TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Ավրորան» 200 հազար դոլար է նվիրաբերում Բեյրութում աղետի հետևանքները հաղթահարելու համար

10:45 11.08.2020

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին հայտարարել են, որ «Ավրորան» 200.000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի բնակիչներին աջակցելու համար, ինչպես նաեւ #AraratChallenge շարժման միջոցով լրացուցիչ դրամահավաք-հանգանակություն կսկսի՝ ուղղելու Բեյրութի հայ համայնքին: «Մենք խորապես ցավում ենք Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի […]

̰
Վարչապետի դուստրը նոր լուսանկար է հրապարակել

10:25 11.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել եղբոր և քույրերի հետ՝ կից գրելով. «Միշտ միասին»: https://www.instagram.com/p/CDt-0RCMTze/?utm_source=ig_embed

̰
Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է. Ռոմանոս Պետրոսյան

09:34 11.08.2020

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է: Հոգատարությամբ վերաբերվենք բնության անգնահատելի հուշարձանին։ Այն եկող սերունդներին փոխանցենք անվնաս»։

̰
Հովհաննես Մադոյանը նշանակվել է «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» տնօրենի ժ/պ

08:54 11.08.2020

«Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հովհաննես Մադոյանը։ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում Հ․Մադոյանը նշվում է որպես «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» տնօրենի ժ/պ: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱՆ խոսնակը պարզաբանում էր ներկայացրել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրենի աշխատանքից Մհեր Դավիդյանցի հեռացման դիմումի վերաբերյալ:

̰
Աբովյան-Նոր Հաճն կամրջի վրա բախվել են Ford և Skoda ավտոմեքենաները․ կա 5 վիրավոր

23:59 10.08.2020

Օգոստոսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի կամրջի վրա բախվել են Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 29-ամյա Գևորգ Դ.-ի վարած Skoda մակնիշի և Արզնի գյուղի բնակիչ, 32-ամյա Մերուժան Ե.-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Skoda-ի վարորդ Գևորգ Դ.-ն, նրա ուղևոր, Նոր Հաճնի բնակիչ, 27-ամյա Կարեն […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:57 10.08.2020

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-15-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ […]

̰
Արտակարգ դեպք Արարատի մարզում. ինքնահողի 15 մասնակիցներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են «Վեդի» և «Արարատ» ԲԿ-ներ

23:46 10.08.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 9-ին, Արարատի մարզում տեղի ունեցած այգալացի (ինքնահող) արարողության ժամանակ դեռևս չպարզված սննդամթերք օգտագործելու հետևանքով մի խումբ քաղաքացիներ «սննդային թունավորում հարցականով» ախտորոշմամբ Վեդիի և Արարատի բժշկական կենտրոններ են տեղափոխվել: Աղբյուրի փոխանցմամբ՝ Վեդիի հիվանդանոց են տեղափոխվել Նոյակերտ գյուղի բնակիչներ 57-ամյա Սարգիս Ղ.-ն, 52-ամյա Հերիքնազ Բ.-ն, Վեդի քաղաքի բնակիչներ, 21-ամյա Վոլոդա Վ.-ն, 18-ամյա Լուսինե […]

̰
Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցն է․ Ս․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

23:33 10.08.2020

Վանաձորի Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցն է: Վերակառուցել ենք Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ու կից լուսանկարներ հրապարակել։

̰
Կոմիտասի պողոտայում ավտոմեքենայի կայանման համար դաժան ծեծի է ենթարկվել 47-ամյա մի սիրիահայ

22:24 10.08.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 7-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում դաժան ծեծի է ենթարկվել սիրիահայ, 47-ամյա Սարգիս Հաննեանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին՝ առավոտյան ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում, ու ծեծողները ինչ-որ խանութի տերեր են ներկայացել, 2 օր համոզել են Սարգիսին, որպեսզի ոստիկանություն չդիմի՝ ասելով, թե հիվանդանոցային ծախսերը կհոգան, սակայն խոստումը չեն կատարել։ Հիմա […]

̰
Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցների գործով վկաներին կլսեն սեպտեմբերին

22:04 10.08.2020

Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետի՝ Դավիթ Սանասարյանի և նույն ծառայության նախկին աշխատակիցների գործով դատաքննությունը սկսվեց հարցի քննարկմամբ՝ շարունակե՞լ նիստը, թե՞ ոչ. ամբաստանյալներից Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի պաշտպանները ներկա չէին: Գևորգ Խաչատրյանը ցանկություն հայտնեց, որ գործի քննությունը շարունակվի իր պաշտպանի բացակայությամբ, Տարոն Ավետիսյանի պաշտպանությունն էլ եկել էր ստանձնելու փաստաբան Լուսինե Ասլանյանը: Դատախազ Գևորգ […]

̰
Հորթերը Լուսաղբյուր գյուղում գողացել ու մեքենայով տարել էր Սպիտակ․ 31-ամյա տղամարդը բերման է ենթարկվել

