TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

ՀԱՅԱՍՏԱՆ

Մոսկվայում՝ հայկական եկեղեցու մոտ, երեկ մթնոլորտը թեժ էր, սակայն ողջամտությունը հաղթեց

09:38 25.07.2020

Երեկ Մոսկվայում՝ հայկական եկեղեցու մոտ, մթնոլորտը թեժ էր։ Հավաքվածները, վրդովված ադրբեջանցիների սադրիչ գործողություններից, պատրաստ էին վճռական գործողությունների։ Այնուամենայնիվ, ողջամտությունը հաղթեց, իսկ համատեղ խորհրդանշական աղոթքը՝ հանդարտություն բերեց։ Այս մասին հայտնում է SHANTNEWS-ի թղթակից Վահե Ավանեսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցն ադրբեջանցիների կողմից ենթարկվել է վանդալիզմի

09:10 25.07.2020

Ադրբեջանցիների կողմից վանդալիզմի է ենթարկվել Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցը (Խաչատուրեան Հայ Կեդրոն)։ Դպրոցի պատերին նկարված է ադրբեջանական դրոշ, գրված են ազատագրված տարածքների անունները, հայհոյանքներ և հակահայկական արտահայտություններ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Լոս Անջելեսում գործող Horizon հայկական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Վրույր Թադևոսյանը։

̰
Ռուսաստանի հայերի միությունը, դեսպանատունն ու Նոր Նախիջևանի թեմը կոչ են արել չտրվել ադրբեջանցիների սադրանքին

08:57 25.07.2020

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի թեմը և Ռուսաստանի հայերի միությունը կոչ են արել հայ համայնքին չտրվել ադրբեջանցիների սադրանքին։ «Այս օրերին մենք բախվել ենք հայ-ադրբեջանական սահմանային իրադրությամբ պայմանավորված լարված իրավիճակը Ռուսաստանի Դաշնության տարածք տեղափոխելու ադրբեջանական փորձի։ Կողմերի լարվածությունը մեծացնող բազմաթիվ սադրանքները կրում են կանխամտածված բնույթ և հայ համայնքին պատասխան գործողությունների հրահրելու նպատակ ունեն։ […]

̰
Երևան-Փարիզ չվերթը վերականգնվել է

08:31 25.07.2020

Air France ավիաընկերությունը հուլիսի 24-ին վերսկսել է Երևան-Փարիզ ամենշաբաթյա չվերթերը: Այս մասին հայտնել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը: Հաջորդ երկու թռիչքները նախատեսված են հուլիսի 30-ին և օգոստոսի 7-ին։ Տեղեկություններ ստանալու համար պետք է դիմել Sabera Tours-ին՝ +374 60 612277 +374 60 612288 +374 10 525555 [email protected]։ https://www.facebook.com/jonathan.lacote.94/posts/738299060259795

̰
ԵԱՀԿ Մինսկի խումբը Երևանին ու Բաքվին կոչ է արել նախապատրաստվել առարկայական բանակցությունների

08:20 25.07.2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ողջունելով հարաբերական անդորրը հայ-ադրբեջանական սահմանին, դիմել են Երևանին ու Բաքվին։ Համանախագահները կոչ են արել օգտվել դեէսկալացիայի փուլից և հող նախապատրաստել առարկայական բանակցությունների համար՝ հակամարտության համապարփակ լուծում որոնելու համար։ Համանախագահները հերթական անգամ նշել են, որ […]

̰
Անհրաժեշտ է մշակել իրավական մեխանիզմներ, որոնք ապագայում թույլ չեն տա նման իրավիճակների կրկնություն. Արա Աբրահամյան

08:10 25.07.2020

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը Sputnik Արմենիա-ի հետ զրույցում կոչ է արել կոշտ արձագանքել Մոսկվայում հայերի վրա հարձակումների և խտրականության փաստին։ «Ինչպես գիտեք, այդ ամենը շարունակվում է արդեն ավելի քան մեկ շաբաթ։ Մարդիկ զգացել են անպատժելիություն իրենց հայտարարություններում և վարքում․ ժամանակն անցել է, սկսվել են զանգվածային բախումներ։ Այժմ իրավիճակը գտնվում է նախագահի վարչակազմի հսկողության […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:55 24.07.2020

