TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Արտակարգ դեպք Արարատում. ծննդատան շտապօգնության մեքենան բախվել է կովին. բժիշկը, բժշկուհին ու նորածինը տեղափոխվել են հիվանդանոց

22:29 21.08.2020

Այսօր՝ օգոստոսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում «Մուրացան» ծննդատան շտապօգնության Honda մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է կովին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ շտապօգնության բժիշկը, բժշկուհին և նորածին երեխան մեկ այլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ կովը տեղում սատկել է: Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների […]

̰
Քաղավիացիայի կոմիտեն ներկայացրել է՝ ինչ չվերթներ են նախատեսված առաջիկա օրերին

21:54 21.08.2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ ամեն օր մինչև ս. թ. օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։ Ս. թ. օգոստոսի 22-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 10:00,ժամանում 16:00): Ս. թ. օգոստոսի 22-ին կիրականացվի Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 18:30,ժամանում […]

̰
Պետք է ապահովել կրթության հավասար պայմաններ բոլոր երեխաների համար. ՀՀ ՄԻՊ

21:30 21.08.2020

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի առցանց առաջին հանդիպումը: Խորհուրդը կազմված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների անդամներից: Քննարկվել են դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման հետ կապված խնդիրներ, որոնց բախվում են երեխաները, նրանց ծնողները կամ ուսուցիչները: Նիստի սկզբում ՀՀ […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են մեքենաներից հայելիներ գողացած երիտասարդին

21:22 21.08.2020

Օգոստոսի 18-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ գողացել են Սևանի փողոցում կայանված «Նիսան Տիդա» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկվեցին: Որոնողական աշխատանքի արդյունքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Մասիս քաղաքի 18-ամյա մի բնակիչ: ՛Օգոստոսի […]

̰
Աբովյանում 7 հատ արկ է հայտնաբերվել

21:06 21.08.2020

Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։30-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Կոտայք» գարեջրի գործարանի մոտակա հողատարածքում 7 հատ արկ է նկատվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը: Փրկարարներն իրականացնում են հերթապահություն՝ մինչ […]

̰
Ծեծի են ենթարկել խանութ-սրահի տնօրենին․ Երևանի 3 բնակչի մեղադրանք է առաջադրվել

20:39 21.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ծարավ Աղբյուր փողոցում գործող սուպերմարկետում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը  խմորեղեն […]

̰
Ոստիկանները գողության և գողության փորձի փաստերով խումբ են բռնել

20:29 21.08.2020

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները օգոստոսի 19-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նորատուս գյուղի Բարեկամություն թաղամասի չգործող ռեստորանի շենքում գողություն է կատարվում: Իրավապահները մեկնել էին դեպքի վայր: Մի խումբ անձինք, որ ռեստորանի տարածքից գողություն էին անում, տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ դիմել էին փախուստի: Ոստիկանները հետապնդել, բռնել և, գողություն կատարելու կասկածանքով, Գավառի բաժին բերման […]

̰
Բաղրամյան պողոտայում բախվել են «Mercedes C»-ն և թիվ 30 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը․ կան տուժածներ

20:22 21.08.2020

Օգոստոսի 21-ին` Ժամը 16։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 30 շենքի մոտակայքում բախվել են «Mercedes C» և թիվ […]

̰
ՀՀ ԲՏԱ նախարարության ռազամարդյունաբերության կոմիտեի նախագահը այցելել է «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս

20:18 21.08.2020

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի այցը Երևանում գործող «Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման՝ «Նեյտրոն ԳԱՄ»  ՓԲԸ֊ի արտադրամաս: «ՀՀ վարչապետի այցից ընդամենը մեկ ամիս ժամանակ է անցել, և արդեն առաջին խմբաքանակը՝ 1000 հատ ինքնաձիգ, արտադրամասը պատրաստ է տրամադրել մեր զինված ուժերին։ Այստեղից ինքնաձիգները կուղարկվեն զինված ուժերի պահեստ, որտեղից՝ արդեն որոշում է կայացվել, տվյալ […]

