11:42 21.08.2020
Օգոստոսի 20-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5000 քմ, 10 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Մալաթիա-Սեբաստիա՝ 1000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 800 քմ, Արարատի մարզի Դաշտաքար գյուղում՝ […]
11:33 21.08.2020
ՀՀ դատախազությունը, մեծապես կարևորելով հանցագործությունների բացահայտման գործում իրավապահ մարմինների հետ քաղաքացիների սերտ համագործակցությունը, հանցագործության դեպքերի մասին տվյալներ տրամադրելու նախաձեռնողականությունը, միաժամանակ ընդգծում է, որ անձանց կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ կեղծ տվյալներ հաղորդելը, մարդկանց, այդ թվում նաև պաշոնատար անձանց, հանցավոր արարք կատարելու մեջ գիտակցված ձևով հանիրավի մեղադրելը, այսինքն սուտ մատնություն կատարելը, քրեական օրենքով հետապնդելի արարք է, ինչի […]
11:30 21.08.2020
Ճափեզրին կայանված КАМАЗ-ն այլևս կմնա այդտեղ և կփոխարինի մեր մեքենաներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ջերմուկի բնակիչ, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը։ «Երեկ ասացինք հետ տարեք, չօգտվեցին մեր բարությունից։ Հազիվ տագնապի մեջ թաքնվել էին ոստիկանական պատի հետևում ։ Հիմա էլ մենք թույլ չենք տալու, որ տանեն։ Ու մի բան […]
11:06 21.08.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Արագածոտնի մարզի 59-ամյա բնակչի կողմից իր անչափահաս որդու նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ 59-ամյա տղամարդը, բռնություն գործադրելու սպառնալիքով, 2019թ. օգոստոս և 2020թ. մարտ ամիսներին սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2004թ. ծնված իր […]
11:01 21.08.2020
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Վաղվանից երկու օրով հոկտեմբերը գալիս է ու հետ գնա։ Չզարմանաք»։ Նշենք, որ օգոստոսի 22-23-ը ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի 11-13 աստիճանով։
10:55 21.08.2020
Օգոստոսի 21-ին` ժամը 06։47-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Ներսիսյան փողոցում՝ հացատան տանիքից, ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է Հրաչյա Ներսիսյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող հացատան սրահի գույքը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […]
10:52 21.08.2020
Օգոստոսի 21-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42477 դեպք, որոնցից 35693-ն` առողջացած, 842-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 6-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5689 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 192199 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1639 թեստավորում, որից 1481-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
10:47 21.08.2020
Օգոստոսի 21-ին` ժամը 02։16-ին, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի համայնքապետարանի մոտ տեղի է ունեցել փլուզում․ ներսում կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մրգաշատ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի նկուղում շինարարական աշխատանքներ իրականացնելիս մոտ 6 քմ բետոնե […]
10:18 21.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Ուղերձում ասված է. «Նորին Ս. Օծություն Տ.Տ. Գարեգին Բ, Կաթողիկոս Ամենայն Հայոց Վեհափառ Տեր, Ընդունեք, խնդրեմ, իմ ջերմագին շնորհավորանքները Ձեր ծննդյան տարեդարձի առիթով: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բեղմնավոր կյանք եւ արգասաբեր գործունեություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու […]
10:08 21.08.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ստեփան Մաչյանին։ Տիկին Ղալեչյանը‚ շնորհավորելով նորանշանակ տնօրենին‚ ընդգծել է‚ որ Ստեփան Մաչյանը կառավարման ոլորտում մեծ փորձ ունի‚ և համոզմունք է հայտնել‚ որ այդ փորձն արդյունավետորեն կներդրվի Ճանապարհային դեպարտամենտում պաշտոնավարման ընթացքում։ […]
09:20 21.08.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հասնել հաղթանակի ամբողջ աշխարհում, և մեզ ոչինչ չի կանգնեցնի. հայկական Ռոբին ռոբոտը, որ ապրում է հիվանդանոցում»:
08:09 21.08.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-16:00 Թումանյան փ. 28/20 շենք, Աբովյան փ. 11, 13 շենքեր, Թամանյան փ. 2ա շենք, Սայաթ Նովա պող. 21ա շենք, Սարյան փ. 26 շենք, Սարյան փ. 4-14 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կողբացի փ. 1ա շենք, Արամի […]
00:25 21.08.2020
Իրավիճակն Ամուլսարում կեսգիշերի դրությամբ գերլարված է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատը։ «Մինչ Ամուլսարի պահապանների մի մասը Երևան էր եկել, հարյուրի հասնող պահնորդները շրջափակել են պահապաններին, մեքենան տեղափոխել են, ու այս պահին ուզում են տեխնիկա մտցնել տարածք։ Ամուլսարից կեսգիշերին կանչում են օգնության։ Տեղում ոստիկանները Լիդիանի տեխնիկան են պաշտպանում»,- ասված է ՀԲՃ-ի հաղորդագրության մեջ։ […]
00:00 21.08.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպաոնությունից հայտնում են, որ օգոստոսի 23-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Nord Star» ընկերության Մոսկվա-Երևան չվերթը տեղի կունենա ժամը՝ 11։00-ին, նախապես հայտարարված 18։30-ի փոխարեն։
23:41 20.08.2020
Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 20-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5, 22-23-ը կնվազի […]
