TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+26.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 43.8 հա տարածքում բռնկված հրդեհները

08:47 08.08.2020

Օգոստոսի 7-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, 3 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 10 հա, 300 քմ, Ավան վարչական շրջանում՝ 4000 քմ, Արմավիր մարզի Էջմիածին քաղաքում՝ 400 քմ, 7000 քմ, Մուսալեռ գյուղում՝ 2000 […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:55 07.08.2020

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-12-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ […]

̰
Դժբախտ պատահար Տավուշի մարզում. կողաշրջված «ՈՒԱԶ»-ի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

23:42 07.08.2020

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Հ.-ն և հայտնել, որ Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Վաչոյի աղբյուր» կոչվող հանդամասում կողաշրջված «ՈՒԱԶ»- մակնիշի ավտոմեքենայի տակ դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի տակ հայտնաբերել են Կողբ համայնքի […]

̰
Ինչպիսի աշխարհաքաղաքական հետևանքներ կարող է ունենալ Լիբանանի առջև ծառացած հերթական փորձությունը

22:02 07.08.2020

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի, աղետի պատճառների և Լիբանանի շուրջ զարգացող աշխարհաքաղաքական իրադարձությունների թեմայով Արամ Աբրահամյանը «Հեռանկարի» տաղավարում զրուցել է արաբագետ Արմեն Պետրոսյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սպանության մեղադրանքով հետախուզվող 33-ամյա տղամարդը հայտնաբերվել է

21:47 07.08.2020

Օգոստոսի 6-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան ժամանեց ու Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր տեղափոխվեց մայրաքաղաքի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։ Նա 2017 թվականից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով, խափանման […]

̰
Գյումրիում ներքին տուրիզմի ակտիվություն չի նկատվում

21:41 07.08.2020

Այս տարի համաճարակային իրավիճակն է պարտադրել ամառային հանգստի կազմակերպման կանոններն ու երթուղին: Ըստ այդմ` տուրիստական ընկերությունների շեշտադրումն ու ակնկալիքը ներքին տուրիզմի շարժի վրա է: Ներքին զբոսաշրջության ակտիվացում կա, բայց Շիրակի մարզում ավելի քիչ, քան հարևան Լոռիում ու Տավուշում: Մասնագետների դա բացատրում են նրանով, որ Գյումրիի քաղաքային կոլորիտը ամռան շոգին ավելի քիչ գրավիչ է, քան անտառածածկ […]

̰
«Արմենիա Էյրվեյզ»-ը սկսում է թռիչքները Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ

20:54 07.08.2020

Օգոստոսի 25-ից «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունը սկսում է իր թռիչքները Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ:Այս մասին տեղեկանում ենք ավիաընկերության մամուլի ծառայությունից։ «Ուղևորների փոխադրումը կկատարվի համաձայն պարետատան ցուցումների»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Ամուլսարի ճանապարհին տեղադրված տնակները հեռացվել են, ակցիան՝ ավարտվել

20:12 07.08.2020

Ամուլսարի տարածքից հեռացվել են թե՛ «Լիդիան Արմենիա» ընկերության, թե՛ Ամուլսարի պահապանների տնակները։ Ակցիան ավարտվել է: Ընկերության վագոն-տնակներն արդեն գտնվում են իր տարածքում։ Լրագրողների հետ զրույցում ոստիկանության Վայոց ձորի վարչության պետ Գևորգ Ազիզյանն ասել է, որ համայնքապետարանը ժամանակ է տվել, իսկ ոստիկանությունն աջակցել է տնակները տեղափոխելու հարցում: Հարցին, թե ոստիկանությունը հսկողություն սահմանելո՞ւ է, որ կողմերի միջև […]

̰
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացած հայերի թիվը շուրջ 300 է. Աննա Նաղդալյան

19:59 07.08.2020

Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացած հայերի թիվը շուրջ 300 է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորում ստացած հայերի թիվը շուրջ 300 է»,- ասել է Նաղդալյանը:  

̰
Վերամբարձ կռունկը սկսել է «Լիդիան Արմենիա» ընկերության պահնորդական տնակները հանելու գործընթացը

