16:04 20.08.2020
Հայաստանի ոստիկանության բուժվարչության հոսպիտալը մարտի 19-ից ներգրավվել է նոր կորոնավիրուսով վարակված պացիենտներին բժշկական օգնություն ցուցաբերելու աշխատանքներում: Այդ մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ առ այսօր հոսպիտալ է ընդունվել Covid-19-ով վարակված 2227 պացիենտ, դուրս է գրվել 2166-ը, որոնցից 2073-ը առողջացումով և լավացումով, իսկ 70-ը տեղափոխվել է` բազմապրոֆիլային հիվանդանոցում հետագա բուժումը շարունակելու անհրաժեշտությամբ պայմանավորված: […]
16:00 20.08.2020
ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՀՀ Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի, 325-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով քննված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի խումբ բժիշկ-վիրաբույժներ տարբեր ժամանակահատվածներում կատարել են տարբեր տեսակի վիրահատություններ, […]
15:51 20.08.2020
ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում գրված է. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N1325 բանաձևի 20-ամյակին ընդառաջ լույս է տեսել այս թեմայով Հայաստանի Հանրապետության գործողությունների առաջին ազգային ծրագիրը ներկայացնող տեղեկատվական գրքույկը: Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգի իրականացումը ապահովում է կանանց մասնակցության խթանումը հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և վերականգնման գործընթացներում: Այս թեմայով գործողությունների ազգային ծրագիրը […]
15:01 20.08.2020
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ ժամը 12։20-ի սահմաններում Հալաբյան – Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել հիվանդանոց։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ […]
14:26 20.08.2020
Օգոստոսի 20-ին՝ ժամը 13:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 38 հասցեում գտնվող սննդի կետում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
13:25 20.08.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որոշում է ընդունել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին արձակուրդ տրամադրելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2020 թվականի օգոստոսի 24-28-ը ներառյալ»,- նշված է որոշման տեքստում:
12:22 20.08.2020
Վանի տեղական իշխանությունները պատրաստվում են սեպտեմբերի 8-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին: Այդ մասին հայտնում է ermenihaber-ը՝ վկայակոչելով Վանի նահանգապետ և Վան քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Մեհմեթ Էմին Բիլմեզի խոսքերը: Նա նշել է, որ այս տարի մասնակցությունը սահմանափակ է լինելու։ Բիլմեզը թեմայի վերաբերյալ մասնավորապես ասել է․ «Աղթամար կղզին […]
12:14 20.08.2020
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է՝ հատատեղերի օգտագործման, բնափայտի մթերման և դուրս բերման սահմանված կարգը խախտելու, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելու համար նախատեսված տուգանքի մասին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ հատատեղի օգտագործման, բնափայտի մթերման ու դուրս բերման սահմանված կարգը խախտելը, ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը՝ առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ […]
11:51 20.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռաֆայել Ավետիսյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ռաֆայել Ավետիսյանին ազատել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման տեքստում։
11:36 20.08.2020
Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդու կողմից ծեծված երեխաներից երկրորդը նույնպես տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Փոքրիկը 4 տարեկան է, որոշ չափով գիտակցություն ունի, նրա մոտ առկա է գանգային արյունազեղում, ներկա պահին կատարվում է բժշկական զննություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ Իսկ 6-ամյա երեխայի վիճակը շարունակում […]
10:55 20.08.2020
Օգոստոսի 20-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42319 դեպք, որոնցից 35476-ն` առողջացած, 836-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5756 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 190560 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1993 թեստավորում, որից 1730-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
10:41 20.08.2020
Մարդու իրավունքների պաշտպանը Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով ուսումնասիրություն է նախաձեռնել և պարզաբանումների պահանջով գրություններ հասցեագրել իրավասու պետական մարմիններին: Խնդրի բազմակողմանի և համապարփակ ուսումնասիրության նպատակով Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել Վանաձոր քաղաք: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ հասարակական կազմակերպությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, Լոռու մարզպետարանի, Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչների, ավագանու […]
09:38 20.08.2020
Օգոստոսի 19-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 200 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1500 քմ, Նոր Նորքի վարչական շրջանում՝ 500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2500 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 2000 […]
09:19 20.08.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 10.00-20.00-ն, կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
08:28 20.08.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 20-ին ժամը 10․00-ից մինչև ժամը 17․30-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խ․Դոնի փողոցի թիվ 23 և 17 բազմաբնակարան շենքերի, ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան 4-րդ նրբանցքի, Սյունիք, Սիզնակ, Խալաջ գյուղերի գազասպառողների, ժամը 12․00-ից մինչև ժամը 15․00-ն՝ Տեղ […]
