TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Առաքել Մովսիսյանի որդին ազատ է արձակվել

23:59 27.07.2020

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին՝ Դավիթ Մովսիսյանն այսօր կալանքից ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է նրա փաստաբան Գոռ Գևորգյանը։ Հիշեցնենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. […]

̰
Ամուլսարում լարված իրավիճակ է

23:37 27.07.2020

Ամուլսարի լարված իրավիճակ է։ Ցուցարարների և պահապանների միջև քաշքշուկ է սկսվել: Այս մասին տեսանյութ է հրապարակել Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:27 27.07.2020

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 27-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 28-ին, 30-ին, օգոստոսի 1-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ […]

̰
Մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ

23:27 27.07.2020

Անձնակազմի մասնագիտական գիտելիքների և գործնական ունակությունների կատարելագործման նպատակով հուլիսի 25-ին, 1-ին զորամիավորման տանկային վաշտերից մեկի ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ։

̰
Վերին Դվինի ջրանցքից դուրս է բերվել 14-ամյա տղայի դի

23:05 27.07.2020

Հուլիսի 27-ին՝ ժամը 17։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Դվին գյուղի տարածքում երեխան ընկել է ջրանցքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ժամը 19։52-ին Անդրանիկ Ն․-ի (ծնված 2006 թ․) դին դուրս է բերվել ջրանցքից։

̰
Արմավիրի մարզում 30-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է

22:44 27.07.2020

Այսօր` հուլիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Շավարշ Հ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 78-ամյա Մարտին Մ․-ին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդն ինքնակամ գնացել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Քննիչի հանձարարականով ավտոմեքենան […]

̰
Հակառակորդի կրակոցից զոհված Արթուր Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

22:33 27.07.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած բախումների ընթացքում հակառակորդի կրակոցից  զոհված զինծառայող Արթուր Մուրադյանին Մարտական ծառայության մեդալով  պարգևատրելու մասին։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» […]

̰
Մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ

22:31 27.07.2020

Մարտական հերթապահության կազմակերպման գործընթացն ստուգելու նպատակով հուլիսի 25-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

̰
Օդային ուղևորափոխադրումները հնարավոր կլինեն վերաբացել միայն այն բանից հետո, երբ երկիրն այլևս չի լինի արտակարգ դրություն հայտարարած ռեժիմի մեջ․ Է․ Մարուքյան

22:24 27.07.2020

Օդային ուղևորափոխադրումները հնարավոր կլինեն վերաբացել միայն այն բանից հետո, երբ երկիրն այլևս չի լինի արտակարգ դրություն հայտարարած ռեժիմի մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Բազմաթիվ քաղաքացիներ հարցնում են, թե երբ կբացվեն գոնե կիսականոնավոր օդային ուղևորափոխադրումները դեպի ՌԴ և ԱՊՀ այլ երկրներ: Պետք է տեղեկացնեմ, որ օդային […]

̰
Դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են կազմակերպել` պահանջելով փոխել ընդունելության նոր կարգը

22:05 27.07.2020

Բուհեր չընդունված դիմորդները և նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացրել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առջև: Նրանք պահանջել են նախարարի հետ հանդիպում: Ակցիայի մասնակիցները նշել են, որ ընդունելության կարգի փոփոխության վերաբերյալ իրենք բավարար տեղեկացված չեն եղել: Իսկ երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել էր թեմային, պարզաբանել ստեղծված իրավիճակը, խոսել լուծումների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սպասե՞լ արդյոք կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքին․ զրույց վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ

21:44 27.07.2020

Ինչի մասին են վկայում կորոնավիրուսի` վերջին օրերի նոր դեպքերի թվերը, արդյո՞ք կա դրական տեղաշարժ: Ինչու են աշխարհի մի շարք երկրներ վերադառնում սահմանափակումներին․ և ինչ ակնկալիքներ կան պատվաստանյութերի հետ կապված: Այս և այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ալեն Սիմոնյանի հետ միջադեպի գործով Արթուր Դանիելյանին այսօր մեղադրանք է առաջադրվել

21:23 27.07.2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ հարուցված քրեական գործով Արթուր Դանիելյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով`բռնության գործադրմամբ խուլիգանության համար: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել են Հատուկ քննչական ծառայությունից: Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

̰
Ադրբեջանի ղեկավարությունը սադրիչ գործողությունների միջոցով ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը. ՀՀ ԱԳՆ

20:53 27.07.2020

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի միտումնավոր խախտման արդյունքում հուլիսի 27-ին դիպուկահարի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Մեր խորին ցավակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին և հարազատներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Հատկանշանական է, որ Ադրբեջանը այս սադրանքին դիմում է հաշված օրեր […]

