20:58 19.08.2020
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ ծրագրով օժանդակություն կտրամադրվի գյուղատնտեսական հումքի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողներին: ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ արտոնյալ պայմաններից օգտվելու համար վերամշակող ընկերությունները պետք է դիմեն Էկոնոմիկայի նախարարություն:
20:40 19.08.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի՝ մահացած վիճակում: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանը և ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Արտակ Ղազարյանը: Ոստիկանները […]
20:26 19.08.2020
Վաղվանից մեկնարկելու է Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության իրականացման նոր կարգը։ Ըստ այդմ, որսի, ապա վաճառքի ենթակա սիգը պետք է կշռի առնվազն 0․5 կգ, հակառակ դեպքում, մանրաձուկ որսացողները և այն վերավաճառողները կենթարկվեն պատասխանատվության։ Այս մասին այսօր առցանց ասուլիսի ձևաչափով հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և մանրամասնել, թե ո՞րն է լինելու Սևանա լճի էկոհամակարգի […]
20:22 19.08.2020
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ օգոստոսի 20-ին‚ 21-ին‚ 22-ին և 23-ին՝ ժամը 14.00-ից մինչև 19.00-ն‚ փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման և քարաթափման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման […]
20:10 19.08.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են օգոստոս ամսին Ալավերդի քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման երկու դեպքերի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել երկու երիտասարդի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ գումարային պարտքերը մարելու նպատակով, Ալավերդի քաղաքի 21-ամյա բնակիչը նույն քաղաքի Թումանյան փողոցում գտնվող […]
19:34 19.08.2020
1020 աշխատանք փնտրող, որից 730-ն ունի գործազուրկի կարգավիճակ… Արթիկի զբաղվածության տարածքային կենտրոնի վեց ամիսների տվյալներն այսպիսին են: Ինչպես Գյումրիում,այստեղ ևս գործազուրկ կանայք մեծ թիվ են կազմում, քան տղամարդիկ: Կանանց աշխատանքի առաջարկները շատ են, տղամարդկանց դեպքում զբաղվածության կենտրոնը կարողանում է ապահովել սեզոնային զբաղվածությամբ։ Բացի մասնավոր շինարարությունից, այժմ ակտիվ գործող ծրագիրը վարձատրվող հասարակական աշխատանքն է, որն առավելագույնը […]
17:25 19.08.2020
«Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդը փայտով ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին: Նա ձերբակալվել է, երեխաները հոսպիտալացվել են»,- տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում: Նա նաև նշել է, որ 6-ամյա երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության […]
17:06 19.08.2020
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Դիտարկված գազալցակայաններում, բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում խախտումներ չեն արձանագրվել: Բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, պահպանվել են հակահամաճարակային անվտանգության բոլոր նորմերը: Դիտարկված թերությունները տեղում շտկվել են: ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկման […]
17:03 19.08.2020
Oգոստոսի 19-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, հերթական մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։Վարչական շրջաններում իրականացված այսօրվա դիտարկման արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։Այսօր ևս կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի […]
16:58 19.08.2020
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ. Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով յուրացման, վատնման և դրա կազմակերպման, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ […]
16:46 19.08.2020
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ավագ խմբերի գործունեությունը կարտոնվի մինչև սեպտեմբերի 15-ը: Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ, համավարակով պայմանավորված, դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից:
16:35 19.08.2020