19:39 07.08.2020

Ամուլսարի տարածքում հեռացվում են այն վագոն-տնակները, որոնք Ամուլսարի պահապանների տնակների փոխարեն տեղադրել էին համայնքային տարածքում։ Տնակների հանելու գործընթացը նախատեսված էր սկսել ավելի վաղ, սակայն ինչ-ինչ պատճառներով մի քանի ժամ հետաձգվել է, որոշակի բանակցություններ են ընթացել: «Լիդիան Արմենիա»-ն շարունակում է պնդել, որ իր վագոն-տնակների տեղադիրքն օրինական է, իսկ ցանկացած տեղափոխման փորձ ապօրինի է՝ առանց ընկերության համաձայնության: […]

̰
Փրկարարները հայտնաբերել են 1957 թվականին ծնված քաղաքացու դին

19:39 07.08.2020

Օգոստոսի 7-ին՝ ժամը 18։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 139ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ժորա Ն․-ի (ծնված […]

̰
Կասեցվել է Ծաղկաձորի 10 հյուրանոցի և Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի աշխատանքը. ԱԱՏՄ

19:26 07.08.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր 24-ժամյա կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 10 հյուրանոցում։ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի կողմից արգելվել է հետևյալ տնտեսավարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Արտատ Գրուպ» ՍՊԸ, «Նյու Հորիզոն Գրուպ ԻՆԿ» Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, «Էլեգանտ Ռեսորտ» ՍՊԸ, «Էյջայտուր» ՍՊԸ,  «Սուսաննա Սոխակյան» Ա/Ձ, «Էդմոնդ Խաչատրյան» Ա/Ձ, «Բագրատյան Մանվել» Ա/Ձ, «Նորայր Վիրաբյան» […]

̰
ԱԳԼՃԿ-ում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ

19:02 07.08.2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի  հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները  հուլիսի 7-ից 8-ը ներառյալ ստուգում են իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի Երևանյան խճուղի թիվ 1 հասցեում գտնվող «Ռեդ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող ավտոգազալցման ճնշակայանում։ Ստուգումն իրականացվել է ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման հավելված N […]

̰
Տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի հերթապահ նախադպրոցական ուսումնական հաստատություններում

18:57 07.08.2020

Հանրապետությունում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով շարունակվում են Կրթության տեսչական մարմնի ստուգայցերը, որոնք ուղղված են ՀՀ պարետի որոշումների կատարման ապահովմանը և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը: Հայտնում է ՀՀ կառավարությունը․ «Տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի հերթապահ նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանի խոսքով, թեպետ ստուգայցերը իրականացվում են հիմնականում մայրաքաղաքի հերթապահ մանկապարտեզներում, այնուամենայնիվ, առաջիկայում ստուգումների շղթան կընդլայնվի՝ […]

̰
Ռոբերտ Նազարյանին և ՀԿԾՀ նախկին երկու անդամների մեղադրանք է առաջադրվել

18:51 07.08.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում օգոստոսի 6-ին ձերբակալված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին, ինչպես նաև նույն օրը ձերբակալված հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանին և Մուշեղ Կոշեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ վերջիններս, առանձին տնտեսվարող սուբյեկտի […]

̰
Մինչ այժմ Լիբանանից 4 չվերթ է եղել, վերջինը՝ պայթյունից 1 ժամ առաջ. Զարեհ Սինանյան

18:29 07.08.2020

«Մինչ այժմ Լիբանանից 4 չվերթ է եղել, վերջինը՝ պայթյունից 1 ժամ առաջ։ Երբ զգանք, որ չվերթներն ավելացնելու կարիք կա, դրանց թիվը կմեծացնենք»,- ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Կառավարությունը հրապարակել է նրա հետ հարցազրույցը: https://www.facebook.com/armgovernment/videos/3433987469998259/?v=3433987469998259

̰
Եվրոպական միությունը 80,000 եվրո օգնություն կտրամադրի կարկտահարության ու ջրհեղեղի հետևանքով տուժած Գյումրիին

