21:57 09.08.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Հայաստանի սրտից եւ Արցախի ժողովրդից՝ Լիբանանին: Երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան՝ տանելով մարդասիրական առաջին անհրաժեշտության օգնություն: Այսքանով, սական, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը եւ հայ համայնքին չի ավարտվում: Խաղաղություն եղբայրական Լիբանանին»,-նշել է նա:
21:20 09.08.2020
Օգոստոսի 9-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքում։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է […]
19:51 09.08.2020
Օգոստոսի 9-ին, ժամը 17։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 19-րդ կմ-ին՝ Եղեգնուտ լողափում, նկատվում է խեղդվող քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրասուզակները Սևանա լճից դուրս են բերել Նորայր Մ․-ի (1990 թ․) դին։
19:36 09.08.2020
Օգոստոսի 9-ին նշանավոր կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի նախօրեին Վլադիվոստոկում տեղի է ունեցել անդրօվկիանոսյան տանկերը կոմպոզիտորի անունով կոչելու հանդիսավոր արարողություն: Այդ մասին հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը: Հանդիսավոր արարողության ժամանակ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն է հայտնել կոմպոզիտորի հիշատակին նվիրված նախաձեռնության հեղինակներին: Դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ […]
19:19 09.08.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կիրակնօրյա ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Երևանում և մարզերում։ Հանգստյան օրերին խստացված վերահսկողական աշխատանքներ հաճախ են տարվում և ամեն հաջորդ դիտարկումը փաստում է` նախկինում գրանցված խնդիրներն էականորեն նվազում են։ Թե մայրաքաղաքի, թե մարզերի սննդի շղթայի կազմակերպությունների մշտադիտարկումների ժամանակ խնդիրներ հայտնաբերվել են: Սրճարաններում, հանրային սննդի […]
18:53 09.08.2020
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հայտնում է, որ 34 տարեկան հասակում կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը: «Բոլորս խորապես ցնցված ենք այս վշտալի լուրից: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմը ցավակցում է ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին»,-նշված է ակումբի ֆեյսբության գրառման մեջ: Լևոն Ղասաբօղլյանը 2006 թվականին հանդես է եկել «Արարատի» կազմում, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա Ղազախստանում անցել էր […]
18:52 09.08.2020
Օգոստոսի 9-ին, ժամը 16։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 28-րդ կմ-ին բախվել են «Toyota Fortuner» (վարորդ՝ Միհրան Գ․, ծնված 1971 թ․) և «Mercedes» (վարորդ՝ Աշոտ Գ․) […]
18:36 09.08.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքնային խմբերը երկու օր անընդմեջ խստացված ստուգայցեր են կատարել ՀՀ Վայոց ձորի մարզի բնական, սոցիալ-մշակութային և առողջարանային ռեսուրսների կենտրոնացմամբ տարածքներում, հանգստի գոտիներում, տեսարժան վայրերում։ Հանգստյան օրերին Ջերմուկ քաղաքի գալերեայի և Ջրահարսի վարսեր ջրվեժի հարակից տարածքներում խստորեն վերահսկվել են անկանոն […]
17:56 09.08.2020
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը շնորհավորել է շինարարներին: «Հարգելի’ շինարարներ, շնորհավորում եմ Ձեզ՝ մասնագիտական օրվա կապակցությամբ։ Յուրաքանչյուր երկրի տնտեսության զարգացման շարժիչ ուժը շինարարությունն է, որի գլխավոր երաշխավորը դուք եք՝ Ձեր հայրենաշեն ու պատասխանատու գործով։ Ներկայումս Գեղարքունիքի մարզում ևս շինարարական մեծ աշխատանքներ են կատարվում, որոնք առանց ձեր քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքի անհնար կլիներ իրականացնել։ Ես համոզված եմ, […]
17:09 09.08.2020
ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը՝ բաղկացած 32 անդամից, հայտնում է ԵՊՀ-ի կայքը: Ըստ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է բուհի պրոֆեսորադասախոսական կազմից և սովորողներից, ինչպես նաև լիազոր մարմնի կողմից առաջադրած կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներից ու ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատուներից՝ […]
16:47 09.08.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ «Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով։ «Փոխվել են մեթոդները. ուսուցիչը ոչ թե բացատրում է առաջադրանքները, այլ ուղղորդում է աշակերտներին բացահայտել դրանք։ Շախմատային ռազմավարական դիրքերի ուսուցումն իրականացվում է քննարկումների, բանավեճերի միջոցով, որի նպատակն է զարգացնել սովորողների քննադատական մտածողությունը»,-նշված է գրառման մեջ։
16:41 09.08.2020
Օգոստոսի 9-ին, ժամը 15։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մոտ 14 տ պատանին ընկել է Հրազդան գետը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
16:12 09.08.2020
Օգոստոսի 9-ին, ժամը 13։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում մարդ է ընկել սելավատարի մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Գեղամ Գ․-ին (ծնված 1973 թ.) դուրս են բերել սելավատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, որտեղ բժիշկները նրա առողջական […]
15:03 09.08.2020
