TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Կորեայի ձորում բռնկված հրդեհը մեկուսացվել է

18:02 26.07.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 26-ին՝ ժամը 14։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական […]

̰
Ադրբեջանը շարունակում է վտանգավոր խաղը․ թուրքագետ

17:43 26.07.2020

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանը շարունակում է վտանգավոր խաղը, որի նպատակն է այլ երկրների տարածքներում հրահրել ազգամիջյան բախում։ Այս անգամ, ոչ ավել ոչ պակաս Վրաստանն են ընտրել նման վայր, և հատկապես Մառնեուլի շրջանը, որտեղ նաև հայեր են բնակվում։ «Ստոպ օկուպացիային, Ղարաբաղին ազատություն, այնուհետև խաղաղություն» կարգախոսով Վրաստանի ադրբեջանցիները մեծամասշտաբ ակցիա են իրականացնում։ […]

̰
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 2 օրական նորածին աղջիկ է մահացել

17:13 26.07.2020

Երևանում այսօր, հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 օրական նորածին աղջիկ։ Երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, այսօր երեխայի վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Կայքի տեղեկություններով՝ երեխայի […]

̰
Կորեայի ձորում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ

16:00 26.07.2020

Հուլիսի 26-ին՝ ժամը 14։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու […]

̰
Շորժա գյուղի մոտ բախված մեքենաները գլորվել են ձորը․ տուժածների վիճակը միջին ծանրության է

15:50 26.07.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 26-ին՝ ժամը 10։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի […]

̰
ՌԴ-ում կայացել է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը

15:15 26.07.2020

Հուլիսի 25-ին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում՝ Ռուսաստանի հայերի միության Արմավիրի մասնաճյուղում տեղի է ունեցել հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում հայերի միության ֆեյսբուքյան էջից։ Հանդիպման մասնակիցները դատապարտել են Մոսկվայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները և եկել են այն միասնական կարծիքին, որ ոչ մի դեպքում չի կարելի սադրանքների ենթարկվել, և անհրաժեշտ […]

̰
Ադրբեջանի համար դեպքերի այսպիսի զարգացումը շառաչյուն ապտակ էր. թուրքագետ

15:00 26.07.2020

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը չէր սպասում մեր կողմից նման կտրուկ և չոր հակահարվածի։ Բաքվի բռնապետը կարծում էր, որ Հայաստանից հնչող խաղաղության կոչերը պարզապես թուլության նշան են։ Երբ ռազմական գործողություններն Ադրբեջանը որոշեց իրականացնել մեր թիկունքում՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքնեն ու բնակավայրերը, մենք ոչ թե դիմեցինք միջազգային հանրությանը, ոչ թե միջազգային կազմակերպություններին […]

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 37 մարդ է բուժվում

14:24 26.07.2020

Հուլիսի 26-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 37 բնակիչ է բուժվում։ Այս մասին հաղորդում են Շիրակի մարզպետարանից։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7178 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 25-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5824 նմուշառման հետազոտություն, հուլիսի 25-ին հաստատվել […]

̰
Փոխհատուցում այգիներն ապահովագրած, սակայն վնաս կրած ֆերմերներին. կառավարությունը գյուղապահովագրության ծրագիր է մշակել

12:54 26.07.2020

Փոխհատուցում այգիներն ապահովագրած, սակայն վնաս կրած ֆերմերներին. կառավարությունը գյուղապահովագրության ծրագիր է մշակել: Մանրամասները՝ ՀՀ կառավարության ներկայացրած տեսանյութում։

̰
Կարբի գյուղում գազի արտահոսքից բռնկված հրդեհի հետևանքով 2 հոսպիտալացածներից մեկը 9-ամյա երեխա է

12:43 26.07.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հուլիսի 26-ին՝ ժամը 10։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում 20 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 10 կիլոգրամանոց գազի բալոնից […]

̰
Սա կեղծիք է, նման կերպ ադրբեջանցիները փորձում են գողանալ Instagram-ի էջը

12:40 26.07.2020

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը քաղաքացիներին զգուշացնում է․ «Սա կեղծիք է, նման կերպ ադրբեջանցիները փորձում են գողանալ Instagram-ի էջը։ ❌Պետք չէ անցնել հղումով ու տվյալներ փոխանցել»։  

̰
Նոր Նորք վարչական շրջանի 5 զանգվածներում 34 ժամ գազ չի լինի

12:32 26.07.2020

Ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 27-ին` ժամը 09․00-ից մինչև հուլիսի 28-ի ժամը 19․00-ն, կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ զանգվածների բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից։

