TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ռոմանոս Պետրոսյանը երդվել է բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները

19:14 11.08.2020

Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի երդման արարողությունը: Նախարար Պետրոսյանը երդվել է բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը։ Նախագահ Արմեն […]

̰
ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության մի շարք օբյեկտներ

19:06 11.08.2020

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխգործակցության ու գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում օգոստոսի 11-ին Արցախի Հանրապետություն է այցելել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պատվիրակությունը՝ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետն այցելել է արևելյան ուղղությամբ գտնվող զորային նշանակության մի շարք օբյեկտներ: Բարձրաստիճան […]

̰
«Վեոլիա Ջուր»-ը դիմել է ՀԾԿՀ-ին՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները անփոփոխ թողնելու առաջարկով

18:58 11.08.2020

«Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկել է 2021թ. համար անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընկերության դիմումը հրապարակված է հանձնաժողովի պաշտոնական կայքում: Դիմումում նշված է, որ հաշվարկի արդյունքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների մատուցման սակագների գումարային մեծությունը կազմում է 179.283 դրամ/խմ […]

̰
Վերջին օրերին մայրաքաղաքի զբոսայգիների դիտարկումների ընթացքում խախտումներ չեն արձանագրվել

18:36 11.08.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոստիկանության հետ համատեղ շարունակում է ՀՀ պարետի որոշումների նկատմամբ վերահսկողական գործառույթները բացօթյա հանգստի գոտիներում։ Օգոստոսի 11-ին տեսուչները կրկնայցով եղել են Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդավառի լճի հարակից տարածքում: Տեսչական մարմնի մասնագիտական խմբերը կատարել են հակահամաճարակային կանոնների պարտադիր պահպանման վերաբերյալ բացատրական և իրազեկման աշխատանքներ, դիմակը սխալ կրող քաղաքացիներին զգուշացրել […]

̰
Մի շարք տնտեսավարողների գործունեությունը կասեցվել է 24 ժամով

18:32 11.08.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր խստացված ստուգայցեր են անցկացրել ողջ հանրապետության սննդի շղթայի տնտեսավարողների մոտ: Երևանում պատկերն անթերի է եղել՝ խախտումներ չեն հայտնաբերվել, իսկ մարզերում արձանագրված խախտումները եղել են ավել քիչ, քան նախորդ օրերին: Որոշ կազմակերպություններում՝ հանրային սննդի և իրացման ցանցի, բացակայել է օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանը, թերի են լրացվել ջերմաչափման […]

̰
«Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի

18:26 11.08.2020

ՄԱԿ-ի Պարենի hամաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ ընդգրկելով բոլոր այն երեխաներին, որոնք մինչ այս հանդիսացել են «Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը […]

̰
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը

18:12 11.08.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը: «Հայաստանում Սևրի հաշտության պայմանագրի հարյուրամյակի հիշատակման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը` առերեսվելու իր անցյալի հետ: Զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը, որը առիթը բաց չի թողնում արժևորելու […]

̰
Համավարակի տնտեսական հետևանքների ազդեցությամբ՝ Հայաստանում երկրորդ եռամսյակում գրանցվել է տնտեսական ակտիվության կտրուկ անկում

18:02 11.08.2020

Հայաստանի Կենտրոնական բանկն անդրադարձել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնելու որոշմանն ու մանրամասներ ներկայացրել:  ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ 2020 թ. հուլիսի 28-ին կայացած ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Հասմիկ Ղահրամանյանը, Արմենակ Դարբինյանը,  Օլեգ Աղասյանը, Հովհաննես Խաչատրյանը: […]

̰
Կոռուպցիոն սխեմաներ՝ Գյումրու սոցիալական ծառայություններում. մարզի դատախազը դիմել է նախարարին

17:51 11.08.2020

Շիրակի մարզի դատախազությունում իրականացված՝ մարզի վարչական տարածքում արձանագրված  կոռուպցիոն բնույթի դեպքերի, դրանց առթիվ հարուցված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կոռուպցիոն դրսևորումները շարունակում են տեղ գտնել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալական աջակցության և բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ոլորտներում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դրանց հիմնական առանձնահատկությունն […]

̰
Ներկայումս խախտումները զգալի են հյուրանոցներում և հանգստյան տներում

17:42 11.08.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային խմբերն այսօր, ի թիվս տարբեր ոլորտներում գործող այլ տնտեսավարողների, դիտարկել են նաև խոշոր հյուրանոցներ և հանգստյան տներ։ Մշտադիտարկումներն իրականացվում են ԱԱՏՄ տարածքային բոլոր ստորաբաժանումների կողմից՝ Երևանում և բոլոր մարզերում՝ համաժամանակյա։ Ջերմուկում ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հետքերով ստուգայց է կատարվել մի շարք հյուրանոցներում։ Ըստ դիտարկումների՝ սահմանված անվտանգության նորմերի պահպանումն […]

̰
Հայաստանը երրորդ թռիչքով Բեյրութ կուղարկի ավելի քան 12 տոննա հումանիտար աջակցություն

