23:56 04.08.2020
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 4-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ: Oգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-9-ը […]
23:33 04.08.2020
Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել․ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը և ժողովրդին: Սգում ենք բոլոր զոհերի մահը և ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին […]
23:24 04.08.2020
Ամուլսարի պահապանները որոշել են ժամանակավորապես դադարեցնել ակցիան, գիշերը գնալ տուն, խնայել ուժերը, խուսափել մրսելուց, հանգստանալ, վաղը դարձյալ վերադառնալ ու փակել Ամուլսարի ճանապարհը: Մինչ այս որոշումը, Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը մոտեցել է ակցիայի մասնակիցներին ու հայտնել, որ սկսում են հարկադրաբար բացել ճանապարհը, ցանկացողները կարող են գիշերը տարածքում անցկացնել, բայց բաց ճանապարհի պայմաններում: […]
22:41 04.08.2020
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ: Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը երկրում օգոստոսի 5-ը հայտարարել է սգո օր: «Արեւելք»-ի հաղորդմամբ՝ զոհերի թվում է լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը։ Նա Լիբանանի հնագույն կուսակցություններից մեկի՝ Փաղանգավորական կուսակցության ընդհանուր քարտուղարն էր:
22:27 04.08.2020
Ամուլսարի տարածքից 10 անձ է բերման ենթարկվել. այս մասին Շանթնյուզին ասել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ հավելելով, որ քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածն է: Այն է՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության […]
21:20 04.08.2020
Դատավորների ընդհանուր ժողովի 31.07.2020 թվականի որոշմամբ ձևավորված հաշվիչ հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել․ Հուլիսի 31-ին կայացած ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովի օրակարգում էր մի շարք ընտրությունների անցկացումը, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 5-րդ մասի և 75-77-րդ հոդվածների դրույթների համաձայն՝ Դատավորների ընդհանուր ժողովը պետք է ընտրեր Սահմանադրական դատարանի դատավոր անդամի թեկնածու, Բարձրագույն դատական […]
21:03 04.08.2020
Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին: Մարդու իրավունքների պաշտպանը վաղ առավոտից հետևում է Ամուլսարի […]
20:44 04.08.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 4-ին այցելել է սահմանամերձ Բերդ համայնք: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շրջել է հուլիսին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետրանքով ծավալված մարտական գործողությունների հետևանքով առավելապես տուժած Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի սահմանապահ գյուղերում, զրուցել տեղի բնակիչների հետ և հետևել հրետակոծության հետևանքով նրանց […]
20:18 04.08.2020
Օգոստոսի 4-ին, ժամը 17։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Lada 2110» (վարորդ՝ Նորայր Մ․, […]
20:08 04.08.2020
ՀՀ ոստիկանությունը Ամուլսարի տարածքից բերման ենթարկեց «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանելու դեմ ցույց անող քաղաքացիներից մի քանիսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ոստիկանությունը կոչ արեց դադարեցնել հավաքը: «Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված` արգելված է հավաքների իրականացումը: Ոստիկանությունը հորդորում է դադարեցնել հավաքը և հեռանալ հավաքի վայրից: Ոստիկանությունը հորդորում է պահպանել սոցիալական հեռավորություն և ողջամիտ ժամանակ է տալիս […]
20:03 04.08.2020
Շիրակի մարզի դատախազության կողմից մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ իրականացված պատշաճ և ամենօրյա դատախազական հսկողության շրջանակներում ՀՀ ոստիկանության Անիի բաժնում նախապատրաստվող նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Շիրակի մարզի Լանջիկ համայնքի նախկին ղեկավարը, օժտված լինելով տնօրինելու համայնքի բյուջեի միջոցները, ապահովելու դրանց նպատակային օգտագործումը, ստորագրելու ֆինանսական փաստաթղթերը, համայնքի բյուջեից 2013-2017 թվականների ընթացքում ելքագրել է […]
19:55 04.08.2020
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, ՀՀ ՃՈ կարգախմբերի հետ համատեղ, օգոստոսի 4-ին շարունակել են խիստ վերահսկողական գործառույթներ իրականացնել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ հանրային տրանսպորտում: Վաղ առավոտից Կենտրոն վարչական շրջանի տարբեր հասցեներում և՛ շրջիկ կարգախմբերով, և՛ կանգառի կետերում իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել։ […]
19:44 04.08.2020
Այսօր՝ օգոստոսի 4-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կասեցումներ է իրականացրել Կոտայքի և Լոռու մարզերում: 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների ու շինանյութի առևտրի կետերի գործունեությունը: Տնտեսավարողների մոտ ավելի վաղ տեղի ունեցած մշտադիտարկման ընթացքում բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, ջերմաչափերը և ջերմաչափման […]
19:30 04.08.2020
Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պատրաստվում է բացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի քարտուղար Էլինա Սաակովան: «Այս մասին Պողոսյանը հայտնեց նիստի ընթացքում այն բանից հետո, երբ դատարանը կրկին հրաժարվեց տրամադրել Յուրի Խաչատուրովին սույն քրեական գործի նյութերի ռուսերեն թարգմանությունը։ Դատավորը նկատեց, որ բացարկի միջնորդությունը […]
19:16 04.08.2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, ոստիկանության հետ համատեղ, այսօր վաղ առավոտից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի հուշարձանների հարակից տարածքներում և զբոսայգիներում լայնածավալ մշտադիտարկումներ է իրականացրել, որի արդյունքում գրանցվել են որոշ թերություններ. մասնավորապես՝ տարեցները բացօթյա տաղավարներում սեղանի ժամանցային խաղերի ընթացքում չեն պահպանել սոցիալական հեռավորություն, արձանագրվել են նաև դիմակը թերի կրելու դեպքեր։ Այս մասին տեղեկանում ենք […]
18:43 04.08.2020
Մաշտոցի պուրակի մուտքի մոտ օրերս տեղի ունեցած ծառահատման և գոյություն ունեցող սրճարանի նոր կառուցապատման, ինչպես նաև մայրաքաղաքի բնապահպանական խնդիրներին վերաբերող թեմաներով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ոլորտի այլ պատասխանատուներ այսօր հանդես են եկել մամուլի ասուլիսով։ Հայկ Մարությանն ասուլիսի հենց սկզբից ընդգծեց, որ քաղաքապետ դառնալու առաջին իսկ օրվանից պայքարում է ապօրինի կառույցների դեմ և անում հնարավորը […]
18:31 04.08.2020
ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգից կորզված տեղեկատվության մասին լուրերին: «Հաշվի առնելով լրատվամիջոցների ներկայացուցիչների մեծ հետաքրքրությունը այն տեղեկության վերաբերյալ, որ «ադրբեջանական հաքերային հարձակման» հետևանքով ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգից կորզվել է մեծածավալ տեղեկատվություն, հայտնում եմ հետեւյալը. ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված աշխատանքների ընթացքում պարզվել է, որ համացանցում շրջանառվում […]
18:25 04.08.2020
Երևանի արյունաբանական կենտրոնում «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի և «ԲԿՄԱ» ֆուտբոլային ակումբի միջև այսօր ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր։ Դրա շրջանակում ֆուտբոլային թիմը պարտավորվում է մեկ տարվա ընթացքում թիմի շապիկների վրա կրել հիմնադրամի տարբերանշանը: Հուշագրի նպատակը հանրությանը հիմնադրամի գոյության և գործունեության վերաբերյալ իրազեկելն է, ինչպես նաև հիմնադրամի ճանաչելիությունը բարձրացնելն ու հանրության շրջանում բարեգործության մշակույթի զարգացմանը նպաստելն […]
18:09 04.08.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր կասեցումներ է իրականացրել Ծաղկաձորում գործող 7 հյուրանոցում։ Պարետի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողների մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Կեչի» հանգստյան տուն, «Ռիպա» առողջարան, «Ծաղկաձորի ստեղծագործական տուն», «Կեչառիս հոթել», «Ալինա Բագրատյան» ԱՁ, «Արտակ Մանուկյան» Ա/Ձ, «Յուպիտեր հոթել» ՍՊԸ։ Պարետի կողմից 24-ժամյա կասեցման որոշումների հիմքում նախորդիվ ՀՀ ԱԱՏՄ ստուգայցերի […]
17:38 04.08.2020
«Լիդիան Արմենիան» այսօր հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ իր տարածքից հեռացրել է երկու տարի այնտեղ ապօրինի տեղակայված վագոն-տնակները: «Ամուլսարում երկու տարվա անարգել ապօրինությունից իրենց անպատիժ զգացող խմբավորման անդամներն անցել են բացահայտ սպառնալիքների և բռնության հրահրման։ Այսօր «Լիդիան Արմենիան» իր տարածքից հեռացրել է երկու տարի այնտեղ ապօրինի տեղակայված վագոն-տնակները։ Այսօրվա իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են, […]
17:12 04.08.2020
Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու, հրամանատարական կազմի ունակություններն ու կրակի կառավարման հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են գործնական պարապմունք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Զինծառայողները գերազանց կատարել են իրենց մասնագիտական պարտականությունները՝ խոցելով բոլոր թիրախները։
16:57 04.08.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ` Կարեն Ավանեսյանը նշանակվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ: Որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Կարեն Բահատուրի Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Սփյուռքի […]
16:41 04.08.2020
Օգոստոսի 3-ին 4-րդ զորամիավորման զորամասերում իրականացվել են հանկարծակի ստուգումներ։ Զորամիավորման վարչակազմը և ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ստուգվել է ստորաբաժանման զինծառայողների պատրաստվածության և առաջադրվող մարտական խնդիրների կատարման աստիճանը, մասնագիտական պարտականությունների ու խնդիրների իմացությունը:
16:30 04.08.2020
ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից ՀՀ գլխավոր դատախազին գրություն է հասցեագրվել մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի զբոսայգու տարածքն ապօրինաբար, հանցավոր մեխանիզմների կիրառմամբ օտարելու վերաբերյալ: Այդ մասին դիմումներ են ստացվել նաև մի քանի քաղաքացիներից: ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մարզպետի գրությունը և դիմումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ քրեադատավարական կարգով […]
15:51 04.08.2020
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Դարպաս գյուղում կատարված սպանության հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2020թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 18։30-ից 20։40-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Լոռու մարզի Դարպաս գյուղում գտնվող արտադրական շինությունում, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, մետաղե ձողով հարվածներ է հասցրել նույն արտադրամասում որպես պահակ աշխատող քաղաքացու գլխին՝ պատճառելով կյանքի […]
15:07 04.08.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանը օգոստոսի 3-ին ընդունել է հայկական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրող ընկերությունների ղեկավարներին։ Հանդիպմանը ռազմարդյունաբերության կոմիտեի նորանշանակ նախագահ Արտակ Դավթյանը ծանոթացել է ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարների հետ, լսել նրանց առաջարկությունները, ներկայացրել ոլորտի զարգացման իր տեսլականը: Հայկական ԱԹՍ արտադրող ընկերությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվող ընթացիկ աշխատանքները, մատնանշել […]
14:54 04.08.2020
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ավազակությամբ զուգորդված սպանության և սուտ մատնության առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Հրազդան քաղաքի 19-ամյա բնակիչը, ունենալով ֆինանսական խնդիրներ, նախապես իմանալով, որ 66-ամյա համաքաղաքացին զբաղվում է արտարժույթի փոխանակմամբ և առավոտյան տանից դուրս գալիս՝ իր մոտ […]
14:46 04.08.2020
Օգոստոսի 4-ի առավոտյան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ավազակություն է կատարվել։ Քննությանը հայտնի տվյալներով՝ ատրճանակով զինված մի տղամարդ մտել է Րաֆֆու փողոցի «Հայփոստ» ընկերության բաժանմունք ու փող պահանջել։ Ներսում գտնվողները աղմուկ են բարձրացրել ու օգնություն խնդրել։ Տարածքում ծառայություն իրականացրած Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, արագ արձագանքելով քաղաքացիների օգնության կանչերին, տեղում վնասազերծել են տղամարդուն […]