նախիջևանից հեռու) դպրոցի շենք։ Աշխարհից կտրված այդ համայնքում ուսուցիչ չի գալիս, որ պարապի։ Իսկ […]

̰
Երևանում BMW-ն տապալել է էլեկտրասյունը

23:37 22.08.2020

Այսօր՝ օգոստոսի 22-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Մոնթե Մելքոնյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և մասամբ հայտնվել ճանապարհի մեջեղում: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը կապով տեղեկությունը փոխանցել է մոտակայքում ծառայություն կատարող ՃՈ տեսուչներին, […]

̰
Այս պահին Ծաղկաձորի հյուրանոցներում ավելի քան 90% հագեցվածություն կա. ՇՄ նախարար

23:31 22.08.2020

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սևան ազգային պարկում նոր կազմավորվող՝ առափնյա և ջրային շուրջօրյա պահնորդական հատուկ ստորաբաժանման հայտերի ընդհանուր քանակն ավելի քան 230 էր (3 օրվա ընթացքում), որոնցից ընտրվեցին 24 աշխատակիցներ՝ սահմանված չափորոշիչներին առավել համապատասխանող տվյալներով։ Այսօր ազգային պարկի «Սևան» տեղամասում հանդիպեցի ընտրված աշխատակիցների հետ՝ ծանոթության և առաջադրվող խնդիրների […]

̰
Նոր ուսումնական տարում պետությունը հոգալու է նաև ռիսկի խմբում գտնվող ուսուցիչների առողջության պահպանման համար

23:22 22.08.2020

Նոր ուսումնական տարում պետությունը հոգալու է նաև ռիսկի խմբում գտնվող ուսուցիչների առողջության պահպանման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մասնավորապես․ Կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքով զարգացման բարձր ռիսկային խմբի (ներառյալ` 65 և բարձր տարիքի ուսուցիչներն` անկախ առողջական վիճակից) կարող են ընտրել՝ աշխատանքի ներկայանալ հատուկ պաշտպանիչ միջոցների կիրառությամբ, որոնք տրամադրվում են […]

̰
«Լոռի» ՖԱ-ի 6 ֆուտբոլիստի և 2 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

22:57 22.08.2020

Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել: «Հարգելի ֆուտբոլասերներ. հայտնում ենք, որ այսօր ակումբի ամբողջ անձնակազմն անցել է PCR թեստավորում, որի արդյունքում, ցավոք, 6 ֆուտբոլիստի և 2 աշխատակցի մոտ քիչ առաջ հաստատվել է COVID-19 կորոնավիրուս։ Դրական թեստավորվածները մեկուսացված են»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։:

̰
Շաբաթ երեկո Դիլիջանում․ Փաշինյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել

22:35 22.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինստագրամյան իր էջում ընտանեկան լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Շաբաթ երեկո Դիլիջանում»։

̰
Սուզորդները Սևանի հատակից մի բեռնատար անվադող են հավաքել և սահման ուղարկել

22:21 22.08.2020

Սուզորդները Սևանի հատակից մի բեռնատար անվադող են հավաքել և սահման ուղարկել։ Այդ մասին տեղեկանում ենք Diving in Armenia-ի ֆեյսբուքյան էջից։ «Մոռացանք նշել, որ հանված են ջրի տակից՝ հատուկ սահման ուղարկելու համար։ Կարծում ենք՝ զինվորները կուրախանային, եթե իմանային, որ այդ անվադողերն ի հայտ են եկել Սևանի հատակը մաքրելուց»,- ասվում է գրառման մեջ։  

̰
Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Hyundai Elantra-ն և 07-ը. կա վիրավոր

21:53 22.08.2020

Երեկ՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են 29-ամյա Հայկ Վարդանյանի վարած Hyundai Elantra մակնիշի և 23-ամյա Արտակ Վարդանյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 07-ի վարորդ Ա. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

̰
BACK_TO_TOP