16:09 27.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու, պարբերաբար ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված մեծածավալ քննչական […]
16:04 27.07.2020
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Միքայել Զալինյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝ Միքայել Աշոտի Զալինյանին նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղար»,- ասվում է […]
14:51 27.07.2020
Ավիատոմսերի վաճառքի ռուսաստանյան որոշ կայքեր այս օրերին սկսել են առաջարկել ս/թ․ օգոստոսի 1-ից ՌԴ տարբեր քաղաքներից դեպի Հայաստան կանոնավոր չվերթների տոմսեր, մինչդեռ նկատենք, որ երկու պետությունների միջև կանոնավոր ավիափոխադրման վերսկսման գործընթացը դեռևս ավարտված չէ, իսկ չվերթների վերսկսման ժամկետները՝ քննարկման փուլում են։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը: «Ելնելով նշվածից՝ խորհուրդ ենք տալիս Հայաստան […]
13:57 27.07.2020
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն Արամուսի համայնքապետարանի աշխատակազմին և ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներին ներկայացրեց համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին: Այս մասին տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից։ ➡️Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը, ով համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի […]
13:37 27.07.2020
Բուհեր չընդունված դիմորդները և նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առջև: Նրանք պահանջում են նախարարի հետ հանդիպում: Ակցիայի մասնակիցները նշել են, որ ընդունելության կարգի փոփոխության վերաբերյալ իրենք բավարար տեղեկացված չեն եղել, պատշաճ չեն իրազեկվել: Մանրամասները՝ տեսանյութում:
13:23 27.07.2020
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի առանձին բաժիններ դեռ շարունակում են աշխատել սահմանափակ մարդկային ռեսուրսով։ Հուլիսի 27-ի դրությամբ բուժման մեջ է Ծառայության 21 աշխատակից, աշխատանքի է վերադարձել 32-ը: Անմիջական շփում ունեցած աշխատակիցներն ինքնամեկուսացված են:Այս մասին ասված է ծառայության ֆեյսբուքյան էջում։ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարգելի շահառուներ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված […]
13:10 27.07.2020
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականի՝ իր անվանական մարզաշապիկներն է նվիրաբերել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված հայ զինծառայողներին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Մխիթարյանը խոստացել է Հայաստանում գտնվելու ժամանակ անպայման հանդիպել մեր զինվորներին և անձամբ ստորագրել մարզաշապիկները: «Խոնարհվում եմ ձեր խիզախ կեցվածքի առջև, շնորհակալ […]
12:59 27.07.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 27-ին ստորագրել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքը, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների փաթեթը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու […]
11:55 27.07.2020
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 27.07.2020 թ.՝ ժամը 01։10-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից դիպուկահարի կողմից արձակված կրակոցից, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում կոկորդի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական […]
11:33 27.07.2020
Միգրացիոն ծառայությունից տեղեկացնում են, որ բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման ծրագրի առաջին փուլը մոտենում է ավարտին։ 1,5 մլրդ դրամի շրջանակում իրականացվող առաջին փուլում ընդգրված էին 112 փախստական ընտանիքներ, որոնցից մոտ իննսունն արդեն ստացել են վկայագրեր։ Այս անգամ ևս կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին […]
11:26 27.07.2020
Վրաստանն աջակցում է Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությանը: Թբիլիսիի դիրքորոշումն անշրջելի է. Կովկասում խաղաղությանն այլընտրանք չկա: Այս մասին հայտարարել է վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին: Նա այսպես է մեկնաբանել տարածված լուրերը, թե Ռուսաստանը պատրաստվում է Վրաստանի տարածքով 300 ռազմական մեքենա ուղարկել Հայաստան: Չիկովանիի խոսքով ՝ սա ևս մեկ կեղծ տեղեկություն է տեղի կուսակցական ԶԼՄ-ների կողմից, որն օգտագործվում […]
11:16 27.07.2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-19 համաճարակի դեմ մղվող պայքարին, ս.թ. մարտի 18-ից նախաձեռնեց «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավը, որի շրջանակներում հավաքագրված ամբողջ գումարն ուղղված էր առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը եւ տրամադրմանը, ինչպես նաեւ հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի, ԱՀ նախագահի, սփյուռքի գլխավոր հանձնակատարի […]
10:52 27.07.2020
Օգոստոսի 1-ից Երևանում կենսաթոշակի, նպաստի, սոցիալական ծրագրերով վճարների դիմումները կուսումնասիրվեն էլեկտրոնային եղանակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Դիմումներն ընդունելու և խորհրդատվություն տրամադրելու համար մայրաքաղաքում սպասարկման վարչության 10 բաժին է ստեղծվել:
10:47 27.07.2020
Հուլիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37390 դեպք, որոնցից 26665-ն` առողջացած, 711-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 6-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9793 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 157466 թեստավորում: Այս մասին հաղորդում են ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։ Նախորդ օրը կատարվել է 314 […]
10:32 27.07.2020
Հուլիսի 27-ին՝ ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Աշոտ Միքայելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
10:14 27.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով՝ վերջին մեղադրյալի մասով նախաքննությունը: Նախաքննությամբ պարզվել է, որ Էրեբունի վարչական շրջանի մի շարք բնակիչներ, խարդախությամբ ուրիշի գույքի տարբեր չափերի հափշտակություններ կատարելու դիտավորությամբ, դեռևս 2016 թվականին՝ տարբեր ժամանակահատվածներում, գրավատանը գրավադրել են ոչ պաշտոնական արտադրողների կողմից թողարկված, […]
10:04 27.07.2020
Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Լիճք բնակավայրի խաչմերուկից մինչև Մեղրի 10 կմ երկարությամբ ճանապարհահատվածում (կմ 364+000 – կմ 374+000) կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունն է «Մեղրու ՃՇՇՁ» ընկերությունը։ Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Հունիսին սկսված շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է մեկնարկից 180 օրվա ընթացքում։ Հիմնանորոգման շրջանակում իրականացվելու են հողային […]
09:32 27.07.2020
Հուլիսի 26-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 4 հա, 1500 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 4000 քմ, 200 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2000 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ մոտ 400 քմ, 200 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական […]
08:21 27.07.2020
Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 28-ին` ժամը 10.00-ից մինչև հուլիսի 29–ը` ժամը 10.00-ն, կդադարեցվի Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
08:10 27.07.2020
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 18, 18Ա շենքեր, Մաշտոց պող.13 շենք, Կոնդ թաղ. 34-243 սեփական տներ, Ռուսթավելու փ. 68-98 սեփական տներ, Նալբանդյան փ. 50 շենքի 8 և 9 մուտքեր, Նալբանդյան փ. 106/1 շենք, Աղայան փ. 9 շենքի 5-րդ […]
23:45 26.07.2020
Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 27-28-ը, 31-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ը նույնքանով […]
22:38 26.07.2020
Ֆեյսբուքյան օգտատեր Արսեն Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է, որ կորոնավիրուսից ապաքինվելուց 40 օր անց կրկին վարակվել է: «Կրկնավարակ գոյություն ունի։ Իմ նախորդ վարակումից մոտ 40 օր անց երեկ կրկին ախտորոշվեց Covid-19՝ այս անգամ արդեն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբով։ Բոլոր այն մարդկանց, որանց հետ շփվել եմ վերջին օրերին, հորդորում եմ ինքնամեկուսանալ։ Ես ինքս էլ չէի հավատում […]
22:01 26.07.2020
Հուլիսի 26-ին, ժամը 18։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան փողոցի թիվ 62/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը․ հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է մոտ 65 տարեկան տղամարդու […]
20:29 26.07.2020
Շենգավիթ վարչական շրջանում չնախատեսված վայրերում աղբ թափելու դեպքերը կանխարգելելու և արձանագրելու նպատակով տեղադրվում են տեսախցիկներ: Այս մասին գրառում է կատարվել վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում:
19:50 26.07.2020
Հուլիսի 26-ին՝ ժամը 15։50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գեղամ Ե․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]
18:50 26.07.2020
Վրացական Սադախլո գյուղում ադրբեջանցիները հարձակվել են հայի վրա։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Aliq Media լրատվական գործակալության լրագրող Նորայր Գասպարյանը հայտնել է, որ բախում է տեղի ունեցել ադրբեջանցիների և իր ընկերոջ միջև։ Սակայն կատարվածի պատճառը դեռ պարզ չէ: «Բախում է տեղի ունեցել, սակայն դեռ հայտնի չէ՝ արդյոք խնդիրը «ազգային հողի վրա է», թե՝ ոչ» , […]
18:30 26.07.2020
Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 51-ամյա Ռոբերտ Մովսեսյանի վարած ՈՒԱԶ մակնիշի, Տաշիր քաղաքի բնակիչներ՝ 20-ամյա Արամ Սուքիասյանի վարած Opel Astra մակնիշի 47 TD 477 համարանիշի և 23-ամյա Դավիթ Գալոյանի վարած Opel Astra մակնիշի 11 GG 700 համարանիշի […]
18:15 26.07.2020
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր ԲԿ-ում մահացած փոքրիկի մահվան լուրին։ «Երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, երբ վիճակը վատացել է, նրան տեղափոխել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխայի մոտ եղել է թթվածնային քաղց, ունեցել է անեմիա՝ սակավարյունություն»: Ավելի վաղ […]