21:24 22.08.2020
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կնվազի 11-13 աստիճանով: Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Հորիզոնի» տաղավարում կներկայացնի, թե երբ կրկին Հայաստանում կշողա ամառային արևը: Մանրամասները՝ տեսանյութում։
20:46 22.08.2020
Կորոնավիրուսի համավարակը կրթության և մշակույթի ոլորտներում ևս մարտահրավերներ է առաջադրել, որոնք, սակայն, դիտարկվում են որպես նոր հնարավորություններ՝ կրթության նորովի կազմակերպման, կրթության միջոցով հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման նոր միջոցներ ուրվածգելու համար: Այդ մասին ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ «Հայաստան–սփյուռք համագործակցությունը covid-19-ի պայմաններում. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով համահայկական կրթական առցանց աշխատաժողովների մեկնարկին: Նա […]
20:36 22.08.2020
Լոռու մարզի Ջրաշեն համայնքում լուսադեմին տեղացած կարկուտը վնասել է բրոկոլիի, կարտոֆիլի և կաղամբի դաշտերը: Կարկուտը տնամերձին վնասներ չի հասցրել: Հիմնականում տուժել են դաշտերի ցանքատարածքները: Գյուղապետարանը դիմելու է մարզպետարան՝ վնասի չափը որոշելու համար: Մանրամասները՝ տեսանյութում։
20:24 22.08.2020
Դոնի Ռոստոովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից տեղեկցնում են, որ օգոստոսի 22-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից Հայաստան են վերադարձել 133 քաղաքացի։ Չվերթը իրականացրել է «Armenia» ավիաընկերությունը:
20:13 22.08.2020
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ տրանսպորտային միջոցների երթևեկության թողունակությունը մեծացնելու նպատակով Երևան քաղաքի Շինարարների փողոց-Էստոնական փողոց-Առաքելյան փողոց խաչմերուկում 2020 թվականի օգոստոսի 23-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Առաքելյան փողոցի դեպի Շինարարների փողոց երթևեկելի ուղղության՝ խաչմերուկին հարակից 40 մետր հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը և միաժամանակ Առաքելյան փողոցի նշված հատվածում մոտ 1,0 մետրի չափով դեպի […]
20:11 22.08.2020
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ Մ-15՝ Բալահովիտ-Մասիս միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 6+800 հատվածի կամրջի վերանորոգման աշխատանքների հետ կապված, ինչի ընթացքում կապամոնտաժվի նշված կամուրջը, 2020 թվականի օգոստոսի 23-ից Բալահովիտ-Մասիս և Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհների հատման հատվածում երթևեկությունը կկազմակերպվի կից ներկայացված շրջանցման սխեմայի համաձայն։ Երևան-Սևան և Երևան-Գառնի ավտոճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում ենք առանց խիստ անհրաժեշտության մուտք չգործել […]
18:36 22.08.2020
Թարմացվում են Գյումրիի հեռուստաաշտարակի գույները: «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցեր» ընկերությունը պետբյուջեից մոտ 20 մլն դրամ ֆինանսավորում է ստացել հեռուստաաշտարակի ընթացիկ նորոգման համար: Մոտ երեք ամիս է ընթանում են ներկման աշխատանքները։ Թարմացնում են ոչ միայն հեռտուստաաշտարակի գույները նաև պաշտպանում են կոռոզիայից: Վերջին անգամ Գյումրիի հեռուստաաշտարակը ներկվել էր մոտ 30 տարի առաջ: Գործը վստահվել է տեխնիկական […]
18:28 22.08.2020
Գյումրիի «Երեխաների տուն» մանկատանը Covid 19-ի հաստատված դեպքեր կան։ Մանկատան 6 սաներն ու 7 աշխատակիցները երկու օր առաջ ջերմել են, կատարվել է նմուշառում, որոնց պատասխաններն եղել են դրական։Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ՝ Լեյլի Ասլանյանը։Վերջինս նշեց , որ մանկատանը կատարվել է 60 նմուշառում, բայց վիրուսը հաստավել է 13-ի մոտ՝ առայժմ։ […]
18:00 22.08.2020
«Լոռի» ֆուտբոլային ակումբը համալրվել է բրազիլացի ֆուտբոլիստով: Այս մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը: Մասնավորապես ասվում է. «Ուրախ ենք տեղեկացնել, որ բրազիլացի կիսապաշտպան Վիկտոր Սեսար Սանտոս Դա Կոնսեյսաոն համալրել է «Լոռին»։ 21-ամյա ֆուտբոլիստը «Ռեդ Բուլլի» Բրազիլիայի ակադեմիայի սան է։ Հանդես է եկել նաեւ բրազիլական «Անապոլիս» եւ «Թիմոն» թիմերում։ Վիտինյոյի հետ կնքվել է 1+1 ֆորմատով պայմանագիր»։
