16:42 30.07.2020
Այսօր մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի օրն է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը: «Տղամարդկանց, կանանց և երեխաների թրաֆիքինգը լուրջ խնդիր է ամբողջ աշխարհում և, ցավոք, երեխաներն առավել խոցելի են։ Այս նյութերը կօգնեն պաշտպանել երեխաներին հարկադիր աշխատանքից։ Կարող եք նաև ծանոթանալ ԱՄՆ պետքարտուղարության մարդկանց թրաֆիքինգի 2020թ. զեկույցի հայաստանյան անդրադարձին և ավելին իմանալ այն մասին, թե […]
16:25 30.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ մեծածավալ ապօրինի ծառահատումների և պաշտոնեական մի շարք հանցագործությունների դեպքերի առթիվ քննվող բազմադրվագ քրեական գործի քննությամբ պարզվել են կազմակերպված խմբի կողմից ծառերն ապօրինի հատելու և առանց թույլտվության տեղափոխելու մի շարք հանգամանքներ: Նախաքննության ընթացքում, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման հետ […]
16:09 30.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ վերջին օրերին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին արված նվիրաբերությունները տպավորիչ աճ են արձանագրել: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրաբերությունները վերջին 12 օրերի ընթացքում տպավորիչ աճ են արձանագրել։ Հուլիսի 17-27-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան 313 միլիոն դրամ։ 10 օրում նվիրաբերված այս թիվն ավելին է, քան վերջին […]
15:38 30.07.2020
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանի հետ: «Հուլիսի 15-ի երեկոյան պայմանավորվել էի հեռախոսազրույց ունենալ «Իմ քայլը» հիմնադրամի բարեկամ, ամերիկահայ գործարար, «PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանի հետ: Սակայն, ինչպես հաճախ պատահում է բազմազավակ մայրիկների […]
14:37 30.07.2020
2020թ. հուլիսի 27-ին՝ ժամը 15:45-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Զարթոնք համայնքի նախկին գյուղապետի կողմնակիցները կոտրել են համայնքի ղեկավարի և տեղակալի ավտոմեքենաները, ինչպես նաև վնասել տեղակալի ձեռքը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Զարթոնք գյուղի 1-ին փողոցում գտնվող սննդամթերքի խանութի դիմաց նույն գյուղի գյուղապետի տեղակալն իր կողմնակիցների հետ վիճաբանել […]
14:19 30.07.2020
«Արմենիա» ավիաընկերությունն օգոստոսի 2-ին` ժամը 17:30-ին Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից կիրականացնի Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ Այս մասին տեղեկացնում են Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից: «Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ «Атлас Юг» ընկերության տոմսարկղերից։ Ավիատոմսի արժեքը կազմում է 11․700 ռուբլի։ Ուղեբեռը կարող է լինել առավելագույնը 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ […]
14:15 30.07.2020
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: «Ինչպես երեկ առիթ ունեցել եմ ասելու՝ վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է և բարելավվում է: Հունիսի 11-ից հետո առաջին անգամ երեկվա դրությամբ […]
13:51 30.07.2020
Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով․ «Հարգելի՛ քաղաքացիներ Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին: Էլեկտրոնային փոստի հասցեներն են՝ Երևանի ՀՔԲ – […]
13:40 30.07.2020
Բուժքույր, դայակ, ուսուցիչ, խոհարար, կարող վարպետ․.. սրանք զբաղվածության կենտրոնում մշտական պահանջարկ ունեցող հիմնական թափուր աշխատատեղերի ցանկում են: Կենտրոն այցելող յուրաքանչյուր աշխատանք փնտրող հնարավորություն ունի ցանկին ծանոթանալ։ Աշխատանք փնտրողների ու թափուր աշխատատեղերի թիվը միշտ անհավասար հարաբերակցությամբ է։ Մոտ 400 թափուր աշխատատեղ կա մարզում, 14 հազար 71 աշխատանք փնտրող, բայց ոչ բոլորն ունեն գործազուրկի կարգավիճակ: Աշխատանք փնտրողների […]
13:23 30.07.2020
Արգենտինայում (համատեղության կարգով՝ Ուրուգվայում, Չիլիում, Պերուում, Պարագվայում) ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը հարցազրույց է տվել La Nación պարագվայական օրաթերթին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցազրույցի նախաբանում նշվում է, որ հուլիսի 12-ից ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի հարձակման արդյունքում լարված իրավիճակ է գրանցվել Հայաստանի հյուսիս-արևելքում: La Nación-ի հետ հարցազրույցի ընթացքում դեսպան Էսթերա Մկրտումյանն անդրադարձել է հակամարտության ծագմանը և նշել, որ […]
