TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+31.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

«Իմ քայլը» խմբակցության նիստը վերաբերել է ՍԴ ապագա դատավորի թեկնածուների ընտրությանը. Բաղդասարյան

17:40 05.08.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում մանրամասներ հայտնեց խմբակցության այսօրվա նիստից։ Օրակարգի առանցքային հարցը վերաբերել է ՍԴ ապագա դատավորի թեկնածուների ընտրությանը։ «Այսօր քննարկում էինք հարցեր, որոնք վերաբերում էին ՍԴ ապագա դատավորի թեկնածուներին։ Տեսակետներ հնչեցրինք, փաստեր ներկայացվեցին պատգամավորների կողմից՝ դրական և բացասական և, յուրաքանչյուր պատգամավոր իր […]

̰
Նորակոչիկների զինվորական երդման արարողությունները կիրականացվեն սահմանափակումներով. ՀՀ ՊՆ

17:08 05.08.2020

Նոր կորոնավիրուսային վարակով պայմանավորված` ՀՀ Զինված ուժերում, զինծառայողների առողջական վիճակի և հնարավոր բարդություններից խուսափելու համար, շարունակում են իրականացվել կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության կայքը: «Նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ Զինված ուժեր՝ զինծառայողների ծնողներին տեղեկացնում ենք, որ նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են միայն զորամասերի մշտական տեղակայման վայրերում, բացառվելու […]

̰
ՇՄ նախարարը անդրադարձել է ապօրինի ջրօգտագործման, ծառահատումների դեպքերին

16:56 05.08.2020

Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Հասրաթյանին և տեսչական մարմնի ստորաբաժանումների ղեկավարներին։ Քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով՝ դրանց լուծմանը միտված ընթացիկ գործընթացների վիճակը, ինչպես նաև առանձին քննարկման են արժանացել տեսչական մարմնին տրված լիազորությունների շրջանակը, գործիքակազմը և դրանք իրացնելու հնարավորությունները։ Մասնավորապես […]

̰
«Արթիկ» քրեակատարողականի աշխատակիցների դեմ բռնության դեպքով սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել

16:37 05.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում շարունակվում է դատապարտյալի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա` դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի […]

̰
Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի նախագահի հետ. Փաշինյան

16:09 05.08.2020

Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Զորակցություն և ցավակցություն հայտնելով երեկվա պայթյունի և զոհերի կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության օգնությունն առաջարկեցի Լիբանանի եղբայրական ժողովրդին: Լիբանանի կառավարությունն այժմ կարիքների գնահատում է իրականացնում և գնահատման արդյունքում Հայաստանի կառավարությունը, ըստ անհրաժեշտության, կկայացնի որոշումներ»,- նշվում է գրառման մեջ: […]

̰
Վթար Հրազդան քաղաքում. վարորդը և ուղևորները մահացել են

15:29 05.08.2020

Օգոստոսի 4-ին` ժամը 23.40-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և ծառին. ուղևորները՝ 41-ամյա Կարեն Սարգսյանը և 40-ամյա Արթուր Ալեքսանյանը, տեղում մահացել են, իսկ վարորդը՝ 40-ամյա Հովհաննես Վարդանյանը, մահացել է հիվանդանոցում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Կատարվում է քննություն։

̰
«Մերձավոր Արևելքի մարգարիտը» դուրս է գալու այս ճգնաժամից առավել ամուր և համախմբված․ Աննա Հակոբյանը՝ Լիբանանի նախագահի տիկնոջը

15:11 05.08.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը օգոստոսի 5-ին ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամի Աունին, հայտնում է Աննա Հակոբյանի գրասենյակը: «Մեծարգո տիկին Աուն, Սիրելի Նադյա Խորապես ցնցված եմ Լիբանանում տեղի ունեցած այս մեծ ողբերգությամբ: Կիսում եմ Ձեզ հետ այս ծանր վիշտը և իմ զորակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Շուտափույթ ապաքինում եմ […]