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 25-29-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի […]

̰
Կոմիտասի փակ շուկայի տնօրինությունը պատրաստ է անվճար ընդունել գյուղատնտեսական շուկայի մասնակիցներին․ հայտարարություն

23:31 24.07.2020

Կոմիտասի փակ շուկայի տնօրինությունը պատրաստ է անվճար ընդունել գյուղատնտեսական շուկայի մասնակիցներին։Այս մասին հայտնում են Արաբկիր վարչական շրջանից։ Կոմիտասի պողոտայի սկզբնամասում հանգստյան օրերին կազմակերպվող գյուղմթերքի շուկան տարիներ շարունակ հարուցել է հարակից շենքերի բնակիչների դժգոհությունը։ Դա պայմանավորված է եղել թե՛ հակասանիտարական վիճակով, թե՛ աղմուկով, թե՛ մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումներով։ Մեկ այլ խնդիր են շուկայի գործունեության […]

̰
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք

23:27 24.07.2020

Հուլիսի 24-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք, ևս 8 հոգի առողջացել է։ Այս մասին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

̰
Անթույլատրելի է էթնիկ պատկանելիության հիմքով ատելության բորբոքումն ու ֆիզիկական բռնությունը․ ՄԻՊ

23:02 24.07.2020

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միանում է գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի կոչին առ այն, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական մեխանիզմներին համապատասխան: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։ Համաձայն ենք ՌԴ-ում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի հետ, որ անթույլատրելի է էթնիկ պատկանելիության հիմքով ատելության բորբոքումն ու ֆիզիկական բռնությունը և որ դա խաթարում […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը իրավապահներին ներկայացրել է ադրբեջանական գործողությունների հանցավոր բնույթը

22:58 24.07.2020

Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է ռուսաստանաբնակ հայերի հետ՝ քննարկելու Ռուսաստանում ադրբեջանական խմբավորումների կողմից հայերի վրա հարձակվելու խնդիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռուսաստանաբնակ հայերը նշել են, որ իրենց հարազատներին ադրբեջանական խմբերը ծեծի են ենթարկում, հայհոյում են այն դեպքում, որ իրենք որևէ անօրինական գործողություն չեն իրականացրել։ Նրանք դեսպանից հետաքրքրվեցին, թե արդյոք այս […]

̰
Ադրբեջանական սադրանքները շարունակվում են. հայ-ադրբեջանական լարվածությունը առաջնագծից տեղափոխվել է աշխարհի տարբեր երկրներ

22:04 24.07.2020

Հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին Թուրքիայում ևս շարունակվում են  հակահայկական տրամադրությունները: Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ հինգ թուրք լեռնագնացներ Արարատ լեռան գագաթին տեղադրել են անգլերեն պաստառներ՝  ընդգծելով Ադրբեջանի հավակնությունները Արցախի նկատմամբ: Ակցիան կազմակերպվել է թուրք-ադրբեջանական ասոցիացիայի աջակցությամբ, որը հայտնի է իր հակահայկական տրամադրություններով: Հայ-ադրբեջանական լարվածությունը վերջին օրերին առաջնագծից տեղափոխվել է աշխարհի մեծ ու փոքր քաղաքներ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Սուրեն Պապիկյանը Շիրակի, Արագածոտնի և Արմավիրի մարզերում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

21:31 24.07.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ հետևել է մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հարթավան-Քուչակ, Քուչակ-Ապարան ճանապարհատվածներում, որտեղ իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, նախարարը կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր, ներկայացրել իր դիտարկումներն աշխատանքի […]

̰
Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի մարտական կոչը հրամանատարներին ու զինվորներին

21:19 24.07.2020

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏ, գեներալ-լեյտենանտ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ մարտական կոչը, որն ուղղված էր հրամանատարներին և զինվորներին։  

̰
Ականազերծման կենտրոնի մասնագետները Չինարիում գտել և վնասազերծել են 122մմ տրամաչափի արկ