ՀՀ պարետի նոր որոշմամբ սահմանվել են անվտանգության նոր, և որոշ դեպքերում վերանայված կանոններ` արտակարգ դրության շրջանում գործելու թույլատվություն ունեցող ոլորտների համար։ Այդ մասին մանրամասներ են ներկայացվել ԱԱՏՄ ֆեյսբուքյան էջում: Այսպես, սկսել են գործել նաև գրադարանները, թանգարանները, ոչ ֆորմալ և շարունակական կրթությունը մի շարք ուղղություններով, մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները և կինոցուցադրությունները, որոնցում սահմանված անվտանգության […]
16:14 19.08.2020
Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն ամփոփել է Covid-19 համավարակի դեմ պայքարում իրականացրած աշխատանքները: Ինչպես նշվում է ծառայության ֆեյսբուքյան էջում, դեռևս մարտ ամսից ապահովվեց բուժանձնակազմի անվտանգությունը` անհատական պաշտպանիչ միջոցների և ախտահանիչ նյութերի տրամադրման իմաստով: Վերապրոֆիլավորվեցին հատուկ բրիգադներ Covid-19-ով հաստատված պացիենտների տեղափոխման ու սպասարկման համար: Հունիսի սկզբին, կորոնավիրուսային հիվանդության դեպքերի աճի միտմանը զուգընթաց, աճեցին 1-03 ծառայությանը տրվող կանչերի քանակը […]
16:00 19.08.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել հանքարդյունաբերական կազմակերպություններում: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում նախատեսված վերահսկողական աշխատանք են տանում։ Մասնավորապես, Սյունիքի մարզում գործող մի շարք խոշոր հանքարդյունաբերական կազմակերպություններում ստուգվում է աշխատողների առողջության պահպանման, անվտանգության ապահովման և մի շարք այլ նորմերի պահանջների կատարումը։
15:57 19.08.2020
Շիրակի մարզը 2900 տոննա աշնանացան ցորենի սերմացուի պահանջարկ է ներկայացրել: Հիշեցնենք՝ կառավարությունը սկսել է աշնանացան սերմացուի արտադրության խթանման ծրագիր, որի շահառուները Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հեկտար ցորենի ցանքատարածքներ մշակող գյուղացիական տնտեսություններն են։ Կառավարությունը սուբսիդավորում է 1 կգ սերմացուի արժեքի 70 դրամը: Գյուղացիներն արդեն ընտրել են մատակարարներին և հիմա նրանց […]
15:50 19.08.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Սիրելի հայրենակիցնե՛ր Մեկնարկել է Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության իրականացման նոր կարգը։ Նախագիծը միտված է գործնական և իրավական հարթություններում ոլորտի կանոնակարգմանը և լճում կենսապաշարի կայուն օգտագործմանն ու վերականգնմանը։ Մենք գործ ունենք և՛ բնապահպանական, և՛ սոցիալական խնդրի հետ, ըստ այդմ պետական կառավարման վերահսկողական մարմիններից […]
14:24 19.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության կատարողականի քննարկումները, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը: Այսօր ներկայացվել է վարչապետին ենթակա Պետական վերահսկողական ծառայության գործունեության հաշվետվությունը՝ ՊՎԾ ղեկավարի պարտականությունները կատարող, ղեկավարի տեղակալ Ռաֆայել Զաքարյանի զեկուցմամբ: Նա նշել է, որ իրականացված միջոցառումների հիմքում եղել են ՀՀ կառավարության ծրագրի «Պայքարը կոռուպցիայի դեմ» հատվածի […]
13:28 19.08.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Աշխարհում որևէ երեխա և երիտասարդ չպետք է մնա մենակ իր հիվանդության հետ։ Սարսափելի է, երբ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձինք մնում են մենակ իրենց խնդրի հետ՝ առանց օգնության՝ լինի դա ֆինանսական, թե հոգեբանական։ «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան […]
13:00 19.08.2020
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ: Դժբախտաբար, 81-ամյա տղամարդ է մահացել, ում մոտ ավելի վաղ հաստատվել էր կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 261 մարդու […]
12:52 19.08.2020
Պարեկապահակային գնդի գրավման գործով դատաքննությունը մոտ է ավարտին: Դատական վիճաբանության փուլում այսօր խոսել է գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի այրին: Պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել ճառերին պատրաստվելու համար: Դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակել է հիվանդանոցից ստացված տեղեկանքն այն մասին, որ ամբաստանյալ Պավել Մանուկյանը առողջսկսն խնդիրներ ունի և բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում: Դատական նիստը […]
12:48 19.08.2020
Այսօր հրաժարականից հետո առաջին անգամ մամուլի ասուլիսով է հանդես գալիս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այն տեղի է ունենում «Հարսնաքար» համալիրում, իսկ թեման Ապրիլյան պատերազմն է: Մինչ ասուլիսը նա առաջարկել է հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին, որից հետո հանդես է եկել ներածական խոսքով: Ասել է, որ այն Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովում […]
