TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության լուծումը

14:32 04.08.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, հետաձգեց այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության քննարկումը և լուծումը մինչև դատարանի կողմից կալանադրված գույքի արժեքը որոշելը։ Պաշտպանական կողմն առարկեց որոշման դեմ, նշելով, որ այն որևէ կապ չունի Քրեադատավարական օրենսգրքի պահանջների հետ։ Պաշտպան Հայկ Ալումյանը նկատեց, […]

̰
Կասյանի նախկին շուկայի կազմակերպչական խմբին անվճար հիմունքներով շուկայի տարածքի այլընտրանքային տարբերակ է առաջարկվել

14:28 04.08.2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կասյանի նախկին շուկայի կազմակերպչական խմբի ֆերմերներին շուկայի տարածքի այլընտրանքային տարբերակ է առաջարկել` անվճար հիմունքներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: «Տեղեկացնում ենք, որ այս օրերին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, ակտիվ համագործակցում է Կասյանի նախկին շուկայի կազմակերպչական խմբի հետ։ ✅Նախարարության, Երևանի […]

̰
17-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած

14:14 04.08.2020

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 17-ամյա Աննա Սիմոնյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Ոստիկանությունը նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում է դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102 հեռախոսահամարով:

̰
Ոստիկանությունն Ամուլսարի տարածքում վագոն-տնակների ապամոնտաժման դեպքով ուսումնասիրություն է կատարում

13:56 04.08.2020

Ոստիկանությունը Ամուլսարի տարածքում վագոն-տնակների ապամոնտաժման դեպքով համապատասխան ուսումնասիրություն է կատարում։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որում նշել էր, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը: «Սա խաղաղ դիմադրության իրավունքն իրացնելու նկատմամբ անընդունելի ոտնձգություն է: Մանավանդ, հաշվի […]

̰
Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել

13:40 04.08.2020

2018թ. ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելու օրվանից մինչև 2019թ. մայիսի 30-ը Հանրապետության նախագահն Ազգային ժողովին է ներկայացրել Սահմանադրական դատարանի դատավորի 5 թեկնածություն (ևս մեկը թեկնածու հրաժարվել է իր թեկնածության առաջադրումից՝ անմիջապես այն ԱԺ ներկայացնելուց առաջ)։ Ազգային ժողովը մերժել է Հանրապետության նախագահի ներկայացրած թեկնածուներից 4-ին: ՍԴ դատավորի թեկնածությունները ներկայացնելու նպատակով դեռևս 2018թ. հունիսի 11-ին Հանրապետության նախագահի ՆԿ84-Ա կարգադրությամբ ձևավորվել էր խորհրդակցական […]

̰
Առարկաների չափորոշիչները կազմող աշխատանքային խմբի անդամները՝ չափորոշիչների և հնչող մեղադրանքների մասին

13:21 04.08.2020

Հայոց պատմության դասավանդման չափորոշիչների հարցը շարունակում է մնալ օրակարգային: Հիշեցնենք, Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտը որոշել է ԱԱԾ-ի ուշադրությունը հրավիրել «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծի վրա։ Ոլորտի մասնագետների մի մասը պնդում է, որ չորս դպրոցական առարկաների առարկայական չափորոշիչների մշակող փորձագիտական թիմի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը 2017-2019 թվականներին թուրք […]

̰
Եվս 172 միլիոն դրամի տեխնիկա` խոշորացված համայնքներին

13:05 04.08.2020

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, Համաշխարհային բանկից ստացված վարկային միջոցներով, ՀՀ կառավարության քսան և համայնքի հինգ տոկոս համաֆինանսավորմամբ շարունակում է իրականացնել «Սոցիալական ներդրումների և տեղական տնտեսության զարգացման» ծրագիրը, որի երկրորդ բաղադրիչով Հայաստան է բերվել տեխնիկայի նոր խմբաքանակ: Այս մասին հաղորդում են ՏԿԵ նախարարությունից։ Շահառու հերթական համայնքներն են` ?Սյունիքի մարզի Սիսիան համայնք, ?Վայոց ձորի մարզի […]