17:53 07.08.2020

Եվրոպական միությունն օգնության ձեռք է մեկնում կարկտահարության և ջրհեղեղի հետևանքով տուժած բնակչությանը՝ Հայաստանի հյուսիսարևմտյան հատվածում 2020 թվականի հուլիսին տեղացած ավերիչ կարկուտի ու ջրհեղեղի հետևանքով Հայաստանի Գյումրի քաղաքի բնակելի տներին և ենթակառուցվածքներին լուրջ վնաս է հասցվել: Այդ կապակցությամբ Եվրոպական միությունն արձագանքելով՝ տրամադրում է 80,000 եվրո մարդասիրական օգնություն՝ աջակցելու առավել տուժած բնակիչներին: Եվրոպական միությունն այս ֆինանսավորման միջոցով աջակցում է Կարմիր խաչին՝ ապահովել անհրաժեշտ հումանիտար օգնություն, այդ թվում՝ դրամական […]

̰
Մարտավարական զորավարժություն՝ դեսանտագրոհային ուժերի, ռազմական ավիացիայի, հրետանային, հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ

17:39 07.08.2020

Օգոստոսի 7-ին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հետևել է դեսանտագրոհային ստորաբաժանումների վարժանքներին: Հանրապետության հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամիավորումներից մեկում անցկացվել է մարտավարական զորավարժություն դեսանտագրոհային ուժերի, ռազմական ավիացիայի, հրետանային, հրաձգային և մոտոհրաձգային ստորաբաժանումների ներգրավմամբ: Սցենարի համաձայն՝ հակառակորդը գրավել է հայկական հենակետ և զբաղեցրել նպաստավոր պայմաններ առաջ շարժվելու համար: Հայկական ուժերն անցել են արագ հակագրոհի […]

̰
Ուռուցքաբանությունը, որպես ուղղություն, զարգացնելու ենք, որը բերելու է բազմաթիվ փրկված կյանքերի և վերականգնված առողջությունների. Թորոսյան

17:23 07.08.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկա է գտնվել ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում (ՈՒԱԿ) Նեյրոօնկոլոգիական, Օնկոուրոլոգիական բաժանմունքների վերաբացման, ինչպես նաև նոր` Կանանց առողջության կլինիկայի, Թորակալ վիրաբուժության բաժանմունքի, Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունքի բացօթյա սրահի բացման արարողությանը:  «Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, գիտեք, որ ներառված էր բժշկական հաստատությունների մասնավորեցման ցանկում, սակայն իմ նշանակումից հետո ես որոշեցի, որ […]

̰
Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար

17:05 07.08.2020

Երևան քաղաքի բնակիչը հաղորդում է տվել այն մասին, որ իր և հարևանի տան բակերը առանձնացնելու նպատակով քարե պարիսպի կառուցապատումը չդադարեցնելու և սահմանված կարգով 200.000 ՀՀ դրամով վարչական տույժի չենթարկելու համար իրենց տուն այցելած Էրեբունու համայնքապետարանի պաշտոնատար անձինք պահանջել են կաշառք: ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողները՝ […]

̰
N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ

16:51 07.08.2020

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանը, բարոյահոգեբանական վիճակը և մարտական հենակետերի ապահովվածությունը ստուգելու նպատակով 5-րդ զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալի ղեկավարությամբ N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:  

̰
Խախտումների և թերությունների թվաքանակը շարունակել է պակասել. ԲԸՏՄ

16:42 07.08.2020

ԲԸՏՄ-ն արձանագրում է  խախտումների նվազում: Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ ուղղված լայնածավալ միջոցառումները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այսօր իրականացրել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի զբոսայգիներում: Մշտադիտարկումների արդյունքները փաստել են, որ խախտումների և թերությունների թվաքանակը շարունակել է պակասել։ Քաղաքացիները դարձել են ավելի կարգապահ և պատասխանատու։ Դիմակ չկրող ընդամենը 1 […]

̰ ̰
ՀՀ ԱՆ-ն հրապարակել է Հայաստանում բուժաշխատողների շրջանում COVID-19 հակամարմինների շճաբանական հետազոտության արդյունքները

