TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 7.3 հա տարածքում բռնկված հրդեհները

10:34 06.08.2020

Օգոստոսի 4-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ 1 հա, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 1000 քմ, Արմավիրի մարզի Միասնիկյան գյուղում՝ 600 քմ, Կոտայքի մարզի Կարենիս […]

̰
Ջրառատում կանոնների խախտմամբ ընդերքօգտագործման և ապօրինի ձեռնարկատիրության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

10:25 06.08.2020

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է 2020թ. հուլիսի 4-ին «Hetq.am» համացանցային պարբերականում հրապարակված՝ «Թղթով՝  գյուղատնտեսական հող, իրականում՝ ավազի հանք» վերնագրով հրապարակումն այն մասին, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղը չունի ընդերքօգտագործման, այդ թվում՝ ավազի հանման հողեր, սակայն տարիներ շարունակ համայնքի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների մի մասը օգտագործվել և որոշներն էլ այժմ […]

̰
Արհեստական բանականությամբ զբաղվող հայկական ընկերություն 5 մլն դոլարի ներդրում է ստացել

09:00 06.08.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանըֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Հայկական Krisp ընկերությունը $5,000,000 ներդրում ստացավ։ Կրիսպը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ ձեռք բերեց` տարեկան շրջանառության $0֊ից հասնելով $4,000,000֊ի։ Սա կոչվում է տիեզերական հրթիռային արագություն։ Ավելի վաղ Ֆորբսը գրել էր, որ Կրիսպը 2020 թվականի 50 ամենախոստումնալից արհեստական բանականությամբ զբաղվող ընկերություններից […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 4 մարզում

08:10 06.08.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 11:00-17:00 Անտառային փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Գուլակյան փողոցի 16 բ շենք, Համբարձումյան, 97 շենք, Կոմիտասի պողոտա, 24/3 շենք, Աղբյուր Սերոբի, 11/1, 11/2 շենքեր, Բաղրամյան պողոտա, 57 շենք, Օրբելի փողոցի սեփական տներ և […]

̰
Ամուլսարի իրադարձություններով ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբի աշխատանքների օրվա ամփոփում

00:00 06.08.2020

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժին արագ արձագանքման այցի ընթացքում առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված 7 անձի հետ: Ոստիկանությունում ուսումնասիրվել են նրանց առնչվող փաստաթղթերը, բերման ենթարկելու հիմքերը, ստուգվել է իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ արձանագրվել են «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանի հաղորդումը Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի […]

̰
Ամուլսարի պահապանները գնացին տուն, վաղը կվերադառնան՝ դարձյալ ակցիա իրականացնելու

23:59 05.08.2020

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Ամուլսարում  այսօր ևս ակցիա է իրականացվել: Երեկոյան ակտիվիստներն ու Ջերմուկի բնակիչները դարձյալ հավաքվել են սարի հարակից տարածքում, որտեղ նաև ոստիկանական ուժեր են կուտակվել: Ոստիկանության՝ ճանապարհը բացելու պահանջից հետո ակտիվիստները որոշել են քայլել ճանապարհով, հրմշտոց է սկսվել, որի ընթացքում ոստիկանության զորքերի մեքենաներից մեկն անցել է քաղաքացու ոտքի վրայով: Ըստ տուժածի՝ ոստիկաններից […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:51 05.08.2020

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝  հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-9-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Սյունիքի մարզում Niva-ով վթարի է ենթարկվել Ուժանիս համայնքի վարչական ղեկավարը

23:29 05.08.2020

Այսօր՝ օգոստոսի 5-ին, Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի Ուժանիս համայնքի վարչական ղեկավար, 28-ամյա Սասուն Սարգսյանն է, ով օգոստոսի 4-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, վարելով ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենան, Կապան համայնքի «Փելա Սար» կոչվող տարածքում, […]

̰
Քիմ Քարդաշյանը որոշել է պահպանել ամուսնությունը Քանյե Ուեսթի հետ հանուն երեխաների

22:59 05.08.2020

Ամերիկացի մոդել և ձեռներեց Քիմ Քարդաշյանը որոշել է պահպանել ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունը, հաղորդում է People- ը: Հրապարակման համաձայն՝ հեռուստաաստղը կատաղության է հասել ամուսնու սկանդալային հայտարարություններից հետո և ասել նրան, որ իրենց ամուսնությունն ավարտվել է: Սակայն զույգի շրջապատի աղբյուրները հայտնում են, որ Քարդաշյանը պատրաստ է փորձեր կատարել՝ փրկելու ամուսնությունը հանուն երեխաների: «Ուղևորությունից առաջ նա […]

