13:02 13.08.2020
Կառավարությունն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառումը: «Միջոցառումը վերաբերում է խաղողի մթերումներին, մեր գինեգործության և կոնյակագործության ոլորտում գործող կազմակերպությունների մոտ առաջացած խնդիրները կարգավորելուն: Ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանման հիմնական շուկաներում, կորոնավիրուսի տարածումն ուղղակի ազդեցություն է թողել կոնյակագործության և գինեգործության ոլորտի կազմակերպությունների գործունեության արդյունքի վրա: Արտադրանքի նկատմամբ պահանջարկը նվազել է, ինչն ազդել է […]
12:52 13.08.2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2020 թվականի հուլիսի 20-ից 24-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է թվով 26 դեպք, որից 19 դեպքով հաշվարկվել է 5․186․910 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է […]
12:48 13.08.2020
ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի կիրակումն ապահովող միջոցառոմների ցանկը: Որոշման մեջ գրված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան` 1. Հաստատել «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության […]
12:16 13.08.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է փոստային առաքանիներով թմրամիջոցի ներմուծման դեպքեր: Անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել են գանգի պատկերով «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոց:
11:59 13.08.2020
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 77 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 19, խարդախության՝ 11, թմրամիջոցի հայտնաբերման` 8, անձնական ունեցվածքի գողության, ընտանեկան բռնության և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 6-ական, յուրացման կամ վատնման՝ 5, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4, կողոպուտի, բնակարանային […]
11:45 13.08.2020
Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը: Այն վերաբերում է զբոսաշրջության ոլորտին: «Կորոնավիրուսի համավարակի տարածումը հատկապես մեծ ազդեցություն է զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայությունների բնագավառում: Այդ ոլորտներում տարբեր ծառայությունների գծով ազդեցությունը տարբեր է եղել, բայց ընդհանուր առմամբ, ըստ վերջին ամիսների տվյալների, նշված ոլորտներում ծառայությունների մատուցումից եկամուտները նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ կրճատված են ավելի քան […]
11:41 13.08.2020
Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 6-ից 12-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից: Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 10 երկրաշարժ: Մասնավորապես, գրանցվել է օգոստոսի 6-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 19 կմ հարավ-արևելք՝ 3-4 […]
11:31 13.08.2020
ՀՀ կառավարության նիստի ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ներկայացրած նախագծով առաջարկվում է 2003-2015 թվականների ընթացքում պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին ծրագրի շրջանակներում հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան 163 շրջանավարտներին: Բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամկետով: «Պայմանագրով նախատեսվում է, որ բնակարանը հետագայում կարող է […]
11:17 13.08.2020
Այս տարի առաջին անգամ Շիրակի մարզում ներդրվեց գյուղապահովագրություն, որը վերաբերում է միայն հացահատիկի ցանքատարածություններին և այգիներին: Ծրագրից օգտվել են հիմնականում Ախուրյան խոշորացված համայնքի գյուղացիական տնտեսությունները։ Այս համայնքում հացահատիկի ցանքատարածություններն ամենաշատն են, նաև կարկտահարության վտանգն է միշտ մեծ: Ջրառատ գյուղն ամեն տարի տուժում է կարկտահարութունից: Այս տարվա մայիսին ու հուլիսի վերջին գյուղում կարկտահարության վնասները համայնքային ու […]
11:03 13.08.2020
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ չհայտարարված այց է իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել հացադուլ հայտարարած դատապարտյալի, ինչպես նաև ազատությունից զրկված այլ անձանց հետ: Վերջիններս բարձրացրել են հարցեր՝ կապված առողջական խնդիրների և բժշկական օգնության հետ: Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են հացադուլ հայտարարած դատապարտյալի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, նրա կողմից բարձրացված հարցերի […]