17:45 22.08.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա Վայն» ընկերության գործարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմից: Նախագահ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, իրականացված ներդրումներին, գործարանի զարգացման հեռանկարային ծրագրերին, ինչպես նաև ընթացիկ իրավիճակով պայմանավորված խնդիրներին: Նշելով, որ «Արմենիա Վայն» գինեգործարանի պատմությունը սկսվել է […]
17:35 22.08.2020
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում ՀՈԱԿ˗ի աշխատակիցներըˋ մեծ խմբերով, սանիտարական մաքրումներ են իրականացնում, ֆեյսբուքյան էջում հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը՝ կից ներկայացնելով լուսանկարներ: Հրդեհավտանգ իրավիճակը կանխելու նպատակով հնձում են չոր խոտը և տարածքը պատրաստում ոռոգման ցանց կառուցելու համար: Այս տարածքում ջրամատակարարումը շուտով հասանելի կդառնա: https://www.facebook.com/kanachyerevanam/posts/219263099623719
17:30 22.08.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը վերահսկողական աշխատանքները շարունակել են նաև շաբաթ օրը, հայտնում է ՀՀ կառավարությունը: Երևանի և մարզերի տարածքային ստորաբաժանումների դիտարկման տիրույթում են հյուրանոցները, հանգստյան տները, բժշկական կազմակերպությունները, դեղատները, խոշոր սուպերմարկետների մասնաճյուղերը, կապի օպերատորների գրասենյակները, գեղեցկության սրահները: Մշտադիտարկումների համար հաճախ հիմք են ընդունվում նաև քաղաքացիներից ստացվող բողոքներն ու ահազանգերը։ Երևանում, թեև […]
17:18 22.08.2020
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 21-ին ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: «2020թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանն ուշագնաց է եղել և վայր ընկել: Վերջինս տեղափոխվել է […]
17:13 22.08.2020
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր հանդիպում են ունեցել ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում ասել է, որ հանդիպմանն անդրադարձել են Շաթիրյանի՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ լինելուց հրաժարվելու որոշմանը, ինչպես նաև վերջինիս հետ տարբեր հարցերի շուրջ ունեցել են քննարկումներ։ Իսկ ահա Էդգար Շաթիրյանն էլ լրագրողներին հայտնել էր, որ […]
17:03 22.08.2020
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարի չափերը, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը: Նշվում է, որ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտնները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Նշենք, որ դասագրքերը նախատեսված են 5 տարվա օգտագործման համար: Ավելին՝ https://escs.am/am/news/6969
16:55 22.08.2020
Հանգստյան օրերին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է ՀՀ մարզերում պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, էքսկուրսիաների ընթացքում պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտագության կանոնների պահպանումը, տեղեկացնում է ՀՀ կառավարությունը: Օգոստոսի 22-ին ՀՀ Արագածոտնի մարզի Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու, Արա լեռան, Ծաղկեվանքի, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող այլ վայրերում տեսուչների կողմից արձանագրված հիմնական խախտումները եղել են մարդկային […]
16:35 22.08.2020
Շաբաթ օրը Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում շարունակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ համատեղ մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթները, տեղեկացնում է ՀՀ կառավարությունը: Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Նախորդ օրերի հետ համամատած, այսօր կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից իրականացված դիտարկումների արդյունքում արձանագրվել […]
16:20 22.08.2020
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդիպում է ՍԴ դատավորի թեկնածու Էդգար Շաթիրյանի հետ, ով մինչ այդ պատասխանել է լրագրողների հարցերին: Նրանք հետաքրքրվել են, թե արդյոք թեկնածուն ունի ակնկալիքներ, քանի որ առիթ ունեցել է նախկինում հանդիպելու խմբակցության հետ, Շաթիրյանը նշել է, որ կլինի բովանդակային հարցուպատասխան, կներկայացնի իր մոտեցումները, իսկ որոշումը պետք է կայացնի կառավարությունը: Հարցին, թե հաշվի […]
