TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+17.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է

15:23 10.08.2020

2020թ. օգոստոսի 8-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արարատ քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ նախկին ամուսինը՝ հարբած վիճակում, պառկել, քնել է իր տան մուտքի դիմաց, ինչի պատճառով անչափահաս թոռը մնացել է դրսում՝ վախենալով տուն մտնել: Ահազանգի հիման վրա՝ ՀՀ ոստիկանության ծառայողները մեկնել են նշված հասցե և պահանջել, որ վերոնշյալ տղամարդը ազատի տան մուտքը: Վերջինս, […]

̰
Դիմակավորված անձինք Ալավերդիում թալանել են ոսկյա զարդերի խանութ

14:56 10.08.2020

Այսօր՝ օգոստոսի 10-ին, դիմակավորված կողոպուտ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք Ալավերդի քաղաքում մտել են Միկոյան փողոցում գործող ոսկյա, արծաթյա զարդերի և նվերների խանութ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր և դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը  դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության […]

̰
Նպաստի համակարգում կատարված փոփոխությունները որքանո՞վ կփոխեն ծնելիության ցուցանիշը գյուղերում

14:32 10.08.2020

Ուժի մեջ են մտել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններն ու նոր նախագծերը: Համաձայն դրանց՝ ավելացել է երեխաների ծննդյան միանվագ գումարը, ինչպես նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը: Նպաստի իրավունք կստանան նաև գյուղական բնակավայրերում առնվազն մեկ տարի հաշվառված և փաստացի բնակվող, չաշխատող կանայք, որոնց  բալիկները ծնվել են այս տարվա հուլիսի 1-ից հետո, կամ դեռ չի […]

̰
Կոռուպցիոն առերևույթ չարաշահումներ Զոլաքարի համայնքապետարանում. հարուցվել է քրեական գործ

14:25 10.08.2020

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել «Հետք» էլեկտրոնային պարբերականում 2020թ. հունիսի 26-ին հրապարակված՝ «Մանկապարտեզի հողն օտարվել է համայնքապետի եղբորը, նա էլ վարձակալության է տվել «Վիվասել ՄՏՍ»-ին» վերտառությամբ հոդվածն այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավարը 2014թ. նույն գյուղի մանկապարտեզի նախկին շենքի սպասարկման տարածքից մաս է առանձնացրել և օտարել է իր […]

̰
Սևանում և Վերին Գետաշեն գյուղում գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն

14:12 10.08.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 11-ին՝ ժամը 10։00-ից մինչև ժամը 18։00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չարենցի փողոցի թիվ 56-ից մինչև 200 հասցեների, Շիրազի փողոցի առանձնատների և Նաիրյան 1-ին նրբանցքի թիվ 8 և 10 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Օգոստոսի 11-ի ժամը 09։00-ից մինչև […]

̰
Անձնական օգտագործման դեղեր հնարավոր կլինի ստանալ փոստով

13:54 10.08.2020

Այսուհետ թույլատրվում է տարվա ընթացքում մեկ անգամ մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով դեղ ներմուծել ՀՀ առանց հավաստագրի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱՏՄ-ից։ Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղեր առանց հավաստագրի ներմուծելու կարգում: Մանրամասները՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145188 Ներմուծման ժամանակ լիազոր մարմնի թույլտվությունը և […]

̰
Տիգրան Եսայանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից

13:45 10.08.2020

ՀՀ նախագահի հրամանագրով Տիգրան Եսայանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան ԵՍԱՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»:

̰
Հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Լիբանանի հայ ավետարանական եկեղեցու առաջնորդների հետ

13:24 10.08.2020

Լիբանան հումանիտար օգնության ուղեկցության և համայնքային այցի ընթացքում հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի և Հայկազյան համալսարանի ռեկտոր Փոլ Հայդոսթյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը: Ողջունելով հյուրերին՝ Մկրտիչ Կարագյոզյանն ընդգծել է, որ մեծ պատիվ է Լիբանանի համար այս դժվարին օրերին հայաստանյան […]

̰
ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀԴՄ կիրառման կանոնների խախտման բացահայտման ուղղությամբ

13:13 10.08.2020

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ուժեղացված հսկողությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումների բացահայտման ուղղությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Կոմիտեի տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների արդյունքում 2020թ. հուլիսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 941 դեպք, ինչը 2018 թվականի հունվարից առ այսօր ամենաբարձր ցուցանիշն է: […]

