15:12 24.08.2020
ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ Պայմանագիրը կնքվել է «Պատրիոտ» կոնգրես-ցուցահանդեսային կենտրոնում՝ «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը և «Միավորված ավիաշինարարական ընկերություն» ՀԲԸ գլխավոր տնօրենի վաճառքի և մարքեթինգի գծով տեղակալ Իլյա Տարասենկոն: «Բանակ-2020»-ի ընթացքում կնքված պայմանագիրը հաստատում […]
15:06 24.08.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 03.04.2020թ. թիվ 31 որոշման` ուժը կորցրած ճանաչվելու արդյունքում Հայաստանից բժշկական նպատակներով օգտագործման ենթակա ապրանքներ արտահանելիս այսուհետ ՀՀ ՊԵԿ կենտրոնական ապարատի հատուկ թույլտվությունն անհրաժեշտ չէ մաքսային գործառնություններ կատարելու համար: Միաժամանակ հայտնում ենք, որ շարունակում է գործել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 21.04.2015թ. թիվ 30 որոշման 1.10 կետը, որի համաձայն` […]
14:42 24.08.2020
«Հենակետ» վերլուծական կենտրոնի նախագահ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս հայտարարությամբ դեռևս չի հաստատում տվյալ զինծառայողի՝ Ադրբեջանում գտնվելու հանգամանքը, սակայն փաստում է, որ այդ զինծառայողը մարտական հենակետում չէ, և նրան գտնելու ուղղությամբ որոնողական աշխատանքներ են գնում։ Առաջին հայացքից պարզաբանման այդ ձևակերպումը հասկանալի չէ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս […]
14:31 24.08.2020
Օգոստոսի 17-23-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 469 դեպք, որից 228-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 146 հրդեհի, երեք փլուզման, մեկ քարաթափման, երկու որոնողափրկարարական, 13 ինքնասպանության փորձի, 25 օձի հայտնաբերման դեպք, 47 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 116 կենցաղային կանչ. տուժել է 96 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է չորս քաղաքացի: Արձանագրվել է […]
14:22 24.08.2020
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և մաքսային պետական կոմիտեի հատուկ բաժնի նախկին պետ Կարեն Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով դատական առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 25-ին՝ ժամը 12։00-ին։ Քրեական գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին։ Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում […]
14:15 24.08.2020
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը մոլորված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ համապատասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացնի, երբ ստանա համապատասխան հաստատումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքի վերաբերյալ հաստատում ստանալու դեպքում համապատասխան ընթացակարգերով գործողություններ կիրականացվեն»,- ասաց Ամատունին: Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների […]
14:13 24.08.2020
Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից 2020 թվականի երկրորդ ֆինանսական փոխանցումն է կատարվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Հատկացումը կազմել է շուրջ 87 հազար եվրո: Նշենք, որ տարեսկզբին պահպանվող այս տարածքին CNF-ի կողմից տրվել էր ֆինանսական տարվա առաջին հատկացումը, որը կազմել էր շուրջ 93 հազար եվրո: Առաջիկայում նախատեսվում են նաև հերթական փոխանցումները ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կազմում […]
13:44 24.08.2020
Օգոստոսի 21-ին` ժամը 21։30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ: Ոչ սթափ վիճակում գտնվող երիտասարդը հայտնել էր, որ չի հիշում, թե ինչ հանգամանքներում է ստացել վնասվածքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել 17-ամյա […]
12:53 24.08.2020
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ: Այսօր կայացած խորհրդակցությունը մեկնարկել է շնորհավորական խոսքով: Նախարարը արդյունավետ և հաջող աշխատանք է մաղթել գնդապետ Տիգրան Պետրոսյանին: Կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին: Նախարար Ցոլակյանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի դեպքերի նվազում […]
12:28 24.08.2020