15:42 22.08.2020
Նուռնուս-Չարենցավան հատվածում գնացքների շարժը գրեթե 3 ժամով դադարեցվել է` ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով: Այս մասին հայտնում են Հարավկովկասյան երկաթուղու Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից: Օգոստոսի 22-ին, ժամը 9-ին Չարենցավան-Նուռնուս երկաթուղային հատվածում գտնվող գծանցքի մոտակա ավազահանքին պատկանող դատարկ բեռնատարը բախվել է բեռնատար գնացքի լոկոմոտիվին: Այնուհետև մեքենան բախվել է մոտակայքում գտնվող շինությանը, որը նույնպես պատկանում է «Հարավկովկասյան […]
15:26 22.08.2020
Հանրապետության տարածքում օգոստոսի 22-ի ցերեկը, 23-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: «Օգոստոսի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն […]
15:12 22.08.2020
Օգոստոսի 22-ին, Ժամը 09:15-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սվերդլով գյուղի 5-րդ թաղամասի տներից մեկի տանիքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։51-ին, մարվել՝ 10։46-ին։ Այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 […]
15:03 22.08.2020
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, օգոստոսի 22-ին անցկացրել է հերթական նիստը: ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանձնաժողովը, կազմակերպչական բնույթի հարցերից զատ, քննարկել է նաև բարձրագույն դատական ատյանների միավորման հարցը՝ մասնավորապես Գերագույն դատարանի ստեղծման երկու հայեցակարգերը՝ մշակված Արդարադատության նախարարության և Հանձնաժողովի իրավաբան գիտնականների կողմից: Հանձնաժողովում նախապես շրջանառված […]
14:46 22.08.2020
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ Օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված 2001թ.) կորցրել է գիտակցությունը: Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: ՀՀ ՊՆ-ն խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
14:33 22.08.2020
Օգոստոսի 20-ին փախուստի դեպք է տեղի ունեցել դատարանի դահլիճից։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը՝ մանրամասնելով, որ ժամը 11։20-ի սահմաններում Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրից փախուստի է դիմել Դիլիջան քաղաքի բանկիչ 37-ամյա Էդգար Ա․-ն։ Նրան դատարան էին տեղափոխել անձի առևանգում մեղադրանքով, և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչը դիմել էր նշված դատարան, որպեսզի […]
14:01 22.08.2020
Օգոստոսի 21-ին Դամասկոսի Հայոց առաջնորդարանում դեսպան Տիգրան Գևորգյանի և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնության տրամադրումը Դամասկոսի կարիքավոր հայ ընտանիքերին: Այս մասին հայտնում է ԱԳՆ կայքը: Նշվում է, որ ֆինանսական օգնության տրամադրումն իրականացնելու համար Առաջնորդարանին կից ստեղծված հատուկ հանձնաժողվը շուրջ 300 կարիքավոր […]
12:57 22.08.2020
Օգոստոսի 22-ին, Ժամը 09:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Դ․ Դեմիրճյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Տեղեկացնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական […]
12:43 22.08.2020
Սահմանափակումների աստիճանական թուլացումների արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը: Մանրամասնում է, որ ներկայումս այցելությունների դեպքում նախատեսվող ընթացակարգը հետևյալն է՝ Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո […]
12:34 22.08.2020
Օգոստոսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 3500 կրակոց: Հայտնում է Արցախի ՊՆ-ն: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
12:17 22.08.2020
Հայտնի է UEFA Europa League-ի ընտրական 1-ին փուլի մեր հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է «Շիրակ» ակումբը: Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Ադմիր Շեխովիչի մրցավարական անձնակազմը սպասարկելու է օգոստոսի 27-ին կայալանիք հանդիպումը «ՖԱՍԲ»-ի հետ: Մրցավարների օգնականերն են՝ Ամեր Մացիչը և Գորան Դույակը․ 4-րդ պաշտոնյան է՝ Խարիս Կայանացը: Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա Բուխարեստի «Նացիոնալ […]