̰
ՏՄՊՊՀ-ն տուգանել է «Ալեքս Հոլդինգ»-ին շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար

13:01 10.08.2020

Շաքարավազի շուկայում իրականացրած ուսումնասիրության շրջանակում մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ շուրջ 24.7 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար: Այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։ Վարույթի քննությամբ պարզվել է, որ հանձնաժողովի կողմից դիտարկված ողջ ժամանակահատվածում՝ 2018 թվականի հունվարից […]

̰
Կոտայքի մարզի Զովունի գյուղում գազամատակարարման պլանային ընդհատումներ կլինեն

12:52 10.08.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 11-ին ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազասպառողների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

̰
Սարսափելի ավտովթարի զոհն են դարձել Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրն ու թոռները. «Հրապարակ»

12:18 10.08.2020

Օգոստոսի 9-ին` Ժամը 16:00-ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և MAN մակնիշի բեռնատար ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 4 մարդ տեղում մահացել է: Ինչպես հայտնում է «Հրապարակը»,  մահացածները Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի դուստրը` Թամարա Մարությանն ու նրա ամուսինը և երեխաներն են:  

̰
«Ալրաղացի Լյովիկը» կալանավորվեց. News.am

12:14 10.08.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդությունը։ Այս մասին NEWS.am-ի հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 20-ին ՌԴ-ն բավարարել էր Սարգսյանին  Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ հայկական կողմի միջնորդությունը, արտահանձնումը տեղի էր ունեցել օգոստոսի 6-ին։   […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 36,7 հա տարածքում բռնկված հրդեհները

12:07 10.08.2020

Օգոստոսի 9-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 1000 քմ, 3000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 700 քմ, 2000 քմ, 3000 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 1000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 8000 քմ, 5 հա, 4 […]

̰
Էջմիածնի 49-ամյա բնակիչը, ինքնիրավչությանն օժանդակելով, էական վնաս է պատճառել համաքաղաքացուն

12:05 10.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակչի կողմից ինքնիրավչություն կատարելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի 49-ամյա բնակիչը ՌԴ-ում բնակվող բարեկամուհուց տեղեկացել է, որ վերջինս բանավոր պայմանավորվածության համաձայն՝ 38-ամյա համաքաղաքացուն 3.500 ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել է սեփականության իրավունքով իր ընտանիքին պատկանող՝ […]

̰
ԱԱԾ-ն բացահայտել է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկան ապօրինի արդյունահանման՝ տարիներ շարունակ մշակված և գործող հանցավոր սխեմա

12:00 10.08.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ համալիր միջոցառումների և զուգահեռ ձեռնարկված քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում  բացահայտվել են մի խումբ անձանց կողմից Սևանա լճից ձկնային պաշարների ապօրինի արդյունահանման, պահեստավորման և դրանք քողարկված ձևով՝ այլ ձկնատեսակի անվան տակ, մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքից ապօրինի արտահանման բազմաթիվ դեպքեր: Ստացված օպերատիվ […]

̰
ՄԻՊ ներկայացուցիչները խնդիրներ են արձանագրել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում»

11:58 10.08.2020

COVID-19-ի կանխարգելման և այլ խնդիրներ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում («Նուբարաշեն»). Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների այցի արդյունքները Օգոստոսի 6-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչները և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները չհայտարարված այց են իրականացրել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ (Նուբարաշեն): Այցի ընթացքում ստուգվել են հոգեկան առողջության […]

̰
Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին

11:51 10.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ողջունում եմ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս կարևորագույն միջոցառումը նախաձեռնելու համար: Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ: Պատահական չէ, որ այն շարունակում […]

̰
Ֆիլիպ Մորրիս Արմենիա․ կիսելով արժեքները, կիսելով մարտահրավերները

11:21 10.08.2020

Վերջին տարիներին բավականին սրվել է բիզնեսի ու հասարակության միջև բևեռացումը։ Հասարակությունը հենց բիզնեսին է ճանաչում տնտեսական, էկոլոգիական ու մշակութային խնդիրների գլխավոր պատճառ։ Ամերիկացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Մայքլ Պորտերն առաջարկել է բիզնես-հասարակություն բևեռացմանը լուծում տալու յուրահատուկ տարբերակ։ Պորտերի առաջարկը բիզնեսի փոխակերպումն է այնպես, որ հասարակության հետ ստեղծվի համընդհանուր արժեք՝ հաշվի առնելով հասարակական շահերն ու պահանջմունքները։ Իր […]

