21:28 23.07.2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 24-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Արաբկիր 29 փողոցի 1-ին և 2-րդ նրբանցքների, Արաբկիր 17, 19, 21, 23, 25, 27, 29, Վ.Դավթյան և Ռիգայի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18.00-ն` Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան […]
21:17 23.07.2020
Եգիպտացի նախկին ֆուտբոլիստ, բլոգեր Մոստաֆա Հասանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ աջակցություն հայտնելով հայ ժողովրդին։ «Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կանգնած են հայերի կողքին։ Բոլորով Հայաստանի հետ ենք»։ Նա հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ աշխարհի տարբեր երկրներից Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցող ուղերձներ են հղում։ People all over the world are standing with Armenians Together […]
20:57 23.07.2020
Հուլիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից մշակված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագիծը՝ ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ընթացքում քրեական վարույթի առանձնահատկությունների վերաբերյալ: Գործող օրենսդրությամբ նախատեսված է ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում իրականացվող […]
20:44 23.07.2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 36 162-ի, երեկվա ընթացքում հաստատվել է 469 նոր դեպք, մահացել է 10 մարդ, բոլորն ունեցել են քրոնիկական հիվանդություններ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 905-ի: Այս պահին փաստացի բուժում է ստանում 10 013 մարդ: Առողջացել է 25 244 մարդ: Ինչ է թաքնված այս թվերի հետևում, արդյոք կարելի […]
20:14 23.07.2020
Շիրակի մարզի Ախուրյանի և Անիի տարածաշրջաններում հացահատիկի բերքահավաքն է սկսել։ Հիմնականում անջրդի հողատարածքներում է հացքաղը, որոնք նաև կարկտահարությունից են տուժել։ Կարկտահարության դեպքերը քիչ էին, բայց մեծ տարածքներ են ընդգրկել։ Կարկտահարվել են հիմնականում Ախուրյանի տարածաշրջանի ցանքերը, որտեղ ամենաշատն են հացահատիկ մշակում։ Ըստ այդմ, այս տարվա միջին բերքը, նախորդ տարվա համեմատ, պակաս է։ Նաև հացահատիկի ցանքերն են […]
19:27 23.07.2020
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը հուլիսի 23-ին հանդիպել է բուհերի ընդունելության քննություններին մասնակցած, դրական միավոր ստացած, սակայն իրենց նախընտրած ֆակուլտետ չընդունված դիմորդների և նրանց ծնողների հետ: Բուհերի ընդունելությունն այս տարի անցկացվել է ըստ հաստատված նոր կարգի. դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ: Հանդիպման մասնակիցները նշել են, որ առաջին հայտով […]
19:20 23.07.2020
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ռեժիմով հերթական ստուգայցն իրականացրել են Գյումրի և Արթիկ քաղաքներում: Գյումրիում ուժեղացված ստուգայց անցկացվել էր երկու օր առաջ ևս։ Ստուգայցերի շրջանակն այսօր ընդգրկել է, մասնավորապես, «Գյումրիի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն»-ը, «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը և «Հարավկովկասյան երկաթուղու» […]
19:07 23.07.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ու Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ձեռք բերած օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Կենտրոնական բաժնի ծառայողների հետ հայտնաբերեցին և ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Երևանում բնակվող 36-ամյա մի տղամարդու` թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով։ […]
19:00 23.07.2020
Արտակարգ դրության հաստատվելուց ի վեր սկսված դիտարկումների դինամիկան ցույց է տալիս, որ պատկերն այժմ անհամեմատ ավելի բարելավվել է: Եթե ավելի վաղ շրջանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները մեկ կազմակերպությունում արձանագրում էին մի քանի կոպիտ խախտում, ապա ներկայումս տնտեսվարողների մոտ հանդիպում է միայն մեկը, որն ավելի շատ թերացում է՝ ոչ թե խախտում: Տնտեսվարողների մոտ արդեն […]
18:55 23.07.2020
Երեկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները ուղևորվել են Տավուշ՝ խաղաղ բնակավայրերի վրա արձակած, սակայն չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով։ Ուշ երեկոյան աշխատանքային խորհրդակցություն է կազմակերպվել ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ։ Այսօր վաղ առավոտյան խումբը մեկնել է Չինարի գյուղ։ Աշխատանքներն արդեն մեկնարկել են։
18:54 23.07.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր մահացել է Տավուշում հուլիսի 14-ին վիրավորված ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ): «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ Արթուր Մուրադյանի ընտանիքի անդամներին Հիմնադրամի կողմից կտրամադրվեն հատուցումներ առաջիկա 20 տարվա ընթացքում: «Հատուցման չափը կկազմի 58 մլն ՀՀ դրամ, որից 10 մլն դրամը կտրամադրվի […]
18:50 23.07.2020
Հուլիսի 22-ին Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և երկրորդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրիում և Աշտարակում։ Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել տրանսպորտային 20 միջոց։ Եվս 20 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր, 19 վարորդ մեքենան վարել էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, մի վարորդ ոչ սթափ […]
18:44 23.07.2020
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել ինքնավնասում կատարած դատապարտյալի վերաբերյալ։ «Զանգվածային մի շարք լրատվամիջոցներում հրապարակված «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանի ինքնավնասման դեպքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ խարդախությունների և այլ հանցագործությունների կատարման համար նախկինում 11 անգամ դատապարտված, ինչպես նաև ներկայումս 7 քրեական գործով` սուտ մատնության, փախուստի […]
18:30 23.07.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով Գերմանիայից ժամանած պատվիրակությանը` ղեկավար Սթիվեն Բայերին, բժշկական թիմի ղեկավար Միլթոն Դանիել Շիդերին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և այլք: Արսեն […]
