23:55 08.08.2020
Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Քիչ առաջ դատարանը հրապարակեց 2003-2018-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Նազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հետ կապված որոշումը: Aravot.am-ին Ռոբերտ Նազարյանի փաստաբան Սասուն Ռաֆայելյանը տեղեկացրեց, որ դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը: Փաստաբանն ասաց. «Ռոբերտ Նազարյանն ազատության մեջ է»: […]
23:33 08.08.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, այսօր՝ օգոստոսի 8-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ոստիկանության Մալաթիայի բաժին է բերման ենթարկվել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Համլետ Զարոյանը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վերջինս Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդն է, և նա բերման է ենթարկվել, երբ այսօր՝ իր վարած Toyota մակնիշի 008 HH 01 համարանիշի ավտոմեքենայով, կեսօրին, […]
23:29 08.08.2020
Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 8-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-13-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 9-10-ը կբարձրանա 2-4, 11-13-ը կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում […]
21:09 08.08.2020
Մոտ մեկ ժամից Հայաստանից Լիբանան կժամանի առաջին օդանավը` բեռնված 12տ դեղորայքով և բժշկական գույքով: Ինչպես նշեց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, այսօրվա օգնությունը կտրամադրվի Լիբանանին, իսկ հաջորդիվ հատուկ օգնություն կտրամադրվի Բեյրութի հայ համայնքին` ըստ կարիքների: Վաղը և օգոստոսի 11-ին Հայաստանից Լիբանան կմեկնեն հաջորդ ինքնաթիռները: «Օգնության այս երեք չվերթներով չենք բավարարվելու, ուստի այսօր մեր պատվիրակությունը […]
20:25 08.08.2020
Սևանա լճի հարավարևելյան ափեզրին շուրջ 700հա ջրածածկ անտառապատ տարածքների մաքրման աշխատանքներ են նախատեսված, որի շուրջ 30%-ն այս տարի կիրականացվի։ Այս մասին գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։ «Ծառերի և թփուտների մնացորդների դուրս բերումը առափնյա ջրածածկ գոտիներից Սևանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանն է ուղղված։ Լճի ճահճացման հիմնական պատճառներից են կենսաբանական և օրգանական […]
20:13 08.08.2020
Հայաստանից Լիբանան է ուղարկվում հումանիտար օգնություն: Սկսվել են բեռների տեղափոխման աշխատանքները: Նախատեսված էր, որ ինքնաթիռը Լիբանան է ուղևորվելու ժամը 17.00-ին, սակայն մի քանի ժամ ուշացումով կմեկնի: Հիշեցնենք, որ նույն ինքնաթիռով Բեյրութ կմեկնի ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
20:00 08.08.2020
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ, օգոստոսի 7-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.comy-ը, ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում գտնվող այգում վիճաբանություն է տեղի ունեցել Ամբերդ գյուղի բնակիչներ 58-ամյա Մանվել Բաբայանի, 23-ամյա Մայիս Բաբայանի, 40-ամյա Վաչագան […]
19:18 08.08.2020
Օգոստոսի 8-ին, ժամը 18։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը Սևան քաղաքի 2-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ափից մոտ 400 մետր հեռավորության վրա նկատել է ջրային հեծանիվով քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ, հայտնում է ԱԻՆ-ը: Ջրափրկարարները քաղաքացուն (Արամ Դ․, ծնված 1995 թ.) դուրս են բերել […]
19:14 08.08.2020
Օգոստոսի 08-ին Դոնի Ռոստովի «Պլատով» միջազգային օդանավակայանից Հայաստան է վերադարձել 124 քաղաքացի, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը: Նշվում է, որ չվերթը իրականացրել է «Armenia» ավիաընկերությունը: https://www.facebook.com/ConsulateGeneralofArmeniainRostovonDon/photos/a.472100399658349/1493810760820636/?type=3&theater
19:06 08.08.2020
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ օգոստոսի 8-ին անց է կացվել ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ` նվիրված 2020 թվականի բանակային ուսումնական տարվա 1-ին կիսամյակի արդյունքների ամփոփմանը: Ռազմական խորհրդի նիստի մեկնարկին Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր ներածական խոսքում նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՊԲ-ի բոլոր միավորումները, զորամասերն ու ստորաբաժանումները առաջադրված ուսումնական և մարտական խնդիրները կատարել […]
18:45 08.08.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում օգոստոսի 8-ին վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Նախկինում տոնավաճառը կազմակերպվում էր Կասյան փողոցին հարող հրապարակում, սակայն քննարկումների արդյունքում առավել նպատակահարմար է համարվել այն կազմակերպել «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում։ Տոնավաճառի բացմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ […]
17:27 08.08.2020
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները՝ համագործակցելով ՀՀ ոստիկանության ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների հետ, շաբաթ օրը ևս շարունակել են արտակարգ ռեժիմով մշտադիտարկումներ և հսկողություն իրականացնել մայրաքաղաքի Էրեբունի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում, այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը: Վարչական շրջաններում իրականացված այսօրվա դիտարկման արդյունքերը ցույց են տալիս, որ խախտումների թվաքանակը նվազել է, բայց, […]
16:37 08.08.2020
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ մանրամասներ ներկայացնելով «Սևան» ազգային պարկ կատարած աշխատանքային այցից: «Հանդիպում-քննարկում ունեցա ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի հետ, ծանոթացա Սևանի ջրային ավազանի տասնամյակներ կուտակված էկոլոգիական հիմնախնդիրներին: Սևանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումն ու պահպանումը մեր ամենակարևոր ու անհապաղ լուծումներ պահանջող խնդիրն է, քանի որ այսօր խմելու […]
16:00 08.08.2020
2.8 մլն դոլարի մաքսային արտոնություն՝ Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համար: Նախագիծն իրականացնելու համար ներդրվել է մոտ 270 միլիոն դոլար։ Մանրամասները՝ կառավարության ներկայացրած տեսանյութում։
15:37 08.08.2020
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2020 թվականի օգոստոսի 10-ին Երևան քաղաքի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի նոր կառուցված ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Փոփոխության արդյունքում Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհի հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող «Նյու-Ջերսի» տիպի պահպանապատի վերջնամասի հատվածում կկազմակերպվի երկկողմանի հետադարձի տեղ։
14:47 08.08.2020
Օգոստոսի 7-ին` ժամը 21։39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Համբարձումյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը բենզին է լցրել և փորձում է հրկիզել բնակարանը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը։ […]
14:35 08.08.2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը ընդունել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտի հիմնական առաջնահերթություններն ու հետագա գործակցության ուղղությունները։ Գնել Հասրաթյանն ընդգծել է, որ տեսչական մարմինը, լինելով բնապահպանության ոլորտի վերահսկող մարմին, իր լիազորությունների շրջանակում պատրաստ է համագործակցել կենդանաբանական այգու հետ գործունեության և բարեփոխումների […]
14:10 08.08.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 8-ին՝ ժամը 08։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 68-րդ կմ-ին՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Toyota […]
11:50 08.08.2020
Հիմնանորոգվում է Լոռի Բերդ-Լեջան 3․8 կմ ճանապարհը։ Այս մասին տեսանյութ է հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պայմանագրային արժեքը շուրջ 272 մլն դրամ է։ Սուբվենցիան ծրագրով Մարգահովիտում կառուցվում է ֆուտբոլային դաշտ։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/628009578113390/
11:04 08.08.2020
Օգոստոսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40185 դեպք, որոնցից 32395-ն` առողջացած, 785-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6777 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 174438 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 200 նոր դեպք և 387 առողջացած։ Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 68 […]
10:22 08.08.2020
Օգոստոսի 8-ին՝ ժամը 08։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխ-Տիգրանաշեն ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Toyota Ipsum» և «Hyundai Elantra» մակնիշների ավտոմեքենաները։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և […]
09:09 08.08.2020
Օգոստոսի 7-ին՝ ժամը 14։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել` 20:35-ին: Այրվել են «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան և մոտ 25 հա խոտածածկույթ:
08:47 08.08.2020
Օգոստոսի 7-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։ Մասնավորապես Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, 3 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 10 հա, 300 քմ, Ավան վարչական շրջանում՝ 4000 քմ, Արմավիր մարզի Էջմիածին քաղաքում՝ 400 քմ, 7000 քմ, Մուսալեռ գյուղում՝ 2000 […]
23:55 07.08.2020
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 11-12-ի առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին հարավ-արևմտյան՝ […]
23:42 07.08.2020
Այսօր՝ օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Նարեկ Հ.-ն և հայտնել, որ Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքում գտնվող «Վաչոյի աղբյուր» կոչվող հանդամասում կողաշրջված «ՈՒԱԶ»- մակնիշի ավտոմեքենայի տակ դի կա: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված ավտոմեքենայի տակ հայտնաբերել են Կողբ համայնքի […]
21:47 07.08.2020
Օգոստոսի 6-ին Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան ժամանեց ու Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր տեղափոխվեց մայրաքաղաքի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ։ Նա 2017 թվականից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով, խափանման […]
21:41 07.08.2020
Այս տարի համաճարակային իրավիճակն է պարտադրել ամառային հանգստի կազմակերպման կանոններն ու երթուղին: Ըստ այդմ` տուրիստական ընկերությունների շեշտադրումն ու ակնկալիքը ներքին տուրիզմի շարժի վրա է: Ներքին զբոսաշրջության ակտիվացում կա, բայց Շիրակի մարզում ավելի քիչ, քան հարևան Լոռիում ու Տավուշում: Մասնագետների դա բացատրում են նրանով, որ Գյումրիի քաղաքային կոլորիտը ամռան շոգին ավելի քիչ գրավիչ է, քան անտառածածկ […]