22:20 28.07.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը միացել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Աննա Հակոբյանը շատ կարևոր խոսակցություն է սկսել։ Միանում եմ»,- գրել է Նազարյանը: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունն ուղղված է ադրբեջանցի կանանց: Հիշեցնենք, որ Հակոբյանը ադրբեջանցի կանանց […]
22:06 28.07.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր կայացած դատական նիստին պաշտպանական կողմը միջնորդել է վերացնել Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքերի վրա դրված կալանքը: Պաշտպանների միջնորդության դեմ առարկել է մեղադրող կողմը: Իր հերթին ՀՀ երկրորդ նախագահն իրեն պատկանող գույքի ու հաշիվների մասին տեղեկություն է ներկայացրել: Դատավոր Աննա Դանիբեկյանը նշել է, որ միջնորդությունների լուծման համար անհրաժեշտ […]
21:56 28.07.2020
«Ամուլսար» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հաշվի առնելով Ամուլսարի խնդրի շուրջ վերջին շաբաթներում տեղի ունեցող իրադարձությունները՝ -Լիդիան Արմենիա կազմակերպության պահնորդային խմբի փոփոխությունը, որը զուգորդվեց դիրքապահ շան ձագերի դիտավորյալ և դաժան սպանությամբ, -Առանց պայմանավորվածության դիրքերից տեխնիկա ներս մտցնելու փորձերը և դրանց հաջորդող իրարանցումները, -Առանց պայմանավորվածության պարբերական բնույթ կրող անհասկանալի մարդկանց տարածք […]
21:42 28.07.2020
Երեկ Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած անձանց խումբը հերթական աղմուկի ու ապատեղեկատվության ալիքն էր բարձրացրել` շարունակելով արդեն երկու տարի տևող ապօրինության տրամաբանությունը՝ ուղղված օրենքի, պետության ու սեփական համայնքի բնակիչների դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիան»։ ««Լիդիան Արմենիան» արդեն տեղեկացրել էր, որ անցյալ շաբաթ Ամուլսարի տարածքում սկսվել են գույքագրման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացնում են ընկերության մասնագետները՝ […]
21:38 28.07.2020
Հուլիսի 28-ին՝ ժամը 14։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշեն թաղամասի 9-րդ փողոցում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից […]
21:13 28.07.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել հուլիսի 27-ին հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության […]
20:59 28.07.2020
Այսօր՝ հուլիսի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի վարչական տարածքի խնձորի այգիներում գտնվող ոռոգման համակարգի երկաթյա խողովակի մեջ դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փրկարարները, հիմնականում քաղաքացիների օգնությամբ, օգտագործելով էլեկտրազոդման հատուկ սարք, կարողացել են մեծ դժվարությամբ […]
20:15 28.07.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հաղթահարել է կորոնավիրուսը։ Այս մասին փոխանցում է Белта-ն: «Ներողություն եմ խնդրում ձայնիս համար: Վերջին շրջանում ստիպված եմ լինում շատ խոսել: Բայց ամենազարմանալին այն է, որ այսօր դուք հանդիպում եք մի մարդու, որը ոտքի վրա, ասիմպտոմ հաղթահարել է կորոնավիրուսը: Այդպիսի եզրակացության են եկել երեկ բժիշկները»,- ասել է նա Ներքին […]
20:00 28.07.2020
Հուլիսի 28-ին՝ ժամը 16:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լերմոնտովո գյուղի մոտակայքում ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին՝ Լերմոնտովո գյուղի մոտակայքում, «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել […]
19:45 28.07.2020
ՔՏՀԱ տեսչական մարմինը լայնածավալ վերահսկողություն է իրականացրել Երևանի տարբեր վարչական շրջաններում: Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորներով ուղևորափոխադրումներ իրականացնելու դեպքեր։ Մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են դիմացի նստատեղին՝ վարորդի կողքին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր։
19:30 28.07.2020
Գյումրիի նախկին «Տեքստիլ» կոմբինատը արդյունաբերական քաղաքի ամենախոշոր արտադրական ընկերությունն էր։ Այս տարածքում են եղել գործարանին պատկանող տարբեր նշանակության տեղամասերը: 22 հա է ընդհանուր տարածքը, 90-ականներին, երբ կոմբինատը այլևս չաշխատեց ու սկսվեց գործարանի սնանկացման գործընթացը, տարածքը մաս-մաս վաճառեցին: Իսկ այդ սեփականաշնորհումը տեղի ունեցավ սնանկության գործով կառավարչի թույլտվությամբ։ Բայց ներկա տերերը նախկիններից են գնել տարածքները՝ ոչ մեկ […]
19:15 28.07.2020
Ստորաբաժանումների ներդաշնակման և կրակի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով 5-րդ զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զարավարժություն։ Զորավարժությանը ներգրավված անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները, խրախուսվել են բարձր ցուցանիշներ գրանցած զինծառայողները։
19:06 28.07.2020
Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը: Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին է […]
19:00 28.07.2020
Հանգստյան օրերին Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և մարզերն ու մայրաքաղաքը սպասարկող սպայական գումարտակների ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվելով 100 ավտոմեքենա։ Հայտնաբերվել է 86 ոչ սթափ վարորդ։ 18 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ի խլացուցիչը վերասարքավորված էր բարձր ձայնով երթևեկելու […]
18:48 28.07.2020
Վարչապետը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանն ու քննադատել Ադրբեջանի ղեկավարությանը՝ վերջին տարիների ագրեսիվ հռետորաբանության համար: «Ադրբեջանի ղեկավարը երկար տարիների ընթացքում իր բնակչությանը վստահեցնում էր, որ կլուծի Լեռնային Ղարաբաղի հարցը զինված հարձակման միջոցով: Ադրբեջանի կառավարությունը վերջին 10 տարիների ընթացքում ծախսել է մի քանի միլիարդ դոլար Ադրբեջանի զինված […]
18:44 28.07.2020
ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Երևան քաղաքի ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Վերահսկողությունն իրականացվում է հաստատությունների կողմից ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ու կատարման նկատմամբ: Ուշադրության կենտրոնում են շարունակում մնալ երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, օգտագործվող սպասքի և ծորակային կահավորման համապատասխանությունը սահմանված կանոններին, երեխաների և աշխատակիցների կանոնավոր ջերմաչափումը: Նոր կորոնավիրուսային […]
18:27 28.07.2020
Հուլիսի 28-ին ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին և իրականացված միջոցառումներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 12-ից արձանագրված լարվածության աճին և սահմանագոտում ներկայիս […]
18:15 28.07.2020
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերն ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի զբոսայգիներում։ Գրանցվել են դիմակները ոչ ճիշտ կրելու, խմբերով շրջելու, նաև սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջի խախտման դեպքեր։
18:07 28.07.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» և մի ընկերության միջև 2015 թվականի փետրվարի 1-ին և 2016 թվականի մարտի 1-ին կնքվել են համապատասխանաբար՝ 7 միլիոն 200 և 7 միլիոն 420 հազար դրամ արժողությամբ «Անվտանգության և պահպանության ծառայությունների մատուցման» ու «Հիվանդանոցային […]
18:00 28.07.2020
Ոստիկանությունը շարունակում է թմրամոլության, հատկապես թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը։ Հուլիսի 25-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Ներքին Շենգավիթի տներից մեկում և հարակից շինություններում հայտնաբերեցին մոտ 827 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Հողատարածքում հայտնաբերվեց կանեփի 164 բույս։ Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության։ Նախապատրաստվում են նյութեր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, […]
17:58 28.07.2020
Հուլիսի 21-ին ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի 28-ամյա բնակչուհին հղիության ընթացքում, Արմավիրի 32-ամյա մի բնակչուհու միջնորդությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել երևանցի 37-ամյա տղամարդու հետ, նրանից ստացել է 350 000 դրամ և, ըստ պայմանավորվածության, ծննդաբերելուց հետո երեխային պետք է հանձներ նրան։ Երեխային հանձնելուց հետո տղամարդը պետք է վճարեր ևս 500 000 դրամ: […]
17:50 28.07.2020
Շարունակվում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների ուժեղացված ստուգայցերը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում։ Արդյունքում արձանագրվում են ՀՀ պարետի որոշումներով ամրագրված նորմերի կատարման նկատմամբ հնարավոր բոլոր խախտումները և ներկայացվում ՀՀ պարետատուն: Կորոնավարակի դեմ պայքարով պայմանավորված՝ սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար այսօր հանրապետությունում կասեցվել է մոտ վեց տասնյակ կազմակերպությունների աշխատանքը: Դրանցից մեկի՝ Սևանա լճի ափին գործող «Սպիտակ […]
17:44 28.07.2020
Շիրակի մարզում կրկնահանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման շրջանակներում մարզի դատախազությունում վերլուծվել են նպաստող պատճառներն ու պայմանները, դրանք վերացնելու միջոցները: 2020թ. 1-ին կիսամյակում արձանագրվել է նախկինում դատապարտված 17 անձանց կողմից կատարված նույնքան հանցագործության դեպք, ինչը մեկով ավելի է նախորդ՝ 2019թ. երկրորդ կիսամյակի համեմատ: Այս վիճակագրությունը և դեպքերի աննշան աճը վկայում է, որ կրկնահանցագործությունների նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող […]
17:30 28.07.2020
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) և Չինաստանի մասնագետներն աշխարհում առաջինն են անցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երրորդ՝ եզրափակիչ փուլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին հայտնել է «Ալ Արաբիա» համարաբական հեռուստաալիքը: «Աբու Դաբիում բազավորված G42 ընկերությունը Sinopharm CNBG (չինական ընկերության) հետ համագործակցությամբ փորձարկում կանցկացնի Աբու Դաբիի առողջապահության դեպարտամենտի և առողջապահության նախարարության ղեկավարությամբ»,- ասվում է […]
17:11 28.07.2020
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շարունակել է ստուգայցեր իրականացնել Երևան քաղաքի գազալցակայաններում: Խախտումներ են արձանագրվել գազալցակայաններից մեկում, որտեղ բացակայել են ախտահանիչ նյութերը, թերի է եղել ջերմաչափման գրանցամատյանը և դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանը:
17:01 28.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Կապսի ջրամբարի կառուցման նախագիծը: Նշվել է, որ ծրագրի արժեքը գնահատվում է 60 մլն եվրո և նախատեսվում է այն իրականացնել գերմանական KFW բանկի հետ համագործակցությամբ: Ներկայումս քննարկման փուլում է ջրամբարի կառուցման երկու տարբերակ: Արդյունքում՝ Կապսի ջրամբարի տարողությունը լինելու է 60 մլն խմ՝ 51 մետր […]
17:00 28.07.2020
Մարդու իրավունքների պաշտպանը գործարկել է ombuds.am կայքի բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ Պաշտպանի գործունեությանը, ստանալ իրազեկումներ և դիմել Մարդու իրավունքների պաշտպանին: Հավելվածը հնարավոր է բեռնել Google play-ից և App store-ից:
16:49 28.07.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների, քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցության առ այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 163-րդ հոդվածի 1-ին մասով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դատարանների (այսուհետ՝ Դատարան) բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Դեպարտամենտի կազմում ստեղծված ՀՀ սնանկության դատարանի աշխատակազմի […]
16:44 28.07.2020
Հուլիսի 28-ին՝ ժամը 08։55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բարձրունի գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 20 հա խոտածածկ տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 12 հրշեջ-փրկարար՝ Վայոց ձորի մարզային փրկարարական […]