17:03 11.08.2020

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախատեսում է օգոստոսի 11-ին հումանիտար աջակցության պարագաներով երրորդ օդանավը ուղարկել Լիբանանի Հանրապետության կառավարությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը նշել է, որ այս անգամ ուղարկվող հումանիտար օգնությունը կլինի ավելի քան 12 տոննա: Հայաստանից առաջին չվերթը կայացել է օգոստոսի 8-ին, երկրորդը՝ օգոստոսի 9-ին: Ինքնաթիռները Լիբանան են տեղափոխել Հայաստանի […]

̰
Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. երկու անձ ձերբակալվել է

15:59 11.08.2020

2020 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 01:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռիգայի փողոցից դեպի Արաբկիր 19-րդ փողոցի հատվածում մի քանի ավտոմեքենաներով մարդիկ են հավաքված և լսվում են կրակոցներ: Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը կատարել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում առգրավվել են տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ, հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնցից […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը

15:57 11.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը: ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ ծրագրով նախատեսված է 5 ռազմավարական նպատակ՝ 67 միջոցառումների տեսքով: Դրանք ուղղված են լինելու հարկային և մաքսային վարչարարության բարելավմանն ու կատարելագործմանը, ՊԵԿ համակարգի արդյունավետության բարձրացմանը, հարկ վճարողների վարչարարության […]

̰
Հրավառություն իրականացրած անձինք հայտնաբերվել և տուգանվել են

15:52 11.08.2020

Գիշերային շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի ոստիկանները արագ արձագանքում են ոչ միայն տարածքային բաժիններում հնչող ահազանգերին, այլև բնակիչների գիշերային հանգիստը խաթարող ցանկացած դեպքի։ Պատահական չէ, որ հուլիսի լույս 8-ի գիշերը արագ արձագանքման շնորհիվ ՊՊԾ գնդի ոստիկանները հայտնաբերեցին հրավառություն իրականացրած երկու անձի։ Դեպքերից մեկն արձանագրվել է Աջափնյակ վարչական շրջանում։ «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատան բակում […]

̰
Նախատեսվում է հիմնանորոգել Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհը

15:27 11.08.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է հիմնանորոգել Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը՝ ի պատասխան Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրության: «Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհի հիմնանորոգումն արդեն իսկ ընդգրկված էր տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրում: «Դեպի Խնձորեսկ տանող ճանապարհի […]

̰
Գյումրիում նոր ծննդատան կառուցման աշխատանքները մեկնարկել են

15:26 11.08.2020

Գյումրիում նոր ծննդատուն է կառուցվում: Խոսքը շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի ծրագրի մասին է: Նոր ծննդատան շենքի կառուցումից հետո նախատեսվում է միավորվել Գյումրիում ծննդօգնության ծառայություն իրականացնող երկու բուժհաստատությունները՝ Գյումրիի ծննդատունը և «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի ծննդաբերական բաժանմունքը: Տարածքն հատկացվել է «Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի հարևանությամբ: Կառուցումից հետո նոր ծննդատունը հենց այս հիվանդանոցի մասն է […]

̰
Անկյունային հղկիչով գլխի հատվածում վնասվածք ստացած տղայի առողջական վիճակում դրական դինամիկա կա

15:17 11.08.2020

Անկյունային հղկիչով (բոլգարկա) ծանր մարմնական վնասվածք ստացած 15-ամյա տղայի վիճակում դրական դինամիկա է նկատվում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։ «Տղան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ։ Կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց Դերձյանը և հավելեց, որ նրա վիճակը գնահատվում է կայուն։

̰
Ալավերդիում ամուսինների կողմից միմյանց ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

15:05 11.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ամուսինների կողմից միմյանց ծեծի ենթարկելու, առողջությանը թեթև վնաս պատճառելու և սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ալավերդի քաղաքի 31-ամյա բնակիչը կնոջ հետ ունենալով ընտանեկան անհաշտ հարաբերություններ, 2019թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ […]

̰
Աջափնյակի որոշ հատվածների գազամատակարարումը վաղը կդադարեցվի

14:58 11.08.2020

«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհով անցնող նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 12-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 13-ի ժամը 16:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան, Նորվեգական, Գ-1, Գ-3 թաղամասերի, Հասրաթյան փողոցի թիվ 25/2, 25/4, Մազմանյան փողոցի թիվ 5/9, Նորաշեն փողոցի թիվ 4, 12/16, 37, Գ.Չաուշի փողոցի թիվ 14/7 հասցեների բազմաբնակարան շենքերի, հարակից […]

̰
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ

14:34 11.08.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ մինչև օգոստոսի 25-ը ներառյալ։ Կարապետյանը հավելել է, որ քաղաքապետն արձակուրդը կանցկացնի Հայաստանում»,- գրել է խոսնակը:  

̰
Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի 12.5 կիլոմետրանոց հատվածը