̰
Կարբի գյուղի տներից մեկում տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

11:59 26.07.2020

Հուլիսի 26-ին` ժամը 10։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում 20 կիլոգրամանոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

̰
Դանակահարություններ Երևանում․ հիվանդանոց են տեղափոխվել 21 և 29-ամյա երիտասարդներ

11:51 26.07.2020

Երեկ` հուլիսի 25-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդայկի վնասվածք, կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ «Էրեբունու» հիվանդանոցի բժշիկները պայքարում էին վիրավորների […]

̰
Շորժա գյուղի մոտ մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

11:20 26.07.2020

Հուլիսի 26-ին` ժամը 10։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա․ կան տուժածներ։ Հերթապահությունից դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

̰
Կապանում բախվել են «ԳԱԶ-3110»-ն ու իրանի քաղաքացու վարած բեռնատարը․ հայ վարորդի վիճակը ծանր է

10:55 26.07.2020

Հուլիսի 26-ին՝ ժամը 01։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գործարանային փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վանիկ Ա․, ծնված 1958 թ.) և «Samad» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ահաթ […]

̰
Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին մեքենան մոտ 50 մ գլորվել է ձորը․ վարորդի վիճակը կայուն ծանր է

10:17 26.07.2020

Հուլիսի 25-ին` ժամը 23։31-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Mercedes C500» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արթուր Գ․, […]

̰
Համացանցում տեսանյութեր են տարածվում՝ ինչպես են ադրբեջանցիները ներողություն խնդրում

00:00 26.07.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մոսկվայում ձերբակալվել է հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքի 34 մասնակից։ Նրանցից շատերի նկատմամբ վարչական տուգանք կկազմվի փոքր խուլիգանության հոդվածով, բայց առնվազն 3 հոգու կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Պատիժը կրելուց հետո բոլոր ձերբակալվածներին 5 տարով կարգելվի մուտքը ՌԴ։ Մոսկվայաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը տեսանյութեր է հրապարակել, որտեղ ադրբեջանցիները զղջում և ներողություն […]

̰
Հայ-ադրբեջանական բախումների մասնակիցներին 5 տարով կարգելվի մուտքը ՌԴ

23:57 25.07.2020

Մոսկվայում ձերբակալվել է հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքի 34 մասնակից։ Այս մասին հաղորդում է НТВ-ն։ Նրանցից շատերի նկատմամբ վարչական տուգանք կկազմվի փոքր խուլիգանության հոդվածով, բայց առնվազն 3 հոգու կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Պատիժը կրելուց հետո բոլոր ձերբակալվածներին 5 տարով կարգելվի մուտքը ՌԴ, տեղեկացնում են ՆԳՆ-ի Մոսկվայի բաժանմունքից։ Այս օրերին Ռուսաստանում տեղի ունեցած բախումները մտահոգիչ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:45 25.07.2020

Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 25-ի ցերեկը, 26-29-ի գիշերը և երեկոյան առանձին շրջաններում, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ը՝ նույնքան կնվազի։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում […]

̰
Գազալցակայանի աշխատակիցները տաքսու վարորդին հայտնաբերել են մահացած

23:38 25.07.2020

Այսօր՝ հուլիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 17:50-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում՝ գազալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա: Ոստիկանները BYD մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդի նստատեղին հայտնաբերել են Երևանի բնակիչ, 54-ամյա Կամո Մուրադյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի […]

̰
Ծեծկռտուք Սևանա լճի տարածքում՝ քաղաքացիների ու ոստիկանների միջև․ պատճառը դիմակ չդնելն է․ Tert.am

23:26 25.07.2020

Սևանա լճում՝ կղզու հարակից տարածքում, արտակարգ ծառայություն իրականացնող ոստիկանների ու տեղում գործունեություն ծավալողների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ։ Tert.am-ի թղթակցին ականատեսները հայտնել են, որ ծեծկռտուքի պատճառը ոստիկանների օրինական պահանջը չկատարելն է. «Պահանջն էլ Սևանի ափին ու ավտոմեքենայի մեջ դիմակ չդնելն է, իբր դա ինչ պահանջն է,բաց տարածքում»։ Կռվին միջամտել են նաև կանայք։ Մոտ տասը րոպե տևած […]

