TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Գիշերվա միջադեպերից հետո 50-ից ավելի ադրբեջանցի է կալանավորվել․ հայ համայնքի ներկայացուցիչ

16:15 24.07.2020

Ռուսաստանում հայերի վրա ադրբեջանցիների հարձակումները կազմակերպված են եղել։ Գիշերն այդպիսի մի քանի միջադեպեր են եղել։ Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի բաժանմունքի ղեկավար Շահեն Պետրոսյանը։ Միջադեպերի հայտնի դառնալուց հետո, ըստ Պետրոսյանի, տեղացի հայերը դուրս են եկել փողոցներ՝ արձագանքելու։ Միջադեպերից հետո ոստիկանությունը նույնպես արձագանքել է։ Դրանից հետո ադրբեջանցիները հեռացել են այդ վայրերից։ […]

̰
Խստորեն դատապարտում ենք տարբեր երկրներում ազգամիջյան բախումներ հրահրելու գործելակերպը, որը Բաքվի անպատասխանատվության հերթական դրսևորումն է. ՀՀ ԱԳՆ

15:56 24.07.2020

ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված վերջին շրջանում արտերկրում հայերի դեմ բռնությունների հրահրման վերաբերյալ: Հայտարարությունը՝ ստորև. «Վերջին շրջանում արձանագրվում են աշխարհի տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքեր և փորձեր: Եղել են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման […]

̰
Վարչապետի մոտ քննարկվել է Ֆինանսների նախարարության գործունեության հաշվետվությունը

15:50 24.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցության, որի ընթացքում քննարկվել է ֆինանսների նախարարության 2019 թվականի գործունեության հաշվետվությունը: Նախարար Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է հարկաբյուջետային քաղաքականության, ֆինանսների արդյունավետ կառավարման, պետական պարտքի կառավարման, հաշվետվողական համակարգի ներդրման, վերապատրաստման դասընթացների միջոցով պետական կառավարման մարմինների կարողությունների բարելավման, կառուցվածքային ստորաբաժանումների օպտիմալացման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Անդրադարձ է կատարվել նաև նախարարության կողմից […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը՝ Մոսկվայում հայերի վրա հարձակված ադրբեջանցիների գործողությունների մասին

15:45 24.07.2020

ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը և այլ կառույցներ նախօրեին Մոսկվայում հայերի վրա հարձակված ադրբեջանցիների գործողությունների վերաբերյալ տեղեկացրել են ՌԴ պատկան մարմիններին: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ դեսպանությունում կարծում են, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ հետագա զարգացումներից խուսափելու համար։ «Վերջին օրերին մենք շարունակում ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմը փորձ է անում հայ-ադրբեջանական սահմանին […]

̰
14 ֆուտբոլիստ հեռացել է «Արարատից»

15:44 24.07.2020

«Արարատի» մի շարք ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետներն ավարտվել են: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբը լքել են Կոելո Վիեյրա Վիկտոր Հուգոն, Սանտոս Դաս Նևես Խամեսը, Իգոր Գաբրիել Ագուիարը, Ռաֆայել Էնրիկեն, Պավել Ստեպանեցը, Դավիդ Դավիդյանը, Թոմաս Ֆիբելը, Դմիտրի Ռիժովը, Զուրաբի Արզիանին, Արունա Լուկմանը, Օսենի Գանիյու Բոլաջին, Վեսլեն Ժունիորը, Կոնստանտին Մորոզովը և Դենիս Դեդեչկոն: «Արարատը» […]

̰
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղ․ Մակունց

15:05 24.07.2020

Հուլիսի 23-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում ընդունվել է Ջեքի Սփիրի հեղինակած երկկուսակցական լրացումը /ընդունվել է այլ լրացումների հետ միասին փաթեթով (en-bloc)/, որտեղ նշվում է Արցախում ականազերծման համար 1,4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ: Այս մասին գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Այսպիսով՝ պետքարտուղարության 2021թ. ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ օրինագծում տեղ է […]

̰
Միջադեպերը գիշերն են եղել, հիմա հանգիստ է․ Մոսկվայի հայ բնակիչ

15:00 24.07.2020

Ռուսաստանի մայրաքաղաքում գիշերը տեղացի հայերի և ադրբեջանցիների բախումներից հետո հիմա իրավիճակն ավելի հանգիստ է։ SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնել է Մոսկվայի Մարինո շրջանի բնակիչ Գարիկ Պողոսյանը։ Նա նշել է, որ հայկական համարանիշով BMW մակնիշի մեքենայի վրա ադրբեջանցիների հարձակումից հետո հայերի և ադրբեջանցիների միջև բախում է եղել նաև «1000 ու մի գիշեր» համալիրում։ Դրանից […]

̰
Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է. Armtimes.com

14:46 24.07.2020

Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը քրեական գործի շրջանակում հարցաքննվել է: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Բագրատյանն ունի վկայի կարգավիճակ: Թե որ գործի շրջանակում է նա հարցաքննվել և որ նախաքննական մարմնում է այն քննվում, այս պահին չեն մանրամասնում: Հիշեցնենք՝ Սերգեյ Բագրատյանը երեկ տեղեկացրել է, որ դուրս է գալիս «Բարգավաճ […]