14:27 11.08.2020

Հիմնանորոգվում է Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհի 12.5 կիլոմետրանոց հատվածը։ Ընդհանուր առմամբ՝ Սյունիքի մարզում ենթակառուցվածքների բարելավման և ճանապարհների նորոգման համար տրամադրվել է 2.8 մլրդ դրամ: Այս մասին կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել: 

̰
Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել. կքննարկվի արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը

14:12 11.08.2020

Հունիսի 12-ին  կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել, որի ընթացքում կքննարկվի արտակարգ դրությունը երկարաձգելու մասին հարցը: Այդ մասին տեղեկանում ենք կառավարության կայքից: «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Զեկուցող՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան»,- […]

̰
Շիրակի մարզի Կարմրավան գյուղում գայլերը հարձակվել են ոչխարի հոտի վրա

13:44 11.08.2020

Այսօր առավոտյան գայլերի հարձակման դեպք է տեղի ունեցել Աշոցք խոշորացված համայնքի Կարմրավան գյուղում: Գայլերը հարձակվել են նույն գյուղի բնակիչ Վարոս Թորոսյանի ոչխարների հոտի վրա և հոշոտել 7 գլուխ ոչխար: Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Կարմրավանի վարչական ղեկավար Ալինա Կարապետյանը: Հոշոտված կենդանիներին հայտնաբերել են գյուղին հարակից սարի տարբեր տեղամասերում, ինչը, ըստ վարչական ղեկավարի, ենթադրության առիթ է […]

̰
Կյանքի բացարձակ ցուցումով վիրահատված կորոնավիրուսով 73-ամյա կինը դուրս է գրվել

13:18 11.08.2020

Հուլիսի 15-ին COVID-19 բուժող այլ հաստատությունից ծանր վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոն է տեղափոխվել 73-ամյա կին և հոսպիտալացվել է Վերակենդանացման բաժանմունքում` աղեստամոքսային տրակտի սուր արյունահոսություն, երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, հիպերտոնիա և մի շարք այլ հիվանդությունների ախտորոշմամբ: Այս մասին տեղեկացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից։ Հետազոտությունների ընթացքում ախտորոշվել է սիգմայաձև աղու (հաստաղի) թափածակում, կյանքի բացարձակ  ցուցումով, անհետաձգելի […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 24 հիվանդ է բուժվում

13:07 11.08.2020

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ օգոստոսի 11-ի ժամը 11։30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 24 հիվանդ է բուժվում, նրանցից 18-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8355 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 10-ը ներառյալ […]

̰
Երբ մարդասիրությունը սահմաններ չունի, COVID-ն էլ խոչընդոտ չէ

12:56 11.08.2020

Երբ մարդասիրությունը սահմաններ չունի, COVID-ն էլ խոչընդոտ չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը և կից լուսանկար հրապարակել։

̰
Մեծ պատիվ է ստանձնել իմ հայրենի քաղաքի գլխավոր ակումբի ղեկավարությունը․ Տիգրան Վիրաբյան

12:41 11.08.2020

Ընտրվել եմ Գյումրու «Շիրակ» ակումբի նախագահ։ Մեծ պատիվ է ստանձնել իմ հայրենի քաղաքի գլխավոր ակումբի ղեկավարությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ «Վստահ եմ, որ Շիրակի լեգենդար երկրպագուների, մարզչական ու մասնագիտական անձնակազմի հետ միասին կկարողանանք ստեղծել մի ամուր թիմ, որի կորիզը կկազմեն Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի սաները։ Մենք ստեղծում ենք մի […]

̰
Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը

12:36 11.08.2020

Բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասը 40 տարուց ավելի հին են, մինչդեռ շահագործման ժամկետը մինչև 25 տարի է: Տարիներ շարունակ բնակիչները վախը սրտում նստում էին վերելակ. հանկարծ էլի չխափանվի: 2019-ի տարեվերջին Երևանի քաղաքապետարանը փորձնական 20 վերելակ փոխարինեց: Նախատեսված էր ևս 100-ը փոխել 2020-ին: Այս տարվա հունվարին արդեն քաղաքապետ Մարությանը որոշեց հնգապատկել ծրագրի ծավալները: Արդեն տեղադրված նոր […]

̰
2020թ. քրեական գործերով պարզվել է պետությանը և համայնքներին պատճառված 214.8 մլրդ դրամի վնաս

11:18 11.08.2020

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են քննչական բոլոր մարմինների վարույթում քննվող քրեական գործերով պետությանը և համայնքներին պատճառված վնասների բացահայտման, պատճառված վնասների վերականգնման, ինչպես նաև պատճառված վնասների վերականգնումն ապահովելու նպատակով կիրառված միջոցների կիսամյակային արդյունքները: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ըստ այդմ՝ 2020 թվականի հունիսի […]

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք և 541 առողջացած

10:57 11.08.2020

Օգոստոսի 11-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք, որոնցից 33157-ն` առողջացած, 803-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 7-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6399 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 177322 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 968 թեստ, որից 808-ը՝ բացասական: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և […]

̰
BACK_TO_TOP