TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Սուրեն Պապիկյանը ՀԱԷԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին

19:11 12.08.2020

Այսօր՝ օգոստոսի 12-ին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն՝ Էդուարդ Մարտիրոսյանին։ «ՀԱԷԿ-ը մեր երկրի տնտեսության և, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում ունի ծանրակշիռ դերակատարում: Հաշվի առնելով ատոմակայանի ռազմավարական կարևորությունը՝ լիահույս եմ, որ պարոն Մարտիրոսյանի բազմամյա փորձառությունն ազգային անվտանգության ոլորտում լավագույնս կծառայի կայանի գործունեության արդյունավետության ու հուսալիության բարձրացմանը»,- […]

̰
«Գյումրու օր» տոնակատարությունն այս տարի առցանց  կանցկացվի

18:58 12.08.2020

Այս տարի «Գյումրու օր» տոնակատարությունը,ելնելով համավարակի սահմանափակումներից, կանցկացվի առանց մեծամասշտաբ միջոցառումների ։Այս մասին տեղեկացնում են Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնից։ «Այս տարի Գյումրու օր» տոնակատարությունը, պայմանավորված աշխարհում տիրող իրավիճակով եւ մեր երկրում հայտարարված արտակարգ դրությամբ, կանցկացվի առցանց՝ «Իմ սեր Գյումրի» խորագրով․․․ Աշխարհի ամենահյուրընկալ քաղաքի համար տոնն առանց հազարավոր հյուրերի նշելն, իհարկե, անսովոր կլինի, […]

̰
Դեռ մեղմացումներ չեն նախատեսվում Զինված ուժերում հայտարարված կարանտինի առնչությամբ

18:45 12.08.2020

Պարետատունը դեռևս մեղմացումներ չի նախատեսում Զինված ուժերում կորոնավիրուսով պայմանավորված կարանտինի հետ կապված: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում ասել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Այս փուլում Զինված ուժերում և այնտեղ հայտարարված կարանտինի հետ կապված փոփոխություններ չեն սպասվում, բայց դրական դինամիկայի պահպանման պարագայում, այստեղ նույնպես որոշակի մեղմացումներ հնարավոր կլինի իրականացնել»,- ասել է նա:

̰
Դեպի Ռուսաստան ուղևորափոխադրումներ իրականացնող գյումրեցի վարորդները 5 ամիս է անգործ են

18:42 12.08.2020

Դեպի Ռուսաստան ուղևորափոխադրումներ իրականացնող գյումրեցի անհատ վարորդները 5 ամիս է անգործ են: Ուղևորափոխադրումների համար հայ-վրացական սահմանը փակ է և  փակ կմնա առնվազն մինչև արտակարգ դրության ավարտը: Հարկադիր պարապուրդում հայտնվելու պատճառով սոցիալական լուրջ խնդիրների մասին այսօր բարձրաձայնել են ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդները: Որևէ կազմակերպության հետ պայմանագիր չունեն, աշխատել են անհատապես, բայց անհատ ձեռներեցի կարգավիճակ էլ չունեն: Հիմա […]

̰
8.5 տարուց մինչև ցմահ ազատազրկում․ ներկայացվել է ՊՊԾ գնդի գրավման գործով պետական մեղադրողների միջնորդությունը

18:02 12.08.2020

Այսօր շարունակվել է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը:  Հիշեցնենք, որ դատավարությունը մտել է եզրափակիչ փուլ: Այսօր հրապարակվել է  դատախազների մեղադրական ճառը, որը տևել է մոտ 4 ժամ։ Պետական մեղադրողներն ընթերցել են այն՝ միմյանց փոխարինելով։ Մեղադրող կողմը միջնորդել է Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել նրա մահվան հիմքով։ Տարբեր հոդվածներով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելով՝ մեղադրող կողմը […]

̰
Կասեցումներ Սևանի հյուրանոցներում, ուժեղացված ստուգայցեր՝ մարզերում և Երևանում

17:33 12.08.2020

Սևանա լճի ափամերձ հատվածում գործող 8 հյուրանոցի և հանգստյան տան գործունեությունն այսօր ժամանակավոր կասեցվել է․ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ Սևանի գրողների միության հանգստյան տուն, «Մալիբու», «Նիրվանա» հանգստյան գոտի, «Գագարի մոտ» հյուրանոց, «Գրիգ Տուր», «Ոսկե ափ», «Գոհար Միքայելյան», «Մեր Սիր»։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերը նախորդ […]