̰
Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, ՔԿ-ում հարցաքննվել է. Armtimes.com

14:38 24.07.2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, օրերս Քննչական կոմիտեում հարցաքննվել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը՝ հավելելով, որ հարցաքննվել է «Պարտեզ» ռեստորանի մոտ 2019 թվականին տեղի ունեցած միջադեպի գործով: Նվեր Ծառուկյանը ունի վկայի կարգավիճակ: Հիշեցնենք՝ հունիս ամսին […]

̰
Ծեծկռտուք և դանակահարություն՝ Թեղենիքի խճուղում. հարուցվել է քրեական գործ

14:31 24.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննություն է տարվում Արզական գյուղի Թեղենիքի խճուղում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020թ. հուլիսի 22-ին՝ ժամը 23:30-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ որովայնի աջ կողմնային շրջանի կտրած-ծակած թափանցող վերք՝ մկանների վնասումով, սուր արյունահոսությամբ, լյարդի 5-րդ սեգմենտի վնասումով, […]

̰
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԱՀ ոստիկանության պետին

14:30 24.07.2020

Հուլիսի 24-ին աշխատանքային այցով Հայաստան ժամանեց Արցախի Հանրապետության ոստիկանության պատվիրակությունը` ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանի գլխավորությամբ։ Պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։ Ողջունելով ներկաներին` նա կարևորեց Հայաստանի և Արցախի ոստիկանությունների միջև սերտ համագործակցությունը: Արցախի ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և նշեց, որ համագործակցությունն օր օրի ավելի է ամրապնդվում։ Ելույթների […]

̰
«Ծավ» ՓՀԷԿ-ի նկատմամբ նշանակվել է 750.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք

14:12 24.07.2020

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Լոսեմա» ԲԲԸ-ին պատկանող «Ծավ» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ջրառի կետում տեղադրված ջրաչափը կապարակնքված չի եղել, նշանակվել է 300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներից ավել ջրառ, որի համար վարչական տուգանքի չափը կազմել է 200.000 ՀՀ […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին

13:59 24.07.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է․ «Հարգելի Շավքաթ Միրոմոնի Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ մաղթել Ձեզ անսպառ եռանդ, մեծ հաջողություններ և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, ինչպես նաև նպատակների իրականացում` ի շահ Ուզբեկստանի ժողովրդի: Համոզված եմ, որ […]

̰
Գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Նորքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ զանգվածներում

13:47 24.07.2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստման, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 27-ին ժամը 09․00-ից մինչև հուլիսի 28-ի ժամը 19․00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ զանգվածների բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության […]

̰
Հիմնանորոգվում է Չքնաղ-Ձորագլուխ 5,4 կմ ճանապարհը

13:38 24.07.2020

Հիմնանորոգվում է Չքնաղ-Ձորագլուխ 5,4 կմ ճանապարհը: Վերջին անգամ նորոգվել է 1990-ական թթ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ու կից տեսանյութ հրապարակել։

̰
Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է․ ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը

13:28 24.07.2020

Հանրակրթության «Հայոց լեզու և գրականություն» առարկաների չափորոշիչ և ծրագրեր մշակող աշխատանքային խումբը տեղեկացնում է, որ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է․ Մասնավորապես՝ սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, […]

̰
Հայաստանը մտել է կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, բայց…. Փաշինյանը՝ ռիսկերի մասին

12:45 24.07.2020

Հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը 10 հազարից ցածր է. ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հիմքեր կան պնդելու, որ Հայաստանը մտել է կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ: Բացի այդ, Հայաստանը կարող է ավելի լավ դիմակայունություն ունենալ աշնանը կանխատեսվող երկրորդ ալիքի նկատմամբ: Վարչապետը սա հակահամաճարակային միջոցառումների պահպանման […]

̰
Շշմելու լեռնաշխարհ ունենք. Կոտայքի մարզպետը լուսանկար է հրապարակել

12:21 24.07.2020

Շշմելու լեռնաշխարհ ունենք, որի յուրաքանչյուր անկյունը առանձին պատմություն ունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ու կից լուսանկար հրապարակել։ «Չքնաղագեղ Հատիս լեռն է, որը գտնվում է մեր մարզում՝ Կապուտան գյուղից 2,5 կմ հարավ-արևելք: Լեռը երբեմն անվանում են նաև Շամիրամի անվամբ. դա էլ պայմանավորված է Արայի լեռան դիմաց գտնվելու հանգամանքով և […]

̰
Հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը 10 հազարից քիչ են․ Փաշինյան

12:00 24.07.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում։ Նա խնդրել է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները և մաքսիմալ զգոն լինել։ «Շատ կարևոր եմ համարում մի արձանագրում անել․ հունիսի 14-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսի ակտիվ դեպքերը 10 հազարից քիչ են։ Հիմքեր կան, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև […]

̰
Եվս 64 ընտանիք համայնքից նոր բնակարաններ կստանա․ Մարության

11:50 24.07.2020

Եվս 64 ընտանիք համայնքից նոր բնակարաններ կստանա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ «Սիսակյան փողոցում բնակարանամուտ արեցինք. Շենգավիթի երկու 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչները կտեղափոխվեն համայնքի միջոցներով կառուցված նոր շենք։ Սա ոչ միայն նրանց կյանքի որակի բարելավման հարց է լուծում, այլեւ առաջին հերթին՝ անվտանգության։ Ծրագիրը շարունակական է. առաջիկայում մտադիր ենք […]

̰
Պապիկյանը հետևել է Հարթավան-Քուչակ ճանապարհին իրականացվող աշխատանքներին

11:28 24.07.2020

Հարթավան-Քուչակ ճանապարհին իրականացվող աշխատանքներին հետևել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱԱԾ-ն բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու փորձեր

11:26 24.07.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուն­քում բացա­հայտ­վել է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոց. հարցումներ` ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար: Մասնավորապես, նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 451 նոր դեպք, 490 պացիենտ առողջացել է

10:52 24.07.2020

Հուլիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36613 դեպք, որոնցից 25734-ն` առողջացած, 692-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 4-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9969 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 153814 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1935 թեստ, որից 1484-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են ՀՀ հիվանդությունների […]

̰
Այսօր կիրականացվեն «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքներ

10:24 24.07.2020

2020 թվականի հուլիսի 24-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։ Պայթեցման աշխատանքների ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ կիրականացնի հերթապահություն։

̰
ԱԱՏՄ-ն միջոցներ կձեռնարկի աշխատողների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ

10:21 24.07.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնում են, որ արտակարգ դրության հետևանքով ստեղծված իրավիճակում կատարված փոփոխությունների արդյունքում՝ ԱԱՏՄ-ն այսուհետ գրավոր դիմումի առկայության պարագայում իրավունք ունի քննարկել և օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել աշխատողների խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Միաժամանակ, նպատակ ունենալով ստեղծված իրավիճակում երաշխավորել աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, սահմանվել է, որ համաճարակի կամ դրա հետևանքների […]

̰
Հայաստանում COVID-19-ով հիվանդացել է մինչև 18 տարեկան 2230 երեխա. 158-ն ունեցել են թոքաբորբ

09:56 24.07.2020

Հայաստանում հուլիսի 17-ի դրությամբ COVID-19 վարակ հաստատվել է մինչև 18 տարեկան 2230 երեխայի մոտ: Ամենափոքր պացիենտը նորածնային տարիքի է՝ 0-28 օրական: Ինչպես «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեխաներից 1134-ի վիճակը գնահատվել է թեթև կամ միջին ծանրության, 12-ը՝ ծանր, 1-ը` ծայրահեղ ծանր: Թոքաբորբ ախտորոշվել է 158 երեխայի մոտ, անախտանիշ դեպքերը 925-ն են: Երեխաներից […]

̰
«Սա հատուկ նրա համար, որ ոմանք Բաքվում և այլուր չկասկածեն մեր խոսքերին»․ Արծրուն Հովհաննիսյան

09:32 24.07.2020

Ռազմական փորձագետ, Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Սա հատուկ նրա համար, որ ոմանք Բաքվում և այլուր չկասկածեն մեր խոսքերին»։ Մեկնաբանություններում, ի պատասխան օգտատերերի հետաքրքրության, Արծրուն Հովհաննիսյանը հստակեցրել է, որ նկարում պատկերվածը SkyStriker ԱԹՍ է։ https://www.facebook.com/arcrun/posts/3187004624668457

̰
Ապամոնտաժվում են պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը

09:26 24.07.2020

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Կենտրոնում հայտնաբերվում եւ ապամոնտաժվում են պատմամշակութային և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի վրա տեղադրված ապօրինի գովազդային նյութերը։ Գործընթացը շարունակական է։ Հորդորում ենք տնտեսվարողներին զերծ մնալ սեփական նախաձեռնությամբ ինքնագործունեություն ծավալելուց և առանց արտաքին գովազդի թույլտվության գովազդային նյութեր տեղադրելուց` վարչական տուգանքներից խուսափելու և պատասխանավության չենթարկվելու համար»:

̰
Հակառակորդը հրաձգային զինատեսակներից արձակել է 28 կրակոց

08:39 24.07.2020

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 28 կրակոց:

̰
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում, Կոտայքի և Սյունիքի մարզերում

08:22 24.07.2020

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում՝ 11:00-17:00 Չարենցի փ. 9 շենք, Քաջազնունի փ. 3, Մաշտոցի պող. 33/1, Նալբանդյան փ. 25/14, Մաշտոցի պող. 35, 37, Թումանյան փ. 38 շենքեր, Մյասնիկյան պող. 16-55 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արշակունյաց պող․51, 53, Ս․Զորավարի փ․44, […]

̰
BACK_TO_TOP