̰
Ադրբեջանը խաղաղ բնակչության նկատմամբ չթույլատրված արկ է կիրառել

21:57 25.07.2020

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են հետազոտական աշխատանքները Տավուշի մարզի Չինարի և Չորաթան գյուղերում։ Հուլիսի 24-ին աշխատանքների արդյունքում Չինարիում հայտնաբերվել է 122 մմ տրամաչափի կլաստերային արկ, ևս մեկ արկ հայտնաբերվել է Չորաթանում։ Ընդ որում՝ Չորաթանում հայտնաբերված արկը շրապնել պարունակող զինամթերք է, որն, ըստ միջազգային կոնվեցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ: Հայտնաբերված չպայթած […]

̰
Արցախի անվտանգությունը համարում ենք Հայաստանի կարևորագույն շահերից մեկը. ազգային անվտանգության հանրային քննարկում

21:43 25.07.2020

Տարածքային ամբողջականության, Հայաստանի սուվերենության հետ միասին Արցախի անվտանգությունը համարվում է Հայաստանի կարևորագույն շահերից մեկը: Այս մասին Ազգային անվտանգության ռազմավարությանը նվիրված հանրային քննարկման ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան: Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը և Գևորգ Գորգիսյանը։ Հասարակական սեկտորը ներկայացրել են Դանիել Իոաննիսյանը և Ստյոպա Սաֆարյանը: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Երկրորդ օրն անընդմեջ ԲԸՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում ՀՀ Տավուշի մարզի զբոսաշրջային վայրերում

21:26 25.07.2020

Երկրորդ օրն անընդմեջ ԲԸՏՄ-ն ուժեղացված վերահսկողություն է իրականացնում ՀՀ Տավուշի մարզի զբոսաշրջային վայրերում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԿԳՄՍՆ-ի հերթական «գլուխգործոցը». ընդունելության քննությունների արդյունքներն անվավեր են. Ռ․ Հայրապետյան

21:22 25.07.2020

ԿԳՄՍՆ-ի հերթական «գլուխգործոցը». ընդունելության քննությունների արդյունքներն անվավեր են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը: «Ի՞նչ է լինում, երբ կրթության ոլորտի պատասխանատուները ոլորտի զարգացման փոխարեն կոնկրետ անձանց շահերն սպասարկող ապօրինություններով են զբաղված: Ահա՛ թե ինչ է լինում: Եվ այսպես՝ երբ մարտ ամսին Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն, ԿԳՄՍՆ-ն որոշեց փոխել […]

̰
Ինձ համար պաշտոն զբաղեցնելը երբևէ ինքնանպատակ չի եղել․ ՍԴ դատավորի թեկնածուն հանդես է եկել հայտարարությամբ

21:12 25.07.2020

ՀՀ կառավարության կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ․ «Սիրելի ընկերներ, բարեկամներ, համակիրներ, Ինձ ճանաչող յուրաքանչյուր անձ ծանոթ է իմ մասնագիտական, բարոյական և մարդկային որակներին։ Խնդրում եմ չմասնակցել ֆեյսբուքյան «պատերազմներին», որևէ մեկին որևէ բան ապացուցելու անհրաժեշտություն չկա։ Ինձ համար պաշտոն զբաղեցնելը երբևէ ինքնանպատակ չի եղել, պայմանավորված չի […]

̰
̰
24 ժամով կասեցվել է մի քանի տնտեսավարողների գործունեությունը

20:44 25.07.2020

ՍԱՏՄ-ն շարունակում է կորոնավարակի տարածումը կանխելուն միտված ստուգայցերն ամբողջ հանրապետությունում Արդեն երկրորդ օրն է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի, Տավուշի և Լոռու մասնագետները խստացված ստուգայցեր են անցկացնում Տավուշի մարզում. թիրախում Դիլիջան և Իջևան քաղաքների սննդի շղթայի տնտեսավարողներն են: Եվ եթե նախորդ օրը Իջևանում պատկերն անթերի էր՝ խախտումներ չկային, ապա այսօր Դիլիջանում արձանագրված իրողությունները […]

̰
Տավուշի մարզում ՔՏՀԱՏՄ-ն իրականացրել է կրկնակի դիտարկումներ

20:30 25.07.2020

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՃՈ ոստիկանության մարզային կարգախմբերի հետ համատեղ կրկնակի վերահսկողություն են իրականացրել ՀՀ Տավուշի մարզում։ Իջևան և Դիլիջան քաղաքներում կատարված խստացված վերահսկողական աշխատանքների ընթացքում ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից այսօր ևս խախտումներ չեն արձանագրվել: Հայտնաբերված որոշ թերությունների դեպքում տեղում տրվել են անհապաղ շտկման ցուցումներ:  

̰
BACK_TO_TOP