23:20 20.08.2020
Ազատամարտիկ, «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում. նա սուր ինֆարկտ է տարել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Պավել Մանուկյանը սուր ինֆարկտ է տարել, որի հետևանքով թոքերի և երիկամների հետ խնդիր է առաջացել։ Այսօր կայուն ծանր է վիճակը։ Գիտակցությունը տեղն է։ Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց փաստաբանը։ Նշենք, […]
22:22 20.08.2020
Անձնակազմի մարտական պատրաստականության աստիճանը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասում օգոստոսի 19-ին ազդարարվել է ուսումնական տագնապ։ Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ռազմական տեխնիկան և հաստիքային միջոցները բերվել են մարտական վիճակի։ Զինծառայողները գործել են ըստ մարտական հաշվարկի՝ ճշգրիտ կատարելով առաջադրված խնդիրները։
22:03 20.08.2020
Օգոստոսի 15-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում ստացվեց, որ Չարենցավան քաղաքի Գործարանային փողոցի հարևանությամբ ձգվող «Հարավ-Կովկասյան երթկաթուղի» ՓԲԸ-ի չշահագործվող երկաթգծից գողացել են 120 մետր ռելս` պատճառելով 550.000 դրամի նյութական վնաս: Գողոնն աննկատ գրպանը դնելու բան չէր, խոսքը տոննաների քաշով երկաթգծի մասին էր: Բայց գործն այնքան աննկատ էր արվել, որ ընկերության աշխատակիցներն անգամ չգիտեին, թե մայիսի 23-ից […]
21:39 20.08.2020
Օգոստոսի 19-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով տարաբնույթ միջոցառումների արդյունքում ձեռք բերած օպերատիվ տվյալները, Արաբկիր վարչական շրջանի սրճարաններից մեկում հայտնաբերել ու գլխավոր վարչություն բերման են ենթարկել «Ուֆայի Գևորիկ» մականվամբ հայտնի, այսպես կոչված՝ «օրենքով գող» Գևորգ Գրիգորյանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ 39-ամյա Գրիգորյանը Բաշկորտոստանի Հանրապետության իրավապահների կողմից միջպետական ու միջազգային մակարդակով հետախուզվում էր […]
21:12 20.08.2020
0-ից բիզնես. կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ ծրագրով բիզնես գաղափար ունեցողները կարող են մասնակցել հատուկ դասընթացի, այնուհետև ստանալ արտոնյալ վարկ՝ գաղափարը բիզնեսի վերածելու համար։ Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում։
21:02 20.08.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է անվտանգության նորմերի պահպանումը ՀՀ մարզային տնտեսավարողների մոտ։ Այս մասին տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները մշտադիտարկումները շարունակել են Կոտայքի մարզի Աղվերան քաղաքի խոշոր հյուրանոցներում և հյուրատներում։ Այստեղ զգալի խախտումներ են գրանցվել՝ չեն եղել սահմանված թվով ոտնակով փակվող աղբամաններ, որոշ հյուրանոցներում աշխատակիցների սնվելու համար չի […]
20:55 20.08.2020
Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել մի շարք դիմում-բողոքներ աշակերտներից և նրանց ծնողներից 2020 թվականի սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու և դպրոցներում երեխաների դիմակ կրելու հայտարարված պահանջի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից։ Պաշտպանն այս հաղորդման հենց սկզբում հարկ է համարում արձանագրել, որ դպրոցներում ու, առհասարակ, երեխաների շրջանում նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելումն ու […]
20:49 20.08.2020
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում «Ջիմ Բեյ» մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի պատճառը եղել է ճանապարհին գոյացած հոսող ջուրն ու […]
20:42 20.08.2020
Օգոստոսի 20-ին՝ ժամը 16։58-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում խոշոր եղջերավոր կենդանի է ընկել է ջրանցքը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն (մոտ 250 կգ) դուրս են բերել «Արզնի-Շամիրամ» ջրանցքից։
20:39 20.08.2020
Համաճարակային իրավիճակը մեղմանում է, բայց հաշվի առնելով տնտեսավողների ակտիվությունը՝ առողջապահության նախարարը չբացառեց նախկին իրավիճակի վերադառնալու վտանգը, կարևորեց հակահամաճարակային կանոններ պահպանելու անհրաժեշտությունը: Որպես օրինակ՝ նշեց Լոռու մարզի իրավիճակը: Հասարակության շրջանում՝ ոստիկանությունը, իսկ տնտեսվարողների շրջանում տեսչական մարմինը պետք է խստագույնս ստուգումներ իրականացնեն, որպեսզի պահպանեն կանոնները, կարևորեց վարչապետը: Անդրադառնալով բուն օրակարգի հարցերին՝ վարչապետը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և Ասիական […]
20:35 20.08.2020
Օգոստոսի 18-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Արմենակյան ու Գարեգին Հովսեփյան փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Մարաշի քրեական հետախույզները տեղում պարզեցին, որ տարածքից շտապօգնության մեքենայով 25-ամյա երիտասարդ է տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայրի զննությամբ արնանման հետքեր ու պարկուճ հայտնաբերվեց, իսկ Հերացու […]
20:24 20.08.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 20-ին մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին: Հայաստանի խորհրդարանի նախագահը ելույթ է ունեցել «Ահաբեկչության դեմ պայքարը և բռնի ծայրահեղականությունը» թեմայով՝ մասնավորապես նշելով. «Տիկին նախագահ, հարգարժան գործընկերներ, տիկնայք և պարոնայք, ահաբեկչության և բռնի ծայրահեղականության դեմ պայքարն առավելապես կարևոր է դարձել հատկապես վերջին տասնամյակների ընթացքում: Եթե ես […]