13:05 30.07.2020
Ամուլսարի հարակից շրջանի բնակիչներն այսօր ակցիա են իրականացրել կառավարության դիմաց՝ պահանջելով վերականգնել իրենց աշխատանքի իրավունքը։ Նրանք կառավարությանն ուղղված նամակը ընթերցել են նաև լրագրողների համար։ Ակցիայի մասնակիցները նշել են, որ Ամուլսարի հարակից տարածքի բնակիչների մեծամասնության անունից են հանդես գալիս, դեռևս 2 ամիս առաջ 1200 բնակչությունով ստորագրություն են հանձնել կառավարությանը, սակայն որևէ պատասխան չստանալուց հետո հուլիսի 22-ին […]
12:55 30.07.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 31-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 15 փողոցի թիվ 7 և Մուրացան փողոցի թիվ 192 բազմաբնակարան շենքերի, ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Րաֆֆու, Մաշտոցի, Աղյուսագործերի փողոցներով պարփակված առանձնատների, ժամը 09․00-ից մինչև ժամը […]
12:32 30.07.2020
Մեկնարկել է ՀՀ մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովման միջոցառումը, որի շրջանակում երեք հարյուր շրջանավարտի համար նախատեսվել էր բնակարանի գնման վկայագրի տրամադրում: Արդեն վկայագրեր տրամադրվել են 133 շրջանավարտների: Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Մեզ դիմած քաղաքացիների շրջանում այս պահին ունենք հարյուր երեսուն մերժում, որովհետև քաղաքացիները չեն համապատասխանում չափանիշներին, […]
12:25 30.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում հայտնեց, որ որոշում է կայացրել ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին նշանակել ՀՀ շրջակա միջավայրի նախարար: «Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու այս որոշումը ընդունվում է այդ հանգամանքի բերումով: Համապատասխան միջնորդագիրը կստորագրեմ և կուղարկեմ ՀՀ նախագահին»,- ասաց Փաշինյանը: Դրանից հետո ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց որոշման տեքստը: Որոշումն ընդունվեց միաձայն: […]
12:18 30.07.2020
2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 22:45-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ արգանդի արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակչուհի, 31-ամյա կին: Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, իր աշխատավայրի սանհանգույցում միայնակ ծննդաբերել է իգական սեռի […]
11:58 30.07.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» կառավարության որոշման նախագիծը: «Սիմոնյան» կրթական հիմնադրամը համապատասխան գրություններով դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և ՏԿԵ պետական գույքի կառավարման կոմիտե՝ Բերդի ավագ դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված անշարժ գույքից մի հատվածը «Թումո» շարժական կենտրոն կառուցելու նպատակով […]
11:49 30.07.2020
ՀՀ աշխատանքի և սոցիական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց նախագիծ, որը վերաբերում է սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուներին նպատակային սոցիալական աջակցություն ցուցաբերելուն: «ՀՀ սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում այսօրվա դրությամբ բնակվում է ավելի քան 250 անձ, որից 74-ը միայնակ են: Նախագծի ընդունման արդյունքում փոխհատուցում կտրամադրվի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ […]
11:42 30.07.2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից ՀՀ Դատական դեպարտամենտ է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ Ստեփան Կարոյի Միքայելյանի և Գոռ Գագիկի Հակոբյանի վերաբերյալ կազմված բարեվարքության եզրակացությունները։ Հանձնաժողովը տեղեկացնում է նաև, որ 2020 թվականի հուլիսի 22-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնական կայք […]
11:36 30.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է խարդախություն կատարած, ինչպես նաև՝ հանցագործությանն օժանդակած անձանց շրջանակը, մեխանիզմը: Պարզվել է, որ Իջևան քաղաքի 39-ամյա բնակչուհին, ուրիշի գույքը […]
11:31 30.07.2020
Վերջին 15 օրում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանում էականորեն բարելավվել է և բարելավվում է: Կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հունիսի 11-ից հետո առաջին անգամ, երեկվա դրությամբ, մենք ունենք ակտիվ դեպքերի 9000-ից պակաս դեպք: Երեկվա դրությամբ՝ դրական ախտորոշված ու չառողջացած դեպքերը 8877 են: Հունիսի 11-ից հետո երբեք այսպիսի ցածր թիվ […]
10:45 30.07.2020
Հուլիսի 30-ը Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ Մարդկանց աշխատանքային շահագործման կանխարգելումն ամեն պետության պարտավորություններից է: Այս համատեքստում՝ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ներգրավված է «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի կազմակերպման ՀՀ 2020-2022թ․թ․ ազգային ծրագիր»-ից բխող՝ վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկման աշխատանքներում։ Իսկ աշխատանքային իրավունքի՝ ներառյալ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողությունն ԱԱՏՄ […]
10:28 30.07.2020
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ Հիմնանորոգվում է Վաղաշենի մանկապարտեզի շենքը։ Հիմնանորոգվում է Երանոս համայնքի մսուր մանկապարտեզը։ Ծովասարում կառուցվում է մանկապարտեզ։ Մասնակի վերանորոգվում է Լճաշեն համայնքի «Մանչուկ» մանկապարտեզը։
10:03 30.07.2020
Շիրակի մարզի դատախազության կողմից իրականացվող դատախազական պատշաճ հսկողության ներքո ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համակարգված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018 թվականի օգոստոսի 20-ին Գյումրի քաղաքի բնակչուհին իր նորածին երեխային 1.200.000 ՀՀ դրամի դիմաց վաճառել է Երևան քաղաքի բնակիչ ամուսիններին։ Իրականացված հետաքննության արդյունքում […]
09:33 30.07.2020
Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հանքարդյունաբերության ոլորտում լավ կառավարման գլոբալ ստանդարտի իրականացման գործում: Այս մասին հայտնում է USAID Armenia-ի ֆեյսբուքյան էջը։ Վերջերս Հայաստանը դարձավ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) մասնակից 53 երկրներից 9-րդը, որը ստացել է ամենաբարձր վարկանիշը ԱՃԹՆ-ին անդամակցած երկրների համապատասխանության պահանջները ներկայացնող գլոբալ փաստաթղթի՝ 2016 թ. ԱՃԹՆ ստանդարտի իրականացման ուղղությամբ: 2017 թ.-ին ԱՃԹՆ-ին […]
09:22 30.07.2020
Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 15 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 120 կրակոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով․ «Ճամբարակի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ […]
09:16 30.07.2020
Գերմանիայում ադրբեջանցիները հայերի դեմ իրականացրել են ատելության հողի վրա անընդունելի հանցագործություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սերժ Թանկյանը՝ հղում անելով Zartonk Media-ին։ 20-30 դիմակավորված ադրբեջանցիներ Քյոլնում հարձակվել են Hookah Bar-ի վրա, որի սեփականատերը հայ գործարար է։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 24-ի գիշերը, սակայն այդ մասին տեղեկություններ են տարածվում հիմա։ […]
08:17 30.07.2020
Առաջիկայում Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» լինելու է տարածաշրջանի հզոր մասնագիտական կառույցներից մեկը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով․ «Մեր համակարգում սկսվել է ինտենսիվ վերազինման գործընթաց։ Մանրամասները շուտով․․.»։
08:13 30.07.2020
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել գիշերային հրավառությունից՝ կից գրելով․ «Ամբողջ ընտանիքով, ինչպես նաև ամբողջ թաղամասով, «անհանգստացանք», երբ հանկարծակի գըմփգըմփոցներ լսեցինք։ Դուրս եկա պատշգամբ, և ահա այն տեսարանն, ինչ ես տեսա… Վերջում կողքի շենքերից մարդիկ հայհոյախառն բաներ էին գոռում՝ երեխաներին արթնացրեցիք այ…»։
08:08 30.07.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 10:00-16:00 Շիրակի 4-րդ նրբ. 9-րդ շենք, 11:00-17:00 Ներքին Չարբախ 3, 4, 5 փող. 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող. 55/32, Գ.Նժդեհի 35 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բագրատունյաց պող. 43, 47 շենքեր և […]