̰
Երևանի ամեն ծառի համար ես պատասխանատու եմ և կռիվ եմ տալիս. Հայկ Մարության

12:55 04.08.2020

«Իմ քաղաքապետ դարձած օրվանից իմ կողմից ամեն քայլ ուղղված է եղել մեր քաղաքը ազատելու տարբեր տիպի անօրինական շինարարություններից և ավելի կանաչ դարձնելուն: Այդպես է հիմա, այդպես եղել է մինչև այս պահը, և այդպես էլ շարունակվելու է մինչև վերջ, որովհետև ես ինքս գտնում եմ, որ Երևանը շատ և շատ ավելի կանաչ պետք է լինի, քան այսօր […]

̰
Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն․ Ս․ Մարտիրոսյան

12:43 04.08.2020

Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց եւ տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Մի հարցրեք ինձ, սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանը ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է […]

̰
Ողբերգական դեպք Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2-ամյա տղա է մահացել

12:28 04.08.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 3-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է 2-ամյա երեխա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեխան, որը տղա էր, նշված ԲԿ էր տեղափոխվել հուլիսի 18-ին Ավան վարչական շրջանի իրենց տան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով։ Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […]

̰
«Լիդիանը» սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը․ հայտարարություն

12:15 04.08.2020

Այսօր առավոտյան «Լիդիան Արմենիան» նախաձեռնել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի ապօրինի գտնվող վագոն-տնակների հեռացումը ընկերության տարածքից։ «Լիդիան Արմենիան» ունի Ամուլսարի տարածքում աշխատանքներ իրականացնելու բոլոր թույլտվությունները, որոնք որևէ կերպ չեն չեղարկվել կամ նույնիսկ ժամանակավոր չեն դադարեցվել։ Ամուլսարում աշխատանքերի իրականացման միակ խոչընդոտը եղել է արդեն երկու տարի ապօրինի կերպով «Լիդիանի» տարածք ներխուժած անձանց խումբը։ […]

̰
Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նկարահանվում են ազգային 20 հեքիաթների հեռուստատեսային տարբերակները

12:00 04.08.2020

Համավարակն ու դրանով պայմանավորված սահմանափակումները մշակութային օջախներին, ստեղծագործական կենտրոններին մղեցին նոր՝ այլընտրանքային նախագծերի ու մտահղացումների։ Գյումրիի թատրոնում նկարահանվում են հայ գրողների հայտնի ու սիրված հեքիաթների հեռուստատեսային տարբերակները։ Նախագիծն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով։ Կարճամետրաժ ֆիլմերն առաջիկայում կցուցադրվեն օնլայն հարթակում ու հեռուստաեթերում։ Նկարահանվող 20 հեքիաթներից մի քանիսը թատրոնի խաղացանկից են, իսկ նոր […]

̰
108 տարի առաջ` օգոստոսի 4-ին, առաջին անգամ բեմադրվեց հայկական առաջին օպերան

11:57 04.08.2020

108 տարի առաջ՝ օգոստոսի 4-ին առաջին անգամ բեմադրվեց հայկական առաջին օպերան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Նկարում՝ Արմեն Տիգրանյանը «Անուշ » օպերայի մասնակիցների հետ, 1912թ․ «Անուշ» օպերայի պրեմիերան կայացավ 1912 թվականի օգոստոսի 4-ին՝ Ալեքսանդրապոլում: Սարոյի դերակատարն էր Շարա Տալյանը, իսկ Անուշին մարմնավորում էր Աստղիկ Մարիկյանը: Քաղաքի համերգային դահլիճը լեփլեցուն […]

̰
Խմելու ջուրը կհասնի Նիգավանի և Սարիգյուղի 480 ընտանիքի

11:54 04.08.2020

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը` ՀՀ կառավարության ներդրումներով իրականացնում է ջրամատակարարման ցանցերի բարելավման աշխատանքներ: Ծրագրերից հերթական երկուսը մոտենում են ավարտին: Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Նիգավան բնակավայրում կառավարության 70 միլիոն 600 հազար և համայնքի համաֆինասավորմամբ 1 միլիոն 50 հազար դրամով կառուցվել են պոմպակայան և ջրատար, որտեղից ջուրը մղվում է Նիգավանի` օրվա կարգավորիչ ջրամբար: Ծրագրի […]

̰
Պահնորդական խումբը գիշերը հանել է Ամուլսարի պահապանների տնակը. ակտիվիստներն ավտոերթ են կազմակերպում