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը օդանավակայանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Լիբանանի համար նախատեսվող օգնությանն, ասել է. «Առաջին բեռը տանում ենք հենց Լիբանանի ժողովրդի, պետության համար, որպեսզի հարց չծագի, թե ինչու են առանձին մոտեցում ցույց տալիս հայկական համայնքին և ոչ ամբողջ լիբանանյան ժողովրդին: Երկրորդ ինքնաթիռի մեջ համայնքի համար առանձին կլինի պարենամթերք. այն ամենն ինչ-որ համայնքն, […]
14:12 09.08.2020
Օգոստոսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների ու արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը: Հավարտ Սուրբ Պատարագի, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ` սույն թվականի օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի […]
13:55 09.08.2020
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանից օգնության առաջին խմբաքանակն արդեն Բեյրութում է։ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ում գրել է. «Հայաստանի կողմից եղբայրական Լիբանանին տրամադրվելիք օգնության երեք խմբաքանակներից առաջինն արդեն ժամանել է Բեյրութ։ Հայաստանից Բեյրութին` ի խորոց սրտի»:
13:50 09.08.2020
Այսօր կրակոցներ են հնչել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 01:20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Ռիգայի փողոցում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու քրեական հետախուզության բաժնի պետ Հովիկ Արիստակեսյանը: Ոստիկանները պարզել են, որ կրակոցներն հնչել են […]
13:03 09.08.2020
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զով ամառը շարունակվում է։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 11-12-ին կնվազի 3-5 աստիճանով, իսկ օգոստոսի 11-14-ին առանձին շրջաններում հատկապես երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»:
12:44 09.08.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Սիրելի՛ շինարարներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա առթիվ։ Ձեր որակյալ ու բարեխիղճ աշխատանքը կենսական նշականություն ունի մեր տնտեսության ամրապնդման, ենթակառուցվածքների զարգացման գործում։ Նույնիսկ արտակարգ դրության պայմաններում ձեր նվիրվածության և պատասխանատվության շնորհիվ հնարավոր դարձավ մեղմել համավարակի տնտեսական հետևանքները և ոլորտը պահել […]
12:28 09.08.2020
Օգոստոսի 8-ին, ժամը 20։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները (14 հոգի) մոլորվել են Աղվերան լեռնային հանգստավայրից դեպի Ծաղկաձոր քաղաքն ընկած հատվածում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները և «Մեղրաձոր անտառտնտեսության» աշխատակիցները «Մեղրաձոր անտառտնտեսության» թիվ 4-րդ պահաբաժնում հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել […]
11:53 09.08.2020
Օգոստոսի 9-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 28 բնակիչ է բուժվում, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Շիրակի մարզպետարանը։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8238 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6884 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 8-ին հաստատվել […]
11:36 09.08.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 11:00-17:00 Արտաշիսյան, 79 շենք, Շիրակի 29 շենք, Աէրացիա թաղամաս, 1/10, 2/10 շենքեր, Մանթաշյան, 4/2, 6, 8, 10, 10ա, 12 շենքեր, Մանթաշյան, 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Մայիսի 9, 5 շենք, Օրբելի փողոցի սեփական տներ […]
11:29 09.08.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Սիրելի Սիեն Լուն, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ: Մեծ գոհունակությամբ և ջերմությամբ եմ հիշում անցյալ տարվա մեր հանդիպումներն ու մտքերի փոխանակումը, որոնց արդյունքում […]
11:19 09.08.2020
Օգոստոսի 8-ին, ժամը 20:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Պետ․ Տնկարան թաղամասի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:16-ին, մարվել ՝ 22:35-ին: Այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ։
10:56 09.08.2020
Օգոստոսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40410 դեպք, որոնցից 32520-ն` առողջացած, 791-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6871 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 176014 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 225 նոր դեպք և 125 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 54 […]
10:16 09.08.2020
Օգոստոսի 8-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 18 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 3000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2500 քմ, Արմավիրի […]
10:00 09.08.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը […]
00:00 09.08.2020
«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Արեն Պետունցը պարզաբանում է ներկայացրել ԼՀԿ խմբակցության մեքենայի վարորդի ճանապարհային միջադեպի մասին․ «Քիչ առաջ shamshyan.com կայքով տարածվեց տեղեկատվություն ԼՀԿ խմբակցության մեքենայի վարորդի ճանապարհային միջադեպի մասին, որն իրականությունը ներկայացնում է ամբողջապես խեղաթյուրված: Վարորդների միջև երթևեկության ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո մյուս մեքենայի վարորդը կայանել է, որպեսզի հաշիվները մաքրի Համլետ Զարոյանի […]