16:23 07.08.2020

Հետազոտություն երկու հիմնական բաղադրիչներով՝ հակամարմինների թեստավորում և հարցում։ Հակամարմինների թեստավորումը ներառել է արյան նմուշառում և արյան շճաբանական հետազոտություն լաբորատոր պայմաններում։ Տվյալների  հավաքագրումն իրականացվել է 2020թ հունիսի 12-ից հուլիսի 16-ը։ Մեկ հիվանդանոցում մայիսի վերջին: Արյան շճաբանական հետազոտության մեջ ընդգրկվել են 1148 բուժաշխատողներ 14 բուժհաստատություններից՝ 4 հիվանդանոց, 10 առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) հաստատություն։ Նրանցից 14,98%-ի մոտ հայտնաբերվել […]

̰
Ամուլսարում վերամբարձ կռունկը տեղում է, բայց աշխատանքը չի սկսել

16:05 07.08.2020

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Ջերմուկ համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանն ասել է, որ ըստ պայմանավորվածության՝ «Լիդիան Արմենիա»-ն կտեղաշարժի պահնորդների համար նախատեսված այն վագոն-տնակները, որոնք երկու օր առաջ են տեղադրվել՝ հանելով Ամուլսարի պահապանների վագոն-տնակը: Քաղաքապետի պնդմամբ՝ ընկերությունը դա անելու է այսօր: «Լիդիան Արմենիա»-ից հայտնել են, որ վագոն-տնակներն իրենց տարածքում են և չեն պատրաստվում այն հեռացնել: Ամեն […]

̰
Ոստիկանները բացահայտել են Նորաշեն համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները

15:57 07.08.2020

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական կոռուպցիոն բնույթի հանցագործությունն են բացահայտել: Ոստիկանները պարզել են, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը և նախապես համաձայնության գալով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ, 2017 թվականի տարբեր ամիսների կազմակերպել է Նորաշենի համայնքապետարանի շենքի նորոգման կապալային աշխատանքների կատարման պետական […]

̰ ̰
ՀՀ դատախազությունն առաջարկում է օրենսդրորեն բարելավել ընտանեկան բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետությունը

15:52 07.08.2020

ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով կատարված լրացմամբ 2018 թվականի հունվարի 1-ից դատախազին բացառիկ իրավունք վերապահվեց մասնավոր մեղադրանքի դեպքերով, հանրային մեղադրանքի կարգով, այսինքն՝ նաև առանց դիմողի բողոքի առկայության, քրեական վարույթ հարուցել ընտանիքում բռնության բոլոր այն դեպքերում, երբ, դատախազի գնահատմամբ, անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի […]

̰
Դիմել եմ ՀՀ վարչապետին՝ ՌԴ-ից հատուկ ուղեկցումով ՀՀ քաղաքացիների վերադարձը ցամաքային սահմանով կազմակերպելու առաջարկությամբ. Մարուքյան

15:40 07.08.2020

Դիմել եմ ՀՀ վարչապետին՝ ՌԴ-ից հատուկ ուղեկցումով ՀՀ քաղաքացիների վերադարձը ցամաքային սահմանով կազմակերպելու առաջարկությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Սիրելի՛ քաղաքացիներ Քիչ առաջ դիմել եմ վարչապետ Փաշինյանին՝ հետևյալ խնդրի կապակցությամբ. Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեր բազմաթիվ քաղաքացիներ իրենց մեքենաներով Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալ չկարողանալու պատճառով՝ հայտնվել […]

̰
Ամփոփվել են ԱԱԾ սահմանապահ զորքերի կիսամյակային գործունեության արդյունքները

15:22 07.08.2020

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կառավարման մարմնում տեղի է ունեցել սույն թվականի առաջին կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփում: Ամփոփման ընթացքում քննարկվել են հայտնաբերված թերությունները, հստակեցվել դրանց շտկմանն ուղղված աշխատանքները և ժամկետները, ինչպես նաև նախանշվել սահմանապահ զորքերի ռազմավարական զարգացման հետագա ուղղությունները: ՍԶ հրամանատար, գնդապետ Վ. Սարգսյանը հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ […]

̰
BACK_TO_TOP