TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+18.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մարտավարական զորավարժություն 5-րդ զորամիավորումում

18:30 31.07.2020

Բարդ ռելիեֆային տեղանքում անցկացված զորավարժության ընթացքում ստուգվել են վաշտի մարտական պատրաստականությունն ու մարտական պատրաստության աստիճանը, զինծառայողների համակարգված և օպերատիվ գործելու կարողությունները, կատարելագործվել են հաստիքային զենքերից մարտական խնդիրների կատարման հմտությունները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

̰
Չի ազդում, չի աշխատում սպառնալիքի լեզուն. Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է Ալիևի հռետորաբանությանը

18:26 31.07.2020

Արդյո՞ք տավուշյան վերջին դեպքերի ընթացքում Թուրքիայի ներգրավվածությունը աննախադեպ էր հարցին «Հեռանկարի» տաղավարում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Թուրքիայի դիրքավորումը զարգացումների լույսի ներքո արտահայտում է Թուրքիայի ապակայունացնող քաղաքականությունը, որը ցանկանում է տեղափոխել նաև Հարավային Կովկաս: «Հարավային Կովկասի ապակայունացնող որևէ փորձ մեզ համար անընդունելի է լինելու: Եվ մենք այդ առումով օգտագործել ենք բոլոր գործիքները՝ թե՛ […]

̰
Արցախի պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ԱԻ նախարարը դեպքի վայրում է

18:03 31.07.2020

Հուլիսի 31-ին՝ ժամը 16:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, […]

̰
Հրդեհ Արցախի պողոտայում․ դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ

17:51 31.07.2020

Հուլիսի 31-ին, ժամը 16:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի մոտակայքում գտնվող էլեկտրոնիկայի խանութում։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը, […]

̰
Երևանի կենտրոնում արձանագրվել են սոցիալական հեռավորություն չպահպանելու, թերի դիմակներ կրելու դեպքեր

17:40 31.07.2020

Պարետատան սահմանած անվտանգության նորմերի պահպանումը վերահսկելու նպատակով այսօր ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ոստիկանների ուղեկցությամբ հերթական խստացված ստուգայցն իրականացրել են մայրաքաղաքի զբոսայգիներում: Ուշադրության կենտրոնում են եղել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի կանաչ գոտիները։ Լայնածավալ դիտարկումների արդյունքում արձանագրվել են առնվազն 1.5 մ սոցիալական հեռավորություն չպահպանելու, թերի դիմակներ կրելու դեպքեր։ Տեսչական մարմնի մասնագիտական խմբերը շրջայցերը […]

̰
Գիշերային ուժեղացված ծառայություն Երևանում. միջադեպեր չեն արձանագրվել

17:16 31.07.2020

Մայրաքաղաքում շուրջօրյա հասարակական կարգ պահպանող ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանները հուլիսի լույս 31-ի գիշերն ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանի բոլոր վարչական շրջաններում։ Նախքան ծառայության մեկնարկը` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը հրահանգավորեց անձնակազմին։ Արմեն Գասպարյանը ոստիկաններից պահանջեց ահազանգերին արագ արձագանքել, օրինախախտների հետ շփումներում գործել բացառապես լիազորությունների շրջանակներում և լինել խիստ։ Վարչության պետը, անդրադառնալով համավարակի դեմ […]

̰
Կառավարությունն օժանդակություն կցուցաբերի ռեստորանային բիզնեսին

16:27 31.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: «Ձեր նախաձեռնությունը մեր տնտեսության բոլոր ոլորտների ներկայացուցիչների հետ առաջիկայում հանդիպելու առիթ հանդիսացավ, որպեսզի ավելի տեղային կարողանանք քննարկել և փորձել հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որպեսզի ոչ միայն տնտեսական ճգնաժամը հաղթահարենք, այլև ավելի բարձրացնենք ոլորտների, և ընդհանուր […]

̰
Սևանը կարող է կենսաբանական մաքրման կայան ունենալ

16:13 31.07.2020

«Ինչպե՞ս փրկել Սևանը: Սևանի, Գավառի, Վարդենիսի, այլ քաղաքների ու հարակից համայնքների և առևտրային կազմակերպությունների կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման անհրաժեշտությունը». այս թեմայով այսօր ասուլիսի եկած բանախոսները քիմիական մաքրման կայանների փորձնական անվճար ծրագիր են առաջարկել ու դժգոհել, որ իրենց ձայնը լսելի չէ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
46-ամյա տղամարդուն սպանել էր, այնուհետև հրկիզել. գործը դատարանում է

16:00 31.07.2020

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է Պուշկինո գյուղում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը: Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա երիտասարդը Վանաձոր քաղաքի 46-ամյա բնակչի՝ […]

̰
Տոնոյանը՝ Ալիևի՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարության մասին

15:28 31.07.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: ««Ես, որպես պաշտպանության նախարար, կցանկանայի հասկանալ՝ այդ «քանի ուշ»-ը ե՞րբ է»։ Դավիթ Տոնոյանը, ՊԲ լրագրողի խնդրանքով անդրադարձել է Ալիևի՝ «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը»,- գրել է Ստեփանյանը:

̰
ՀՀ և Արցախի ԱԳՆ ղեկավարները հանդիպել են Երևանում

15:15 31.07.2020

ԱՀ ԱԳՆ տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ են կատարվել ս.թ. հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի կողմից սահմանամերձ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմամբ ուղղակի զինված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին։ Կողմերն ընդգծել են, […]

̰
Դատարան է ուղարկվել Շիրակի պետական համալսարանում պաշտոնական փաստաթղթերի կեղծման վերաբերյալ քրեական գործը

14:31 31.07.2020

Ավարտվել է Շիրակի «Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում առերևույթ պաշտոնեական փաստաթղթեր կեղծելու փաստի առթիվ հարուցված և ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախնական քննությունը: Պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Շիրակի «Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ե. Ս.-ն, 2018-2019թթ. ուսումնական […]

̰
Պարզվել է Կոտայքի մարզում ոռոգման համակարգի խողովակի միջից դուրս բերված գլխատված դիակի ինքնությունը

14:26 31.07.2020

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Նաիրիի և Չարենցավանի բաժինների և ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները՝ մարզային ոստիկանության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Նաիրիի քննչական բաժնի հետ, կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են հուլիսի 28-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի վարչական […]

̰
Այնպես չէ, որ մենք չենք սպասում հրամանի․ Դավիթ Տոնոյան

14:15 31.07.2020

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 30-31-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար` գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր ու առանձին ստորաբաժանումներ, տեղում ծանոթացել սոցիալ-կենցաղային պայմաններին ու ծառայության […]

̰
Շաբաթվա ընթացքում 117 հրդեհ է գրանցվել ՀՀ մարզերի և Երևանի խոտածածկ տարածքներում

14:11 31.07.2020

Հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 117 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Մասնավորապես` Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում՝ 6000 քմ, Արաբկիր վարչական շրջանում՝ 3000 քմ, 200 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 2000 քմ, 1500 քմ, 1500 քմ, 400 քմ, 1․5 հա, Ավան […]

̰
Պարո՛ն վարչապետ, ուզում եմ մի հումորային բան պատմել․ Հայկ Մարության

14:00 31.07.2020

Խորհրդակցությունից դուրս եմ գալիս, տեսնեմ Հայկ Մարությանից ձայնային հաղորդագրություն ունեմ: Մտածում եմ՝ հերթական աշխատանքային բարդ խնդրի մասին է լինելու. ինչպես միշտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Ալարելով միացնում եմ հաղորդագրությունը ու լսում հետևյալը. – Պարոն վարչապետ, ուզում եմ մի հումորային բան պատմել: Էսօր քաղաքապետարանի վարչություններից մեկի մի «100 […]

̰
Երեխայի առքուվաճառքի դեպքով հարուցվել է քրեական գործ

13:26 31.07.2020

2020թ. հուլիսի 16-ին՝ ժամը 13:05-ին, Գյումրի քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ իր տղայի կինը 2018թ. օգոստոսի 20-ին Երևան քաղաքում ծննդաբերել է աղջիկ երեխա, որից հետո իրենց հայտնել է, թե երեխան մահացել է, սակայն ինքը պարզել է, որ երեխան չի մահացել, այլ գտնվում է Երևան քաղաքի բնակչի տանը: Իսկ երբ զանգահարել է նշված […]

̰
Հայկական արտադրանքը լավ արդյունքներ է արձանագրում․ Հակոբ Արշակյան

13:13 31.07.2020

Հայկական արտադրանքը լավ արդյունքներ է արձանագրում։ Փորձարկումների ընթացքը գոհացուցիչ է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

̰
Գյումրիում հիմնանորոգվում է 17 երկրորդային փողոց

12:40 31.07.2020

Գյումրիում հիմնանորոգվում է 17 երկրորդային փողոց: ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել։

̰
Լիճք գյուղի տարեց բնակիչը ձերբակալվել է համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով

12:29 31.07.2020

2020թ. հուլիսի 30-ին՝ ժամը 07:40-ին, Լիճք գյուղի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ համագյուղացին կրակել է իր ամուսնու ուղղությամբ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Նախնական տվյալներով՝ Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի 83-ամյա բնակիչը, 61-ամյա համագյուղացու հետ անձնական հարցերի շուրջ ունեցած տարաձայնությունների պատճառով, վերջինիս կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ, 2020 թվականի հուլիսի 30-ին` ժամը 07:30-ի […]

̰
Ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում՝ իշխանության ազդեցությունը ԲԴԽ-ի վրա զրո է. Մակյան

12:17 31.07.2020

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է ՀՀ դատավորների հերթական ընդհանուր ժողովը: Դատավորները պետք է Սահմանադրական դատարանի դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների ընտրություն կատարեն: ՍԴ դատավորի թափուր տեղի համար իրենց թեկնածությունն են առաջադրել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը։ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր […]