̰
Դեսպանատունը ներկայացնում է առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի նախատեսված չարտերային չվերթների ժամանակացույցը

22:33 05.08.2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ներկայացնում է առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի նախատեսված չարտերային չվերթների ժամանակացույցը։ ✔️Մոսկվա – Երևան – 08․08․2020թ․ / «Դոմոդեդովո» օդանավակայան, «Red Wings» ընկերություն (ժամը՝ 06։00-ին) ✔️Մոսկվա-Գյումրի – 10․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 11։00-ին) ✔️Մոսկվա – Երևան – 11․08․2020թ․ /«Դոմոդեդովո» օդանավակայան, «Nord Star» ընկերություն (ժամը՝ 16։30-ին) ✔️Մոսկվա –Երևան – 12․08․2020թ․ […]

̰
Երթևեկության կարգի փոփոխություն «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր տանող ճանապարհին խաչմերուկներում

22:24 05.08.2020

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020 թվականի օգոստոսի 7-ին Երևան քաղաքի Հասրաթյան-Մարտիրոսյան փողոցների և Իսակովի պողոտա-դեպի «Զվարթնոց» օ/կ-ի բեռնային համալիր տանող ճանապարհ խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկներում կթույլատրվի հետադարձը` համապատասխանաբար Հասրաթյան փողոցով Շիրազի փողոցի ուղղությամբ և Իսակովի պողոտայով «Զվարթնոց» օ/կ-ի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին։

̰
Ամուլսարի ակցիայի ժամանակ քաղաքացիներ են տուժել, բերման ենթարկվել

22:00 05.08.2020

Ամուլսարում այսօր ևս ակցիա է իրականացվում: Երեկոյան ակտիվիստներն ու Ջերմուկի բնակիչները դարձյալ հավաքվել են սարի հարակից տարածքում, որտեղ նաև ոստիկանական ուժեր են կուտակվել: Ոստիկանության՝ ճանապարհը բացելու պահանջից հետո ակտիվիստները որոշել են քայլել ճանապարհով, հրմշտոց է սկսվել, որի ընթացքում ոստիկանության զորքերի մեքենաներից մեկն անցել է քաղաքացու ոտքի վրայով: Ըստ տուժածի՝ ոստիկաններից մեկը փորձել է օգնել նրան, […]

̰
Վաղը Երևանի Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում կլինի

21:59 05.08.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 10:00-18.00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ Գ. Էմին, Լ.Ազգալդյան, Սարմեն, Զարոբյան, Ի.Ալիխանյան, Անտառային, Վերին Անտառային փողոցների, Դ.Դեմիրճյան փողոցի՝ իր փակուղիով, Մ.Սարյան 2, 4, 20/1, 22 համարների, Տերյան 105 համարի, Մաշտոցի 51 համարի, Թամանյան 3, 5, 10 համարների, Արամի նրբանցքի […]

̰
Երևանում տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ Բեյրութի պայթյունի զոհերի

21:52 05.08.2020

Այսօր Երևանի Հանրապետության հրապարակում լիբանանահայերն ակցիա են կազմակերպել: Նրանք իրենց հարգանքի տուրքն են մատուցել  Բեյրութում հնչած պայթյունների զոհերի հիշատակին: Ակցիայի մասնակիցները երգում էին պետական հիմները՝ Հայաստանի և Լիբանանի ազգային դրոշները պարզած: Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, վիրավորվել՝ 4000-ից ավելի մարդ: Նախնական տվյալներով` պայթյունի հետևանքով մահացել է 11 հայ։ Լիբանանում հայտարարվել է […]

̰
Վստահ ենք, որ Երևանի քույր քաղաք Բեյրութը կհաղթահարի այս արհավիրքը․ Հայկ Մարության

21:45 05.08.2020

Ցավակցության և զորակցության ուղերձ եմ հղել Բեյրութի քաղաքապետ Ջամալ Իտանիին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Իմ և երևանցիների անունից հայտնել եմ խորին ցավակցություններս Բեյրութում տեղի ունեցած աղետալի պայթյունի կապակցությամբ: Ցավում ենք կատարվածի համար եւ բեյրութցիների հետ միասին սգում բազմաթիվ մարդկային կորուստները: Վստահ ենք, որ Երեւանի քույր քաղաք Բեյրութը կհաղթահարի […]

̰
69-ամյա տղամարդու մահվան ելքով ավտոպատահարի դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

21:31 05.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 41-ամյա բնակչին: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 41-ամյա բնակիչը 2019թ. նոյեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ից  14:30-ն ընկած ժամանակահատվածում, իրեն պատկանող «Վազ 21214» […]

̰
Բեյրութի ողբերգության աշխարհաքաղաքական ստվերը․ վերլուծություններ Արտյոմ Երկանյանից

21:13 05.08.2020

Լիբանանում տեղի ունեցած պայթյունների արտաքին և ներքին քաղաքական հետևանքների մասին զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Վարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին

21:03 05.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին: Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է ճշգրտել ճգնաժամի պայմաններում ոլորտում առկա խնդիրներն ու քննարկել դրանց լուծման հնարավորությունները: «Պետք է քննարկենք այն հնարավոր աջակցության գործիքակազմը, որը կնպաստի ոլորտի՝ ճգնաժամից դուրս գալուն ու զարգացման ուղու վրա վերադառնալուն»,– նշել է Նիկոլ Փաշինյանը: Նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, […]

̰
Ցածր թվեր՝ փոքր թվով մահեր. Արսեն Թորոսյան

20:36 05.08.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ կորոնավիրուսային դեպքերի թվերը նվազել են, սակայն անհրաժեշտ է խստորեն պահպանել կարևոր երեք կանոնները՝ նոր բռնկումից խուսափելու նպատակով: Իսկ այդ կանոններն են՝ կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանել ձեռքերը: «Մեր ամենավատ օրերին ունեինք մոտավորապես 650 քաղաքացի, որոնք ծանր և ծայրահեղ […]

̰
Պարզվել են մարդիկ, ովքեր այդ տիպի քարոզչություն են ծավալել. Փաշինյանը՝ կորոնավիրուսի առկայությունը հերքողների մասին

20:32 05.08.2020

Հունիսի 12-ի կառավարության նիստում Դուք հայտարարեցիք, թե պետք է լուրջ զբաղվել և կարողանալ տեղորոշել այն մարդկանց, ովքեր ասում են՝ կորոնավիրուս չկա, օպերատիվ հնարավորություններ ունեցող մարմիններին հանձնարարեցիք զբաղվել այս հարցով, ի վերջո, Ձեր հանձնարարականը կատարվե՞լ է: Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկն այս հարցն է ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Կատարվել է ու կատարման […]

̰
Դրական ցուցանիշը պահելու համար պետք է պահպանել հակահամաճարակային կանոնները. Նիկոլ Փաշինյան

20:27 05.08.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդես է եկել ճեպազրույցով: Վարչապետը նշել է, որ նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակվում է բարելավվել և հունիսի 4-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը պակաս է 8000-ից: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ այս ցուցանիշներով երկիրը […]

̰
ԶՈՒ զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ՊՆ

20:01 05.08.2020

Զինված ուժերի 5-րդ զորամիավորման  զորամասերից մեկը օգոստոսի 4-ին բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության կայքէջը: Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են հրամանատարական կետեր, դաշտային կապի հանգույցներ: Ստորաբաժանումների հրամանատարները ներկայացրել են առաջադրված մարտական խնդիրների կատարման հաջորդականությունը և համաձայն մարտական հաշվարկի տվել հանձնարարականներ: Առաջադրված խնդիրները կատարվել են լիարժեք, անձնակազմը […]

̰
Առաջնագծի դիրքերում իրականացվել են ստուգումներ

19:51 05.08.2020

Օգոստոսի 3-4-ը Զինված ուժերի 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության կայքը: «Ստուգվել են մարտական հերթապահության իրականացման գործընթացը, անձնակազմի ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակը, ինչպես նաև առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական աշխատանքները: Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ»,- հայտնում է […]

̰
Պաշտոնական. Արտյոմ Ավանեսյանը տեղափոխվեց «Փյունիկ»

19:45 05.08.2020

«Փյունիկին» է միացել 21-ամյա կիսապաշտպան Արտյոմ Ավանեսյանը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը: Ավանեսյանը «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներից է և «Փյունիկում» հանդես կգա վարձակալական հիմունքներով։ Ֆուտբոլիստը հարցազրույց է տվել «Փյունիկի» մամուլի ծառայությանը:

̰
«Լոռին» ներկայացրել է նոր գլխավոր մարզչին

19:35 05.08.2020

«Լոռի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել իսրայելցի մասնագետ Ալբերտ Սոլոմոնովը։ Այս մասին հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը: Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում «Լոռիի» հիմնադիր Թովմաս Գրիգորյանը և նախագահ Ռոբերտ Գրիգորյանը հանդիպել են թիմի և երկրպագուների հետ ու ներկայացրել նորանշանակ գլխավոր մարզչին։ Ալբերտ Սոլոմոնովը Դերբենտի ֆուտբոլային դպրոցի սան է։ Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել հայրենի թիմում, […]

̰
Արտակարգ դրությունը կերկարաձգվի ևս 1 ամսով․ Ավինյանի կանխատեսումը

18:55 05.08.2020

Մինչև օգոստոսի 12-ը կմշակվեն նոր մոդելներ՝ կապված համաճարակային իրավիճակում ինչպես կրթական ոլորտի գործունեության իրականացման, այնպես էլ մի շարք այլ կարևոր ոլորտների հետ: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ընթացքում հայտնեց պարետ Տիգրան Ավինյանը: «Ըստ նոր մշակված մոդելի՝ համակարգվելու է համաճարակային իրավիճակում կրթության իրականացումը: Սա առաջին քննարկումն էր։ Օգոստոսի 10-ին, հավանաբար, կներկայացնենք ծրագրի վերջնական […]

̰
Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը նվազել է․ Թորոսյան

18:40 05.08.2020

Կորոնավիրուսի համաճարակի ամենաթեժ շրջանում վարակվածների թվում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը հասնում էր մինչև 650-ի, իսկ հիմա այդ թիվը նվազել է, հասնում է 350-ի։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այսօրվա դրությամբ մոտ 300 մարդ ծանր վիճակում է, 68 մարդ՝ ծայրահեղ ծանր վիճակում է, թոքերի օդափոխության սարքերին միացած է […]

̰
Մենք կրկին պետք է ուժեղացնենք կանոնների պահպանումը․ Թորոսյան

18:32 05.08.2020

Երբ Հայաստանում կորոնավիրուսային վարակման թվերը մեծանում էին, իշխանությունները խստացնում էին հակահամաճարակային կանոնները։ Դա այն ժամանակ էր, երբ երկու հարյուր և ավելի վարակման դեպքեր էին գրանցվում մեկ օրում։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հիշեցրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ըստ նրա՝ քանի դեռ հիմա նույն քանակի վարակման դեպքեր են արձանագրվում, նշանակում է, որ նորից պետք է ուժեղացնել […]

̰
«Սասնա ծռերի» խմբի գործով դատաքննությունն այսօրվա նիստով ավարտվեց

18:08 05.08.2020

Այսօրվա դատական նիստում ավարտվեց «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Հայաստանի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը, որի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրված խմբի անդամներ Պավել Մանուկյանին, Վարուժան Ավետիսյանին և մյուսներին: Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ առաջիկայում դատական վիճաբանությունների փուլն է: Դրա շրջանակում առաջնահերթ լսելու են դատախազների, այնուհետև՝ տուժողների իրավահաջորդների, ապա՝ մեղադրյալների պաշտպանների ճառերը: Վերջում էլ դատարանը լսելու […]

̰
Դեսպանը մանրամասներ է ներկայացրել Լիբանանում գտնվող ՀՀ խաղաղապահների մասին

17:51 05.08.2020

Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Լիբանանում գտնվող հայ խաղաղապահների հետ. վերջիններիս հետ դեսպան Վահագն Աթաբեկյանի կողմից կապ է հաստատվել նաև այսօր առավոտյան։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Դեսպանի հաղորդմամբ` խաղաղապահներն իրենց ծառայությունն իրականացնում են հարավային սահմանի ուղղությամբ, որը բավական հեռու է տեղակայված դեպքի վայրից։ Խաղաղապահների կյանքին վտանգ չի սպառնում, […]

̰
BACK_TO_TOP