̰
Ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել

17:27 12.08.2020

Օգոստոսի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունքի ծառայողները, Կոտայքի մարզի բնապահպանության աշխատակիցների հետ, Նոր Գեղի համայնքում, Հրազդան գետի ափից, ձկնորսության պարագաներով ու ձկներով հանդերձ, ապօրինի որս կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Քարաշամբ գյուղի 55-ամյա մի բնակչի: Բաժանմունքում նա ոստիկաններին ներկայացրեց 157 կողակ, 39 բեղլու, ձկնորսական ցանց, 60 ամպեր հզորությամբ էլեկտրական մարտկոց, էլեկտրական փոխանցիչ՝ սև […]

̰
Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի տեխնիկա

17:16 12.08.2020

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագրով այս տարի Հայաստանի խոշորացված համայնքները ստացել են ավելի քան 717 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա: Ինչպես տեղեկացրեցին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի մամուլի ծառայությունից,  շահառու համայնքներն են` խոշորացված Ախթալան, Արագածավանը, Արենին, Գլաձորը, Եղեգիսը, Եղվարդը, Ճամբարակը, Շնողը, Շողակաթը, Սարչապետը, Սիսիանը, […]

̰
Սահմանվել են «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները

17:04 12.08.2020

Առողջապահության նախարարի օգոստոսի 11-ի ցուցումով` հաստատվել են վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների բուժումը «Ռեմդեսիվիր» դեղով իրականացնելու վերաբերյալ դրույթները: Միաժամանակ, սահմանվել են նաև տվյալ դեղով բուժման վերաբերյալ պացիենտի «տեղեկացված համաձայնության» թերթիկը, «պացիենտի անհատական գրանցման քարտի» ձևը, COVID-19 հիվանդության ծանր ընթացքով պացիենտների «Ռեմդեսիվիր» դեղով բուժման սկզբունքները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշենք, որ […]

̰
Քննարկվել է Սևանա լճի ավազանի մաքրման հարցը

16:59 12.08.2020

Օրերս ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում Սևանա լճի ավազանը և ափամերձ տարածքները նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մաքրման, ջրային ռեսուրսների կառավարման հնարավորությունների մասին։ Հանդիպմանը մասնակցել են Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պողոսյանը, շրջակա միջավայրի նախարարության լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության պետի […]

̰
Աբովյան քաղաքի կամրջի մոտակայքում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել

16:42 12.08.2020

Օգոստոսի 12-ին՝ ժամը 13:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի կամրջի մոտակայքում գտնվող բենզալցակայանում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև օգնության է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, որոնք, անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ են […]

̰
Սեփական մեքենայում դիմակ դնելու պահանջը կվերացվի, դիմակը պարտադիր կլինի հանրային տրանսպորտում

16:39 12.08.2020

Սեփական մեքենայում դիմակ դնելու պահանջը կվերացվի, դիմակը պարտադիր կլինի հանրային տրանսպորտում, այդ թվում` տաքսիում։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։ «Հանրային բաց տարածքներում դիմակը պարտադիր է, սակայն բնության գրկում և նմանատիպ այլ վայրերում տվյալ պահանջը չի գործի։ Գրադարանները և թանգարանները կվերաբացվեն, իսկ թատրոնները և համերգասրահները կգործեն բացօթյա։ Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն առաջիկա […]

̰
ՀՀ ՊՆ-ն մտահոգված չէ թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարացմամբ

16:32 12.08.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը մտահոգված չէ թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարաժամկետ բնույթով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Թուրք-ադրբեջանական զորավարժությունների երկարաժամկետ բնույթով և մտահղացմամբ մտահոգված չենք, բայց հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի մարտական պատրաստության բաղադրիչից, պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին […]

̰
Առաջարկվում է 163 ընտանիքների հատկացված բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին. Զ․Բաթոյան

16:25 12.08.2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Վաղը կառավարության նիստին կքննարկվի մի նախագիծ, որով առաջարկվում է 2003-2015թթ. ընթացքում 163 ընտանիքների հատկացված բնակելի տարածությունը կամ բնակարանը նվիրաբերել դրանք զբաղեցրած մանկատան շրջանավարտներին: Բնակարանները տրամադրվել էին անհատույց օգտագործման իրավունքով` 10 տարի ժամկետով: Պայմանագրով նախատեսվում էր, որ բնակարանը հետագայում կարող էր մասնավորեցվել կամ […]

̰
Կրակային վարժանքներ՝ գիշերային պայմաններում

16:22 12.08.2020

Օգոստոսի 10-ին 1-ին զորամիավորման N զորամասի զինծառայողները գիշերային պայմաններում անցկացրել են կրակային վարժանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։  

̰
Դեսպանությունը ներկայացրել է՝ Մոսկվայից դեպի Երևան ինչ չվերթներ են նախատեսված առաջիկա օրերին

16:19 12.08.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Մոսկվայից դեպի Երևան նախատեսված նոր չարտերային չվերթների ժամանակացույցը. «Մոսկվա – Երևան – 17․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 10։00-ին) ✔️Մոսկվա – Երևան – 18․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 16։30-ին) Չվերթի տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 տոմսարկղից: Տոմսարկղի աշխ․ ժամերը՝ 10։00-ից […]

̰
Զորամիավորումներում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ

16:15 12.08.2020

Զորամիավորումներում նորակոչիկ զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության տեսական և գործնական պարապմունքներ: Նորակոչիկները ծանոթացել են զենքերի մարտավարատեխնիկական բնութագրերին, այնուհետև կատարել գործնական հրաձգություն։

̰
Մարդիկ ամուսնանում են, հարսանիք է, ուտուշ-խմուշ է… Սասուն Միքայելյանի առաջարկը սահմանափակումների մեղմացման վերաբերյալ

16:10 12.08.2020

Այսօր ԱԺ-ում փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հարց ուղղեց նաև պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նրա հարցը վերաբերում էր մասնավորապես հավաքների սահմանափակումները մեղմացնելուն: Ըստ նոր որոշման՝ հավաքները կարող են անցկացվել ոչ ավելի, քան 40 մարդու մասնակցությամբ: «Սահմանափակումը որ կա 40 հոգու, կարելի է անել 60 հոգով, ինչու համար, մարդիկ ամուսնանում են, հարսանիք է, ուտուշ-խմուշ է, մենք սպեցիֆիկ ժողովուրդ ենք, […]

̰
Հարկ վճարողներն այսուհետև կարող են ստանալ իրենց հարցերի պատասխանները հեշտ և արագ․ ՊԵԿ

16:05 12.08.2020

Հարկ վճարողներն այսուհետև կարող են ստանալ իրենց հարցերի պատասխանները հեշտ և արագ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ստեղծվել է նոր բաժին` «Հաճախ հանդիպող հարցերն ու դրանց վերաբերյալ տրված իրազեկումները»: Այստեղ զետեղված են գրավոր եղանակով կոմիտեին ուղղված հարցերը և դրանց պատասխանները, որոնք հեշտությամբ հնարավոր է գտնել որոնման ճկուն համակարգի շնորհիվ: Բանալի բառերով, ամսաթվով, հարկատեսակով և […]

̰
Վրանային ճաշարաններ՝ 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում

16:00 12.08.2020

Դաշտային ելքերի և զորավարժությունների ժամանակ զինծառայողներին թարմ սնունդ մատակարարելու նպատակով 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում բացազատվել են վրանային ճաշարաններ: Պաշտպանական գերատեսչության և քաղաքացիական կազմակերպության  արդյունավետ փոխգործակցության շնորհիվ անձնակազմն ապահովվում է որակյալ սննդով։ Մատակարարումն իրականացվում է բոլոր չափորոշիչներն ու սանիտարահիգիենիկ կանոնները պահպանելով:

̰
Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է համագյուղացուն դանակահարելու կասկածանքով

15:43 12.08.2020

2020թ. օգոստոսի 10-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Արմավիրի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի կտրած-ծակած վնասվածք ախտորոշմամբ բժշկական կենտրոն է դիմել Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի 28-ամյա բնակիչը և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց բակում՝ վայր ընկնելու հետևանքով: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ […]

̰
Եղանակի փոփոխությամբ պայմանավորված՝ վարակը կարող է ակտիվանալ, ռիսկերը հաշվարկե՞լ եք. հարց փոխվարչապետին

15:13 12.08.2020

ԱԺ-ն, ըստ կանոնակարգի, հրավիրել է հատուկ նիստ, որի ընթացքում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ կառավարության որոշումը: Ինչպես հայտարարել է ԱԺ նախագահը, նիստի ընթացքում պատգամավորներն իրավասու են չընդունել որոշ դրույթներ կամ որոշումն ամբողջությամբ: Նիստին գրանցվել է 88 պատգամավոր, որոշումը խորհրդարանում ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Սահմանափակումների մեղմացումների վերաբերյալ որոշումը ներկայացնելուց հետո նրան հարցեր ուղղելու համար […]

̰
Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»․ Հ․ Կարապետյան

15:05 12.08.2020

Արաբկիրում, Կիևյան 1 հասցեի պատմաճարտարապետական հուշարձան շենքի բնակիչը մեկ գիշերվա մեջ պատշգամբ է «հարմարեցրել»։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Վարչական շրջանի ղեկավարությունը ոստիկանության աջակցությամբ ապամոնտաժում է ապօրինի կառույցը»,- գրել է նա։

̰
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Երիտասարդների միջազգային օրվա առթիվ

15:04 12.08.2020

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորել է Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։ «2000-ից ի վեր ՄԱԿ-ն ամեն տարի օգոստոսի 12-ին նշում է Երիտասարդների միջազգային օրը՝ բոլորի ուշադրությունը հրավիրելով աշխարհի երիտասարդության հիմնահարցերին։ Այս տարի դիտարկվում է երիտասարդների ներգրավումը գլոբալ նախաձեռնություններում։ Նոր կորոնավիրուսի համավարակը բացահայտեց միասնական ու համահունչ գործելու և հրատապ մարտահրավերներին ու սպառնալիքներին լուծումներ ապահովելու միջազգային համակարգի կարողություններն ամրապնդելու […]

̰
Պետության աջակցությամբ և կոմերցիոն միջոցներով Լիբանանից Հայաստան են վերադարձել հարյուրավոր հայրենակիցներ

14:32 12.08.2020

Շուրջ 100 Հայաստանի քաղաքացիներ Լիբանանից Հայաստան են տեղափոխվել: Նրանք ժամանել են Բեյրութ օգնություն հասցրած 3 ինքնաթիռներով: Վերջին ինքնաթիռը Երևանում վայրէջք է կատարել այս գիշեր։ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը «Հորիզոնին» հայտնեց, որ կապի մեջ են Լիբանանից Հայաստան վերադարձածների հետ, և ձեռնարկելու են անհրաժեշտ քայլեր՝ հայրենիքում նրանց օժանդակելու հարցում։ «Այդ նույն օդանավներով շուրջ […]

̰
Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է պարզել Կարմիր կատար լճից ջրառ կատարելու վերաբերյալ հարցը

14:27 12.08.2020

Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումները խորությամբ ուսումնասիրել են ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի կողմից բարձրաձայնված՝ Կարմիր կատար կոչվող բարձունքի խառնարանային լճին վերաբերող խնդիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը: «Ըստ օգտատերերի՝ մի քաղաքացի պոմպի միջոցով, բնական ճանապարհով ձևավորված լճի ջուրն օգտագործում է սեփական կարիքների համար։ Նշենք, որ այդ […]

̰
Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ

14:15 12.08.2020

Կառավարությունն այսօր 2020-ի մարտի 16-ին հայտարարված  արտակարգ դրությունը երկարաձգելու վերաբերյալ որոշում է կայացրել, ԱԺ-ն, ըստ կանոնակարգի, հրավիրել է արտահերթ նիստ, որի ընթացքում պատգամավորները կարող են վերացնել որոշ դրույթներ կամ որոշումն ամբողջությամբ: Նախագիծը ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. «ԱԺ հատուկ նիստում քննարկում ենք ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը, որի մասին կառավարությունը որոշում է կայացրել: Որոշման  համաձայն` […]

̰
ԱԺ հատուկ նիստը մեկնարկում է․ ԱԺ նախագահը պատգամավորներին խնդրում է շտապ ներկայանալ նիստերի դահլիճ

13:58 12.08.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարություն է տարածել։ «ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն` արտակարգ դրություն հայտարարվելու (արտակարգ դրության ժամկետը երկարաձգվելու) դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Պատգամավորներին խնդրում եմ շտապ […]

̰
Կառավարությունը մեղմացնում է սահմանափակումները. օտարերկրացիները կկարողանան ՀՀ ժամանել, հավաքների արգելքը վերացվում է

13:51 12.08.2020

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգում ներառված հարցերի քննարկումը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները: «Երեկվա դրությամբ հաստատված նոր 201 դեպք ունենք՝ կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է այն նույն միտման շրջանակում, որի մասին մենք վերջին մի […]

̰
Մեղրի-Երևան ավտոճանապարհին 4 հոգու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

13:38 12.08.2020

2020թ. օգոստոսի 9-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 199-րդ կմ հատվածում իրար են բախվել «Մերսեդես-Բենց Ակտրոս 4141» մակնիշի և «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Տոյոտա 4 Ռաններ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝  Երևան քաղաքի 48-ամյա բնակիչը, վերջինիս 36-ամյա կինը և նրանց երկու անչափահաս երեխաները ստացած մարմնական վնասվածքներից մահացել են: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի […]

̰
BACK_TO_TOP