̰
52-ամյա քաղաքացին դանակահարել է համագյուղացուն դստեր կամքին հակառակ ամուսնության հարցով անհանգստացնելու համար. գործն ուղարկվել է դատարան

14:43 05.08.2020

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է դիտավորությամբ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Վարդաբլուր բնակավայրի 52-ամյա բնակիչը 2020թ. ապրիլի 15-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, հանդիպելով իրեն հասակակից համագյուղացուն և վերջինիս քրոջ որդուն՝ 27-ամյա Ստեփանավան քաղաքի բնակչին, […]

̰
ՔԿ-ն կքննի, թե ինչպես է Ռուբեն Հայրապետյանը ԱԺ պատգամավոր առաջադրվել՝ լինելով այլ երկրի քաղաքացի

14:32 05.08.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ հետախուզման մեջ գտնվող Ռուբեն Հայրապետյանի՝ այլ երկրի քաղաքացի հանդիսանալու պայմաններում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվելու իրավաչափության վերաբերյալ մամուլի համապատասխան հրապարակումներն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե, այնտեղ վերջինիս վերաբերյալ քննվող քրեական գործի […]

̰
Նախագահը ստացել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու առաջարկություն

14:15 05.08.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետից ստացել է առաջարկություն՝ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Նախագահի աշխատակազմն առաջարկություն է ստացել ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Նախագահը դեռևս չի ստորագրել»,- նշել է Պողոսյանը։ Համաձայն մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ աշխատանքից ազատվել է նաև […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին

13:50 05.08.2020

Օգոստոսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Նաիմ Աունին՝ իր խոր ցավն արտահայտելով Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի առնչությամբ, որը պատճառ դարձավ յոթանասունից ավելի մարդկային անմեղ զոհերի, բազմաթիվ վիրավորների և ավերածությունների: Նորին Սրբությունն իր վշտակցությունն է փոխանցել Լիբանանի պետական ավագանուն, անմեղ զոհերի ընտանիքներին ու […]

̰ ̰
«Լիդիան Արմենիան» չի բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ

13:10 05.08.2020

«Լիդիան Արմենիան» խիստ մտահոգություն է հայտնում Ամուլսարում ստեղծված իրավիճակի առնչությամբ: Այս մասին ընկերությունը հայտարարություն է տարածել։ «Երեկ «Լիդիանը» իր տարածքից հեռացրել է արդեն երկու տարի ապօրինի տեղադրված վագոն-տնակները: «Լիդիանի» տարածք ապօրինի ներխուժած խմբավորումը օգոստոսի 4-ին ողջ օրը սադրիչ հայտարարություններով հրահրում էր համայնքի բնակիչներին` սպառնալով «արյունահեղությամբ» ու կոչ անելով միանալ ապօրինությանը: Չնայած բոլոր ջանքերին, համայնքը հիմնականում […]

̰
Հույն կինը ուղեբեռով Հայաստան է տեղափոխել հայ ամուսնու ոսկորները

12:50 05.08.2020

Մյունխենի օդանավակայանի աշխատակիցները ուղևորներից մեկի ուղեբեռում գտել են հանգուցյալ ամուսնու ոսկորները: Հունաստանի քաղաքացին փորձել է աճյունը տեղափոխել Հայաստան: Ուղևորի ուղեբեռը զննելիս անվտանգության ծառայությունը փայտե տուփի մեջ գտել է մարդկային ոսկորներ: Ուղեբեռի տիրոջը՝ 74-ամյա կնոջը, անմիջապես ուղարկել են հարցաքննության, հրավիրել են բժիշկների, դատախազին և սահմանային հսկողության աշխատակցին: Նրանք պարզել են, որ հանգուցյալը ծնունդով Հայաստանից է եղել: […]

̰
ՀԱՓԿ-ին տրվել է հումանիտար ականազերծման ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք

12:33 05.08.2020

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ կառավարության №864-Ն որոշման ՀԱՓԿ ՊՈԱԿ-ին տրվել է հումանիտար ականազերծման ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու իրավունք, ըստ որի այսուհետ իրավասու է իրավաբանական և ֆիզիկական անձանց պատվերներով իրականացնել տեխնիկական  հետազոտության  և ականազերծման աշխատանքներ: Այս մասին հայտնեցին «Հումանիտար  ականազերծման  և  փորձագիտական կենտրոն»-ից: Սա հնարավորություն է տալիս այն սեփականատերերին և տարածքի […]

̰
Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին. Զոհրաբ Մնացականյան

12:13 05.08.2020

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Ցնցված եմ Բեյրութի պայթյունի և դրա կործանարար հետևանքների սարսափելի լուրով: Մեր մտքերն ու աղոթքները Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ են: Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին: Բեյրութի փառքը հաստատակամորեն կվերականգնվի», – գրել է նա: […]

̰
Գյումրիում հիմնանորոգվող փողոցներում նոր խնդիրներ են ի հայտ եկել՝ ներքին կոմունիկացիաները քայքայված են

11:50 05.08.2020

ՎԶԵԲ-ի ծրագրի երկրորդ փուլով հիմնանորոգվող մի քանի փողոցներում շինարարությունը չսկսած՝ դադարեցվել է։ Հողային աշխատանքների ընթացքում արդեն ի հայտ է եկել ջրատար ու կոյուղատար ցանցերի քայքայված վիճակը, որոշ հատվածներում արտեզյան ջրերը բարձրացել են: Հիմա Օզանյան, Պուշկին և Սունդուկյան փողոցների համար կատարվում են նախագծային փոփոխություններ։ Մինչև նորացված նախագծերը կհասնեն շինարարներին, հին ջրագծերի ապամոնտաժումն են սկսել, ինչպես նաև […]

̰
Ի՞նչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ-ն Ալավերդիի, Հաղպատի, Օձունի, Ստեփանավանի հյուրանոցներում

11:40 05.08.2020

ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատանքային խմբերը մշտադիտարկում են իրականացրել Ալավերդիի, Հաղպատի, Օձունի, Ստեփանավանի հյուրանոցներում։ Դրանցում համավարակի տարածումը կանխելու նպատակով ընդունված անվտանգության նորմերի առանձնակի լուրջ խախտումներ չեն արձանագվել, որոնք կարող էին պարետի կողմից կասեցման հիմք հանդիսանալ։ ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ուժեղացված ստուգայցերը․ դրանք ամենուր են եւ ամեն օր։ Անվտանգության կանոնների խախտման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։

̰
Ընտանեկան բռնություն, յուրացում, խուլիգանություն․ ոստիկանության օպերատիվ ամփոփագիրը

11:17 05.08.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 87 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, ընտանեկան բռնության՝ 9, թմրամիջոցի հայտնաբերման` 8, խարդախության՝ 7, գույքը դիտավորությամբ վնասելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ […]

̰
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից թմրանյութ է հայտնաբերվել

11:13 05.08.2020

Տեսակցությունն օգտագործել են թմրամիջոց փոխանցելու նպատակով Օգոստոսի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, կարճատև տեսակցությունից հետո անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Ն. Պ.-ին: Վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են փաթեթ, որում եղել է թմրամոլների շրջանում «շոկոլադկա» անվամբ հայտնի, մարիխուանայի հիմքով պատրաստված թմրամիջոցին նմանվող, 2, 66 գրամ […]

̰
Արցախի պողոտայում 4 մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

10:56 05.08.2020

Օգոստոսի 4-ին՝ ժամը 21։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Merсedes CLS» (վարորդ՝ Վանիկ Հ․), «Kia Forte» (վարորդ՝ […]

̰
Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ սգում ենք Բեյրութի պայթյունների զոհերի մահը․ Միրզոյան