21:28 10.08.2020

Oգոստոսի 7-ին ոստիկանություն զանգած Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչներից մեկը հայտնեց, որ նույն օրը գյուղի ֆուտբոլի դաշտի մոտակայքից գողացել են 2 հորթ, որոնք կապված են եղել։ Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություն ստացվեց, որ հանցագործությունը կատարվել է արծաթագույն «Օպել» մեքենայով, համարանիշերը նշված մեքենայինը չեն, իսկ գողոնը տեղափոխվում է Սպիտակ: Համագործակցելով ոստիկանության Արթիկի և […]

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն՝ Հրազդանում, Աբովյանում և Ծաղկաձորում

21:20 10.08.2020

Օգոստոսի 9-ին Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն են իրականացրել Հրազդան, Աբովյան և Ծաղկաձոր քաղաքներում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 18 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 11, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ Բացի այդ, 16 տրանսպորտային միջոց շահագործվել է առանց […]

̰
Որքան կլիներ Հայաստանի տարածքը Սևրի պայմանագրի իրագործման դեպքում․ գիտաժողով փաստաթղթի 100-ամյակի առիթով

21:07 10.08.2020

Ուղիղ 100 տարի առաջ  1920 թ. օգոստոսի 10-ին Սևրում, Թուրքիայի սուլթանական կառավարության և  Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև ստորագրվեց հայտնի Սևրի պայմանագիրը։  Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։ Պայմանագրով նախատեսված և Հայաստանին վերաբերող դրույթները չիրականացվեցին, սակայն պայմանագիրը մինչ օրս մնում է քաղաքագիտական […]

̰
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհից «ԿամԱԶ»-ը մոտ 300 մ գլորվել է դեպի ձորը․ կան տուժածներ և զոհ

20:38 10.08.2020

Օգոստոսի 10-ին, ժամը 15։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Խ․, ծնված 1987 թ․) դուրս է եկել ավտոճանապարհի […]

̰
Ջրափրկարարները լճից դուրս են բերել 37-ամյա տղամարդու դին

20:20 10.08.2020

Օգոստոսի 10-ին` ժամը 13։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աճարկուտ գյուղի «Չարղոշան» կոչվող վայրում տաղավարների մոտակայքում քաղաքացին ընկել է լիճը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները լճից (ափից մոտ յոթ մետր հեռավորությունից և մոտ երեք […]

̰
Նոր Նորքում շարունակվում է ապօրինի կրպակների ապամոնտաժումը. Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

20:11 10.08.2020

Նոր Նորքում շարունակվում է ապօրինի կրպակների ապամոնտաժումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: Լուսանկարներում՝ Գայի պողոտա 8 և Մինսկի 1-ին հարակից ձորակ։

̰
Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով օգոստոսի 9-ի դրությամբ իրականացվել է 64256 ստուգում

19:33 10.08.2020

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով օգոստոսի 9-ի դրությամբ իրականացվել է 64256 ստուգում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Աշխատանքներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը, […]

̰
Արմեն Աբազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

19:02 10.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Աբազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արմեն Աբազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագալի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
ԱԱՏՄ-ն դեղի որոշ սերիաների հետկանչ է կատարել

18:48 10.08.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է «Կետոնալ 100 մգ մոմիկներ» դեղի որոշ սերիաների հետկանչի մասին։ Տեսչական մարմնի ղեկավարի կարգադրագրով՝ վերոնշյալ դեղի համապատասխան սերիաների բոլոր ներմուծողները 7-օրյա ժամկետում պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ՝ ապահովելով «Կետոնալ» 100 մգ մոմիկների կոնկրետ սերիաների հետկանչը և ապահովել դրանց ոչնչացումը։ Հետկանչն իրականացվում է, քանի որ դադարեցվել է «Կետոնալ 100 […]

̰
Խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է իր առաքելությունը

18:28 10.08.2020

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբը, կատարելով իր առջև դրված խնդիրները, հերթափոխը հանձնել է հայ խաղաղապահների նոր խմբին։ Վերադաս հրամանատարությունը  բարձր է գնահատել հայ խաղաղապահների մասնագիտական կարողություններն ու  ծառայությունը։

̰
Գորիսում կասեցվել է 7 հյուրանոցի գործունեություն. ԱԱՏՄ դիտարկումների արդյունքը

18:19 10.08.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային բոլոր ստորաբաժանումներն այսօր համաժամանակյա դիտարկումներ են անցկացրել տասնյակ բնակավայրերում՝ ուշադրության առնելով անվտանգության նորմերի պահպանումը հատկապես հանգստյան տներում և հյուրանոցներում։ Լայնածավալ դիտարկումներ են ընթացել Սևանա լճի ափամերձ, Գյումրիի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Էջմիածնի և Երևանի հյուրանոցներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: Մի շարք հյուրանոցներում ԱԱՏՄ տեսուչները ոչ բարվոք պատկեր […]