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում ժամը 12:00-ից ընթանում է «Իմ քայլը» խմբակցության նիստը: Նիստին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում չմանրամասնեց, թե օրակարգում ինչ հարցեր են ընդգրկված, այլ նշեց, որ օրակարգը ձևավորվելու է տեղում: Լրագրողների հարցին ի պատասխան Մակունցը չբացառեց այն, որ հնարավոր է քննարկվեն ՍԴ դատավորի թեկնածուի, սահմանադրական […]
11:44 24.08.2020
Այսօր կեսօրին Քաղպայմանագրի կենտրոնական գրասենյակում իշխող ուժը հավաք կանցկացնի, որին կմասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Hraparak.am-ը: Նշվում է, որ օրակարգում, ըստ իմքայլականի, տարբեր հարցեր կլինեն, նախևառաջ` Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը: Կառավարության թեկնածուն Էդգար Շաթիրյանն է, ԱԺ-ն հավանաբար վաղը կամ մյուս օրը արտահերթ նիստ կհրավիրի ՍԴ դատավորի թեկնածուներին ընտրելու նպատակով:
11:30 24.08.2020
Օգոստոսի 24-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 2 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ։ Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 1500 քմ:
11:16 24.08.2020
2020թ. օգոստոսի 21-ին Արարատի մարզի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ. ամռանը և 2020թ. օգոստոսին իրենց 21-ամյա հարևանը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր 6-ամյա որդու նկատմամբ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) 3-րդ մասի 2-րդ կետով, որով նախաքննությունը […]
11:12 24.08.2020
Միացյալ Նահանգների կառավարությունը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի և ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով լրացուցիչ 1 միլիոն 436 հազար դոլար է հատկացրել Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ կառավարությունը Հայաստանին մոտ 4 միլիոն դոլարի հրատապ օգնություն է տրամադրել 2020 թվականին: Միացյալ Նահանգները տրամադրում է կենսական անհրաժեշտության աջակցություն՝ գործակցելով ՀՀ կառավարության, միջազգային մարդասիրական գործընկերների և […]
10:50 24.08.2020
Օգոստոսի 24-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42825 դեպք, որոնցից 36049-ն` առողջացած, 854-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5666 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 195574 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 380 թեստավորում, որից 347-ը՝ բացասական, հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ […]
10:33 24.08.2020
Օգոստոսի 24-ին՝ ժամը 07:08-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բակունցի փողոցի շենքերից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում զինամթերք է հայտնաբերվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ շենքի հարևանությամբ գտնվող հողամասում գտնվել է երկու ական։ Փրկարարները սահմանազատել են նշված տարածքը: Հերթապահություն […]
10:17 24.08.2020
Վարդենիս համայնքում կորոնավիրուսի նոր օջախ է բռնկվել։ Այս մասին տեղեկացնում է Վարդենիսի համայնքապետարան ֆեյսբուքյան էջը։ Վարակի օջախի բռնկման պատճառը հանգուցյալների տանը մեծաթիվ մարդկանց առկայությունն է եղել: «Հարգելի համաքաղաքացիներ, խնդրում և պահանջում ենք պահպանել հակահամաճարակային անվտանգության բոլոր կանոնները, մի թուլացրեք զգոնությունը, քանի որ Վարդենիս համայնքում կորոնավիրուսի COVID19 համավարակի նոր օջախ է բռնկվել: Համավարակի նոր բռնկման պատճառը […]
09:25 24.08.2020
ՀՀ զինված ուժերի 2020 թ․ պատրաստության պլանի համաձայն, այսօր վաղ առավոտյան՝ ժամը 05:00-ին, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ մեկնարկել են ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ։ Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտական պատրաստականությունը և միջոցներ ձեռնարկել միջոցառումների կատարման ժամանակացույցերի կրճատման ուղղությամբ, ստուգել […]
09:21 24.08.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «2020 հուլիսին Հայաստանի Հանրապետությունում աշխատող քաղաքացիների համախառն աշխատավարձի ֆոնդը կազմել է 127 մլրդ 391 մլն ՀՀ դրամ. սա այն գումարն է, որ վճարվել է գործավորներին եւ որի դիմաց եկամտային հարկ է հաշվարկվել: Նույն ցուցանիշը 2020թ. հունիսին կազմել է 120 մլրդ 846 մլն դրամ, իսկ […]