10:54 13.08.2020
Օգոստոսի 13-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 41023 դեպք, որոնցից 33897-ն` առողջացած, 809-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 3-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6079 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 180497 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1465 թեստ, որից 1236-ը՝ բացասական: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և […]
10:44 13.08.2020
Օգոստոսի 12-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, 1200 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 400 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1500 քմ, 250 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ […]
10:20 13.08.2020
Այս պահին Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը կազմում է 332332 հա, ինչը երկրի ընդհանուր մակերեսի 11․1%-ն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ Լուսանկարում Դիլիջանի ոլորաններն են
09:45 13.08.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Երեկ այցելեցի Կարճաղբյուր, Ակունք և Վարդենիս համայնքների շինհրապարակներ՝ դիտարկելու սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող շինարարությունների ընթացքը: Կարճաղբյուր համայնքում եղա 3-րդ և 15-րդ փողոցներում, որտեղ արդեն ավարտին են մոտենում ճանապարհաշինական աշխատանքները: Այդ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 48 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է […]
09:43 13.08.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին կատարված խոշոր նվիրաբերությունների մասին․ «Խոշոր նվիրաբերություն՝ «Զինծառայողների ապահովագրության» hիմնադրամին։ Ստորև ներկայացնում ենք ուղերձը. Հանուն մեր անկախության՝ անել առավել, քա՛ն… Հանուն մեր անվտանգության՝ անել առավել, քա՛ն… Հանուն մեր խաղաղոթյան՝ անել առավել, քա՛ն… Հանուն Հայաստանի Հանրապետոթյան՝ անել առավել, քա՛ն…»։ Իրաքի Հանրապետությունում հայկական համայնքը մոտ […]
08:42 13.08.2020
«Հայկական բնապահպանական ճակատը» հայտնում է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը դադարեցնում է 400 մլն դոլարի ներդրումը Ամուլսարի ծրագրում։ Հիշեցնենք, որ 2017թ-ի մայիսին այս ծրագրից դուրս էր եկել նաև Համաշխարհային բանկի կազմի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան։ Նշվում է, որ բոլոր միջազգային կառույցները, որոնց չափորոշիչներին ու վերահսկողությանն էր տարիներ շարունակ հղում տալիս «Լիդիանը»՝ դուրս են […]
08:10 13.08.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10:00-16:00 Գարեգին Նժդեհ փ․27/2 շենք, 11:00-17:00 Աբովյան փ 41, Հերացու փ. 10-16 շենքերը, Այգեստան 7փ. 1-18; 11փ. 11-61 սեփական տներ, Վարդանանց փ. 93-127 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 10, 15, 15ա, 17 շենքեր, Հ․ Շահինյան 1փ. […]
23:22 12.08.2020
Այսօր՝ օգոստոսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 55-ամյա Գարսևան Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում՝ պոլիկլինիկայի դիմաց, հետընթացի ժամանակ վրաերթի է ենթարկել Վեդի քաղաքի բնակիչներ, 13-ամյա Գուրգեն Պ.-ին և 14-ամյա Սուրեն Հ.-ին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, երեխաներին իր ավտոմեքենայով տեղափոխել է […]
22:23 12.08.2020
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժած լիբանանահայերին օգնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակվել է 195 հազար դոլարից ավելի գումար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին առցանց քննարկման ընթացքում ասաց հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը: «Պայթյունից օրեր անց հիմնադրամում ստեղծվեց հաշվեհամար, որտեղ արդեն 195 հազար դոլարից ավելի գումար ունենք հավաքված: Հայաստանի ներսում տարբեր բիզնեսներ և բանկային համակարգը սատար […]
22:18 12.08.2020
Այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։ «Տվյալ անձանցից թեստավորման համար […]
21:53 12.08.2020