08:05 20.08.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 14, 48/1 շենքեր, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Բաղյան 2-րդ նրբ․2, 3, 4, 5 շենքեր, Քոչարյան փ․ 4, 6, 8, 10, 12, 14, Քոչարյան նրբ․5 շենքեր, Գյուրջյան փ․5, 9, 11, […]
23:50 19.08.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 19-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Նարեկ Այդինյանը: Նա կասկածվում է երեկ՝ օգոստոսի 18-ին, Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում իր մոտ եղած գազային ատրճանակով Երևան քաղաքի Արաբկիր […]
23:38 19.08.2020
ՀՀ կրթության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 2020թ. օգոստոսի 18-ի N 253-Ն որոշմամբ սահմանվել է «Կանոններ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում նախադպրոցական կրթության հաստատությունների գործունեության համար» հավելված N 11-ը: ՀՀ պարետի 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշմամբ սահմանված «Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) տարածման կանխարգելման նպատակով» 13-րդ հավելվածի […]
23:25 19.08.2020
Օգոստոսի 18-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության ԵՔՎ Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Բարեկամություն» կայարանի նախասրահից կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գործարանային համարով ատրճանակ՝ լիցքավորված հինգ փամփուշտով, ինչպես և գաղտնի փականով դանակ ու սուր ծայրով մետաղյա իր, որոնք առգրավվել են։ Նշանակվել են դատաձգաբանական ու դատատեխնիկական […]
23:00 19.08.2020
Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, […]
22:26 19.08.2020
Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Սևանի փողոցի խաչմերուկում բախվել են BMW X5 մակնիշի 51 OA 100 համարանիշի և Audi ՏB մակնիշի 91 CH 100 համարանիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով կա 7 վիրավոր, որոնցից 3-ը երեխաներ են: Վիրավորներից 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական […]
22:16 19.08.2020
Լեգենդար Իեն Գիլանն այսօր դարձավ 75 տարեկան: Նա և նրա հարազատ Deep Purple խումբը ուղենիշ են եղել ռոք երաժշտության բազմաթիվ սիրահարների համար: Սրանով հանդերձ, ռոք աստղը առավել մոտ է Հայաստանին մեկ այլ պատճառով: Բանն այն է, որ Սպիտակի երկրաշարժից հետո հենց նաև նրա մասնակցությամբ իրականություն դարձավ «Ռոք Էյդ Արմենիա, այսինքն՝ ռոքն օգնում է Հայաստանին բարեգործական […]
22:04 19.08.2020
Երևանի Շրջանային փողոցի տներից մեկի բակից մի երեխայի մարմնական վնասվաքծներով շտպաօգնության մեքենան տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորդ Դերձյանը։ «Պարզվել է, որ 5-ամյա երեխան ցած է ընկել իրենց տան 2-րդ հարկի պատուհանից: Ունի գանգաթաղի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները […]
21:54 19.08.2020
Օգոստոսի 18-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի բաժնի ծառայողներն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները ուժեղացված ծառայություն իրականացրին Արմավիր քաղաքում։ Ժամեր տևած միջոցառման ընթացքում ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին մի քանի տասնյակ իրավախախտման դեպք, որոնց մի մասը վերաբերում էր հակահամաճարակային անվտանգության, մի մասը՝ ճանապարհային երթևեկության կանոնների պահպանմանը։ Բացի այդ, հայտնաբերվեց սառը զենք կրող մի երիտասարդ, որը բերման ենթարկվեց […]
21:50 19.08.2020
«Էրեբունի» ԲԿ-ում հեռացվել է գիգանտ չափի կիստա՝ 20 լիտր հեղուկով: Այս մասին գրված է ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։ «22-ամյա աղջիկը «Էրեբունի» ԲԿ է դիմել՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից: Ծննդատան գինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկ Շաքե Խաչատրյանի բուժզննումից հետո կատարվել են փոքր կոնքի և որովայնի ուլտրաձայնային հետազոտություն, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, ինչպես նաև ձվարանի քաղցկեղի օնկոմարկերների քննություն: Ախտորոշվել է աջ ձվարանի […]
21:38 19.08.2020
Այսօր հրաժարականից հետո առաջին անգամ մամուլի ասուլիսով է հանդես եկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Լրագրողների հետ հանդիպումը տեղի է ունեցել «Հարսնաքար» համալիրում, իսկ թեման եղել Ապրիլյան պատերազմը: Սերժ Սարգսյանը նախ հանդես է եկել ներածական խոոսքով, ապա պատասխանել է լրագրողների ավելի քան 40 հարցերին: Նա, մասնավորապես, նշել է, որ ինչպես խոստացել է Ապրիլյան պատերազմի հանգամանքները […]
21:23 19.08.2020
Երրորդ զորամիավորումում օգոստոսի 18-ին տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները։ Հրամանատարությունը բարի ծառայություն է մաղթել նորակոչիկներին, հրահանգավորել լինել զգոն և պահպանել անվտանգության կանոնները։
21:06 19.08.2020
Օգոստոսի լույս 17-ի գիշերը ոստիկանության Կենտրոնական բաժնում հրավառության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Բաժնի համայնքային ոստիկանները, արագ արձագանքելով, Արգիշտիի փողոցի 4-րդ շենքում հայտնաբերեցին հրավառություն կատարած անձին ու բերեցին ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ նա ենթարկվեց վարչական պատասխանատվության։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում հրավառության վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև օգոստոսի լույս 19-ի գիշերը։ Դարձյալ արագ արձագանքման շնորհիվ ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի […]
20:58 19.08.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ ծրագրով օժանդակություն կտրամադրվի գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողներին: ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ արտոնյալ պայմաններից օգտվելու համար վերամշակող ընկերությունները պետք է դիմեն Էկոնոմիկայի նախարարություն: