20:15 25.07.2020
Հուլիսի 25-ին` ժամը 16։01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի գլխավոր փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ բախվել են «Opel Аstra G» և «Արարատ ՃՇՇ» ՍՊԸ-ին պատկանող «International Spekal» (վարորդ՝ […]
20:00 25.07.2020
Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղն իրականացրել է ծառատնկման աշխատանքներ՝ Ծավ բնակավայրի մոտակայքում։ Մթնաձորի անտառի հարակից հատվածում, 2 հեկտար ընդհանուր տարածքի վրա տնկվել է շուրջ 9000 տնկի (5000 հատ ընկուզենի և 4000 հատ ուղեկցող այլ ծառատեսակներ՝ այդ թվում կովկասյան փռշնի, կովկասյան տանձենի և […]
19:32 25.07.2020
Օգոստոսի 1-ից Երևանում կենսաթոշակի, նպաստի, սոցիալական ծրագրերով վճարների դիմումները կուսումնասիրվեն էլեկտրոնային եղանակով: Դիմումներն ընդունելու և խորհրդատվություն տրամադրելու համար մայրաքաղաքում սպասարկման վարչության 10 բաժին է ստեղծվել: Մանրամասները՝ կառավարության պատրաստած տեսանյութում:
19:13 25.07.2020
Հուլիսի 25-ին, ժամը 13։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին նկատել է ՃՏՊ, կա տուժած։ Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Թորգոմ Գ․, ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Փրկարարները ուղևոր Արմինե Ս․-ին (ծնված […]
19:01 25.07.2020
Այսօր՝ հուլիսի 25-ին ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Տավուշի մարզի Դիլիջան և Իջևան քաղաքներում: Տեղի ունեցած կրկնայցերի ընթացքում մի քանի խախտումներ են արձանագրվել Դիլիջանի շինանյութի առևտրի կետերում, որտեղ բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Իջևան քաղաքում իրականացված մշտադիտարկման ընթացքում խախտումներ են արձանագրվել բենզալցակայաններում, որտեղ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար […]
18:46 25.07.2020
Հուլիսի 25-ին, ժամը 14:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արծվանիկ-Վարդավանք ավտոճանապարհին «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Էրիկ Դ․, ծնված 1981 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ […]
18:30 25.07.2020
Գյումրիում վերջին մի քանի օրերին հորդառատ անձրևներ են, որոնց հետևանքով դարձյալ մի շարք թաղամասեր վնասներ են կրել։ Հեղեղումները նոր հետևանքներ են թողնում, իսկ քաղաքապետարանը դեռ հաշվարկում է հուլիսի 13-ին տեղացած անձրևի ու կարկուտի վնասները։ Դեռ վերջնական վնասի չափ չի հաշվարկվել: Քաղաքապետարանը 10 մլն դրամ է հատկացրել առավել տուժած ու հեղեղին հաջորդած մի քանի օրերին դիմում […]
18:14 25.07.2020
Կորոնավիրուսի համավարակի հետագա տարածումը կանխարգելելու և հանրային տրանսպորտում անվտանգության կանոնները պահպանելու նպատակով`հուլիսի 25-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՃՈ ոստիկանության մարզային կարգախմբերի հետ համատեղ կրկնակի վերահսկողություն են իրականացրել ՀՀ Տավուշի մարզում։ Իջևան և Դիլիջան քաղաքներում կատարված խստացված վերահսկողական աշխատանքների ընթացքում ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից այսօր ևս խախտումներ չեն արձանագրվել: Հայտնաբերված որոշ թերությունների դեպքում […]
18:06 25.07.2020
Արդյո՞ք սպասելի էր, որ հայ-ադրբեջանական սահմանային լարումը կվերաճի հայերի և ադրբեջանցիների բախումների երկու երկրների սահմաններից դուրս. այս թեմայի շուրջ «Հեռանկարի» տաղավարում Արամ Աբրահամյանը զրուցել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ: Բաբայանն այսել է, որ սովորաբար աղմուկ է բարձրացնում պարտվող կողմը, ուստի իր համար ընդունելի չէ, որ […]
18:00 25.07.2020
Մշակվել է աշնանային ցորենի արտադրության պետական աջակցության ծրագիր, որով առաջարկվում է աշնանային ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պատրաստած տեսանյութից: Շահառու կարող են հանդիսանալ միայն Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 ՀԱ ցանքատարածություն մշակող տնտեսվարողները: Տնտեսվարողները կարող են սերմ ձեռք բերել միայն www.mineconomy.am կայքում հրապարակված մատակարարներից՝ […]
17:45 25.07.2020
Հուլիսի 25-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները շարունակել են խստացված շրջայցերը ՀՀ Տավուշի մարզի զբոսաշրջային վայրերում, կանաչ գոտիներում ու ջրային տարածքներում։ ԲԸՏՄ ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը նույնպես այցելել է ՀՀ Տավուշի մարզ, անձամբ տեղում ծանոթացել իրավիճակին և հետևել վերահսկողական աշխատանքներին։ Հասրաթյանը նշել է, որ ամբողջ հանրապետությունում կատարված մշտադիտարկումների համադրման արդյունքները ցույց են տալիս, […]
17:30 25.07.2020
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երկարատև քննարկումներից հետո տեղի է ունեցել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին ամփոփիչ նիստը: Կարգավորումների նպատակն է աստիճանական կարգով, խրախուսման ճանապարհով անցնել անկանխիկ դրամաշրջանառության՝ վերջնանպատակ ունենալով թափանցիկ և հաշվետու ֆինանսական հոսքեր: «Ավելի պատկերավոր լինելու համար ասեմ, որ ըստ ֆինանսների նախարարության […]
17:14 25.07.2020
Գյումրիի փողոցներն ու թաղամասերը երեկ գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով կրկին ջրածածկ են եղել սելավաջրերով։ Տուժել են ցածրադիր հատվածներում գտնվող թաղամասերն ու առանձնատները։ Հարակից փողոցներից գետակի նմանվող հեղեղաջրերը մեծ ուժգնությամբ հոսել են դեպի Աբովյան փողոցի նրբանցքներ՝ լցվելով ձորակում գտնվող տներն ու նկուղները։ Բնակիչները ջրի հոսքը նվազեցնելու համար իրենց ուժերով ավազե պարկերից ու տարբեր առարկաներից բարիկադներ […]
16:44 25.07.2020
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուղիղ եթերում խոսել է IT ոլորտում Հայաստանի հաջողություների մասին: Արձանագրել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ ընկերություններին տրվող հարկային արտոնությունների շնորհիվ այդ ոլորտում 30 տոկոսի աճ կա: Նախարարը խոսել է նաև ծրագրերի, մասնավորապես «Հայկական վիրտուալ կամուրջ»-ի մասին, որով նախատեսվում է այս տարի 45 հայ […]
16:34 25.07.2020
«Ամերիկայի հայ ազգային կոմիտեն» դատապարտում է հակահայկական գործողություները Սան Ֆրանցիսկոյում: Այդ մասին տեղեկացնում է կոմիտեի ֆեյսբուքյան պաշտոնական էջը: «Ատելության հողի վրա կատարված ոճրագործությունը հայերի դեմ ռասսայական հարձակման օրինակ է, որպես շարունակություն Ռուսաստանում ադրբեջանցիների կողմից հայերի դեմ ամբոխի իրականացրած հարձակումների, Գերմանիայում ՀՀ դեսպանատան մեքենայի վրա հարձակման և հրկիզման: Անցած տարի Լոս Անջելեսի հայկական դպրոցներում ռասսայական խտրականության […]
16:14 25.07.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ակնալճի մասին: «Սիրելի՛ արշավականներ, բնապահպաններ, քանի որ վերջին շրջանում լայն քննարկումների առիթ էր դարձել լճի կարգավիճակն ու որոշ շրջանակների տնտեսական գործունեության իրավաչափությունն այդ տարածքում, պարտքս համարեցի անձամբ այցելելու և ծանոթանալու իրավիճակին տեղում, ինչպես նաև, հնարավորության դեպքում, տեղում հանդիպելու այդ քննարկումների առիթ դարձած՝ Գեղարքունիքի մարզից որոշ […]
15:53 25.07.2020
Սևանա լճում կապտականաչ ջրիմուռների ակտիվացման հետ կապված՝ առողջապահության նախարարության կողմից ափամերձ տարածքների ջրի որակի դիտարկման շրջանակներում իրականացվել են նախնական թունաբանական հետազոտություններ, որոնց արդյունքում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ չեն նկատվել։ Չնայած դրան, ջրիմուռները լինելով կենդանի օրգանիզմ` կարող են տեղաշարժվել, փոփոխելով տեսակների հարաբերակցությունը` կախված օդի և ջրի ջերմաստիճանից, քամու ուղղությունից և ուժից: Դրանց որոշ տեսակներ […]
15:28 25.07.2020
Հուլիսի 24-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից իրականացվելիք Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքներին մասնակցելու նպատակով ժամը 16։22-ից մինչև 20։30-ն ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն։ Պայթեցման աշխատանքների նախապատրաստման շրջանակներում ժամը 14։00-ից բնակչության անվտանգությունն ապահովելու համար ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության […]
15:17 25.07.2020
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով տրամադրվել է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են բազմաթիվ այլ գերատեսչությունների կողմից։ «Պայմանավորված համավարակով՝ ծախսերը կրում են […]
15:06 25.07.2020
Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունից հայտնում են՝ երեկ երեկոյան Լյուբերցում ձերբակալված հայերից 7-ն ազատ է արձակվել: Հայերի միությունը կոչ է անում չտրվել սադրանքներին, այդ թվում՝ «նորելուկ հասարակական գործիչների անպատասխանատու հայտարարություններին»: Ռուսատանի հայերի միությունը զգոնության, հանդարտության կոչ է անում ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներին:
14:46 25.07.2020
Վայոց Ձորի մարզում շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ, հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրգործը հարուցվել է հուլիսի 1-ին Վաոց ձորի մարզում Կապանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենայի և Toyota Camry ավտոմեքենայի մասնակությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Վթարի հետևանքով 9 վիրավորներից 3-ը տեղափոխվել էր Եղեգնաձորի բժշկական […]
14:13 25.07.2020
Ֆեսյբուքյան օգտատեր Զոհրապ Եգանյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Ապրիլյան պատերազմի մեր եզդի հերոս Քյարամի եղբայրը զորացրվեց»: Ավելի վաղ հայտնել էինք՝ Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի եղբոր ընտանիքում տղա է ծնվել:
14:00 25.07.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Ողջունելով հյուրերին՝ նախարարն ասել է, որ կորոնավիրուսի հետևանքները մեծ ազդեցություն են թողել կրթության և գիտության ոլորտների վրա՝ առաջացնելով հեռավար ծրագրեր իրականացնելու անհրաժեշտություն, բայց […]
13:15 25.07.2020
Մենք Արցախին տվել ենք ՀՀ շահի ամենաբարձր մակարդակը: Այդ մասին Ազգային անվտանգության ռազմավարությանը նվիրված հանրային քննարկման ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Քննարկմանը մասնակցում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի […]
13:09 25.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել РБК-ին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է վարչապետը: «Այսօր РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները մեկնաբանելով ասացի, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ: Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն […]
12:49 25.07.2020
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։ «Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ։ Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքերում համարժեք […]
12:32 25.07.2020
Օրերս Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը: Հսկողության արդյունքում բեռնատարի վարորդի անձնական իրերի պահպանման համար նախատեսված խցիկում գտնվող պայուսակներից հայտնաբերվել է 57 կգ ընդհանուր քաշով չհայտարարագրված տարբեր տեսակի դեղորայք: Փաստի առթիվ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
10:48 25.07.2020
Հուլիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36996 դեպք, որոնցից 26243-ն` առողջացած, 700-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 8-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9833 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 155664 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1850 թեստ, որից 1467-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների […]
10:21 25.07.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել․ «Հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետեւանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին մեկնարկել եւ ծավալվելու միտում ունեին, հորդորեցի ադրբեջանցի կանանց եւ մայրերին «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները եւ վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը»: Դա […]
10:08 25.07.2020
Հուլիսի 24-ին` ժամը 22:19-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ՀՀ Ոստիկանության կրթահամալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտավազդ Ե․, ծնված 1988 թ․) բախվել է էլեկտրական սյանը, ինչի հետևանքով վարորդը […]