̰
Ախուրյանում առաջին անգամ միաժամանակ 6 փողոց է հիմնանորոգվում

20:15 21.08.2020

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում այս տարի կիրականացվեն 1 մլրդ 452 մլն դրամի ճանապարհաշինական աշխատանքներ։ Ծրագրից օգտվելու հայտ ներկայացրել է մարզի 15 համայնք, ընդհանուրը ՝ համայնքներում կասֆալտապատվի 15 կմ  ճանապարհ:Ախուրյան խոշորացված համայնքում  6 փողոց է հիմնանորոգվելու սուբվենցիոն ծրագրով: Հարակից  վեց փողոցն էլ  անանցանելի վիճակում է։ Քարքարոտ, փոսերով փողոցները տասնամյակներով […]

̰
Արարատի մարզում կոռուպցիոն բնույթի քրեական գործերով վերականգնված վնասը կրկնակի գերազանցում է 2019թ. ցուցանիշը

20:12 21.08.2020

ՀՀ Արարատի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020 թվականի առաջին կիսամյակում մարզի տարածքում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների գործունեության, ինչպես նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: Ըստ այդմ` ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո գտնված վարույթներով 2020թ. առաջին կիսամյակում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 32 քրեական գործ: Դրանցից 9-ը՝ […]

̰
Աշխատանքային իրավունքների խախտումներ համավարակով պայմանավորված պարապուրդի շրջանում. քննարկում Գյումրիում

20:00 21.08.2020

Կորոնավիրուսով պայմանավորված հարկադիր պարապուրդի շրջանը ի հայտ բերեց աշխատանքային օրենսգրքի մի շարք բացթողումներ: Մասնավորապես պարապուրդի շրջանում վարձատրության խնդիրներ են առաջացել մի շարք ընկերություններում: Գործատուների մի մասը վճարել է նվազագույն աշխատավարձի չափով, մյուսները` 2/3-ով, մի մասն էլ ընդհանրապես չի վճարել: Իսկ կորոնավիրուսի հետևանքները վերացնելու պետական ծրագրերի արդյունքում էլ պարզվել է, թե ինչքան չգրանցված աշխատողներ կան: Գյումրիի […]

̰
Գյումրիի սելեկցիոն կայանում առաջին անգամ փորձարկել են կարտոֆիլի 16 տեսակի սորտեր

19:51 21.08.2020

Գյումրիի սելեկցիոն կայանում գյուղատնտեսներին և հողագործներին է ներկայացվել  աճեցված կարտոֆիլի նոր սերմատեսակներ, որոնք ներկրվել են Ռուսաստանից ու հարմարեցվել են տեղի բնակլիմայական պայմաններին։ 16 տեսակի կարտոֆիլի սերմացուների մեծ մասը վաղահաս է, հիմնականում նախատեսված է Արարատյան  դաշտավայրի և Արմավիրի մարզի պահանջարկը բավարարելու համար, մի քանի տեսակներն էլ նախատեսված են մարզի լեռնային ու անջրդի պայմաններում մշակելու համար։ Գյումրիի […]

̰
Պետք է բացառել կարմիրգրքյան բուսատեսակները վնասելու դեպքերը․ Ռոմանոս Պետրոսյան

19:40 21.08.2020

«Անձնական և աշխատանքային տարբեր խողովակներով ինձ և շրջակա միջավայրի նախարարությանը գրեթե ամեն օր գրում են բազմաթիվ նամակներ, որոնց կցված են բնության հատուկ պահպանվող և անտառածածկ տարածքների աղտոտման, բնության հուշարձաններում կարմիրգրքյան բուսատեսակներ վնասելու լուսանկարներ: Իմ հանձնարարությամբ այսօր շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն […]

̰
Կրթության հավասար պայմաններ բոլոր երեխաների համար. կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով խորհրդի նիստը

19:36 21.08.2020

Օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի առցանց առաջին հանդիպումը: Խորհուրդը կազմված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտի հասարակական կազմակերպությունների անդամներից: Քննարկվել են դպրոցներում հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման հետ կապված խնդիրներ, որոնց բախվում են երեխաները, նրանց ծնողները կամ ուսուցիչները: Հանդիպմանն անդրադարձ է […]