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 23 նոր դեպք և 96 առողջացած

11:00 10.08.2020

Օգոստոսի 10-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40433 դեպք, որոնցից 32616-ն` առողջացած, 796-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 5-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6793 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 176354 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 340 թեստ, որից 317-ը՝ բացասական: Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և […]

̰
Վարչապետն այցելել է ՊՆ N զորամաս

10:54 10.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 10-ին այցելել է Պաշտպանության նախարարության N զորամաս։ Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել օպերատիվ իրավիճակին և զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։ Նիկոլ Փաշինյանը շրջել է նաև ճաշարանում, ողջունել նախաճաշող զինծառայողներին և ծանոթացել ճաշացանկին, որը համապատասխանում է Զինված ուժերում ներդրվող նոր սննդակարգին։ Կառավարության ղեկավարն անձնվեր ծառայությամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսել է […]

̰
Լոռու մարզում դատարան ուղարկված քրեական գործերը 108%-ով ավելացել են

10:18 10.08.2020

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում կատարված ամփոփման համաձայն՝ 2020թ. առաջին կիսամյակում ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 33 քրեական գործ։ Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 5-ն արձանագրվել է կրթության, 14-ը՝ տեղական ինքնակառավարման, 4-ը՝ ճանապարհների կառուցման, 1-ը՝ բանկային, 1-ն՝ առողջապահության, 2-ը՝ սոցիալական ապահովության պետական և բժշկասոցիալական ծառայության ոլորտներում, […]

̰
Լիբանանում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Արամ Ա  կաթողիկոսի հետ

09:53 10.08.2020

Օգոստոսի 9-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Անթիլիասի Մայրիվանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվեց պատարագ: Պատարագին մասնակցում էին Լիբանան մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները՝ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Լիբանան բարեկամական խմբի ղեկավար Հրաչյա Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր […]

̰
Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում

08:09 10.08.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 10-ի ժամը 9.00-ից մինչև օգոստոսի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, Հասրաթյան, Մարտիրոսյան, Սարգսյան, Սպորտի, Թերլեմեզյան, Գ. Զոհրապի, Չուխաջյան, Սիսակյան, Մելիքյան, Պարսեղովի փողոցներ, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:14 09.08.2020

Հանրապետության տարածքում՝  Oգոստոսի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-14-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է  նաև կարկուտ: Քամին՝  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը օգոտոսի 11-12-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 9-ի ցերեկը, 10-14-ը  սպասվում է […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել

22:59 09.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջից։ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի եւ Հայաստանի Հանրապետութեան վսեմաշուք վարչապետ Նիկոլ Փաշինեանի միջեւ տեղի ունեցաւ հեռաձայնային խորհրդակցութիւն մը: Վարչապետը մօտէն հետաքրքրուեցաւ ընդհանրապէս պայթումէն ետք Լիբանանի պարզած ներկայ կացութեան ու յատկապէս Լիբանանի հայութեան դիմագրաւած դժուարութիւններուն գծով: Ան […]

̰
Ջրափրկարարները Սևան-Հրազդան ջրանցքից դուրս են բերել 15-ամյա տղայի դին

22:49 09.08.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 9-ին՝ ժամը 15։16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարը մարդ է ընկել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական և հատուկ ջրափրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները Սևան-Հրազդան դերիվացիոն ջրանցքից դուրս են բերել Մհեր Ե․-ի (ծնված […]

̰
Հայաստանի սրտից և Արցախի ժողովրդից՝ Լիբանանին. Փաշինյան

21:57 09.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Հայաստանի սրտից եւ Արցախի ժողովրդից՝ Լիբանանին: Երկու ինքնաթիռ արդեն ուղարկվել է Լիբանան՝ տանելով մարդասիրական առաջին անհրաժեշտության օգնություն: Այսքանով, սական, մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետությանը եւ հայ համայնքին չի ավարտվում: Խաղաղություն եղբայրական Լիբանանին»,-նշել է նա:

̰
Հրդեհ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ին հարակից տարածքում

21:20 09.08.2020

Օգոստոսի 9-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի շենքում։ Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և մեկ ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է […]

̰
Արցախի ժողովրդից Լիբանանին. ևս մեկ ինքնաթիռ մեկնեց Բեյրութ. ՀՀ կառավարություն

21:12 09.08.2020

«Արցախի ժողովրդից Լիբանանին. ևս մեկ ինքնաթիռ մեկնեց Բեյրութ»,- գրված է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում:

̰
BACK_TO_TOP