20:51 24.07.2020

Երեկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերքներ հայտնաբերելու աշխատանքների ընթացքում, Չինարի գյուղում գտել են 122մմ տրամաչափի Դ-30 հրետանային արկ։ Այն տեղափոխվել է անվտանգ վայր և վնասազերծվել։ Աշխատանքներն այս տարածքում դեռ շարունակվում են։    

̰
Ի՞նչ ճանապարհով է տարածվում կորոնավիրուսային հիվանդությունը, ինչպիսի՞ դիմակներ է անհրաժեշտ կրել, և որքանո՞վ են դրանք արդյունավետ

20:42 24.07.2020

Ի՞նչ ճանապարհով է տարածվում կորոնավիրուսային հիվանդությունը, ինչպիսի՞ դիմակներ է անհրաժեշտ կրել, և որքանո՞վ են դրանք արդյունավետ: Այս հարցերի պատասխանները` ՀՀ առողջապահության նախարարության տեսանյութում:

̰
Լինել համախմբված և օրենսդրության շրջանակներում. ՌԴ-ում ՀՀ դեսպանը ուղերձ է հղել է հայ համայնքին

20:30 24.07.2020

Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն ուղերձ է հղել ռուսաստանաբնակ հայերին ակցիաներ կազմակերպելու հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վարդան Տողանյանն իր ուղերձում նշել է, որ վերջին օրերին դեսպանատունն ամեն րոպե տեղեկատվություն է ստանում առանձին քաղաքացիների ՝ տարբեր ակցիաներ կազմակերպելու մտադրության մասին, սոցիալական ցանցերում որոշ օգտատերեր հանդես են գալիս Մոսկվայի այս կամ այն մասում եւ […]

̰
ՀՀ ֆինանսների նախկին նախարարին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողներին կաշառք տալու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ

20:18 24.07.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու, փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննությամբ տվյալներ են ձեռք բերվել՝ պաշտոնատար անձ հանդիսացած ՀՀ ֆինանսների նախկին նախարարին 2015թ. խոշոր չափերի արժեք ունեցող սարքավորումներ նվիրելու և ծառայություն մատուցելու ձևով կաշառք տալու, ինչպես նաև՝ պաշտոնատար անձ հանդիսացող […]

̰
Մոսկվայի հայերը ՀՀ դեսպանատանը քննարկում են հետագա անելիքները

20:07 24.07.2020

Մոսկվայի հայերը ՀՀ դեսպանատանը քննարկում են հետագա անելիքները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Բացահայտվել են ՃՈ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և քաղաքացիների կողմից  կաշառք տալու դեպքեր

20:00 24.07.2020

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունքի տեսուչ Ա.Գ.-ն  2020 թվականի փետրվարին պայմանավորվածություն է ձեռք բերել Գյումրի քաղաքում բնակվող իր մտերիմ Ս.Գ.-ի հետ՝ սահմանված կարգի խախտմամբ՝ առանց ավտոմեքենա վարելու տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները պատշաճ ստուգելու՝ կաշառքի դիմաց ձևական […]

̰
Ադրբեջանցիները Մոսկվայում հարձակվել են «Հայկական տուն» խանութի վրա

19:43 24.07.2020

Ֆեյսբուքյան օգտատեր, մոսկվայաբնակ Մարիամ Հովսեփյանն ահազանգում է՝ Շաբլվկայում «Հայկական տուն» խանութի վրա հարձակում է տեղի ունեցել: Նշվում է, որ հարձակվողներն ադրբեջանցիներ են, հարձակումներից տուժել է խանութի սեփականատերը: «Ականատեսների աչքերով՝ 10 մեքենայով ադրբեջանցիներ են հարձակվել, խանութի տիրոջ գլուխն է վնասվել։ Տեղում են շտապօգնությունը և իրավապահ մարմինները»,- գրել է օգտատերը:

̰
ՀՀ պարետի որոշմամբ` մանկապարտեզի գործունեություն է կասեցվել

19:19 24.07.2020

ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում մայրաքաղաքի և մարզերի հերթապահ մանկապարտեզներում՝ ուղղված ՀՀ պարետի կողմից սահմանած հակահամաճարակային կանոնների պահպանմանը: Կրթության տեսչական մարմինը Վանաձորում իրականացրած ստուգայցերի ընթացքում սահմանած նորմերի պահպանման նկատմամբ խախտումներ է արձանագրել: Այդ հիմքով ՀՀ պարետին առաջարկություն է ներկայացրել՝ կասեցնելու Վանաձոր համայնքի թիվ 10 մանկապարտեզի գործունեությունը: Արդյունքում, ՀՀ պարետի 23 հուլիսի, 2020թ.-ի N […]