̰
Ձկնորսները պահանջել են վերանայել արտոնագրային ձկնորսության նոր կարգը

19:24 21.08.2020

Սևանա լճում ձկնորսությամբ զբաղվողներն այսօր փակել են Սևան-Երևան ավտոճանապարհի՝ Գագարինի հատվածը: Երթևեկությունը շուրջ 3 ժամ կանգնել է: Ձկնորսները պահանջել են վերանայել արտոնագրային ձկնորսության նոր կարգը։ Օգոստոսի 21-ից, հատուկ կարգով, մինչև 4.5 տոննա արդյունագործական որսի թույլտվություն են ստացել նրանք, ովքեր հայտ են ներկայացրել ««Սևան» ազգային պարկ» և պայմանագիր են կնքել շրջակա միջավայրի նախարարության հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Մինչ օրս որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել 15 մանկապարտեզի գործունեություն

18:51 21.08.2020

ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր խստացված վերահսկողություն է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչական մարմնի ծառայողների շրջայցին է միացել նաև Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, որը տեղում փաստել է, որ առկա է խախտումների նվազման դինամիկա: Մինչ օրս Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 900 մշտադիտարկում Երևանում գործող համայնքային և ոչ պետական մանկապարտեզներում: […]

̰
Կասեցվել է կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող թվով 8 տրանսպորտային միջոցի գործունեությունը

18:37 21.08.2020

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խախտումների դեպքերով պայմանավորված` տեսչական մարմինը կասեցման առաջարկություններ է ներկայացրել ՀՀ պարետին՝ մայրաքաղաքի թվով երեք երթուղու ութ տրանսպոտային միջոցի ժամանակավոր կասցնելու համար։ Արդյունքում՝ օգոստոսի 21-ին, ՀՀ պարետի որոշմամբ, 24 ժամով կասեցվել են կանոնավոր […]

̰
Կասեցվել է մարզասրահի և հագուստի սրահի գործունեությունը. խախտումներ են հայտնաբերվել

18:24 21.08.2020

Մայրաքաղաքում այսօր 24 ժամով արգելվել է մարզասրահի և հագուստի սրահի գործունեությունը՝ ՀՀ ԱԱՏՄ աշխատակիցների նախորդ օրերին իրականացված ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով և պարետի որոշմամբ։ Այս տնտեսավարողների մոտ տեսուչներն արձանագրել էին պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ: Տեսչական մարմնի կողմից մայրաքաղաքում և հանրապետության ողջ տարածքում զուգահեռ իրականացվել են նաև անակնկալ ստուգայցեր, որոնց ընթացքում հիմնականում […]

̰
Տեղի ունեցավ «Վնասակար սովորությունների ազդեցությունը հանրային առողջության վրա» առցանց գիտաժողովը

17:49 21.08.2020

Չնայած վնասակար սովորությունների դեմ պայքարում գործադրվող ջանքերին՝ որոշ սովորություններ դեռ մեծ ազդեցություն ունեն հանրային առողջության վրա, ուստի, այդ ջանքերն առավել արդյունավետ դարձնելու համար նոր ուղիներ գտնելու և կանխարգելիչ բժշկությունը զարգացնելու անհրաժեշտություն կա։ Հենց այս խնդիրներին լուծում տալու համար BIL:Armenia-ի կողմից կազմակերպված գիտաժողովի շրջանակներում հավաքվել էին Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Ղազախստանից, Ռուսաստանից և Ուկրաինայից առաջատար մասնագետներ։ […]

̰
Ձկնորսները փակել են Երևան-Սևան ճանապարհը

17:26 21.08.2020

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Երևան-Սևան մայրուղին իրենց մեքենաներով փակած ձկնորսները դժգոհում են, որ իրենց արգելել են ձուկ որսալ: Այդ մասին գրում է armlur.am-ը՝ նշելով, որ ականատեսների վկայությամբ՝ ձկնորսները բերել են նաև իրենց նավակները: Երևան-Սևան մայրուղու երթևեկությունը երկկողմանի կաթվածահար է եղել: Բանն այն է, որ Նորատուս համայնքի ձկնորսները ձուկ էին որսացել Սևանա լճից և սառնարաններում […]

̰
Լավրովը նշել է հայ-ադրբեջանական հուլիսյան կոնֆլիկտի պատճառները

15:59 21.08.2020

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ռուսական «Տրուդ» պարբերականին տված հարցազրույցում, ի թիվս այլոց, պատասխանել է լրագրողի այն հարցին, թե ինչն է կանգնած հայ-ադրբեջանական սահմանում հերթական սրացումների ետևում, և որքանով է հավանական, որ այն կվերածվի լայնամասշտաբ ռազմական հակամարտության: Լավրովն ասել է, որ սահմանային հակամարտությունը, որը տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսի 12-16-ը, 1994 թվականի հրադադարի մասին համաձայնագրի […]