10:52 05.08.2020

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Միրզոյանը ցավակցական գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում: «Լիբանանի եղբայրական ժողովրդի հետ սգում ենք Բեյրութի պայթյունների զոհերի մահը»,- գրել է Միրզոյանը։

̰
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 288 դեպք, 478 պացիենտ առողջացել է

10:48 05.08.2020

Օգոստոսի 5-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39586 դեպք, որից 30850-ն` առողջացած, 770-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7738 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 170012 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1848 թեստավորում, որից 1560-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման […]

̰
Բեյրութում զոհվել է 3 հայ, վիրավորվել՝ շուրջ 100-ը․ ԱԳՆ-ը դիտարկում է Լիբանանին թիրախային օգնություն ցուցաբերելու սցենարները

10:33 05.08.2020

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայահոծ շրջաններում, ինչպես ամբողջ Բեյրութում, ավերածությունները լայնածավալ են. փլուզվել են շենքեր, վնասվել եկեղեցիներ, վնասվել է նաև Հայկազյան համալսարանի շենքը։ Այս պահին դրությամբ ունենք տեղեկություն ազգությամբ հայ 3 մահացածների և շուրջ 100 վնասվածների մասին։ Բայց այս թվերը, ցավոք, կարող են աճել, քանի որ մեծ է անհայտ կորածների թիվը։ Այս մասին […]

̰
Զորակացությունս եմ հայտնում Լիբանանի հայությանը, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու պետությանը․ Ավինյան

10:17 05.08.2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ցնցված եմ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքների մասին լուրով։ Ցավակցում եմ զոհերի հարազատներին և արագ կազդուրում մաղթում վիրավորներին։ Զորակացությունս եմ հայտնում Լիբանանի հայությանը, Լիբանանի եղբայրական ժողովրդին ու պետությանը»։

̰
Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը 10 ժամով կդադարեցվի

09:06 05.08.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-20.00-ն, կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Արշակունյաց պողոտայի, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, […]

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Կոտայքի մարզում

08:55 05.08.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 11:00-16:00 Խաղաղ Դոնի փողոց, 19 շենքի 1-6-րդ մուտքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-17:00 Ծարավ Աղբյուրի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Նիկոլ Դումանի փողոց, 51 շենք, Հ.Հակոբյան փողոց, 7 շենք, Վաղարշյան փողոց, 21/1 […]

̰
Ընթացքի մեջ են հրետակոծությունից տուժած տների վերականգնման, նորոգման աշխատանքները․ Պապիկյան

08:40 05.08.2020

Սահմանապահ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Չինարի գյուղերում էինք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «Պետական բյուջեի միջոցներով ընթացքի մեջ են հրետակոծությունից տուժած տների վերականգնման, նորոգման աշխատանքները, ինչին հետևեցինք շրջայցի ընթացքում: Առաջիկայում ֆինանսավորման երկրորդ փուլով կմեկնարկեն առավել մեծ ծավալի աշխատանքներ: Դե իսկ սահմանի գյուղերի մեր հայրենակիցների հետ կարճատև, […]

̰
Պետք է աջակցենք Լիբանանից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող մեր հայրենակիցներին․ Մարուքյան

08:10 05.08.2020

Լիբանանից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող մեր հայրենակիցներին պետք է աջակցենք որպես պետություն թե՜ տեղափոխվելու, թե՜ Հայաստանում և Արցախում վերաբնակեցվելու առումով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Բազմաթիվ հայեր, ահաբեկված տեղի ունեցածով, արդեն իսկ դիմում են այդպիսի խնդրանքով»,-նշել է նա։

̰
Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են. Աննա Նաղդալյան

00:21 05.08.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ Լիբանանում ՀՀ դեսպանությունը (Լիբանանում Հայաստանի դեսպանություն Embassy of Armenia to Lebanon) կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: «Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ […]

̰
BACK_TO_TOP