18:23 23.07.2020
Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Եվրադատարանը 22.07.2020թ. բավարարել է Ադրբեջանում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ «Եվրոպական դատարանը 22.07.2020թ բավարարել է Ադրբեջանի հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը։ Ներքին Խնձորեսկ […]
18:13 23.07.2020
Եռյակի ծնվելու մասին տեղեկանում ենք Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի ֆեյսբուքյան էջից: Երեխաների մայրը գյուղի դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին է: «Առավոտը բարի լուրով սկսենք: Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: Սա իսկապես հրաշք է բոլորիս համար, մեր Տավշո աշխարհի համար: ԲՈԼՈՐԻՍ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ… ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՁԵԶ»,- գրված է դպրոցի ֆեյսբուքյան էջում։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=822194404987393&id=100015905228221 Հիշեցնենք, որ հուլիսի […]
18:11 23.07.2020
2019 թվականի վերջին պետական բյուջեից 295 միլիոն դրամ է հատկացվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը շտապօգնության 10 մեքենա (Ford մակնիշի) գնելու համար, որից 7-ը` գծային և 3-ը` ռեանիմոբիլ: Դրանք համալրված են անհրաժեշտ բոլոր սարքերով: Մեքենաներն արդեն իսկ Հայաստանում են, չնայած պետք է լինեին մարտին, և ուշացումը պայմանավորված էր կորոնավիրուսային հիվանդության համավարակով: Շտապօգնության մեքենաները` որպես նվիրատվություն, հանձնվելու […]
18:03 23.07.2020
ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը: Այս մասին տեղեկանում ենք Կոտայքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի դիմումը՝ Առինջ համայնքի ավագանին […]
18:00 23.07.2020
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր՝ հուլիսի 23-ին, Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ կրկին խստացված մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացրել ՀՀ Շիրակի մարզի ամբողջ տարածքում։ Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում և տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Միաժամանակ նշենք, որ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում հայտնաբերված որոշ թերությունների համար տեղում տրվել […]
17:35 23.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ դատապարտյալի կողմից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020 թվականի հուլիսի 21-ին՝ ժամը 22:00-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու հերթապահի օգնականի կողմից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը […]
17:22 23.07.2020
Հուլիսի 23-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ ուղղված հերթական խստացված ստուգայցը կատարել են ՀՀ Շիրակի մարզում։ Արթիկ և Գյումրի քաղաքների զբոսայգիներում, հրապարակներում, պատմության և մշակույթի հուշարձանների, եկեղեցիների հարակից տարածքների դիտարկումների արդյունքում խախտումներ չեն արձանագրվել։ Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմամշակութային վայրերը մարդաշատ չեն եղել՝ հերթեր և […]
16:52 23.07.2020
Այսօր՝ հուլիսի 23-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Շիրակի մարզում ու Երևան քաղաքում: Շիրակի մարզի Արթիկ քաղաքում իրականացված մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի ներկայացուցիչները մի շարք խախտումներ են արձանագրել շինանյութի խանութներում, մասամբ նաև գազալցակայաններում: Մասնավորապես բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: Դիտարկված խախտումների […]
16:41 23.07.2020
Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը: Այն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի բաղկացուցիչն է: Այս մասին հայտնում են ՊԵԿ մամուլի ծառայությունից: Ծրագրի ընթացքում կատարվելու է Հայաստանում մաքսային օրենսդրության, վարչարարության տարբեր ուղղությունների, […]
16:30 23.07.2020
Հուլիսի 23-ին մեկնարկել են հայ-ռուսական միավորված հակաօդային պաշտպանության համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքերին հակազդելու մեթոդները։ Վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ների դեմ պայքարի նոր միջոցներ՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով։ Պարապմունքներին և մշակումներին մասնակցում են հայկական և ռուսական զենիթահրթիռային համալիրների, հայկական և ռուսական կործանիչ ավիացիայի, ՀՀ ԶՈւ զենիթահրետանային միջոցների ստորաբաժանումների հրամանատարները։ ՀՕՊ […]
16:20 23.07.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին Ազգային տոնի առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Հայ-եգիպտական երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը շարունակաբար ընդլայնելու և բովանդակային առումով հարստացնելու խնդիրը մշտապես գտնվում է Հայաստանի ուշադրության կենտրոնում։ Համոզված ենք, […]
16:05 23.07.2020
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, իրացնելու և պահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է հանցավոր շղթա, թմրամիջոցների իրացման մեխանիզմը: Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի և մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է […]
15:07 23.07.2020
Ընդունելության քննություններում դրական նիշը հաղթահարած, բայց բուհից դուրս մնացած դիմորդների խնդիրներն են այսօր քննարկվել կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Բանն այն է, որ այսօրվա գործող կարգով ընդունելության մրցույթում գերակայությունը տրվում է առաջին տողով նշված հայտերին: Դիմորդները մնացած տողերով նշված մասնագիտությունների մրցույթին կարող են մասնակցել միայն այն դեպքում, եթե այնտեղ կան թափուր տեղեր:
15:03 23.07.2020
Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը (ծնված 2001թ., Երևանի թիվ 1 ԶԿ): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Շարքային Արթուր Մուրադյանը ծանր վիրավորում էր ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, տեղափոխվել էր ՊՆ ԿԿԶՀ և գտնվում էր ծայրահեղ […]