TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Օգոստոսի 12-13-ին սպասվում է Պերսեիդների ասուպային հոսք

13:06 12.08.2020

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-13-ին կարող եք ականատես լինել շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի: «Ի՞նչ ենք հասկանում՝ ասուպային հոսք ասելով: Երկիր մոլորակն Արեգակի շուրջն իր տարեկան պտույտի ժամանակ անցնում է մի շարք երկնաքարերի կույտերի միջով՝ արդյունքում առաջացնելով ասուպային հոսքեր: Շատերն այս երևույթը նմանեցնում են աստղաթափի: Առանձնահատուկ […]

̰
Վաղը Բալահովիտ գյուղում վթարային ջրանջատում կլինի

13:03 12.08.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 13-ին ժամը 10:00-24:00 կդադարեցվի Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին, 4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված 3 ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից

12:43 12.08.2020

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: «Փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, նա դուրս գրվեց հիվանդանոցից: Դեպքից միայն տասը օր անց ուժեղ փոքրիկը գիտակցության էր եկել ու սկսել […]

̰
ԱԺ-ն առաջիկա ժամերի ընթացքում կհրավիրի հատուկ նիստ

12:33 12.08.2020

Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև սեպտեմբերի 11-ը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը: «Սա 5-րդ և հույս ունենանք՝ վերջին երկարաձգումն էԱԺ-ն առաջիկա ժամերի ընթացքում կհրավիրի հատուկ նիստ, որի ընթացքում մանրամասն կքննարկվեն արտակարգ դրությունը երկարաձգելու մասին նախագծում տեղ գտած մեղմացումները։ Համավարակի դեմ պայքարի առայժմ միակ արդյունավետ միջոցը յուրաքանչյուրիս կողմից […]

̰
Միքայել Համբարձումյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

12:14 12.08.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Միքայել Համբարձումյանին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,-նշված է հրամանագրի տեքստում:

̰
ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը վերացվում է. Բադասյան

11:54 12.08.2020

ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 30 օրով, սակայն այս անգամ կան որոշ սահմանափակումների վերանայումներ: Վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ մուտքի արգելքը, միաժամանակ նախատեսվում է, որ ՀՀ մուտք գործելիս, եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է: Մեկ նորամուծություն կա, որ 14 օրվա ընթացքում հնարավոր է իրականացնել թեստ, և բացասական […]

̰
Արտակարգ դրության ժամկետը Հայաստանում երկարաձգվեց ևս 1 ամսով

11:41 12.08.2020

Հույս ունենք, որ վերջին անգամ ենք երկարաձգում արտակարգ դրությունը: Այս մասին կառավարության արտահերթ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը թվարկեց սահմանափակումների վերանայումները: «Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և ՀՀ կառավարության մարտի 16-ի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը: Առաջարկվում […]

̰
Երևան-Արտաշատ-Այգավան ճանապարհի երկու հատվածներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ

11:40 12.08.2020

Հ-8, Երևան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի երկու հատվածներում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ 3.6 կմ երկարությամբ հատվածում աշխատանքներ է կատարում «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 425 միլիոն 532 հազար դրամ։ 9.1 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգում է «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն. աշխատանքների պայմանագրային արժեքն է 1 միլիարդ 41 միլիոն դրամ։ Հիմնանորոգման շրջանակում իրականացվում են հողային աշխատանքներ, […]

̰
Լոռու մարզում 2020թ. առաջին կիսամյակում շուրջ 150%-ով ավելացել է ապօրինի ծառահատումների  համար դատի տրված անձանց թիվը

11:33 12.08.2020

ՀՀ դատախազության և նրա տարածքային ստորաբաժանումների կողմից շարունակվում է քրեական հետապնդման մյուս մարմինների հետ սերտ գործակցությամբ հետևողական քեաիրավական պայքարը ապօրինի անտառահատումների դեմ: Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել է 2020թ. առաջին կիսամյակի ընթացքում մարզի վարչական տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ արձանագրված հանցավոր խախտումների, դրանց կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների օրինականության վիճակը: Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության […]