̰
Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

18:04 10.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ Շնորհավորում եմ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և նոր նվաճումներ պետության ղեկավարի պաշտոնում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջև բարեկամությունը և ընդլայնել մեր երկրների միջև […]

̰
Բելառուսում մինչև այս պահն ինտերնետը խափանված է․ Սանդիկով

17:58 10.08.2020

Բելառուսում երեկ տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդել են քաղաքացիների զանգվածային ցույցերը։ Երկրում մինչև այս պահը խափանված է ինտերնետ կապը։ Դիտորդական առաքելությամբ Բելառուսի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը «Հորիզոնին» մանրամասներ է փոխանցել Բելառուսում տիրող իրավիճակի և անցկացված ընտրությունների վերաբերյալ։ «Երեկ՝ ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում, ընդդիմադիր ուժերի կողմից նկատվում էր ակտիվություն, նկատվում էր նաև […]

̰
Բեյրութում նահատակվածների հոգիների խաղաղության համար Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում հոգեհանգստյան հատուկ արարողություն է տեղի ունեցել

17:18 10.08.2020

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նահատակվածների հոգիների խաղաղության համար ս․թ․ օգոստոսի 9-ին Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում թեմի առաջնորդ Տ․ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան հատուկ արարողություն։ Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը: Արարողությանը մասնակցում էր ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։

̰
ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել Covid-19 նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները

16:48 10.08.2020

ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել Covid-19 նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում: Հուլիսի 15-31-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 11 237 վարակազերծում, որից 7 827-ը՝ մարզերում, 3 410-ը՝ Երևանում։ ԱԻ նախարարությունն աջակցում է բոլոր համայնքներին, որոնք դիմում են ախտահանման խնդրանքով։ Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։

̰
Առափիի կամուրջը ճանաչվել է տեղական նշանակության նորահայտ հուշարձան

16:17 10.08.2020

Առափիի մետաղական կամուրջն այլևս տեղական նշանակության նորահայտ հուշարձան է: Այս մասին որոշում է կայացվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի նիստում: Իսկ նման որոշման հիմք են հանդիսացել կամուրջի պատմական նշանակությունը և, որպես ենթակառուցվածք, յուրօրինակ ճարտարապետական լուծումները: Այն գտնվում է Գյումրիից Առափի գյուղ տանող ավտոճանապարհին՝ Ախուրյան գետի վրա: 1877 թվականին կառուցել են ցարական Ռուսաստանի […]

̰
Լևոն Սարգսյանը կալանավորվել է. ԱԱԾ-ն մանրամասներ է հայտնում

16:04 10.08.2020

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ դեռևս 2018 թվականին հաղորդագրություն էր տարածվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի  կողմից հանցավոր համագործակցությանը մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կազմում ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամների նկատմամբ կատարված ավազակությանը, խմբի կազմում, մասնակցելու և ապօրինի կերպով […]

̰
Ռազմական ոստիկանության պետը վարակվել է կորոնավիրուսով

16:00 10.08.2020

ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը վարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Զաքարյանը նշեց, որ իրեն լավ է զգում: Աշոտ Զաքարյանը հավելեց, որ վարակի ախտանշաններից ունի միայն ջերմություն: Հայաստանում օգոստոսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40433 դեպք, որոնցից 32616-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6793 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 340 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 176354 թեստավորում: Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 796 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ–ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև […]

̰
Լիբանանի հայ նախարարը կպահանջի կառավարության հրաժարականը

15:42 10.08.2020

Լիբանանի Երիտասարդության և սպորտի հարցերով նախարար, ազգությամբ հայ Վարդինե Օհանյանը հայտարարել է, որ պահանջելու է կառավարության հրաժարականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Lebanon Debate կայքը: Օհանյանը նշել է, որ կառավարության հրաժարականը պահանջելու է գործադիրի առաջիկա նիստում: Հրաժարականի պահանջը կապված է օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքների հետ: Օգոստոսի 4-ին հզոր […]

̰
Ուսումնասիրությունից պարզ է դառնում՝ քաղաքացիների անդորրը հիմնականում խանգարում են․ Ավինյանը հանձնարարական է տվել

15:38 10.08.2020

Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ձեր բազմաթիվ դիմում-բողոքների, համացանցի և լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քաղաքացիների անդորրը հիմնականում խանգարում են. ✅գիշերային ժամերին իրականացվող հրավառությունները և հրագործական արտադրատեսակների կիրառումը, ✅անօրինական վերասարքավորված ու առանց համապատասխան թույլտվության հատուկ ձայնային ազդանշաններով կահավորված տրանսպորտային միջոցները, ճանապարհային երթևեկության կանոններով չնախատեսված նպատակներով ձայնային ազդանշաններ արձակելը, ստանդարտին […]

̰
BACK_TO_TOP