TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+20.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Շրջված շտապօգնության մեքենայի վարորդը, բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց. մեքենայում հիվանդ չի եղել

16:32 29.07.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հուլիսի 29-ին՝ ժամը 14։37-ին, արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում շտապօգնության ավտոմեքենա է շրջվել: Պարզվել է, որ բախվել է երեք ավտոմեքենա, կա երեք տուժած՝ շտապօգնության մեքենայի վարորդը, մեքենայում գտնվող բժիշկն ու բուժքույրը: Շտապօգնության մեքենայում հիվանդներ չեն եղել: Տուժածները տեղափոխվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ […]

̰
ԱԺ երեք խմբակցությունների հետ հանդիպել են ընդունելության նոր կարգից դժգոհ դիմորդներն ու նրանց ծնողները

16:00 29.07.2020

Անցողիկ շեմը հաղթահարած, սակայն բուհ չընդունված դիմորդներից մի քանիսը և նրանց ծնողներն այսօր Ազգային ժողովում հանդիպում են ունեցել երեք խմբակցությունների անդամների հետ: Քննարկել են ստեղծված իրավիճակը և դրանց լուծման տարբերակները: Պատգամավորները նշել են, որ հանդիպումից հետո իրենք գրություն են ուղարկելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Տղամարդը փորձել է նորածին աղջիկ գնել. մանկան վաճառքի դեպք է բացահայտվել

15:52 29.07.2020

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՀԱԱԳՎ անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ հուլիսի 9-ին Արարատի մարզի ծննդատներից մեկից որդեգրելու նպատակով 1500 դոլարով գնել է նորածին աղջնակ։ Տեղեկությունների իրացման միջոցառումներին ներգրավվեցին ոստիկանության Կոտայքի և Արարատի մարզային վարչության, ինչպես և Հրազդանի բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում պարզվեց, […]

̰
Այս տարի բավականին թույլ է ընթանում ծաղկման գործընթացը Սևանում. Էվելինա Ղուկասյան

15:41 29.07.2020

Փոքր Սևանում, որտեղ հիմնականում լողափերն են, լողալու խնդիր չկա: Այս մասին ասել է շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը: Ասուլիսը հրավիրվել է հենց Սևանում՝ նավի վրա: Եղանակային փոքր-ինչ բարդ պայմաններում բանախոսները խոսել են լճի խնդիրների մասին: ԳԱԱ Հիդրոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի խոսքերով՝ այս տարի բավականին թույլ է ընթանում ծաղկման գործընթացը Սևանա […]

̰
Կարևոր է, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները չվերածվեն ՀՀ սահմանների մոտ սադրիչ գործողությունների․ Տոնոյան

15:40 29.07.2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության ընթացիկ խնդիրներ: Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, նշել է, որ բուն ռազմական տեսանկյունից դրանց մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության […]

̰
Քննարկվել են աղբահանության համակարգի ռազմավարությունն ու դրանով նախատեսված միջոցառումները

15:15 29.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է աղբահանության համակարգի ռազմավարությունն ու դրանով նախատեսված միջոցառումների ծրագիրը: Զեկուցվել է, որ ռազմավարությամբ մշակվել է երկամյա միջոցառումների ծրագիր, որով նախատեսվող աշխատանքները միտված են լինելու հանրապետությունում աղբահանության ծառայությունների որակի բարձրացմանը, էկոլոգիական պայմանների ապահովմանը, վերամշակման ենթակա թափոնների համար համապատասխան մեխանիզմների ներդրմանը և այլն: Նշվել է, որ […]

̰
Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում շտապօգնության ավտոմեքենա է շրջվել

15:09 29.07.2020

Հուլիսի 29-ին՝ ժամը 14։37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում շտապօգնության ավտոմեքենա է շրջվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

̰
Վաղարշապատի նախկին ղեկավարի և համայնքապետարանի ենթակայությամբ գործող բյուջետային հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքերի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է

14:44 29.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Վաղարշապատի (Էջմիածնի) համայնքապետարանում և դրա ենթակայությամբ գործող կազմակերպություններում պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Համայնքապետարանում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման […]

̰
Վարդան Դևրիկյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն

13:09 29.07.2020

ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է Վարդան Դևրիկյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից։ Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964-ին Վանաձորում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը: Բանասիրական գիտությունների դոկտոր է: Վարդան Դևրիկյանի հետազոտությունների ոլորտն ընդգրկում է հայ միջնադարյան և դասական գրականությունը, հայկական տպագրության պատմությունը: Նա 36 մենագրության, 43 […]

̰
Հորդառատ անձրևները Գյումրիում ակտիվացրել են տնակային թաղամասի սողանքները

13:01 29.07.2020

Հուլիսի սկզբից պարբերական դարձած հորդառատ անձրևները ի հայտ բերեցին Գյումրիի բազմաբնակարանների, վթարային դարձած սեփական տների և հատկապես տնակների խնդիրները: Քաղաքում 2000-ից ավելի տնակներ կան և գրեթե բոլորում ամեն անձրևի ժամանակ կաթոցներ են: Բացառություն չէ նաև նախկին բուսաբանական այգու տարածքի տնակային ավանը: Այստեղ տնակների մաշվածքին գումարվել է նաև սողանքի վտանգը: Տարածքում մի քանի տարի է` սողանքային […]

̰
7 մարզում մեկնարկել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական ծրագիրը

12:51 29.07.2020

7 մարզում մեկնարկել է աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական ծրագիրը: Այս մասին տեսանյութ է հրապարակվել ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում։  

̰
Ռենտգեն սարքի միջոցով կանխվել է արգելված իրի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկ

12:00 29.07.2020

Հուլիսի 28-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, ռենտգեն սարքով զննության ենթարկելով կալանավորված անձ Գ.Մ.-ի անվամբ եղբոր կողմից բերված հանձնուքը, հայտնաբերել են հացի մեջ քողարկված բջջային հեռախոսի մաս կազմող դետալ: Դրանից անմիջապես հետո տվյալ հանձնուքի հասցեատիրոջ խցում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաև փոխարինման ենթակա անսարք դետալով «Iphone-6» ապրանքանիշի համապատասխան բջջային […]

̰
Խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպքեր «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում․ ԱԱԾ բացահայտումը

11:58 29.07.2020

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ 2013 թ-ից ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն) Արթիկի, Գյումրու և Ամասիայի օդերևութաբանական կայանների պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, նախնական համաձայնության գալով շահադիտական դրդումներով,  իրենց պաշտոնավարման տարիներին՝ տարբեր ժամանակահատվածներում, ընդհանուր թվով տասնյոթ անձանց ձևականորեն ներգրավելով կազմակերպության տարածքային ստորաբաժանումների աշխատանքներում՝ նրանց կողմից […]

̰
Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է խոզանն այրելու փոխարեն կատարել երեսվար

11:38 29.07.2020

Բերքահավաքի սեզոնի հետ կապված, Էկոնոմիկայի նախարարությունը հիշեցնում է, որ,համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ արգելվում է այրել խոզանները՝ բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Բացի շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա […]

̰
Արմանիսի հանքավայրի թթվային դրենաժի աղետի պատկերները․ ՀԲՃ

11:14 29.07.2020

«Հայկական բնապահպանական ճակատն» իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Ստեփանավանի մոտ գտնվող անտերության մատնված Արմանիսի հանքավայրի թթվային դրենաժի աղետի պատկերները։ Մարդիկ կան, որ դեռ կարծում են, թե այս ռիսկերը կառավարելի են։ Լուսանկարները Քրիստինա Տեր-Մաթևոսյանի էջից»։

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 308 դեպք, 467 պացիենտ առողջացել է

11:03 29.07.2020

Հուլիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացած, 723-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 4-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 160380 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 1853 […]

̰
Չարագործները վնասաբեր ծրագրեր են տարածում Netflix-ի սերիալների անվան տակ

10:26 29.07.2020

2019-ի հունվարից մինչև 2020-ի ապրիլը կատարվել է սարքերն այնպիսի վնասատու ֆայլերով վարակելու 22 հազար փորձ, որոնց անվանումներում հիշատակվել է Netflix-ը։ Ամենից հաճախ որպես խայծ օգտագործվել են «Շատ տարօրինակ գործեր», «Վեդմակ», «Սեռական դաստիարակություն», «Նարնջագույնը՝ սեզոնի հիթ» սերիալները։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որի համաձայն՝ չարագործները հանրաճանաչ շոուների անվանումներն ավելացնում են գովազդային և վնասաբեր ծրագրեր, […]

̰
Ավարտվել է ռեստորանային համալիրի գլխավոր մենեջերի կողմից կատարված հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

10:22 29.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է ռեստորանային համալիրի գլխավոր մենեջերի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը, 2019թ. օգոստոսից աշխատելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքում գտնվող ռեստորանային համալիրում՝ որպես գլխավոր մենեջեր, լիազորված լինելով հաճախորդներից ստանալ պատվերների […]

̰
Ոստիկանությունն ուսումնասիրում է Ամուլսարի տարածքում պահնորդական ծառայությունների մատուցման ընթացքում հնարավոր խախտումներ թույլ տալու հանգամանքները

10:20 29.07.2020

«Հայկական բնապահպանական ճակատն» իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ստացել է ՀՀ ոստիկանության պատասխանն այն մասին, որ կատարվում են ուսումնասիրություններ Ամուլսարի տարածքում՝ «ՀԱՏՈՒԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից պահնորդական ծառայությունների մատուցման ընթացքում հնարավոր խախտումներ թույլ տալու հանգամանքները պարզելու նպատակով, և վերջնական պատասխանը կլինի մինչև օգոստոսի 21-ը։ Հարցման բովանդակությունը հետևյալն էր․ 1․ Ամուլսարի տարածքում պահնորդական «ՀԱՏՈՒԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ […]

̰
ՀԿԵ-ն գյումրեցիներին կոչ է անում կենցաղային աղբը չթափել Գորգոբա գետակի հունը

10:12 29.07.2020

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրու գծային-կայարանային միության ուժերով՝ Գյումրու քաղաքապետարանի հետ համագործակցելով, մաքրվել է Գորգոբա գետակի հունը: Հունիսին ընթացած հորդառատ անձրևներն ու երկաթուղային գծերի տակ անցնող թունելում աղբի կուտակումը քաղաքի կայարանամերձ հրապարակի և երկաթուղային գծերի հեղեղման պատճառ էին հանդիսացել: Այս ջրանցքն անցնում է քաղաքի տարածքով, և բնակիչներն այստեղ են նետում կենցաղային թափոնները, ինչը 17 մետր երկարությամբ երկաթուղային հատվածի տակ […]

̰
Հակոբ Արշակյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի

10:05 29.07.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի։ Այցի ընթացքում ԶՈՒ երրորդ կորպուսի հրամանատարական կազմի հետ քննարկվել են հուլիսյան մարտերի ընթացքում հայկական արտադրության ԱԹՍ-ների, արդիականացված հակաօդային պաշտպանության զինատեսակների և այլ միջոցների կիրառման առանձնահատկություներն ու արդյունավետությունը։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստյանի և վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկվել […]

̰
Քննարկվել են փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

09:23 29.07.2020

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հուլիսի 28-ին «Հայ փախստականների հարթակ» նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանի և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ քննարկել են փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պաշտպանը նշել է, որ փախստականների իրավունքների պաշտպանության հարցն իր աշխատանքի առաջնահերթություններից է: Ոլորտի խնդիրների լուծման տեսանկյունից ընդգծվել է քաղաքացիական հասարակության հետ համագործակցության կարևորությունը։ Այս […]

̰
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից արձակել է 497 կրակոց․ ՊՆ խոսնակ

09:09 29.07.2020

Հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ մանրամասնելով․ «Քոլագիր, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` […]

̰
Քանաքեռ-Զեյթունում ջրամատակարարումը 12 ժամով կդադարեցվի

08:20 29.07.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին՝ ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի փողոցի 26/2 շենքի և 24-26/5 մասնավոր տների, Ուլնեցու փողոցի 30/1-ից մինչև 50/10 մասնավոր տների, Վարշավյան փողոցի 67-83/11 և 82-90 մասնավոր տների՝ իրենց կոտորակներով, Մյասնիկյան պողոտայի 11-43 մասնավոր տների՝ իրենց կոտորակներով ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Լոռու մարզերում

08:10 29.07.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 18, 18Ա շենքեր, Մաշտոցի պող. 13/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Վերին Շենգավիթ 2-րդ փ․1, 3, 5 շենքեր, Գարեգին Նժդեհ փ․30գ, 32ա, 34ա, 42ա, 42գ շենքեր, Ֆրունզե փ․60ա, Բագրատունյաց փ․53 շենքեր, Ֆրունզե, […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

00:00 29.07.2020

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 28-ի ցերեկը, 30-ին, օգոստոսի 1-2-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Հուլիսի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին` հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։ Երևան […]

̰
Արփա գետից դուրս է բերվել 21-ամյա քաղաքացու դին

23:59 28.07.2020

Հուլիսի 28-ին` ժամը 18:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաք տանող հին ճանապարհի մոտակայքում, Արփա գետի ափին՝ ջրավազանում, քաղաքացի է ջրահեղձվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մամարզա» կոչվող տարածքում՝ Արփա […]

̰
ՇՊՀ ռազմական ամբիոնի 47 շրջանավարտները ստացան ավարտական դիպլոմներն ու համալրեցին պահեստազորային սպաների շարքերը

23:57 28.07.2020

Այս օրերին Հանրապետության բուհերում շրջանավարտներին հանձնվում են ավարտական դիպլոմները։ Այս տարի տոնական միջոցառումներից զերծ են, և փոքր խմբերով հանձնման արարողությունները տեղի են ունենում բացօթյա տարածքներում։ Այսօր  ավարտական դիպլոմներ են ստացել Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի շրջանավարտները։ Այս տարի Զինված ուժերի շարքերը համալրել են 47 սպաներ, նրանցից շատերն ուսումը կշարունակեն նաև ամբիոնի կամ այլ բարձրագույն ռազմական […]

̰
Հաստատվեց ՀՀ Անկախության տոնի միջոցառումների հայեցակարգը․ Էդուարդ Աղաջանյան

23:47 28.07.2020

Այսօր կայացավ Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի ավարտական նիստը, որի ընթացքում հաստատվեց ՀՀ Անկախության տոնի միջոցառումների հայեցակարգը: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ «Հաշվի առնելով պետական միջոցառումների կազմակերպման ոլորտում ձեռք բերված փորձն ու սահմանված բարձր նշաձողը, առաջնորդվելու ենք հետաքրքիր ու նորարարական լուծումներով՝ միաժամանակ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված […]

̰
Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի մրցույթ

23:35 28.07.2020

Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ մրցույթ։ Տարբերանշանն արտացոլված է լինելու պարեկային ծառայողների համազգեստի ու պարեկային ավտոմոբիլների վրա և պետք է խորհրդանշի Պարեկային ծառայության գործունեության բնույթը և արտահայտի գործառույթների հավաքական ամբողջության էությունը։ Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու՝ ▪ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը, ▪ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, ▪ քաղաքացիներին […]

̰
BACK_TO_TOP