̰
Թվերի նվազմանը զուգահեռ դիմակ չկրելու համար տուգանվող քաղաքացիների թվի էական աճ ունենք. Փաշինյան

11:29 12.08.2020

Ապրիլին, երբ երկիրը երկու ամսվա խիստ սահմանափակումների ռեժիմում էր ապրում, արձանագրեցինք, որ սոցիալական և տնտեսական խնդիրները շատ արագ տեմպերով խորանում են: Այս մասին կառավարության արտահերթ նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ապրիլին մենք հիսուն հազար աշխատատեղի կրճատում ունեցանք: Տեսնում ենք, որ, այնուամենայնիվ, ինչքան էլ երևացող հատվածներում կամ առերևույթ հակահամաճարակային որոշակի կանոններ հնարավոր էր լինում […]

̰
Ո՞ր դեպքում կարող են բռնագանձվել մարդու դրամական միջոցները

11:16 12.08.2020

Ո՞ր դեպքում կարող են բռնագանձվել մարդու դրամական միջոցները։ ՄԻՊ-ն իրազեկող տեսանյութ է պատրաստել։ https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1475092229344903

̰
Վարակման դեպքերի թիվն իջեցնելու ռեալ հնարավորություն ունենք. Թորոսյան

11:12 12.08.2020

Մեկնարկել է կառավարության արտահերթ նիստը: Օրակարգում արտակարգ դրության երկարացման հարցն է: Մինչ այդ ՀՀ առողջապահության նախարարը ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: «Երեկվա դրությամբ հաստատված նոր 201 դեպք ունենք՝ կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է այն նույն միտման շրջանակներում, որի մասին վերջին մի քանի շաբաթներում խոսում ենք: Յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես […]

̰
Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ

11:05 12.08.2020

Արմեն Աբազյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Արմեն ԱԲԱԶՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»,-նշված է ՀՀ նախագահի հրամանագրում։

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 201 նոր դեպք և 335 առողջացած

10:54 12.08.2020

Օգոստոսի 12-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40794 դեպք, որոնցից 33492-ն` առողջացած, 806-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 179032 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1710 թեստ, որից 1509-ը՝ բացասական: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և […]

̰
Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում ՀԿ-ներ ներգրավելու համար մրցույթ է անցկացվում

10:44 12.08.2020

ՀՀ ոստիկանությունը բարեփոխումները համակարգող խորհրդի անհատական կազմում հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով անցկացնում է մրցույթ:   «ՀՀ վարչապետի 2020 թվականի օգոստոսի 6-ի թիվ 903-Ա որոշմամբ ստեղծվել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհուրդ, որի նպատակն է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործման, ինչպես նաև իրավապահ, դատական և այլ ոլորտների զարգացման […]

̰
Բալահովիտում 14 ժամ ջուր չի լինի

09:10 12.08.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 13-ին՝ ժամը 10:00-24:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին, 4-րդ, 5-րդ, 8-րդ և 9-րդ փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Վաղը գազամատակարարման անջատումներ են սպասվում Էրեբունի վարչական շրջանում և Սևանում

09:01 12.08.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին՝ ժամը 10․00-ից մինչև ժամը 16․00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խ․Դոնի փողոցի թիվ 27 շենքի 1-ից մինչև 5-րդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 13-ին՝ ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 55, 57, […]

̰
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները Երևանում զգացվել են 3-4 բալ ուժգնությամբ․ ԱԻՆ

08:35 12.08.2020

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 12-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:29-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 23:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.86⁰ և արևելյան երկայնության 44.16⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Իգդիր քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է […]

̰
Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան․ Փաշինյան

08:18 12.08.2020

Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինքնաթիռներից երկուսն արդեն ժամանել են, իսկ երրորդը ժամանեց մի քանի ժամ առաջ։ ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթևան մնացած և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ «Ես իմ ելույթներից մեկում […]