̰
Նոր Նորքի զբոսայգիներում խախտումները նվազել են

19:44 27.07.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները, փոխգործակցելով ոստիկանների հետ, այսօր վաղ առավոտից համավարակի տարածման դեմ ուղղված հերթական խստացված ստուգայցը կատարել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։ Կանաչ գոտիներում լայնածավալ մշտադիտարկումների արդյունքները ցույց են տվել, որ խախտումների և թերությունների նվազման դրական դինամիկան պահպանվել է։ Նանսենի և Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգիներում այցելուները հիմնականում զբաղվել են […]

̰
Նոր Նորքում՝ ուժեղացված ստուգայցով․ ի՞նչ են փաստում ԱԱՏՄ դիտարկումները

19:21 27.07.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ մշտադիտարկման աշխատանքները ողջ հանրապետության տարածքում։ Այսօր, մի քանի օրվա պարբերականությամբ, ԱԱՏՄ աշխատակիցներն ուժեղացված ստուգայցով կրկին Նոր Նորք վարչական շրջանում էին։ Տեսուչների կողմից այստեղ դիտարկվել է սահմանված նորմերի կատարումն ինչպես կենտրոնական փողոցներում, այնպես էլ ծայրամասերում գործող տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ մասնագետները փաստում են՝ խախտումների թիվը նվազել է, սակայն […]

̰
Բեռնատարի վարորդը 1 մլն 500 հազար ռուբլու գողության մասին սուտ հաղորդում է տվել

19:05 27.07.2020

Հուլիսի 24-ին ոստիկանության Սևանի բաժնից ահազանգով օպերատիվ խումբ մեկնեց Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 91-րդ կիլոմետրին կայանված խոշոր բեռնատարի մոտ։ Վաղարշապատում բնակվող 38-ամյա վարորդը ահազանգել էր «911» ծառայություն և հայտնել, որ մեքենայից 1 միլիոն 500 հազար ռուբլի են գողացել։ Ահազանգը փոխանցվել էր ոստիկանության Սևանի բաժին։ Դեպքի վայր հասած օպերատիվ խումբը նրանից հաղորդում ընդունեց, ապա Սևանի ոստիկանները սկսեցին օպերատիվ-հետախուզական […]

̰
Ոստիկանությունում «թեժ գիծ» է գործում

18:54 27.07.2020

Անչափահասների հետ կապված խնդիրների և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերում աջակցություն ցուցաբերելու նպատակով ոստիկանությունում գործում է «թեժ գիծ»: «Հարցերի դեպքում զանգահարել 011596655 հեռախոսահամարով՝ բացի շաբաթ և կիրակի օրերից»,- ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

̰
Վարչապետին է ներկայացվել առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը

18:49 27.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված առողջապահության ոլորտում 2019թ. իրականացված միջոցառումների հաշվետվությունը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է 2019թ. կատարված բոլոր 14 միջոցառումների կատարողականը: Մասնավորապես, հաշվետվություն է ներկայացվել առողջ ապրելակերպի, առավել տարածված հիվանդությունների դեմ պայքարի, բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման […]

̰
Ստամբուլում ադրբեջանցիները հայ երիտասարդի են ծեծել

18:32 27.07.2020

Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթը տեղեկացնում է, որ օրեր առաջ Ստամբուլի Գումգափու թաղամասում մի խումբ ադրբեջանցիների կողմից մի հայ երիտասարդ է ծեծի ենթարկվել։ Երիտասարդի մայրը թերթին տեղեկացրել է, որ ադրբեջանցիները սկզբում հարցեր են տվել Ղարաբաղյան հակամարտության մասին, ու թեև ստացել են «նման հարցերով չենք հետաքրքրվում» պատասխանը, անցել են գրոհի։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: […]

̰
Ուժեղացված ստուգայցեր Նոր Նորքում

18:18 27.07.2020

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները ուժեղացված ստուգայցեր են իրականացրել Երևան Նոր Նորք վարչական շրջանի սննդի շղթայի կազմակերպություններում: Բոլոր այն խանութներում, հանրային սննդի օբյեկտներում և սննդի արտադրություններում, ուր վերահսկողական այցեր են կատարել ՍԱՏՄ տեսուչները, խախտումներ չեն հայտնաբերվել: ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները, սակայն, թերացումներ և կոպիտ խախտումներ արձանագրել են: Դրանք առնչվել են թե՛ կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված […]

̰
Դատարանը Անի համայնքի ղեկավարին զրկել է ՏԻՄ պաշտոն զբաղեցնելու իրավունքից

18:12 27.07.2020

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը: Հիշեցնենք՝ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել վատնման, հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով: Դատարանը վճռել է Արտակ Գևորգյանին դատապարտել 2 տարի 6 ամսվա ազատազրկման և որպես լրացուցիչ պատիժ զրկել տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոն զբաղեցնելու, այդ […]