̰
Մահաբեր վիրուսը մեր կողքին է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

11:57 31.07.2020

Մահաբեր վիրուսը մեր կողքին է: Իր ֆեյսբուքյան էջում նման վերտառությամբ տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ #ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր

̰
Ասել, որ մենք պետք է հրաժարվենք բնական պաշարների օգտագործումից, իհարկե, ճիշտ չէ. Փաշինյանը ներկայացրել է ՇՄ նորանշանակ նախարարին

11:54 31.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Էրիկ Գրիգորյանին և շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանին համատեղ աշխատանքի համար: Վարչապետը, նաև շնորհավորելով Ռոմանոս Պետրոսյանին, իր խոսքում ընդգծել է, որ աշխարհում բնության նկատմամբ կան ծայրահեղ մոտեցումներ, մի դեպքում հանդիպում […]

̰
«Հայփոստը» հորդորում է կենսաթոշակ և նպաստ ստանալու համար փոստային բաժանմունք չայցելել

11:47 31.07.2020

Հաշվի առնելով կենսաթոշակային տարիքի անձանց՝ կորոնավիրուսի տարածման ռիսկային խմբում գտնվելու հանգամանքը՝ հանրապետությունում այս ամիս ևս կենսաթոշակի (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով: Սա թույլ կտա խուսափել բաժանմունքներում մարդկային կուտակումներից: Փոստային բաժանմունքները օգոստոս ամսվա կենսաթոշակների վճարումները կիրականացնեն օգոստոսի 4-ից մինչև 20-ը ներառյալ: Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստների) […]

̰
ԱԱԾ-ում ծառայողական քննություն է իրականացվել՝ նախկին ծառայողին բաժնի պետ նշանակելու հանգամանքները պարզելու նպատակով

11:46 31.07.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կարևորելով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու գործելաոճը և նպատակ ունենալով կանխարգելել որոշ շահագրգիռ կամ ինքնուրույն շահ հետապնդող շրջանակների կողմից ապատեղեկատվության տարածումը, տեղեկացնում է՝ ՀՀ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է իրականացվել՝ Ծառայությունում ավագ խմբի պաշտոնում (բաժնի պետ) նախկին ծառայողին նշանակելու հանգամանքները պարզելու նպատակով, որի ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ […]

̰
Սերգեյ Բագրատյանը լքում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը

11:05 31.07.2020

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է խմբակցությունը լքելու մասին։ «Սիրելի հայրենակիցներ Սույն թվի հուլիսի 23-ին դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահին և ԱԺ ԲՀԿ խմբակցության նախագահին առ այն, որ դուրս եմ գալիս ԲՀԿ խմբակցությունից և հետևաբար՝ այլևս գործելու եմ անկախ պատգամավորի կարգավիճակով: Դուրս գալու պատճառը եղել է այն, որ […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 354 դեպք, 631 պացիենտ առողջացել է

10:59 31.07.2020

Հուլիսի 30-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 38550 դեպք, որոնցից 28997-ն` առողջացած, 738-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 10-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8587 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 163736 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 1982 թեստավորում, որից […]

̰
Արթուր Վանեցյանն ԱԱԾ-ում հարցաքննվում է

10:46 31.07.2020

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու։ «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը հուլիսի 30-ին հրապարակել էր ԱԱԾ ծանուցման թերթիկի լուսանկարը, որտեղ նշված էր, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրասվում են նյութեր ՀՀ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 16-րդ հոդվածների  պահանջներիի խախտմամբ ՀՀ ԱԱԾ-ում նշանակում կատարելու վերաբերյալ։  

̰
Մամ, կարող ա՞ վսյո տակի, ավտոյի մեջ դնեմ դիմակ․ Արփի Փաշինյան

10:34 31.07.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Այսօր Արփիին պատրաստում եմ, որ մանկապարտեզ գնա, ու ընթացքում մեր միջեւ հետեւյալ երկխոսությունն է տեղի ունենում. – Մամ, կարող ա՞ վսյո տակի, ավտոյի մեջ դնեմ դիմակ։ – Ինչի՞ համար, Արփի։ – Կողքս էլի մարդիկ կան, դրա համար։ – Վախենում ես դու իրենց վարակե՞ս, […]

̰
Քննարկվում է հավաքների ազատության հարցը՝ համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում

10:11 31.07.2020

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ կազմակերպված առցանց քննարկումը «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում» թեմայով: Քննարկման մասնակիցները կներկայացնեն արտակարգ դրության պայմաններում հավաքների ազատության սահմանափակումների վերաբերյալ իրենց դիրքորոշումները, կառաջարկեն իրենց մոտեցումները: Քննարկման արդյունքում ձևավորված առաջարկները կուղարկվեն պետական իրավասու մարմիններին:

̰
BACK_TO_TOP