Սուրեն Պապիկյանն այցելել է Բերդ համայնք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

Սուրեն Պապիկյանն այցելել է Բերդ համայնք

20:44 04.08.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 4-ին այցելել է սահմանամերձ Բերդ համայնք: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը շրջել է հուլիսին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետրանքով ծավալված մարտական գործողությունների հետևանքով առավելապես տուժած Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի սահմանապահ գյուղերում, զրուցել տեղի բնակիչների հետ և հետևել հրետակոծության հետևանքով նրանց կրած գույքային վնասների վերականգնման և վերանորոգման աշխատանքներին:

Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի գյուղերում վնասներ է կրել 89 տուն, 14 բնակարան: Ներկայումս ընթանում են Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում 17 տների տանիքների, պատուհանների, դռների և ճակատային պատերի վերանորոգման աշխատանքները: Այգեպարում մեկնարկել է նաև գյուղամիջյան ճանապարհի շինարարությունը:

ՏԿԵ նախարար Պապիկյանն այցելել է Բերդ. այդտեղ Ադրբեջանը հրետակոծությամբ 
վնասել է 89 տուն

Այցի շրջանակներում նախարարը մարզպետի, համայնքապետի, ինչպես նաև ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի և ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանի ուղեկցությամբ համայնքում տիրող իրավիճակին ծանոթանալիս հայտնել է, որ առաջիկայում պետական բյուջեից ֆինանսավորման երկրորդ փուլով կմեկնարկեն վնասված տների նորոգման ավելի մեծ ծավալով աշխատանքները: Միևնույն ժամանակ նախարարը շեշտել է, որ կառավարության համար հրատապ և առաջնահերթ է հնարավորինս արագ վերականգնել սահմանապահ համայնքների բնականոն առօրյան, իսկ այդ նպատակով, նախարարի խոսքով, անհրաժեշտ է հավելյալ աշխատուժի ներգրավմամբ տեմպ հաղորդել շինարարական աշխատանքներին: Անդրադառնալով պատասխանատու պաշտոնյաների՝ մինչ այժմ կատարած մեծածավալ աշխատանքին՝ նախարար Պապիկյանն ընդգծել է, որ հաջորդիվ դրանք պիտի ուղղվեն ոչ միայն կրած վնասների չեզոքացմանը, այլև պիտի սահմանեն էլ ավելի բարձր նշաձող` ուղղված սահմանապահ համայնքների բարեկեցությանն ու զարգացմանը:

«Միայն բնակիչների սեփականությունը նախկին տեսքին վերադարձնելը բավարար չէ. Մեր առաջիկա անելիքները պետք է ուղղվեն սահմանի գյուղերին նոր գույն, նոր որակ, նոր շունչ հաղորդելուն»:

Նախարարը այցի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնողների և սահմանապահ համայնքների բնակիչների հետ արդեն իսկ իրականացվող գործողությունների հետ զուգահեռ քննարկել է նաև առաջիկայում նախատեսվող քայլերը։

«Մի բան հստակ է. Մեր սահմանապահ համայնքների բնակիչների ոգին անսպառ ու անկոտրում է։ Սա ոգևերում է յուրաքանչյուրիս ու ուժ տալիս անելու հնարավոր ամենը՝ համայնքների ամրությունը բազմապատկելու, բնակիչների սոցիալական, հոգեբանական վիճակը էլ ավելի հզորացնելու համար»,-նշել է նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP