23:53 29.07.2020
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 29-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 30-31-ն, օգոստոսի 1-3-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ […]
23:33 29.07.2020
Մերձմոսկովյան Լյուբերցի քաղաքում քիչ առաջ ավարտվեց դատական նիստը, որում քննվում էր 12 հայ երիտասարդների կալանավորելու խնդիրը։ Նրանց մեղադրանք էր առաջադրվել Լյուբերցի քաղաքում ադրբեջանական սրճարանի վրա հարձակում գործելու մեջ։ Ինչպես SHANTNEWS.am-ին տեղեկացրեց դատապաշտպան Ռուբեն Կիրակոսյանը, քննչական մարմինները չէին ներկայացրել որևէ ապացույց, որոնք հաստատում էին հայ երիտասարդների մասնակցությունն այդ անկարգություններին։ Սկսված դատական նիստի ընթացքում պաշտպանին հաջողվել է […]
23:14 29.07.2020
Հունիսի 11-ին ոստիկանության Իջևանի բաժին դիմած քաղաքացին հայտնում էր, որ գիշերը Ախուրյան փողոցի շենքերից մեկի բակում փախցրել են իր «ՎԱԶ-212140 URBAN» մակնիշի մեքենան։ Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկեցին անհրաժեշտ միջոցառումներ։ Շուտով պարզվեց, որ մեքենան գտնվում է Իջևանի Կուժ աղբյուր կոչվող տարածքում։ Իրավապահները նշված վայրում հայտնաբերեցին մեքենան՝ վթարված վիճակում։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական […]
22:49 29.07.2020
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում գրել է, որ առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չեն լինի. «Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չունենք։ Հանրապետության ամենատաք գոտիներում այդ թվում նաև Երևանում օդի ջերմաստիճանը չի գերազանցի +35․․․+36 աստիճանը, իսկ երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում ամպրոպային բնույթի կարճատև անձրևները դեռ կշարունակվեն»:
21:51 29.07.2020
Փոքր Սևանում, որտեղ հիմնականում լողափերն են, լողալու խնդիր չկա: Այս մասին ասել է Շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը: Ասուլիսը հրավիրվել է հենց Սևանում՝ նավի վրա: Եղանակային փոքր-ինչ բարդ պայմաններում բանախոսները խոսել են լճի խնդիրների մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։
21:34 29.07.2020
Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել․ «Որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես և հաղորդումների հյուրեր, եթերի ընթացքում խախտում են պարետատան որոշումը՝ չեն կրում պաշտպանիչ դիմակ։ Կոչ ենք անում բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ չխախտել կարգը և կրել դիմակներ։ Ոստիկանությունը հետևողական է։ Կարգը խախտողների նկատմամբ կկազմվեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»։
21:26 29.07.2020
Հուլիսի 27-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ Արևշատ գյուղում կրակոցներ են հնչել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց, որ հարևանները վիճել են։ Նախնական տվյալներով՝ մեկի կովը մտել էր մյուսի հողամաս ու փչացրել բերքը, ինչն էլ դարձել էր վեճի առիթ։ Պարզաբանումների ընթացքում մասնակիցներից մեկը տնից վերցրել էր ապօրինի հրացանն ու […]
21:08 29.07.2020
Քրեական ենթամշակույթի դեմ պայքարում որդեգրած քրեաիրավական խստացման քաղաքականության շրջանակներում դեռևս 2020թ. ապրիլի 27-ին Շիրակի մարզի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին հանձնարարական էր տրվել մարզի տարածքում ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-րդ, 223.2-րդ, 223.3-րդ և 223.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման հնարավոր հանգամանքը պարզելու, այդպիսիք արձանագրվելու դեպքում ընթացք տալուն ուղղված համապատասխան միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Տրված հանձնարարականի […]
20:55 29.07.2020
Հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներով և Ադրբեջանին սատարող գործողություններով, որոնց դրսևորում է նաև այսօր՝ հուլիսի 29-ից սկսված Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել […]
20:30 29.07.2020
ՀՀ Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է Ռոմանոս Պետրոսյանի՝ Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատման հարցը։ Հիշեցնենք, որ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզպետ է նշանակվել 2018 թվականի հունիսի 1-ին։
20:11 29.07.2020
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանին: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ԻԻՀ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ։ Դավիթ Տոնոյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի […]
20:00 29.07.2020
Ռուսաստանի Դաշնությունում հայ-ադրբեջանական բախումներ հրահրող անձինք պետք է պատժվեն խստորեն, այս մասին «Շանթ» հեռուստաընկերության մոսկովյան թղթակից Վահե Ավանեսյանի հետ զրույցում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Մանրամասները՝ տեսանյութում։
19:51 29.07.2020
2020թ. հուլիսի 28-ին՝ ժամը 15:10-ին, Կոտայքի մարզի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր Գեղի բնակավայրի խնձորի այգիների մոտ դի կա: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրի զննությամբ՝ Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ ավտոճանապարհից դեպի խնձորի այգիներ, դաշտամիջյան […]
19:47 29.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ պարետատան նիստից հետո անցկացրել է հերթական ճեպազրույցը: Վարչապետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակն էականորեն բարելավվել է: «Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով […]
19:30 29.07.2020
Ախուրյանում ներդրվել է բիովառելիքի՝ բրիկետի արտադրություն: Սա ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և համայնքի համատեղ ծրագիրն է: ՄԱԿ-ը հատկացրել է 111 հազար դոլար, 10 մլն դրամ էլ կազմում է համայնքի ներդրումը: Հատկացվել է տարածք, ձեռք են բերվել սարքավորումներ, որոնցով վառելիքի է վերածվում հացքաղից հետո մնացած ծղոտը: Սա Շիրակի մարզում բիովառելիքի արտադրություն հիմնելու առաջին փորձը […]
19:01 29.07.2020
Պարետատունը մշակում է առաջիկայի համար համավարակի կառավարման պլան, որը ուղենշային է լինելու կառավարության գործողությունների համար: Այդ մասին ճեպազրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 5 ամիսները մեզ համար եղել են պայքարի, մեր սկզբունքների վերարժևորման, նաև դժվարությունների հաղթահարման, մեծ ու փոքր հաջողությունների ամիսներ: Համաճարակային իրավիճակը գնահատվում է միջին ծանրության, առողջապահական համակարգի համար իրավիճակը լիովին վերահսկելի […]
18:58 29.07.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը բժշկական հաստատություններում, պոլիկլինիկաներում և վիրուսի ախտորոշման թեստավորմամբ զբաղվող լաբորատորիաներում։ Ըստ պարետի համապատասխան որոշման՝ արտակարգ դրության ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID19) ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում դիտարկումներ (այդ թվում՝ որակի արտաքին հսկողություն) կիրականացնի նոր մասնագիտական խումբը՝ նաև ԱԱՏՄ մասնագետների ներգրավմամբ։ Նախորդիվ՝ ԱԱՏՄ-ն […]
18:55 29.07.2020
ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանները «Jerusalem Post»-ի հարցերին: ՀՀ ԱԳՆ կայքում հրապարակվել է պարբերականի հարցերն ու նախարարի պատասխանները։ Հարց. Ինչպե՞ս բռնկվեցին վերջին շրջանի բախումները: Ձեր կարծիքով, Ադրբեջանն ինչի՞ է ձգտում հասնել: Զոհրաբ Մնացականյան. Այս հուլիսյան բախումները վակուումում չեն առաջացել: Իրավիճակի սրումից առաջ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից շարունակաբար հնչում էին պատերազմի սպառնալիքներ, Հայաստանի դեմ ուղղված տարածքային և […]
18:50 29.07.2020
Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գառնի գյուղի 39-ամյա մի բնակիչ գյուղի Բանավան թաղամասի գործարաններից մեկի հարևանությամբ աճեցնում, օգտագործում և պահում է թմրամիջոց ու ապօրինի զենք։ Ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվեց քրեական գործ։ Հուլիսի 23-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, Կոտայքի մարզային վարչությունների, Քանաքեռ-Զեյթունի և Կոտայքի բաժինների ծառայողները հարուցված […]
18:46 29.07.2020
Հայաստանը կորոնավիրուսի առումով ամենաշատ ակտիվ պացիենտն ունեցել է հուլիսի 6-ին: Այդ մասին պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Թորոսյանի խոսքով՝ Հայաստանը վաղուց հոսպիտալիզացիայի խնդիր չունի, կան բազմաթիվ ազատ մահճակալներ, և մի քանի հիվանդանոցներ վերադառնալու են հիմնական աշխատանքին: «Նախնական տվյալներով՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնն ու Դիլիջանի բժշկական կենտրոնն […]
18:41 29.07.2020
Վերջին 4-5 օրերի տվյալներով մենք կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով եթե կարելի է ասել, վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին: Այդ մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նվազել է նաև ծանր և ծայրահեղ ծանր դեպքերի թիվը: Վարչապետը շեշտում է, որ ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թվի նվազումը, […]
18:28 29.07.2020
Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը էականորեն բարելավվել է։ Այս մասին այսօր պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վերջին չորս-հինգ օրերի տվյալներով կարող ենք ասել, որ կորոնավիրուսի ամենօրյա նոր դեպքերի թվով մենք վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով վերադարձել ենք մայիսի վերջի մակարդակին և ծայրահեղ ծանր հիվանդների թվով հունիսի […]
17:34 29.07.2020
Կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված` ՊԵԿ աշխատակիցների և քաղաքացիների հետ անմիջական շփումը հնարավորինս նվազեցնելու, հերթերից խուսափելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց հորդորում է՝ մի քանի աղբյուրից ստացված եկամտից հաշվարկված և գանձված սոցիալական վճարի առավելագույն չափը գերազանցող գումարը ստանալու նպատակով բանկային հաշվի մասին տեղեկությունը՝ ծանուցագրի հետ միասին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով: «Այսպես․ ա/ ովքեր մինչ օրս […]
17:28 29.07.2020
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ավելցուկային քաշն ու ճարպակալումը մի շարք ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) զարգացման ռիսկի գործոն են, ինչպիսիք են` սրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, հենաշարժական ապարատի հիվանդությունները (հատկապես՝ օստեոարթրիտ), որոշ ուռուցքային հիվանդություններ (օրինակ՝ էնդոմետրիումի, կրծքագեղձի, ձվարանների, շագանակագեղձի քաղցկեղներ և այլն): ԱՀԿ տվյալներով՝ 2016 թվականին ամբողջ աշխարհում 18 տարեկանից բարձր տարիքի մեծահասակների շրջանում 1.9 […]
17:22 29.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ պետական բյուջեի միջոցներով ձեռք բերված 21 ամենագնաց շտապօգնության մեքենաները առաջիկայում բաշխվելու են Շտապօգնության մարզային ծառայություններին՝ դժվարանցանելի տեղանքներում և ձմռան պայմաններում քաղաքացիների պատշաճ շտապ բուժօգնությունը ապահովելու համար: https://www.facebook.com/nikol.pashinyan/photos/a.1475816699405387/2706387843014927/?type=3&theater
17:19 29.07.2020
Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 45+300 – կմ 53+000 հատվածի (7.7 կմ) հիմնանորոգմամբ պայմանավորված՝ երթևեկության համար ժամանակավորապես փակ կլինի նշված ճանապարհի Ուշի-Արտաշավան 6.6 կմ երկարությամբ հատվածը։ Մինչև 3,5 տոննա տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օհանավան-Սաղմոսավան-Մ3 ճանապարհով, իսկ 3,5 տոննայից բարձր տրանսպորտային միջոցների համար առաջարկվում է երթևեկել Աշտարակ-Կոտայք-Սևան-Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհով։ Շինարարությունն իրականացնող […]
17:06 29.07.2020
ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները այսօր շարունակել են ուժեղացված վերահսկողությունը մայրաքաղաքի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Վերահսկողությանը զուգահեռ տեսչական մարմնի աշխատակիցները հաստատությունների տնօրեններին տրամադրում են նաև խորհրդատվություն և անհրաժեշտ ցուցումներ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման ու ապահովման ուղղությամբ:
16:44 29.07.2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, քննարկվել է անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Երկրի ղեկավարն ընդգծել է պաշտոնական Ստեփանակերտի և […]