̰
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հուլիսի 17-27-ը կատարվել է ավելի քան 313 մլն դրամ նվիրատվություն

18:04 27.07.2020

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամից հայտնում են՝ հուլիսի 17-27-ն ընկած ժամանակում կատարվել է շուրջ 313 230 000 ՀՀ դրամի նվիրաբերություն։ «Հարգելի՛ հայրենակիցներ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 17․07․2020-ից սկսած հիմնադրամին ուղարկված նվիրաբերությունների թիվը կրկնապատկվել է։ Ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել հիմնադրամի գործունեության նկատմամբ ունեցած Ձեր վստահության համար և ներկայացնել 17․07․2020-27.07.2020-ի ընթացքում կատարված նվիրաբերությունների մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ժամը 11։30-ի […]

̰
Ուժեղացված վերահսկողություն Նոր Նորքում․ ՔՏՀԱՏՄ-ն հայտնաբերել է մի շարք խախտումներ

17:50 27.07.2020

Այսօր՝ հուլիսի 27-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում՝ ՀՀ պարետի 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշմամբ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Վերահսկողական աշխատանքների արդյունքում կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում […]

̰
ՊԵԿ-ը հայտնաբերել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անօրինական ներմուծման դեպք 

17:37 27.07.2020

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժին տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի մի բնակիչ փոստային առաքանիների միջոցով իրականացնում է Մեքսիկայից թմրամիջոցների անօրինական ներմուծում և դրանց իրացում Հայաստանում: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական […]

̰
Լուրջ առաջընթաց սահմանին․ ԱՀԿ գնահատումը ԱԱՏՄ «Զվարթնոց» բժշկասանիտարական հսկիչ կետի վերաբերյալ

17:18 27.07.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շատ լուրջ առաջընթաց է գրանցել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված իր բժշկասանիտարական հսկիչ կետում վիրուսի կանխարգելման աշխատանքի որակի բարելավման առումով։ Այս գնահատականն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն է։ Գնահատումն իրականացվել է ԱՀԿ Հարավային Կովկասի արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Էսենամանովի կողմից՝ ԱՀԿ մշակած չափորոշիչներով։ Ըստ այդմ՝ դիտարկվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ԱԱՏՄ […]

̰
ԲԴԽ-ն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրել է դատավոր Նաիրա Մխիթարյանի լիազորությունները

17:15 27.07.2020

Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում, քննության առնելով արդարադատության նախարարի՝ «ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի հունիսի 11-ի թիվ N64-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 9-րդ կետով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ […]

̰
Ֆրանսիան պետք է դաշնակից և քույր մնա Հայաստանի համար. Վալերի Բուայե

17:02 27.07.2020

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ. «Ես ուզում էի հարգանքի տուրք մատուցել 4 հայ զինծառայողների համար, որոնք պայքարել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ: Այս առիթով մասսայական միջոցառում էր կազմակերպվել Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում: Ֆրանսիան պետք է դաշնակից և քույր մնա Հայաստանի համար»: https://www.facebook.com/valerieboyer13/photos/a.323139661218839/1441556909377103/?type=3&theater

̰
Մակունցը հեռախոսազրույց է ունեցել Հայկ Սարգսյանի հետ

16:47 27.07.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հեռախոսազրույց է ունեցել խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ, ըստ որոշ հրապարակումների, երեկ Սևանի լողափերից մեկում խնջույք է տեղի ունեցել Հայկ Սարգսյանի մասնակցությամբ: Մակունցի խոսքերով՝ Հայկ Սարգսյանը հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ ինքը որևէ միջոցառում չի իրականացրել: «Մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ այլ քաղաքացիներ […]

̰
Կարծում եմ` Թուրքիան չի դառնա այս կոնֆլիկտի ուղղակի կողմ. Մակունց

16:40 27.07.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Արարատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Տավուշի սահմանին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ Թուրքիայի սատարող հայտարարությունների մասին: Նրա խոսքերով՝ Ադրբեջանը խրախուսում է Թուրքիայի ներգրավվածությունը: Լիլիթ Մակունցի կարծիքով՝ սեփական զինված ուժերի անզորությունը հստակ գնահատելով՝ Ադրբեջանի իշխանությունը գնում է այս կոնֆլիկտում Թուրքիային հնարավորինս ներգրավելու ճանապարհով. «Կարծում […]

̰
Բացահայտվել են ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ ներառելու դեպքեր  

16:16 27.07.2020

ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2018 թ. մարտի 1-ին ընդունված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պարտավորված լինելով 2018 թ. ապրիլի 1-ից արգելել «բաց թողում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ֆիզիկական անձանց անձնական […]

̰
BACK_TO_TOP