11:21 04.08.2020

Պահնորդական նոր կազմակերպության անդամները գիշերը հանել են Ամուլսարի պահապանների տնակը՝ տեղադրելով իրենցը։ Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ տեսակապով տեղեկացնում է ծավալվող իրադարձությունների մասին։ «Այս 2․5 տարվա պայքարի հանգուցալուծումը պետք է այսօր լինի։ Եթե պահնորդական ինչ-որ ծառայություն կարողանում է իր վրա գործառույթ վերցնել ու ոստիկանության փոխարեն մի գիշերվա մեջ ճանապարհները բացել, որն ըստ […]

̰
Արփիի հագուստի մեծ մասը հայկական արտադրության է․ Աննա Հակոբյան

11:04 04.08.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կրտսեր դստեր՝ Արփիի լուսանկարները՝ կից գրելով․ «Արփիի հագուստի մեծ մասը հայկական արտադրության է։ Այսօր էլ պարտեզ գնաց հայկական արտադրության տաբատով եւ շապիկով։ Ասեք, որ հիանալի է։)))) #ԱրտադրածէՀայաստանում #MadeinArmenia #Կրենքհայկականը»։

̰
Հայկական ընկերությունը թոքերի արհեստական օդափոխման համակարգերի արտադրման լիցենզավորում է ստացել NASA-ի լաբորատորիայից

10:57 04.08.2020

Հայկական YEA Engineering ընկերությունը լիցենզավորում է ստացել NASA Jet Propulsion Laboratory-ի կողմից՝ մշակելու և արտադրելու COVID-19 բուժման ընթացքում կիրառվող VITAL թոքերի արհեստական օդափոխման համակարգերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Լիցենզավորման մրցույթին 42 երկրներից դիմել են 330 ընկերություններ, որոնցից ընդամենը 28-ին է հաջողվել ստանալ լիցենզիա:

̰
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսի 196 դեպք, 511 պացիենտ առողջացել է

10:48 04.08.2020

Օգոստոսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39298 դեպք, որից 30372-ն` առողջացած, 768-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 6-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7930 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 168164 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1069 թեստավորում, որից 873-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման […]

̰
Սնկից թունավորման 20 դեպք՝ 42 տուժածով. ԱՆ-ն հորդորում է զերծ մնալ անհայտ ծագման սնկերից

10:00 04.08.2020

Հայաստանում ընթացիկ տարում գրանցվել է սնկից թունավորման 20 դեպք՝ 42 տուժածով: Բարեբախտաբար, այս տարի սնկից թունավորման հետևանքով մահվան դեպք չի գրանցվել: «Արմենպրես»–ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը նշեց, որ այս թիվը խոսում է այն մասին, որ մարդիկ չեն հետևում մասնագետների խորհուրդներին և […]

̰
Մարզպետարանի աշխատակազմին ևս մեկ անգամ հորդորեցի շարունակել նույն նվիրվածությամբ ջանք թափել ավելի լավ Կոտայք ունենալու տեսլականի իրագործման համար․ Ռոմանոս Պետրոսյան

09:48 04.08.2020

Կոտայքի նախկին մարզպետ, շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Երեկ երեկոյան հանդիպում ունեցա Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի հետ՝ շնորհակալություն հայտնելու երկամյա արդյունավետ համատեղ աշխատանքի համար Այսօր, վաղը և տեսանելի ապագայում Կոտայքի հեռավոր համայնքներում բացվող մանկապարտեզները, վերակառուցվող դպրոցները, նորոգվող ճանապարհներն ու ջրագծերը, հյուրատները, որոնց կառուցումը համայքների համաչափ զարգացման միտումով ուղղորդել ենք […]

̰
Կառուցենք Հայաստանը նորովի․ հերթն Արարատի մարզինն է

08:46 04.08.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական տեսանյութն է հրապարակել ՀՀ-ում կատարվող հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների վերաբերյալ։ Հիմնանորոգվում է Հ8, Երևան-Արտաշատ-Այգևան հանրապետական նշանակության ճանապարհի 9․1 կմ հատվածը։ Պայմանագրի արժեքը կազմում է 1 մլրդ 41 մլն դրամ։ Այնթափում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում են համայնքի մի շարք փողոցներ։ Երասխի դպրոցի մասնաշենքերից մեկը վերակառուցվում է։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և Կոտայքի մարզում

08:09 04.08.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 11:00-16:00 Խաղաղ Դոնի 23 շենքի 1-8 մուտքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 11:00-17:00 Քանաքեռ 5-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Աղբյուր Սերոբի փողոց, թիվ 1 շենք, Արաբկիր 25 փողոց, 2, 2/1 շենքեր, […]