̰
Կոտայքի մարզում բախվել են Opel-ն ու ավազով բարձված КАМАЗ-ը․ կան վիրավորներ

15:08 21.08.2020

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են Արամուս գյուղի 21-ամյա բնակիչ Կարեն Վ․-ի վարած КАМАЗ մակնիշի և Հրազդան քաղաքի 59-ամյա բնակիչ Հարութ Ղ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով՝ Opel-ի վարորդ Հարութ Ղ․-ն, նրա ուղևորներ՝ Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 64-ամյա Անահիտ Ղ․-ն, […]

̰
Էլեկտրոնային ծառայությունների ընդլայնմամբ պայմանավորված՝ ՊԵԿ սպասարկման որոշ կետեր սեպտեմբերից չեն գործի

14:52 21.08.2020

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողներին և քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների շարունակական ընդլայնմամբ պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցվելու է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչության՝ սպասարկման հետևյալ հասցեներով կետերի գործունեությունը. ՀՎՍ վարչության թիվ 8 բաժին – հասցե՝ ք. Արմավիր, Չարենցի 24, ՀՎՍ վարչության թիվ 10 բաժին – հասցե՝ […]

̰
Երեկոյան Գյումրիում կտրել են 23-ամյա երիտասարդի պարանոցը, նրա կյանքին վտանգ չի սպառնում

14:21 21.08.2020

Երեկ Գյումրու ԲԿ դիմած քաղաքացու առողջական վիճակը գնահատվել է բավարար. բուժօգնություն ստանալուց հետո 23-ամյա երիտասարդը դուրս է գրվել հիվանդանոցից։ «Քաղաքացին բժշկական կենտրոն է դիմել երեկ 23։40-ի սահմաններում։ Առաջնային բուժզննությունից հետո նրա մոտ ախտորոշվել է պարանոցի առաջնային հատվածի մաշկի և ենթամաշկի կտրվածքներ։ Ցուցաբերվել է առաջնային բուժօգնություն, կար է դրվել, որից հետո երիտասարդը, ոստիկանների ուղեկցությամբ, դուրս է […]

̰
Կապիտան Ռուբեն Սանամյանն արժանացել է Ազգային հերոսի կոչման. ևս 199 զինծառայող պարգևատրվել է ՀՀ պետական պարգևներով

14:16 21.08.2020

Տավուշյան մարտերի մասնակից կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն։ Ինչպես հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, կպիտան Սանամյանը հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմը՝ անձնական օրինակով քաջալերելով […]

̰
Հայրը «ԳԱԶ-3129»-ով անզգուշաբար վրաերթի է ենթարկել որդուն․ վերջինս տեղում մահացել է

13:49 21.08.2020

Այսօր Արմավիրի մարզում ժամը 09։15-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հացիկ գյուղի տներից մեկը, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային […]

̰
Հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում. վարչապետի ելույթը ԱԽ նիստում

13:22 21.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Այսօր մենք անցկացնում ենք Հայաստանի Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նախորդ նիստի ընթացքում մենք ընդունեցինք Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, և հատկանշական է, որ այդ որոշումից շատ կարճ ժամանակ անց արձանագրվեց այդ […]

̰
Խաշթառակի բնակչուհին ձերբակալվել է՝ իր և եղբոր անչափահաս երեխաներին ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու կասկածանքով

12:00 21.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում` Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակչի կողմից իր անչափահաս թոռներին ծանր մարմնական վնաս, ինչպես նաև  ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերջինիս 28-ամյա դուստրը նույնպես պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով […]

̰
Առաջին դասարանցիները դպրոց կհաճախեն սեպտեմբերի 14-ից` մեկ անձի ուղեկցությամբ․ ԿԳՄՍ-ն ուղեցույց է հրապարակել

11:43 21.08.2020

ԿԳՄՍՆ-ն կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց է հրապարակել: Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակը պարունակում […]

̰
BACK_TO_TOP