09:10 24.08.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ուղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Անկախության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը։ «Վստահ եմ՝ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի հարստացնել հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունների օրակարգը և նոր թափ հաղորդել բարեկամական հարաբերություններին՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա»,-նշված է ուղերձի տեքստում։
08:07 24.08.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 25-ին` ժամը 09․00-ից ժամը 17․00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի, Թեղուտ, Հաղարձին, Գոշ, Խաչարձան գյուղերի, «Թամրազյան և որդիներ», «Աստրոն», «Վահան Ալումյան» և «Մանարս» ՍՊԸ-ներին պատկանող ԱԳԼՃԿ-ների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10.30-ից մինչև ժամը 17.00-ն՝ Նոյեմբերյան քաղաքի, Դովեղ գյուղի, «Զևս», «Գազարդ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների […]
00:25 24.08.2020
Երեկ՝ օգոստոսի 22-ին, ավտոմեքենայի և տրակտորի բախում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:45-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 26-ամյա Էդգար Ս.-ի վարած Mercedes մակնիշի և Արծվանիստ գյուղի բնակիչ, 34-ամյա Կորյուն Վ.-ի վարած «Յումուզ» մակնիշի առանց համարանիշի տրակտորը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով տրակտորը կողաշրջվել է, իսկ 2 վարորդներն ու […]
23:53 23.08.2020
Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 23-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-ին կնվազի 5-7 աստիճանով, 24-28-ը աստիճանաբար նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Օգոստոսի […]
22:41 23.08.2020
Ս.թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։ «Իրականացվում են որոնողական աշխատանքներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարության` դիվերսիայի մասին տարածած հաղորդագրությունը ապատեղեկատվություն է, որով մոլորվածը ներկայացվում է որպես դիվերսանտ»,- ասված է հաղորդագրության մեջ:
22:08 23.08.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 24-ին ժամը 11․00-ից մինչև ժամը 14․00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի մի հատվածի գազամատակարարումը։
21:00 23.08.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը լուսանկարների միջոցով ներկայացրել է վերահսկողությունն Արարատի մարզում:
20:16 23.08.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, մեկնարկել է Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, աշխարհում COVID-19 համավարակով պայմանավորված, այս տարի Համահայկական կրթական երկամյա խորհրդաժողովը կազմակերպել է առցանց՝ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հետ համատեղ։ «Հայաստան–սփյուռք համագործակցությունը COVID-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով Համահայկական կրթական առցանց խորհրդաժողովը եռօրյա է:Խորհրդաժողովի […]
20:00 23.08.2020
Կիրակի օրվա ստուգայցերի ու կրկնայցերի արդյունքները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների վերջին շրջանի լայնածավալ մշտադիտարկումների հետ միասին, գոհացուցիչ արդյունքներ են արձանագրել հանրապետության ողջ տարածքում: ՍԱՏՄ տեսուչներն այսօր երկրի մարզերում և Երևանում այցելել են գրեթե հարյուր կազմակերպություն, հատկապես հանրային սննդի օբյեկտներ՝ նկատի ունենալով աշխատանքային շաբաթվա լարվածությանը հաջորդող օրերի ակտիվությունը հանգստյան գոտիներում: Խախտումներ պրակտիկորեն չկան: Վերահսկողական […]
19:45 23.08.2020
Ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում որդու՝ Համլետի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել. Առաջին արձակուրդը. առաջին ծովը: Մխիթարյանն օգտատերերից թաքցրել է փոքրիկի դեմքը:
19:40 23.08.2020
Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Գյումրի -Բավրա միջպետական ավտոճանապարհին: Volkswagen Golf ավտոմեքենան Քեթիի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու մոտ 30 մետր գլորվել դեպի ձորը: Վեց ուղևորներից երկուսը մահացել են. նրանցից մեկը մեքենայի վարորդն էր՝ 1995 թվականին ծնված Լևոն Հովսեփյանն՝ Ախուրյան գյուղից, մյուսը՝ նույն գյուղից, 1998 թվականին ծնված Թերեզա Դարբինյանը, ողջ մնացած […]