̰
Կասեցումներ Վանաձորի մի շարք շինանյութի առևտրի կետերում և բենզալցակայաններում

19:14 24.07.2020

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները Վանաձոր քաղաքում 24 ժամով կասեցրել են մի շարք շինանյութի առևտրի կետերի և բենզալցակայանների գործունեությունը, որտեղ խախտումներ են դիտարկվել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանների, ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների հետ կապված:    

̰
Հրդեհ Շիրակի փողոցում. կան տուժածներ

19:07 24.07.2020

Հուլիսի 24-ին՝ ժամը 12:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել «Opel […]

̰
Ադրբեջանական ղեկավարությունը շատ խեղաթյուրված է ներկայացնում բանակցային գործընթացի, ինչպես նաև Մինսկի խմբի էությունը. Աննա Նաղդալյան

18:42 24.07.2020

Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ներկայացրել է հակամարտության վերջին սրացման վերաբերյալ Երևանի դիրքորոշումը: «Հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում տեղի ունեցած լարվածության ֆոնին Ադրբեջանի պաշտոնյաների շուրթերից հնչող իրարամերժ հայտարարությունները ևս մեկ անգամ ի ցույց են դնում, որ կամ Բաքվում կորցրել են իրականության զգացումը, կամ մենք գործ ունենք ադրբեջանական պետական ապարատի տարբեր շրջանակների չհամակարգված գործունեության հետ: Պարզապես […]

̰
Կիևում փորձ է արվել այրել հայերին պատկանող սրճարանները. Հայերի միությունը հայտարարություն է տարածել

18:36 24.07.2020

Ուկրաինայի հայերի միությունը դատապարտում է հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող սննդի հասարակական կենտրոններն այրելու փորձերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, AnalitikaUA.net-ը տեղեկացնում է, որ այս մասին ասված է Կիևում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Ուկրաինայի հայերի միության հայտարարության մեջ: «Հայ համայնքի ներկայացուցիչներին պատկանող սրճարաններն այրելու քայլը մենք գնահատում ենք որպես համայնքին քաղաքական գործընթացում ներքաշելու փորձ: Մենք կտրականապես դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում և կոչ […]

̰
Միջգերատեսչական հանձնաժողովը շարունակել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ քննարկումները

18:29 24.07.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Հանձնաժողովի անդամները քննարկել են 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված մի շարք միջոցառումների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ածխաջրածինների հետախուզման, երկրաբանական որոնման և արտադրության համար թույլտվությունների տրամադրման և օգտագործման պայմանների […]

̰
Սուրեն Պապիկյանն այսօր հետևել է Արագածոտնի մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին

18:28 24.07.2020

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ հետևել է Արագածոտի մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Հարթավան-Քուչակ, Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում, որտեղ իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, նախարարը կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր, ներկայացրել իր դիտարկումներն աշխատանքի որակի և ժամանակացույցի հետ կապված։ Սուրեն Պապիկյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ […]

̰
Հայ-ադրբեջանական սահմանի վիճակը շատ զգայուն է Ռուսաստանի համար. Պուտին

18:22 24.07.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանի վիճակը շատ զգայուն է Ռուսաստանի համար: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Մեզ համար շատ զգայուն է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը»,- ասել է Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:

̰
ՔԿ վարույթ են ընդունվել «Գյումրի-1» և «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրգործերը

18:13 24.07.2020

ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել Գյումրիի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Գյումրի-1» և «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից առերևույթ ապօրինություններ կատարելու վերաբերյալ: Նախնական տվյալներով՝ Գյումրիի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Գյումրի-1» և «Գյումրի-2» սոցիալական աջակցության տարածքային բաժինների ղեկավարները, աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողներ, համապատասխանաբար 2020թ. մարտից […]

̰
BACK_TO_TOP