2020 թվականի օգոստոսի 12-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները, Գեղարդ համայնքի ղեկավարի և ոստիկանների հետ համատեղ շրջայց են իրականացրել Աժդահակ լեռան խառնարանալճի տարածքում և տեղում ապամոնտաժել խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։ Այս մասին տեղեկացրին ԲԸՏՄ-ից։ Օրեր առաջ Տեսչական մարմնի Թեժ գծին ահազանգ էր ստացվել Աժդահակ լեռան խառնարանային լճից ապօրինի ջրառ իրականացնելու վերաբերյալ։ Կոտայքի […]
21:43 12.08.2020
Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվում է ևս մեկ ամսով, սակայն որոշ սահմանափակումներ վերանայվել են: Վերացվում են հավաքների, գործադուլների արգելքը, սեփական մեքենայում, բնության գրկում և նմանատիպ այլ վայրերում դիմակ դնելու պահանջը, վերաբացվում են գրադարանները և թանգարանները, թույլատրվում են բացօթյա թատրոնների և համերգասրահների գործունեությունը: Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստում քաղաքացիներին կոչ է արել սահմանափակումների մեղմացումներին զուգահեռ չկորցնել զգոնությունը: Խստացումներն ու […]
21:29 12.08.2020
Օգոստոսի 12-ին` ժամը 19։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Չարենցի փողոցի թիվ 70/8 շենքի մուտքում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:36-ին, մարվել՝ 19։49-ին։ Շենքի մուտքում՝ 3-րդից 10-րդ հարկերում, այրվել է մոտ […]
20:52 12.08.2020
Կառավարության նիստից հետո ԱԺ-ն, ըստ կանոնակարգի, հրավիրել է հատուկ նիստ, որի ընթացքում քննարկվել է արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ որոշումը: Նիստին գրանցվել է 88 պատգամավոր, նախագիծը խորհրդարանում ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որից հետո նրան մի քանի տասնյակ հարցեր են ուղղել պատգամավորները: Ընդդիմությունը դեմ է արտահայտվել արտակարգ դրությունը երկարաձգելուն, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է արտակարգ դրությունը […]
20:45 12.08.2020
Ուժգին պայթյուն, կոտրվող ապակիներ և տագնապ․ Բեյրութի պայթյունը մաշկի վրա զգացած, 15 տարի Լիբանանում բնակվող Հեղինե Տեր-Ստեփանյանը երեխաների հետ երեկ գիշերը հատուկ չվերթով Հայաստան է վերադարձել։ Պայթյունի, իրենց ընտանիքի՝ հրաշքով փրկվելու և Հայաստան վերադառնալու հնարավորության մասին Հեղինեն «Հորիզոնին» մանրամասներ է հայտնել։ Մանրամասները՝ ձայնագրությունում։
20:34 12.08.2020
Հանրապետության մարզերի տասնյակ բնակավայրերում շարունակում են սահմանի համար անվադողեր հավաքել։ Գրեթե ամեն օր մեծ խմբաքանակով անվադողեր են ուղարկվում Արցախի ու Հայաստանի պաշտպանական սահմաններ։ Հերթականը դարձյալ Գյումրիից է ուղևորվել։ Նախաձեռնության հեղինակը գյումրեցի Ժորա Աբգարյանն է՝ ապրիլյան պատերազմի հերոս, տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը։ 4 տարի է արդեն, անկախ սահմանում տիրող վիճակից, Ժորա Աբգարյանն ու տասնյակ կամավոր երիտասարդներ […]
20:18 12.08.2020
Բասեն գյուղի բնակիչ Սուսաննա Մարտիկյանի ընտանիքն արդեն 32 տարի է ապրում է վթարային տանը։ 7 անձով տեղավորվել են ընդամենը մեկ սենյակում, գորգերով ծածկել են փայտյա հատակի բացված անցքերը, սենյակը բաժանել են երկու մասի, իսկ խոնավությունից բորբոսած պատերը պաստառապատել են։ Տիկին Սուսաննայի ընտանիքը անօթևանության հերթացուցակում է: 32 տարի անց, կառավարության հատկացրած գումարով, նրանց համար կկառուցվի նոր […]
19:32 12.08.2020
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը, հավանաբար, նոր պաշտոնի կնշանակվի։ Վերջինս նշանակվելու է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետի պաշտոնում։ Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում դատախազ Կարեն Գաբրիելյանը չի հերքել, ասելով․ «Խոսակցությունները, այո, չեմ հերքում, այդ պաշտոնում նշանակելու մասին լուրեր իսկապես կան, բայց դեռ պաշտոնական նշանակում չկա»։ Նշենք, որ Կարեն Գաբրիելյանը Շիրակի մարզի դատախազի […]
19:26 12.08.2020
Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը անդրադարձել է նաև Ամուլսարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին: Նա ասել է, որ Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ կառավարության նախկինում հնչեցրած հայտարարությունները շարունակում են մնալ ուժի մեջ: «Ես որևէ խոստում չեմ հիշում, որ մենք խոստացել ենք և չենք արել Ամուլսարի հետ կապված: Դրա հետ կապված խնդիրը բազմաթիվ շերտեր […]