̰
Վրացական մաքսային մարմինները թույլ չեն տալիս ՀՀ ներմուծվող բեռները տեղափոխել. կասկածներ կան, որ Ադրբեջանն է ճնշում գործադրել․ Aravot.am

23:59 03.08.2020

Մոտ երկու շաբաթ է` վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ-ից Հայաստան եկող բեռները սահմանը հատեն: Դրանք պայթուցիկ նյութեր են, որոնք օգտագործվում են արտադրական նպատակներով՝ հանքարդյունաբերությունում, ճանապարահաշինությունում և այլն: Ռուսական արտադրության պայթուցիկ նյութերով բեռնված մի քանի մեքենաներ Լարսում անցել են ռուսական կողմի բոլոր ընթացակարգերը, սակայն վրացական կողմն արգելում է դրանք Վրաստանի մաքսային սահմանով անցնել: Այդ բեռները […]

̰
Լիլիթ Մկրտչյանը պատասխանել է իր և նոր չափորոշիչների հասցեին հնչած քննադատություններին

23:50 03.08.2020

«Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարն այսօր հյուրընկալվել է «Հեռանկարի» տաղավարում: Լիլիթ Մկրտչյանը պատասխանել է իր և նոր չափորոշիչների հասցեին հնչած քննադատություններին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:37 03.08.2020

Հանրապետության տարածքում՝ Օգոստոսի 3-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Oգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 3-ին կնվազի 2-4 աստիճանով, 7-8-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ը […]

̰
Երեկ տեղացած ուժեղ կարկուտը վնասել է Շիրակի մարզի ցանքատարածությունները․ որոշ գյուղերում բերքը հավասարվել է հողին

23:23 03.08.2020

Երեկ երեկոյան հորդառատ անձրևից առաջացած սելավաջրերը կրկին ողողել են Գյումրիի փողոցներն ու ցածրադիր թաղամասերը։ Հեղեղաջրերը լցվել են տների նկուղներն ու տնակները։ Մարզի բարձրադիր հատվածներում մոտ կես ժամ տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել հացահատիկի ցանքատարածքներին, բանջարաբոստանային կուլտուրաներին ու մրգատու այգիներին։ Տուժել են հիմնականում Մարմաշեն խոշորացված համայնքի Ջաջուռ, Մեծ Սարիար բնակավայրերը, Ախուրյանի տարածաշրջանի մի քանի գյուղեր։ […]

̰
Լավ լուր Զեյթունում բնակվողների համար

23:11 03.08.2020

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ լուր Զեյթունում բնակվողների համար: Վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ բարեկարգվում է թաղամասի կենտրոնական հատվածներից մեկը՝ Ռուբինյանց-Սեւակ խաչմերուկը: Այստեղ, մասնավորապես, հայտնի սուպերմարկետի մուտքին հարակից ավտոկայանատեղին վերացվում է՝ փոխարենը կառուցվում է մայթ: Տվյալ հատվածում կայանումը կարգելվի»:

̰
Ծաղկեփունջը՝ «Մի կաթիլ մեղրի» պատմություն. երիտասարդը ծաղկեփունջ է նվիրել աղջկան, ապա՝ ծեծել հորը

22:55 03.08.2020

Երևանում 27-ամյա երիտասարդը ծաղիկներ է նվիրել աղջկան, ինչը վերածվել է «Մի կաթիլ մեղրի» պատմության։ Երիտասարդը ծաղիկները նվիրելուց հետո վիճաբանել է աղջկա հոր հետ և ծեծել նրան։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել շենքի շքամուտքում։ Վիճաբանության ընթացքում երիտասարդն անկանոն հարվածներ է հասցրել տղամարդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական […]

̰
Ով է իրականում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության հեղինակը. ԱՄՆ Կոնգրեսում քննարկելու են հետաքննության առաջարկը

22:40 03.08.2020

ԱՄՆ Կոնգրեսում քննարկման է դրվելու  արցախյան հակամարտությանը վերաբերվող եվս մեկ օրինագիծ: Այն ամերիկյան հետախուզությունից պահանջում է ցեկույց ներկայացնել հուլիսի սկզբին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած զինված բախման հանգամանքների վերաբերյալ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP