20:14 23.07.2020
Շիրակի մարզի Ախուրյանի և Անիի տարածաշրջաններում հացահատիկի բերքահավաքն է սկսել։ Հիմնականում անջրդի հողատարածքներում է հացքաղը, որոնք նաև կարկտահարությունից են տուժել։ Կարկտահարության դեպքերը քիչ էին, բայց մեծ տարածքներ են ընդգրկել։ Կարկտահարվել են հիմնականում Ախուրյանի տարածաշրջանի ցանքերը, որտեղ ամենաշատն են հացահատիկ մշակում։ Ըստ այդմ, այս տարվա միջին բերքը, նախորդ տարվա համեմատ, պակաս է։ Նաև հացահատիկի ցանքերն են 1000 հեկտարով պակասել։ Ընդհանուր առմամբ մարզում շուրջ 33 հազար հեկտար հացահատիկ է մշակվել։
Կոմբայնավարները լավ գիտեն, թե որտեղ, որ գյուղի դաշտերում է բերքն առատ։ Առայժմ անջրդի տարածքներում են հացքաղ կատարում ու բոլոր դաշտերում պատկերը նույնն է՝ միջին բերքատվությունը նվազ է։ Մարզպետարանում դեռ չեն ավարտել հաշվարկը, թե կարկտահարությունների պատճառով հացահատիկի բերքի որքան մասն է տուժել: Բայց առանց հաշվարկի էլ , պարզ է, որ ավելի քիչ է գարու բերքատվությունը։ Այս դեպքում պատճառը ոչ այնքան կարկտահարությունն է, որքան ոչ ժամանակին կատարված ցանքը։ Եղանակները գարնանը նպաստավոր չեն եղել գարու մշակության համար:
«Գարնանը եղանակները սառն էին, գարին ուշ ծլարձակեց, դրա համար էլ հիմա բերքը նվազ է: Միջին բերքը, նախնական տվյալներով, մի քիչ ցածր է, քանի որ տարածքներն անջրդի են, բերրի չեն: Գարնանացանի համար միջին բերքը կազմում է 20-25 ցենտներ, աշնանացանինը՝ 25-30 ցենտներ: Մեր մարզում նախորդ տարիներին գրանցվել է մինչև 35-37 ցենտներ հացահատիկի բերքատվություն, իսկ գարնանացանինը ամենաբարձրը եղել է 25-30 ցենտներ: Այս տարի ավելի քիչ է: Կարելի է ասել ոչ նվազ է, ոչ բարձր, միջին բերք է»,- Shantnews-ին ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը:
Բերքի մի մասն էլ հենց բերքահավաքի ընթացքում է փչանում։ Այստեղ արդեն խնդիրը հին կոմբայններն են։ Ազատանի դաշտերում կոմբայնները գործը կիսատ էին թողել։ Տեխնիկան հին է, անսարքություններ ամեն դաշտ մտնելուց առաջանում են։
Շիրակի մարզում վերջին տարիներին նոր կոմբայններ գնել են խոշորացված համայնքները և երկու մեծ ֆերմերային տնտեսություն։ Հին կոմբայնների պատճառով բերքի կորուստները շատ են, բայց ստիպված են դաշտ մտնում , քանի դեռ նորերի քանակն է քիչ։ Բերքահավաքը մարզի տարածաշրջաններում, եղանակային պայմաններից կախված, փուլային է կատարվում։ Սկսել են Անիից ու Ախուրյանից, կավարտեն օգոստոսին Աշոցքում։ Այդ ժամանակ էլ կամփոփվեն բերքատվության ցուցանիշները, բայց արդեն նախնական պատկերն ունեն. բերքը ոչ շատ է, ոչ էլ քիչ։ Մարզը միջին ցուցանիշներ է ապահովել։
19:00 08.07.2025
«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակըՀեղինակավոր «Ադիդաս» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի գնդակը: Մրցաշարի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ֆլումինենսեն» ու «Չելսին», իսկ մյուս կիսաեզրափակչում՝ ՊՍԺ-ն ու «Ռեալը»: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Նյու Ջերսիում: ...
18:52 08.07.2025
Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...
18:46 08.07.2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար ՈւկրաինայումԵվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...
18:30 08.07.2025
Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-իցԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...
17:53 08.07.2025
Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացըԵրբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...
17:40 08.07.2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...