̰
Երկրաշարժ Իգդիրում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

08:11 12.08.2020

Թուրքիայի արևելյան Իգդիր նահանգում 4.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Anadolu գործակալությունը։ Ցնցումները զգացվել են նաև Կարսում, ՀՀ մի շարք մարզերում և Երևանում։ Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 02.29-ին, Քարագյունեյի շրջանում, օջախը գտնվել է 6.47 կմ խորության վրա։  

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:00 12.08.2020

Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 12-17-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-17-ը քաղաքի առանձին […]

̰
Լիբանանից ՀՀ է տեղափոխվել 56 հոգի. այսօր գիշերը ևս 45-ը Երևան կժամանեն

23:38 11.08.2020

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանի Լիբանան մեկնած հումանիտար օգնության երկու ինքնաթիռով հայրենիք է տեղափոխվել 56 հոգի, ևս 45-ը Երևան կժամանեն երրորդ ինքնաթիռով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: «Քիչ անց Լիբանան կուղևորվի հումանիտար աջակցությամբ բեռնված հայկական երրորդ ինքնաթիռը: Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին են տրամադրելու ավելի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:07 11.08.2020

Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ը առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգոտոսի 12-16-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզպետին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել

22:49 11.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը 2020 թվականի օգոստոսի 17-28-ը […]

̰
Oգոստոսի 14-ին տեղի կունենա Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը

21:57 11.08.2020

Դոնի Ռոստովում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 14-ին ժամը՝ 11։30-ին Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Armenia» ընկերության Դոնի Ռոստով-Երևան չարտերային թռիչքը։ «Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ ☎️Հեռախոս՝ 8/863/266-56-03 8/863/266-54-58 Ավիատոմսի արժեքը՝ 12․300 ռուբլի։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ […]

̰
Երևանի Կենտրոնում վաղը վթարային ջրանջատում կլինի

21:45 11.08.2020

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված` օգոստոսի 12-ին ժամը 10:00-18.00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` հետևյալ տարածքների՝ Իսահակյան, Կորյուն, Աղայան, Թամանյան, Բայրոն, Մոսկովյան, Ա. Պետրոսյան, Գ. Քոչար փողոցների, Սայաթ-Նովա 1-40, Խանջյան 43, Թումանյան 10, 12, 13, 28/20, 34, 37, 39, 41,  Սարյան 1, Տերյան 42-91,  Աբովյան 11-62, Նալբանդյան 23-59, 102-110, Մ. Մաշտոց 37-60, Սարմեն 1-10, Տերյան 105/1, Բաղրամյան […]

̰
Ոստիկանները փայտածուխի արտադրամասում ապօրինություններ են հայտնաբերել

21:30 11.08.2020

Օգոստոսի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ստուգումներ կատարեցին Բերդ համայնքի վարչական տարածքի փայտածուխի մի արտադրամասում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։ Ստուգման արդյունքում հայտնաբերվեց 264 պարկ փայտածուխ, 2 փայտածուխի տարա՝ լի փայտանյութով: Արտադրամասի տնօրենը վառելափայտի ձեռք բերման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Փաստի առթիվ […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

20:46 11.08.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հերթական աշխատանքային հանդիպումն է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին, առկա խնդիրներին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր: Իր խոսքում նախագահ Արմեն Սարգսյանը, մասնավորապես, նշել է. – Պարոն վարչապետ, ուրախ եմ, մեր հանդիպման համար։ Իհարկե, սա սովորական գրասենյակային հանդիպում չէ, […]

̰
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է․ հայտարարություն

20:10 11.08.2020

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով․ «Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին: Էլեկտրոնային փոստի հասցեներն են՝ Երևանի ՀՔԲ – [email protected] Կոտայքի […]

̰
Թշնամու հրետակոծությունից վնասված բոլոր տները վերանորոգվելու են. Տավուշի մարզպետ

19:22 11.08.2020

Սահմանամերձ Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի հրետակոծված տների մի մասի վերանորոգումն արդեն ավարտական փուլում է: Այդ մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում: Այգեպար գյուղի ճանապարհների վերանորոգման աշխատանքները ևս ընթանում են արագ տեմպերով: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանն այսօր շրջել են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում, […]

̰
BACK_TO_TOP