12:33 19.08.2020
Ամփոփվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի աշխատանքները: Նշվում է, որ ըստ առողջապահության նախարարի 1239-Ա հրամանի՝ կենտրոնը հիմնականում սպասարկել է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտների: COVID-19-ով վարակված առաջին պացիենտը կենտրոն է ընդունվել ապրիլի 8-ին։ Հիվանդության տարածվածության ֆոնին հիմնանորոգվել է բժշկական կենտրոնի ևս մեկ մասնաշենք, որտեղ մեկ ամսվա ընթացքում ծավալվել է 100 մահճակալային ֆոնդով […]
12:00 19.08.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիմնախնդիրները․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Հավատարիմ լինելով դեռևս հունիսի 22-ին մեր կողմից արված հայտարարությանը, լինելով իրավական պետություն կառուցելու ջատագով և մերժելով ապօրինի եղանակների միջոցով ամեն գնով խնդիրները լուծելու քաղաքականությունը, ինչպես նաև իրավական գործընթացներն անհարկի քաղաքականացնելու փորձերը՝ Ներկայացնում ենք երեկ երեկոյան Սահմանադրական […]
11:54 19.08.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, տնտեսվարողներ, տեղեկացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է ծանրաքարշ մեքենաների բեռնվածության ստուգման գործընթաց: Պրոցեսը լինելու է պարբերական, և ոլորտը կարգավորելու նպատակ ունի: Խնդրում ենք պահպանել կանոնները, երթևեկել թույլատրելի քաշով բեռնված մեքենաներով»:
11:39 19.08.2020
Արագածոտնի մարզում այս տարի հաստատվել է սուբվենցիոն 96 ծրագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։ Ծրագրի շրջանակում մարզի շուրջ 43 համայնքում կիրականացվեն գազաֆիկացման, ասֆալտապատման, խմելու ջրի մատակարարման, ինչպես նաև մանկապարտեզների բարեկարգման աշխատանքներ։ Մանրամասները՝ տեսանյութում։
11:34 19.08.2020
Մոսկվայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով Ախալքալաքի շրջանի Կորխ գյուղից մի երիտասարդ է սպանվել, ևս մեկը վիրավոր է, հայտնում է Jnews.ge-ն։ Անցած գիշեր ակադեմիկոս Անոխինի փողոցում բախում է առաջացել մեքենայի տիրոջ և բանվորների բրիգադի միջև: Տղամարդը մեղադրել է ճանապարհային 5 աշխատողներին նրանում, որ նրանք եզրաքարը դնելիս վնասել են իր մեքենան և կրակ է արձակել նրանց […]
11:23 19.08.2020
2020թ հուլիսի 29-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակչուհին. դիմել է ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին և հայտնել, որ հուլիսի 15-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, իր որդին ՝ ծնված 1978թ., տանից դուրս է եկել աշխատանքի գնալու նպատակով և չի վերադարձել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Նոյեմբերյան քաղաքի 42-ամյա բնակիչը, ԱՁ-ին պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենայով ապրանքներ առաքելու նպատակով, […]
11:06 19.08.2020
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների՝ «Վիլիչ Հաուզ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման արդյունքում պարզվել է, որ այս ընկերությունում «Տոմատի մածուկ» արտադրատեսակն արտադրվում է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ. բացակայել են պիտակներն ու մակնշումը: Իսկ մածուկից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է, որ դրանք չեն համապատասխանում սահմանված պահանջներին: «Վիլիչ Հաուզ» ՍՊԸ առանձին՝ «Տոմատի մածուկ»-ի, […]
10:53 19.08.2020
Օգոստոսի 19-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42056 դեպք, որոնցից 35226-ն` առողջացած, 833-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ 1-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5748 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 188567 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1906 թեստավորում, որից 1696-ը՝ բացասական։ Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]
10:33 19.08.2020
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքն ահազանգ է ստացել, որ քաղաքացին ցանկանում է զուգավորել գայլի ձագին և «Հասկի» ցեղատեսակի շանը։ Հրապարակումն ամբողջությամբ՝ ստորև։ «Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի 24-ամյա բնակիչ Ալեք Ղարիբյանն այս մասին հրապարակային հայտնել է համացանցում՝ գրելով․ «ինձ մի հատ էգ հասկիի ձագ առաջարկեք, ես էլ ձեզ հասկիի ու գայլի ձագ կտամ․ Ասեմ, որ ավելի շատ […]