00:00 25.08.2020
Մեր գյուղերը վերականգնվում են ու կերպարանափոխվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և կից լուսանկար հրապարակել։
23:59 24.08.2020
Լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ դիմակավորված անձինք ներխուժել են Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից մեկի խուց ու բռնություն գործադրել դատապարտյալների նկատմամբ։ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով, պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով: Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու […]
23:51 24.08.2020
Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն 24-29-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 24-ի ցերեկը, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:43 24.08.2020
Օրերս ՍԱՏՄ-ն ստացել էր ահազանգ այն մասին, որ Երևանում գործող «Ոսկե Համբույր» ռեստորանում կազմակերպվելու է հարսանիք՝ 120 անձի մասնակցությամբ: Արձագանքելով ահազանգին՝ ՍԱՏՄ-ն զգուշացրել է տնտեսավարողին՝ չկազմակերպել բազմամարդ միջոցառում: Տնտեսավարողը, չենթարկվելով պարետի որոշման պահանջին, այնուամենայնիվ, թույլ է տվել, որ հարսանիքը կազմակերպվի: Արդյունքում Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են խախտումը, որը կներկայացվի պարետատուն: Այս մասին տեղեկացնում […]
23:40 24.08.2020
Այսօր՝ ժամը 18:30-ի սահմաններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է ահազանգ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան դատապարտյալ է ծեծի ենթարկվել քրեակատարողական ծառայողների կողմից: Դրանից անմիջապես հետո, նույն հարցով ևս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ քրեակատարողական ծառայողները եղել են դիմակով և գործել են խցում խուզարկություն […]
23:37 24.08.2020
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ամեն օր մինչև ս. թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարթերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Մյուս չվերթերի ժամանակագրությունը ստորև՝ Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Երևան-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարթերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 09:00, ժամանում 17:00): Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Երևան-Նովոսիբիրսկ-Երևան չարթերային չվերթը […]
23:00 24.08.2020
Burberry բրիտանական ապրանքանիշը ներկայացրել է իր ֆիրմային վանդականախշով գործվածքից պատրաստված բազմակի օգտագործման դիմակների հավաքածու, հաղորդում է HYPEBAE- ը: Դիմակները պատրաստված են վերամշակված նյութերից և բավարարում են անձնական պաշտպանիչ միջոցներին ներկայացվող պահանջները: Նրանք վաճառվում են հատուկ պայուսակով, որը նույնպես պատրաստված է հակամանրէային տեխնոլոգիայով պատրաստված գործվածքից: Մինչ այժմ Burberry դիմակները կարելի է ձեռք բերել միայն առցանց՝ ապրանքանիշի […]
22:20 24.08.2020
Այսօր հերթական անգամ պայթեցում է իրականացվել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում: Շենքի տեղում նախատեսվում է կառուցել 17-հարկանի բազմաֆունկցիոնալ շենք։ Մինչ այդ, երեք անգամ իրականացված պայթեցման փորձերը հաջող չէին եղել. դրանց հետևանքով շինության միայն արտաքին մի հատված էր փլուզվել: Այսօրվա պայթյունից հետո ևս շենքը կանգուն է մնացել: Շինության մեծ մասը, սակայն, պայթյունից որոշ ժամանակ անց հանկարծակի փլուզվել […]
22:12 24.08.2020
Օգոստոսի 21-ի գիշերը Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և 1-ին սպայական գումարտակի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում՝ բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորված խլացուցիչներով տրանսպորտային միջոցներ հայտնաբերելու նպատակով։ Հայտնաբերվեց նման երկու մեքենա։ Բացի այդ, հայտնաբերվեցին հատուկ ձայնային ազդանշաններով շահագործվող` 1, թաղանթապատված դիմապակիով՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 16, հետախուզման մեջ գտնվող՝ 5, փոխարինված […]
21:58 24.08.2020
Վերակառուցման Զարգացման Եվրոպական բանկի ծրագրի երկրորդ փուլի փողոցաշինական աշխատանքները Գյումրիի 15 փողոցներում շինարարական փուլին դեռ չեն հասել։ Սունդուկյան, Պուշկին, Մատնիշյան, Մայակովսկի, Օզանյան ու հարակից մյուս փողոցներում շինընկերությունները զբաղված են կոյուղատար խողովակների փոխարինման ու նորերի մոնտաժման աշխատանքներով: Դրանք նախագծային փաթեթներում ներառված չեն եղել, բնակիչների դիմում-բողոքներից ու շինարարների ահազանգերից հետո պատվիրատուն կոյուղատար ցանցի փոխարինումн ընդգրկել է հիմնանորոգման […]
21:27 24.08.2020
Ինչպես SHANTNEWS-ը տեղեկացրել էր, երեկ հրդեհ է բռնկվել Գյումրիի Արցախ թաղամասի բնակելի տներից մեկում: Դեպքի վայր էին մեկնել Գյումրի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրշեջներին 2 ժամից ավելի է պահանջվել կրակը մեկուսացնելու, ապա հանգցնելու համար: Բնակելի տնակն ամբողջությամբ գույքի հետ մոխրի է վերածվել: Այրվել է նաև հարակից գտնվող խորդանոցի մի հատվածը: Ժամանակավոր կացարանը պատկանում է […]
21:01 24.08.2020
Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար: Կարճ ժամանակ անց եղելությունը կպարզվի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Տեղեկացնում ենք, որ կիրականացվի ծառայողական քննություն: Ըստ մեր տվյալների` սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է»,- գրել է նա:
20:56 24.08.2020
Օգոստոսի 26-ին, ժամը 20:00-ին համապետական ԾՆՈՂԱԿԱՆ ժողով է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Կհնչեն հուզող հարցերի պատասխաններ՝ ֆեյսբուքի իմ այս էջի ուղիղ եթերում: Չվախենաք խավարից եկող աղմուկից և ապատեղեկատվությունից, ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»։- գրել է նա։
19:26 24.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից ։ Հեռագրում ասված է. «Ձերդ Գերազանցություն Խոր ցավով տեղեկացա Դուշեթի շրջանում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ դարձավ: Կիսելով Ձեր և եղբայրական վրաց ժողովրդի վիշտը՝ իմ […]
18:59 24.08.2020
Ս. թ. օգոստոսի 23-ին Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի հարակից որսահանդակում քաղաքացիներ Ե. Մ.-ի, Ա. Մ.-ի, Ա. Զ.-ի և Ա. Գ.-ի կողմից, որսաշրջանի փակ ժամանակ կատարվել էր լորի անօրինական որս։ Առգրավվել են հարթափող որսորդական հրացաններ (4հատ) և 6 հատ լոր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Հարուցվել է վարչական վարույթ, կկիրառվեն պատասխանատվության […]
17:41 24.08.2020
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում և մի շարք այլ համայնքներում: Խախտումներ են արձանագրվել շինանյութի և բենզինի մանրածախ առևտրի կետերում, որտեղ բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, փակ աղբամանները և ջերմաչափման գրանցամատյանները: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական […]
17:33 24.08.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «Ֆեյսբուքի» անձնական և պաշտոնական էջերն ապաակտիվացված են: Այդ փաստի ֆոնին լուր տարածվեց, թե նախարարը հրաժարական է ներկայացրել: Սակայն ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հերքեց Թորոսյանի հրաժարականի մասին լուրը. «Նման բան չկա, ապատեղեկատվություն է»,- ասաց Գևորգյանը:
16:55 24.08.2020
Ազգային պատկերասրահում վերաբացված «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը երկարաձգվել է: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Նշվում է, որ «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ հասարակության մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով (4 օրերի ընթացքում շուրջ 4500 այցելու)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ երկարացնելու ցուցահանդեսը ևս մեկ […]
16:46 24.08.2020
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի և նրա դստեր կողմից անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև նրանցից մեկին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքերի հանգամանքները: Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ավելի […]
16:39 24.08.2020
Ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակն աշխատում է 1 պատուհանի սկզբունքով։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում: Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, Սոցիալական աջակցության տարածքային գործակալություն, Սոցիալական ապահովության տարածքային բաժին, Զբաղվածության տարածքային կենտրոն. տարբեր հասցեներում գործող սոցիալական բոլոր՝ 4 ծառայություններն աստիճանաբար բերվում են մեկ տանիքի տակ:
16:24 24.08.2020
«Անտառների կայուն կառավարումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, անտառապատման և ռեսուրսների արդյունավետ օգտագործման ապահովումը շրջակա միջավայրի նախարարության գործառույթների գերակա ուղղություններն են և չափազանց կարևոր մեր երկրի տնտեսության դիվերսիֆիկացման և զարգացման առումով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ անտառը շրջակա միջավայրի կենսական նշանակության այն բաղադրիչն է, որն առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունի։ Նախարարի […]
16:09 24.08.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ օգոստոսի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ ՀՀ պարետի որոշմամբ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Մասնավորապես, Նոր Նորքի 1-ին զանգվածում և Ծովակալ […]
16:00 24.08.2020
«Աստղիկ» բժշկական կենտրոնը Իսրայելից սերմեր չի ներկրում: «Աստղիկ» ԲԿ-ն հայտարարություն է տարածել․ «Այսօր Մարինա Խաչատրյան անունով օգտատերը 9 հարց է ուղղել «Աստղիկ» ԲԿ տնօրենին՝ հիմք ընդունելով բուժկենտրոնի կայքում առկա տեղեկատվությունն այն մասին, որ կենտրոնի վերարտադրողական բժշկության հայ-իսրայելական բաժանմունքը ղեկավարում է Իսրայելի առաջատար կլինիկաներից մեկի՝ Շեբայի պրոֆեսոր Ռաուլ Օրվիետոն։ Եվ տարակուսելի տրամաբանությամբ խնդիր է բարձրաձայնվում, թե […]
15:59 24.08.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 10։00-18։00-ն, կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 6-րդ փողոցի, «Մարիաննա» կաթի արտադրամասի և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: 24.08.2020թ.
15:54 24.08.2020
ՀՀ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում նոր աշխատանքի անցնելու և գիտամանկավարժական առավել ներգրավված գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ, իր անձնական դիմումի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Մելքոնյանը: Օգոստոսի 24-ին հրավիրված ՀՀ դատախազության կոլեգիայի նիստի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել […]
15:49 24.08.2020
«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել. ««Լիդիան Արմենիան» տեղեկացնում է, որ զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ` վերջինիս կողմից հարցազրույցի ընթացքում «Լիդիանի» Ամուլսարի ծրագրի վերաբերյալ խոսելիս «…կոռուպցիոն և հանցավոր ճանապարհով ձեռք բերված թույլտվություններ» «…նախկին կոռուպցիոն շղթաներով ամբողջությամբ կազմակերպած այդ հանցավոր գործարքը՝ Ամուլսարի, Լիդիանի» և նման արտահայտություններ կիրառելու համար: Ընկերության որակմամբ, […]
15:45 24.08.2020
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, տեղի է ունենալու ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ օրակարգային երեք հարցով։ Նոր կազմով Հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստի օրակարգային առաջին հարցով նախատեսված է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, իսկ երկրորդ հարցով՝ քարտուղարի ընտրությունը։ Օրակարգային երրորդ հարցի ընթացքում Հոգաբարձուների խորհուրդը քննարկելու է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի և […]
15:32 24.08.2020
Այսօր` օգոստոսի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում 27-ամյա Կարեն Մ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածն անցնող 55-60 տարեկան կին հետիոտնի։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին՝ վիրավորին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից […]
15:20 24.08.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները չկատարելու դեպքում նախատեսված տուգանքի մասին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 81.1. հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանման պահանջները չկատարելը` փոշու արտանետումների կանխարգելման համար շինարարական հրապարակները չպարսպապատելը կամ […]