TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Ռուսաստանի դաշնակիցը հայ ժողովուրդն է. Փաշինյանը պատասխանել է Մարգարիտա Սիմոնյանի հրապարակմանը

16:35 28.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է «Россия сегодня»-ի ռուսաստանաբնակ գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հրապարակմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն իր հրապարակման մեջ քննադատություններ էր հնչեցրել Հայաստանի գործող իշխանության հասցեին: Սիմոնյանը նշել էր, որ Հայաստանին Ռուսաստանի օգնության դիմաց, ՀՀ իշխանությունները, նույնիսկ, չեն ճանաչել Ղրիմը: «Առաջին հերթին, Հայաստանը չի ճանաչել նաև Լեռնային Ղարաբաղի անկախությունը, դա […]

̰
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

16:13 28.07.2020

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. «Հարգելի՛ քաղաքացիներ Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող դիմումներին առավել արդյունավետ և արագ պատասխան ստանալու համար դիմումն անհրաժեշտ է ուղարկել ՃՈ հաշվառման և քննական տարածքային ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեին: Էլեկտրոնային փոստի հասցեներն են՝ Երևանի ՀՔԲ – [email protected] Կոտայքի […]

̰
Պաշտպանները միջնորդեցին վերացնել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը

16:06 28.07.2020

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով այսօրվա նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդեց վերացնել Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը։ Այս մասին հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից: Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ 2018-ի հուլիսի 30-ին քննիչ Հրաչյա Մուշեղյանը որոշում է կայացրել արգելանք դնել Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, դրամական միջոցների, հաշիվների, բաժնեմասերի, ակտիվների, […]

̰
Ադրբեջանցի կանանց շրջանում ակտիվություն կա Աննա Հակոբյանի խաղաղության կոչի նկատմամբ

16:00 28.07.2020

Ադրբեջանցի կանանց շրջանում ակտիվություն կա ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի խաղաղության կոչի և «Կանայք հանուն խաղաղության» արշավի նկատմամբ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը: – Ինչպիսի՞ արձագանք է գտել Աննա Հակոբյանի խաղաղության կոչը։ Արդյոք ադրբեջանցի կանայք միացե՞լ են արշավին, գրանցվե՞լ են կայքէջում։ – ՀՀ վարչապետի տիկին […]

̰
Ադրբեջանը հարձակվել էր այն ուղղությամբ, որտեղ շատ հայկական գյուղեր կան. Փաշինյան

15:51 28.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանը հուլիսին գործողությունները սանձազերծել է Հայաստանի Հանրապետության սահմանին Տավուշի ուղղությամբ, որովհետև այդտեղ ադրբեջանական ընդամենը մեկ, իսկ հայկական՝ բազմաթիվ գյուղեր կան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը հավելել է, որ այդ պատճառով Ադրբեջանը գրոհը չի սկսել Արցախի ուղղությամբ: «Արցախի և Ադրբեջանի շփման գծի մերձակայքում կան բազմաթիվ ադրբեջանական բնակելի […]

̰
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի վարակաբանների հսկողությամբ 145 երեխա հաղթահարել է Covid 19-ը 

15:44 28.07.2020

«Մուրացան» համալսարանական մանկական հիվանդանոց վերջին 6 ամսվա ընթացքում դիմել է 18,186 երեխա, ամբուլատոր կարգով՝ 12242, ստացիոնար՝ 5944։ Համալսարանական վարակաբանների հմուտ թիմի հսկողությամբ 145 երեխա հաղթահարել է կորոնավիրուսային համաճարակը, որոնցից 59-ը՝ 0-2 ամսական։ Համալսարանական մանկական հիվանդանոցի բուժանձնակազմը վերջին 180 օրում առողջացրել է սուր գաստրոէնտերիտ ունեցող 117, սուր աղիքային վարակ ունեցող 98, լեյշմանիոզ հիվանդություն ունեցով 16 երեխայի: […]

̰
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը РБК-ին

15:42 28.07.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետը հարցազրույց է տվել РБК-ին: Հեռուստաալիքը տեսանյութը վերնագրել է «Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության, թուրքական միջամտության և Մարգարիտա Սիմոնյանի մասին»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ավարտվել է ««Զատիկ» երեխաների աջակցման կենտրոն»-ի սանին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը

15:35 28.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է ««Զատիկ» երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին սանի կողմից նույն կազմակերպության սանին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  2020 թ. մայիսի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ««Զատիկ» երեխաների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի  նախկին սանը՝ 18-ամյա երիտասարդը, գտնվելով նշված […]

̰
Դատարանը չթույլատրեց Յուրի Խաչատուրովին երկու օրով լքել Հայաստանի սահմանը

15:25 28.07.2020

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդեց դատարանին՝ իր պաշտպանյալին երկու օրով ՀՀ սահմանը հատելու թույլտվություն տալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ Միհրան Պողոսյանը նշեց, որ Յուրի Խաչատուրովը ծնվել է Վրաստանի Հանրապետությունում, և նրա ծնողներն ու եղբայրները հուղարկավորված են իր ծննդավայրում, իսկ Յուրի Խաչատուրովը 2018թ. նոյեմբեր ամսից […]

̰
Գերմանիայի պատկան մարմինները հետաքննում են՝ բացահայտելու ՀՀ դեսպանատան մեքենան միտումնավոր հրկիզողներին

15:20 28.07.2020

Գերմանիայի պատկան մարմինները հետաքննում են՝ բացահայտելու ՀՀ դեսպանատան ավտոմեքենան հրկիզողներին: Այս մասին ասվում է մասին Գերմանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ: «Հուլիսի 23-ի կեսգիշերին Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենայի հրկիզման հետ կապված` տեղեկացնում ենք, որ ներկայումս ԳԴՀ պատկան մարմիններն իրականացնում են հետաքննություն միտումնավոր հրկիզում իրականացնողներին բացահայտելու ուղղությամբ»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

̰
Նոյեմբերյանում, Դովեղում և Բարեկամավանում վերականգնման աշխատանքները մեկնարկել են

14:50 28.07.2020

Սկսվել են վերականգնման աշխատանքները նաև Նոյեմբերյանում, Դովեղում և Բարեկամավանում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

̰
Յուրաքանչյուր վնասված տան դիմաց կառուցելու ենք կրկնակին. Հայկ Չոբանյան

14:34 28.07.2020

ՀՀ Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի հրետակոծության արդյունքում վնասված տների վերանորոգումն արդեն մեկնարկել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Յուրաքանչյուր վնասված տան դիմաց կառուցելու ենք կրկնակին»,- գրել է Հայկ Չոբանյանը:

̰
«Սթոնս» ՍՊ ընկերության գլխավոր հաշվապահը կալանավորվել է

13:40 28.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում թույլ տրված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դեռևս 2019թ. սեպտեմբերի 20-ին «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի Տրանշ 3-ի կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության ենթակապալառու «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեության կառավարմամբ զբաղված «Մուլտի […]

̰
9 քաղաքացի է բերման ենթարկվել, ոստիկանությունը շարունակում է հասարակական կարգի պահպանությունը. Ջանոյանը՝ Ամուլսարում կատարվածի մասին

12:11 28.07.2020

Երեկ լուր տարածվեց այն մասին, որ ոստիկանությունը առավոտյան  շարունակել է բերման ենթարկել Ամուլսարի դիմադրական կետերում եղած քաղաքացիներին, ովքեր պահանջում էին, որ Սարավան գյուղի կողմից Ամուլսարի տարածք մտած «Էկո Բիլդինգ» ընկերության 6 ներկայացուցիչները դուրս գան  տարածքից և դադարեցնեն աշխատանքները: Արդյունքում ընդհարում է եղել: «Երեկ 9 քաղաքացի էր բերվել ոստիկանություն նշված տարածքից: Համապատասխան արձանագրություն է կազմվել»,- SHANTNEWS.am-ին […]

̰
Լիազորությունների չարաշահում, ծեծ, յուրացում․ օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:00 28.07.2020

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 25, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, խարդախության` 5, բնակարանային գողության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի՝ 4-ական, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման և անձնական ունեցվածքի գողության փորձի՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, […]

̰
Ինչպիսի՞ աջակցություն է նախատեսվում սահմանապահ բնակավայրերի համար

11:50 28.07.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի օրենսդրական նախաձեռնությունը կառավարության հետ քննարկման արդյունքում այսպիսի աջակցություն է նախատեսում սահմանապահ բնակավայրերին: Առաջիկա երեք տարում եւս պետությունը մասամբ կվճարի սահմանապահ բնակիչների սպառած -50% էլեկտրաէներգիան -50% բնական գազը -50% ոռոգման ջուրը ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ կվճարի սահմանապահի 100% հողի հարկը 100% […]

̰
ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնը համավարակի պայմաններում աշխատում է բազմապատկված ծանրաբեռնվածությամբ

11:37 28.07.2020

Պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոնը կորոնավիրուսի համավարակի պայմաններում աշխատում է բազմապատկված պատասխանատվությամբ և ծանրաբեռնվածությամբ` առաջնորդվելով քաղաքացիների բոլոր հարցերին պատասխանելու սկզբունքով: Արդեն մեկ տարի է, ինչ 060 544 444 հեռախոսահամարից բացի, գործում է անվճար հեռախոսահամար Հայաստանից զանգողների համար` 08000 0007:

̰
Անչափահասների հետ կապված խնդիրների և ընտանեկան բռնության դեպքերի համար ոստիկանությունում գործում է թեժ գիծ

11:28 28.07.2020

Անչափահասների հետ կապված խնդիրների և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերում աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ ոստիկանությունում գործում է Թեժ գիծ: Հարցերի դեպքում զանգել 010596655 հեռախոսահամարով՝ երկուշաբթիից֊ուրբաթ, ժամը 09.00-ից 18.00֊ն։

̰
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ԱԳ և արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ

11:17 28.07.2020

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության պաշտոնական կայքը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման ուղիների շուրջ: Համավարակի տարածմամբ պայմանավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարման համատեքստում՝ երկուստեք կարևորվել է միջազգային համագործակցության ու փոխօգնության դերը։ Հայաստանի և Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների […]

̰
Ընթանում են Տաթև-Աղվանի 12.5 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

10:54 28.07.2020

ՀՀ պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-46, Մ2-Տաթև-Աղվանի-Մ2 ճանապարհահատվածը։ Կապալառու կազմակերպությունը՝ «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն, իրականացնելու է հողային աշխատանքներ, ջրահեռացման համակարգերի մաքրում և վերականգնում, անվտանգության տարրերի, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և նշագում։ 12.5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման համար հատկացվել է մոտ 1 մլրդ 170 մլն դրամ։ Նշենք‚ որ 2019թ. հիմնանորոգվել էր Սատանի կամրջից մինչև Տաթև 6 […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 239 դեպք, 692 պացիենտ առողջացել է

10:51 28.07.2020

Հուլիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37629 դեպք, որոնցից 27357-ն` առողջացած, 719-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 158527 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 1061 […]

̰
Հարուցվել է քրեական գործ՝ Եղեգնուտ համայնքի մի շարք բնակիչների կողմից ինքնիրավչություն կատարելու դեպքի առթիվ

10:32 28.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Եղեգնուտ համայնքի մի շարք բնակիչների կողմից առերևույթ ինքնիրավչություն կատարելու դեպքի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ ՀՀ Արմավիրի նախկին մարզպետի՝ 24.08.2018թ. թիվ 287 որոշմամբ՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել նույն գյուղի բնակիչը: Նշված որոշումը Եղեգնուտ համայնքի նախկին ղեկավարի կողմից բողոքարկվել է ՀՀ վարչական դատարան, […]

̰
Երթևեկության ևս մեկ փոփոխություն՝ Ռուբինյանց փողոցում

10:28 28.07.2020

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2020 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի Ռուբինյանց փողոց-Ռուբինյանց փողոցի նրբանցք-Էմինեսկուի 1-ին փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցում՝ Գայի պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կկազմակերպվի 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի դեպի Ռուբինյանց փողոցի նրբանցք ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկում

10:25 28.07.2020

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ խաչմերուկի թողունակությունը մեծացնելու նպատակով 2020 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի Ռուբինյանց և Սևակի փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Ռուբինյանց փողոցում՝ խաչմերուկի մոտակա երկու կողմի հատվածներում, հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվեն լրացուցիչ 4-րդ երթևեկելի գոտիներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի հետադարձերը և դեպի […]

̰
Գյումրիում թափառող շների թիվը չի նվազում, բնակիչները դժգոհում եմ շների ագրեսիվությունից ու հարձակումներից

10:22 28.07.2020

Գյումրիում թափառող շների համար ապաստարան կառուցելու, մեկ վայրում կենտրոնացնելու և նրանց խնամքը կազմակերպելու  հաստատված ծրագիր որևէ կազմակերպություն կամ անհատ դեռ չի ներկայացրել, առայժմ ամեն ինչ ուսումնասիրությունների մակարդակում է։ Գյումրիի քաղաքապետարանը ծայրամասային թաղամասերից մեկում տարածք է առանձնացրել է և սպասում  է առաջարկների։ Թափառող շների ոհմակներից ու հարձակումներից մարդկանց հեռու պահել չի լինում։ Վնասազերծման միակ կիրառվող  տարբերակը […]

̰
Այրվածքներով հոսպիտալացված 3 քաղաքացիների վիճակը ծանր է․ ԱԻՆ

09:31 28.07.2020

Հուլիսի 27-ին, ժամը 21։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուս փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել գազի բալոնից արտահոսք՝ հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով […]

̰
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 220 կրակոց

09:22 28.07.2020

Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 220 կրակոց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ մանրամասնելով․ Չինարի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ […]

̰
Կապանում ջրամատակարարումը 28 ժամով կդադարեցվի

08:59 28.07.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 28-ին՝ ժամը 08.00-ից մինչև հուլիսի 29-ը՝ ժամը 12.00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Հիմնանորոգվում է Երանոսից Լիճք 7կմ երկարությամբ ճանապարհահատվածը

08:28 28.07.2020

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով վերակառուցվում է Գավառի թիվ 2 հիմնական դպրոցը։ Տեղադրվել են հակահրդեհային և ջերմամեկուսիչ համակարգեր։ Տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ։ Հիմնանորոգվում է Երանոսից Լիճք 7կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Տավուշի մարզերում

08:09 28.07.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Րաֆֆու փ. 87 շենք, Սիլիկյան հին խճուղու հարակից արտադրամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ․Նժդեհի փ․9, 9ա, 19, 19ա շենքեր, Մանթաշյան փ․28ա շենք, Բայդուկովի, Մխչյան փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ամիրյան փ. […]

̰
BACK_TO_TOP